Friday, November 20, 2015

Անասունությունը դիլերի ճամփին

- Ամենակարեւորը անվտանգությունն է,- լսում եմ ականջիս տակ Արթուրի քրտնած ձայնը: Նրան երեւի ավելի շատ է բացել, քան մյուսներիս: Դեմքին գույն չկա, վախից դողում է ու փորձում է ավելի պինդ բռնվել բռնակից: Շոգ է: Անտանելի:
- Բաց թող դուռը, կջարդես,- ասում եմ ես ատամներս սեղմած: Հետեւում նստած Վիկան բարձր ծիծաղում է,- ձենդ:
- Մենք հիմա կմեռնենք, հեսա մեռնելու ենք, որովհետեւ դու լավ չես կազմակերպում անվտանգությունդ: Անվտանգությունդ լավը չէ: Վտանգությունդ:
Արթուրը շեշտ է դնում վերջին «թյունդ»-ի դրա, մանավանդ` «դ»-ի: Նրա լեզուն հազիվ է պտտվում չորացած բերանում: Խոսում է այնպես, ոնց որ խակ խուրմա կերած լինի: Հետեւիցս գոռում են: Վիկայի ընկերուհին, ում անունը այդպես էլ չֆիքսեցի, իջեցրել է ապակին, քամին լցվում է մեքենայի սրահը, շոգը մեղմանում է, ինչը դուր չի գալիս Դավիթ անունով հայվանին: Մինչեւ այս նա անջատված փռված էր Վիկայի կողքը, իսկ հիմա գոռում է:
- Անջատեք դրան,- գոռում եմ ես ավելի բարձր: Այնքան բարձր, որ Արթուրն ավելի է սփրտնում, իսկ Վիկան դադարում է ծիծաղել,- Դու էդ դուռը բաց կթողնե՞ս, թե՞ չէ, արա:
Արթուրը փորձում է բաց թողնել դուռը: Վախենում է: Հանկարծ կընկնի կամ ահռելի արագությամբ կբախվենք պատին: Կամ կընկնենք ձորը: Ինձ ավելի դուր է գալիս պատին բախվելու տարբերակը: Մեքենայի առաջնամասը լրիվ կսվաղվի պատին: Շարժիչը կծեփվի պատին ու կլխճվի: Կողքից էլ կծորա յուղը: Ու Վիկայի ուղեղը:
- Պինդ բռնիր դուռը նորից,- ասում եմ Արթուրին:
Ենթարկվում է: Բայց շատ էր վախեցել առանց դռան: Ինձ թվում է` գլուխը պտտվում է ու կարող է հետ տալ: Նորից շոգ է, ու գուլխս քրտնում է:
- Ավելի դանդաղ կքշեմ,- խոստանում եմ ես ու չգիտեմ ինչու` խաբում: Ոտքս սեղմում եմ: Մեքենան արագություն է հավաքում: Վիկան սկսում է ծիծաղալ, իսկ եզ Դավիթը նորից անջատվում է: Հետեւի հայելիով տեսնում եմ նրա բերանից ծորացող լոզերը:
- Անվտանգությունդ,- ասում է Արթուրը: Վիկայի ընկերուհին փակում է լուսամուտն ու սկսում արձակել շապիկի կոճակները:
Ես մտածում եմ ձորն ընկելու մասին: Գրողի տարած քաղաքում ձորեր չկան: Հենց դիմացս խաչմերուկ կա, բայց ձոր չկա: Ես փորձում եմ հասկանալ` ինչպես վարվել խաչմերուկում: Կարեւորը Արթուրն է: Կամ Վիկան: Կարեւորը ապահովվի նրանց անվտանգությունը: Ես հասկանում եմ, որ բոլորիս բացել է, մենք հիմա նման ենք խելագար բույսերի: Պատերին լղոզված անասուն բույսերի: Կակտուսների: Կակտուսների` մեքսիկական, ձեռքերով, ինչպես խաչմերուկում կանգնած ոստիկանը: Ես սկսում եմ արգելակել: Վիկայի ընկերուհին հանում է շապիկը: Ես նկատում եմ կեղտոտ կրծկալը: Այն մրոտ է: Ուզում եմ ասել նրան այդ մասին, բայց բերանս շատ չոր է, որոշում եմ խնայել բառերը: Իսկ նա հանում է կրծկալն ու ցույց տալիս մրոտ պտուկները: Չգիտեմ ինչպես` դրանք անմիջապես ականջներիս տակ են:
- Դե,- ասում է նա,- չե՞ս ուզում ծխել:
Ես տեսնում եմ, որ նրա պտուկները շիկանում են:
- Կարող ես կպցնել սիգարետդ հենց պտուկիցս,- ասում է Վիկայի ընկերուհին: Վիկան հիստերիկի պես ծիծաղում է: Իսկ ես սիգարետ չունեմ:
- Դռան անվտանգությունն ամենից վեր է,- ասում է Արթուրը:
- Սիգարետ ունե՞ս,- հարցնում եմ նրան: Նա չի հասցնում պատասխանել, որովհետեւ նրա քրտնած ձայնն ինձնից հեռացնում են Վիկայի ընկերուհու շիկացած պտուկները:
- Դե՞, ո՞ւր են սիգարետներդ, կպցրու,- ասում է նա:
Ես մոտենում եմ խաչմերուկին եւ չեմ պատկերացնում, թե ինչ եմ ասելու էնտեղ կանգնած կակտուս ոստիկանին: Ինչո՞ւ չունեմ սիգարետներ: Պետք է մի բան հորինել: Օրինակ` ես թարգել եմ ծխելը, երբ դեռ սովորում էի դպրոցում: Կամ ես փոքր ժամանակ ծխեցի ու հասկացա, որ չեմ ուզում գնալ դպրոց, չեմ ուզում ծխել դպրոցում: Բայց ախր ոստիկանությունը դպրոց չէ: Չի հավատա: Ես նորից եմ նայում Վիկայի ընկերուհու պտուկներին, իսկ Վիկան լրջացել է: Նա ասում է, որ դիմացս ոստիկան է:
- Ապուշ, գոնե նկատե՞լ ես, որ հանդիպակացով ես գնում, կանգնացնելու է, հարյուր տոկոս: Անասուն: Գոնե գիտե՞ս ինչ ենք ասելու: Գոնե գիտե՞ս ինչ ենք խաբելու:
- Ես չեմ ծխում դեռ մանուկ հասակից,- արդարանում եմ ես, իսկ Վիկան վերցնում եւ անջատում է ընկերուհու պտուկները: Չգիտեմ ոնց է անում, բայց ստիպում է նրան հանգցնել պտուկները ու հագնել մրոտ կրծկալը:
- Վերջ,- ասում է Վիկան,- դիմացներս է, կանգնիր, չե՞ս տեսնում, կանգնեցնում է:
Ես նայում եմ ոստիկանին: Փաստորեն հիմա պետք չէ ծխել: Հիմա պետք է ուղղակի արգելակել: Որպեսզի կանգնենք ոստիկանի առջեւ: Բայց ես երկար եմ արգելակում: Մենք մոտենում ենք, բայց շատ արագ: Վիկայի հայացքը նման է լարված մարմարից պատրաստված արձանի երեսի: Լարված են բոլոր մարմարյա ջլերը, մկանները, մաշկը: Իսկ Արթուրը զարթնում է, բացում դուռն ու ոտքը դուրս հանում: Բոլորս միասին գոռում ենք: Նաեւ` ոստիկանը: Հնարքը շատ վտանգավոր է ու տեւում է բավական երկար: Արթուրն ընթացքում հասցնում է մի քանի անգամ արտասանել «անվտանգությունդ» բառը: Վիկայի մարմարյա դեմքով սկսում են արցունքներ հոսել, իսկ ընկերուհին թաքցնում է մրոտ կրծկալը շապիկի տակ: Դավիթի ոտքը, որը դրսում է, մոտենում է մոխրագույն համազգեստ հագած ոստիկանին: Կակտուսը բռնում է Դավիթի ոտքը ու դուրս քաշում նրան: Ես տեսնում եմ, թե ոնց է նա ընկնում գետնին, ոնց են արագության տակ նրա մարմինը քարշ տալիս գետնով, տեսնում եմ, թե ոնց է նրա բերանից թափվում կանաչավուն փսխանքը: Տեսնում եմ, թե ոնց ենք մենք դուրս գալիս վերելակից:

Հ.Գ.
Այս տարօրինակ զառանցանքը երջանիկ ավարտ ունեցավ, եթե չհաշվենք Դավիթի կեղտոտված շորերը: Ոստիկանը, որը բռնեցրեց մեզ նման վիճակում, վերելակում XSDF4 ծխելիս, պարզվում է նույնպես շտապում էր այդ շենքում ապրող հայտնի դիլերի մոտ: Նա օգնեց մեզ դուրս գալ վերելակից, տեսքներս քիչ թե շատ կարգի բերել ու տաքսի կանչել: Իսկ Վիկայի ընկերուհին ինձ հետ եկավ: Չգիտեմ ինչպես էր նա դա անում, բայց ողջ գիշեր նրա պտուկները շիկացած էին: Ես դրանցով վառում էի սիգարետներս:

Tuesday, November 10, 2015

Վերջին ճիճուները

Անտառն անծայրածիր էր: Սկսելով շնչել ողջ հզորությամբ` այն տարածվել էր բոլոր ուղղություններով միաժամանակ: Դրա ամենահեռավոր ճյուղերը հասնում էին մինչեւ օվկիանոսները, կանգ առնում լեռնային հսկա զանգվածների առջեւ, շրջանցում դրանք տասնամյակներ անց ու նորից շարունակում տարածվել դեպի օվկիանոս: Անտառն այդ կենդանի էր ու թարմ, թեեւ արդեն որպես գերեզման էր ծառայում իր` նախկինում հսկա տերերի համար: Անտառի անվերջ ու անսահման եզրերից մեկում էլ պատրաստվում էր մեծ կռիվը տերերից երկուսի միջեւ: Այս օրգանիզմները, որ հնարավոր է, վերջինն էին իրենց տեսակի մեջ, հանդիպել էին անտառում մնացած կյանքի վերջին հույսի մոտ` որոշելու, թե ում կհասնի երանելի պատառը:
***
Պաշտոնական հրապարակումից հետո Ալդա Մոմյանը, ով այսպես կոչված ճիճուների գյուտի հիմնական հեղինակն էր, բոլորից առաջ ընկնելով, շտապեց ինստիտուտ: Աչքերը ցավում էին ու անվերջ արցունքոտվում, բայց ճիճուների ցուցաբերած վարքն անհապաղ ուսումնասիրման կարիք ուներ: Վարելով իր քրոսրովերը` աղջիկը ստիպված էր լինում մեկընդմիշտ սրբել աչքերը մատով, ակնոցի տակից, աշխատելով չկեղտոտել ապակիները: Լուսանկարիչների թիրախում նա մեկ էլ հայտնվել էր հինգ տարի առաջ, երբ իր բացահայտման մասին առաջին անգամ հայտարարվեց Կլիմայի փոփոխությունների հարցով վիեննական գագաթաժողովի ժամանակ: Հնարավոր է` այն ժամանակ ոչ ոք լուրջ չէր վերաբերվել երիտասարդ գիտնականի, այն էլ` համալսարանը նոր ավարտած աղջկա գյուտին, բայց հիմա ողջ աշխարհն էր սեւեռված նրա ճիճուների վրա, որոնցից ամենախոշորները գալարվում էին աղջկա կողքի նստատեղին դրված մետաղական տուփի մեջ: Թեեւ պաշտոնական հրապարակման ժամանակ տեղի ունեցած ներկայացման ժամանակ երկու ճիճուներն էլ պլաստիկի ահագին` հարյուր գրամանոց կտորներ կերան, նրանք այնպես էին խլրտում պղնձե տուփի մեջ, ասես ինչ-որ բան էին պահանջում:
Իսկ ի՞նչ կարող էին պահանջել ուղեղի փոխարեն նյարդային ընդամենը մի քանի հանգույց ունեցող օրգանիզմները: Ալդա Մոմյանը մտածեց, որ հնարավոր է`դրանք ուզում էին մաս ունենալ նաեւ իրենց շնորհիվ ձեռք բերված փառքից: Բայց ինչպիսի ուժով են նրանք հիմա գալարվում: Ալդա Մոմյանը ձեռքը դրեց տուփի վրա` ընդամենը մեկ վայրկյան կտրելով հայացքը ճանապարհից: Ինչքան աշխույժ են ճիճուները: Լաբորատորիայում, սովորաբար, բոլոր փորձերն իրականացվում էին երկուսից երեք սանտիմետրանոց օրինակների հետ: Պլաստիկ խժռող անողնաշարավորները խոստանում էին լուծել մոլորակի աղտոտվածության հարցը` կուլ տալով չվերամշակվող ողջ քիմիան: Իհարկե` այդպիսի հրաշքը պետք է ստանար իր բաժին փառքը: Բայց որ այսպե՞ս ակտիվ լինի այդ հրաշքը: Ալդա Մոմյանը նորից դրեց ձեռքը տուփի վրա: Դրա ներսում ասես ոչ թե ճիճուներ, այլ իսկական մկանոտ օձեր լինեին: Մուտացիա՞: Դիմացից եկող մեքենայի հեռահար լույսերն ընկան ուղիղ մռմռացող աչքերի մեջ: Ալդա Մոմյանը բռնեց  ղեկը երկու ձեռքերով եւ անզգուշաբար վայր գցեց պղնձյա տուփը գետնին: Աղջկա մեքենայի կողքով մեծ արագությամբ հսկա բեռնատար անցավ: Աննա Մոմյանը հայացք նետեց մեքենայի ռետինե գորգիկն ուտող տասը սանտիմետրանոց մոխրագույն ճիճուների բազմությանը: Դիմացից եկող սեդանը չհասցրեց փախցնել մեքենան հանդիպակաց գիծ մտած քրոսրովերից: Պատառոտված ու կոտրված թիթեղների արանքից դուրս սողացած արարածները սկսեցին համտեսել ասֆալտը...
***

Բախումն անխուսափելի էր: Ճիճուները սողում էին միմյանց ուղղությամբ` տերեւների եւ չորացած ճյուղերի վրայով: Նրանցից քիչ հեռու` վայրի մորենու թփի տակ, ընկած էր սպիտակ գույնի պլաստմասե բաժակ: Ճիճուների մենամարտը սկսվեց անմիջապես հանդիպելուց հետո: Նրանց մարմինները մահացու կռվում գալարվեցին երկու օր, եւ միայն երրորդ օրը կողմերից մեկին լքեցին վերջին ուժերը: Հաղթողը ստացավ մեկ շաբաթ եւս` գոյատեւելու անծայրածիր գերեզմանոցում եւ փնտրելու պլաստիկի որեւէ մոռացված կտոր:

Նկարի աղբյուրը` http://ic.pics.livejournal.com/felbert/22334356/4469174/4469174_600.jpg

Thursday, October 15, 2015

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Մեքենան բախվել էր ծառին: Դիմացի մասը ամբողջովին ճզմվել էր, թիթեղները կնճռոտվել էին` քերծելով պատկառելի տարիքով ծառի կեղեւը: Մեքենայից ծուխ էր ելնում: Դիմապակին ամբողջովին ճաքած էր, բաժանված միլիոնավոր բյուրեղների խմբի, որոնք, խճանկար կազմած, ասես սպասում էին լրացուցիչ մի հարվածի եւս, որպեսզի դուրս թռչեն`շաղախելով ծառին բախված մեքենայի շուրջը:
Սեւ դիմակներով երկու հոգի մոտեցան մեքենային: Նրանցից մեկը, ում ավտոմատից դեռ շարունակում էր դուրս գալ վառոդի ծուխը, նշան արեց` ստուգել` արդյո՞ք մահացել են ուղեւորները: Երկրորդ դիմակավորը նայեց մեքենայի կողապակիներից ներս: Մահացած են` նշան արեց երկրորդը: Ստուգի'ր` նորից հրահանգեց առաջինը: Երկրորդը, բարձրացնելով դիմակը, գոտկատեղից հանեց խլացուցիչով ատրճանակը եւ կրակեց մեքենայում գտնվող երեք ուղեւորներից երկուսին: Երրորդին էլ` նշան արեց ավոմատավորը: Ժամանակ չկա` նյարդային շարժում արեց երկրորդ դիմակավորը` պետք է գնալ, հաստատ մահացած են: Նա գլխով ցույց տվեց երրորդ ուղեւորին, ում կրծքավանդակը ծառի հետ բախման հարվածից պատռվել-ճզմվել էր, եւ երեւում էր, թե ինչպես է կողոսկրներից մեկը մխրճվել սրտի մեջ: Գնացինք` համաձայնեց ավտոմատավորը:
***
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին քննիչ Օհանյանը կարգադրեց առանձնացնել Պետի դիակը, իսկ նրա օգնականի եւ վարորդի մարմինները ուղարկել հիվանդանոց` դատաբժշկական փորձաքննության:
- Իսկ Պետը՞,- հետաքրքրվեց բժշկուհի Սողոմոնյանը:
- Նրա մարմինը կուղեկցեմ ես, մյուս հարցերն ավելորդ են,- ասաց Օհանյանը:
- Իսկ ի՞նչ հայտարարել սպանության վերաբերյալ,- համառեց բժշկուհին:
- Կհայտարարեք, որ մահափորձի հանգամանքները ճշտվում են, մոտակա ժամերի ընթացքում մենք կտարածենք հայտարարություն,- պատասխանեց Օհանյանը:
- Մահափո՞րձ,- ճշտեց բժշկուհին:
- Այլեւս վերջ,- ասաց քննիչը` գրեթե ուժով նստեցնելով Սողոմոնյանին շտապօգնության մեքենան:
***
Պետի մահացած մարմինը դրված էր հիվանդանոցային ալյումինե սեղանին: Քննիչ Օհանյանը, մի քանի այլ անձանց հետ միասին, կանգնած էր ընդարձակ դատարկ սենյակի անկյունում:
- Ինչքա՞ն ժամանակ է անցել,- հետաքրքրվեց մեկը, ում պիջակի օձիքին շողշողաց կլանային տարբերանշանը:
- Կես ժամ առաջ,- պատասխանեց Օհանյանը:- Ցավոք, այս անգամ ուշադրությունից խուսափել չհաջողվեց:
- Ինչպե՞ս են այդ մասին իմացել բժիշկները,- հարցրեց բարակ բեղերով ու շեղ աչքերով մի մարդ, ում անունը Օհանյանը նախկինում լսել էր, սակայն անձամբ տեսնելու առիթ չէր ունեցել:
- Դեպքը տեղի է ունեցել միջհամայնքային ճանապարհին, մոտակա անտառում սունկ հավաքող գյուղացիները լսել են ավտոմատի կրակոցներ, հետո նկատել են մեքենան եւ զանգել շտապօգնություն:
- Սա արդեն չորրորդ մահափորձն է վերջին երկու շաբաթվա ընթացքում,- մտահոգ ասաց տարբերանշանով մեկը:- Ուշ թե շուտ մի բան սպրդելու էր լրահոս:
- Բոլոր լծակները գործադրված են, որպեսզի մամուլի արձագանքները լինեն չափավոր, ակտիվ շրջանառվում են մահափորձի մասին տեղեկությունները... Չնայած` պատահում են եւ այնպիսիք, որ պնդում են սպանվելու վարկածը:
- Պետք է բացառել,- վրա բերեց բեղավորը:
- Բայց արդեն չորրորդ անգամն է, ինչպես ասացիք,- փորձեց հակադարձել Օհանյանը:- Միգուցե արժե՞ ակնարկել, որ քիչ թշնամիներ ձեռք բերի կամ` ավելի զուսպ լինի…
- Իսկ դա արդեն ձեզ չի վերաբերում,- ասաց շքանշանով մեկը եւ դատարկ սենյակով քայլեց դեպի ալյումինե սեղանը:
Պետի անշնչացած մարմինը սառն էր: Ճեղքված կրծքավանդակի մեջ երեւում էր լերդացած արյան մեջ կողոսկրով խոցված սիրտը: Նրա գլխավերում կանգնած մարդու օձիքին շողշողում էր տարբերանշանը: Նա նայեց ձեռքի ժամացույցին եւ լսեց խռռոցը: Մի քանի վայրկյան անց` Պետը բացեց աչքերը: Կոկորդը չորացած էր, աչքերը` կարմրած: Պետը մի պահ ձգվեց: Սիրտը, որ ասես ոսկոր-շամփուրի վրա անցկացրած միս լիներ, սկսեց դողալ:
- Էլի,- խռխռաց նա,- էլիի…
Շքանշանով մեկը ձեռքը դրեց Պետի գլխին:
- Մենք մերոնց չենք լքում,- շշնջաց նա Պետի ականջին:

Friday, May 1, 2015

Հակադիր մատը, այլընտրանքը` ամբողջը տեսականորեն

Աշխատանքը ստեղծել է մարդուն: Մեր տեսակի պատմությունը սկսվեց այն օրը, երբ մեր հեռավոր, բրդոտ եւ վայրենի նախնիները գնացին աշխատանքի: Կանգնեցին հաստոցի դիմաց եւ հասկացան, որ դրա բռնակներից օգտվելու համար անհրաժեշտ է հակադիր մեծ մատ:

Thursday, April 30, 2015

Ցերեկային միլիոնանոց ակվարիումը

Այսօր թեյ չկա: Ես մի քիչ հոգնած եմ, որովհետեւ օրերս անցնում են ցերեկային քաղաքն ուսումնասիրելով, եւ թեյ խմելու տրամադրություն էլ, ճիշտն ասած, չկա: Բանը դրան չի հասնում, քանի որ ես սուզվել եմ ցերեկային քաղաքի անհոգության, քաոսի եւ անհետաձգելի գործերի մեջ:

Wednesday, April 29, 2015

Շարժիչ ուժը եւ հյուրերի ազատությունը

Հետաքրքիր է մարդկանց աշխարհը: Արդեն մի քանի օր է ես թափառում եմ այստեղ եւ չեմ կարողանում հասկանալ այս ամենի շարժիչ ուժը: Իրենք՝ մարդիկ, ասում են, որ սերն է շարժիչ ուժը, ատելությունը, վախը, բազմանալու վտանգը: Տարբերակները շատ են, եւ ես չեմ կարողանում կանգ առնել

Tuesday, April 28, 2015

Թերթիկները, պարադոքսը եւ Քլիֆորդ Սայմաքը

Մարդկության պատմության ողջ էությունը, մեծ հաշվով, ամփոփված է փոքրիկ գունավոր թերթիկներում, որոնք կան ամենուր եւ որոնցից տպում են ամեն ժամ, ամեն վայրկյան: Թերթիկներն այս օգնում են մարդկանց շեղել իրենց ուշադրությունը մեծ խնդիրներից եւ կենտրոնանալ առօրյա մանր աշխատանքների վրա, աշխատանքներ, որոնց դիմաց նորից բաժին են հասնում թերթիկներ: Պարադոքս է, բայց թեեւ թերթիկները օգնում են չկենտրոնանալ մեծ խնդիրների վրա, այնուամենայնիվ,

Monday, April 27, 2015

Անսահման անտերը եւ մենք

Որտե՞ղ եք դուք ապրում: Հումորիստները կասեն տանը, ինչ-որ մեկը կասի Չերյոմուշկա, մյուսը` Զեյթուն, էն մեկն էլ` Գրին Բեյ, Վիսկոնսին, Միացյալ Նահանգներ:
Բայց մի կողմ դնենք հեռադիտակը` նայելու համար ավելի հեռու: Մենք, նախ եւ առաջ, ապրում ենք մոլորակում:

Friday, April 24, 2015

Ընդհատված մանկության թոռնիկները

Մենք բոլորս թոռնիկներ ենք: Ավելին` երեխաներ: Ինչպե՞ս: Գնանք հետ` հարյուր տարի առաջ, անցնենք Արաքս գետը եւ տեսնենք այնտեղ ապրող երեխաներին:
Մեզնից շատերը սերում են հենց այդ երեխաների մանկությունից: Ընդհատված մանկությունից: Դարեդար փոխանցվող օրինաչափությունը

Thursday, April 23, 2015

Սկաֆանդրը եւ մարդկային մասունքները

Առաջին անգամ դպրոցական էքսկուրսիայով Էջմիածին գնալուց հետո ինձ ամենաշատը տպավորել էին աջերը: Ի նկատի ունեմ սրբերի աջերը, որոնց մեջ պահվում են նրանց մասունքները: Եւ ընդհանրապես` մասունք հասկացությունը, մարդու մարմնի սրբացված մասերը, մնացորդները, որոնք պահվում են ոսկեզօծ ամանների մեջ եւ

Wednesday, April 22, 2015

Մի' զարմացեք պինգվինների վրա, զանգահարեք

Մարդիկ զարմանում են պինգվինների վրա, թե ինչպես են սրանք հազարավոր այլ պինգվինների ձայների մեջ տարբերակում իրենց ձագերի ծվծվոցը: Մարդիկ զարմանում են, երբ մի շարք կենդանիներ ամուսնական կանչեր են անում` գոռալով, ոռնալով ողջ անտառով ու տափաստանով մեկ եւ այդպիսով` դեպի իրենց ձգելով հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Հարցնում եմ` ի՞նչ կա զարմանալու:

Tuesday, April 21, 2015

Գետինը եւ բնության հետ շփման հասակը

Ժամանակին գետինը մոտ էր: Հողը մոտիկ էր: Ես նկատում էի ճաքեր, տեսնում էի այդ ճաքերի աշխարհի բնակիչներին, հազար ու մի տեսակ մրջյուններին, բլկոճներին, բզեզներին, մորեխներին, երբեմն` մողեսներին: Այդ մարդիկ... թուուու, այդ կենդանիները ապրում էին մեր կողքին, եւ միշտ կարելի էր հանդիպել նրանց բակում` ծառի տակ, հողի մեջ, խոտերի արանքում, կամ շենքում` տանը, աստիճանավանդակում, պատշգամբում: Նրանք ամենուր էին.

Monday, April 20, 2015

Գիշերվա հերոսները եւ 7D կինոթատրոնը

Գիշերը ես, օրինակ, եղել եմ անտառում կառուցված հատուկ թաքստոց-ապաստարանում: Սկսվել էր ինչ-որ զոմբի-ապոկալիպսիս կամ էլ ուրիշ մի պանդեմոնիա, եւ սակավաթիվ ողջ մնացածները, այդ թվում` եւ ես, գնացել էինք անտառի խորքը: Գիշերը բուռն էր, եղան մարտեր, կորուստներ ունեցանք, բայց ամենամեծ կորուստը, թերեւս, հիշողությանն է:
Գրեթե ոչինչ չի մնացել գլխումս:

Friday, April 17, 2015

Աղետի սեւ ու սպիտակ կադրերը եւ բռնության գույնը

Ցեղասպանության մասին մեզ պատմում են փոքրուց: Դեռ դպրոցի առաջին դասարաններից: Նույն ժամանակ էլ սկսում ենք հասկանալ այն, ինչ հեռարձակվում է հեռուստատեսությամբ ապրիլյան վերջին շաբաթների ընթացքում: Մենք տեսնում ենք սեւ ու սպիտակ լուսանկարներ, որոնցում կախաղան բարձրացված մարդիկ են, կտրված գլուխներ, կմախքի վերածված մարդիկ, սովահար երեխաներ:

Thursday, April 16, 2015

Ֆոկուսի բերված փաստերը` ռակուրսային ակնոցներով

Փաստին, որ մենք ապրում ենք հայկական պետության մեջ, կարելի է նաեւ տարբեր ռակուրսներով: Մի քանի օր է արդեն, ինչ ես փորձում եմ հարմարեցնել պատմական ռակուրսի ակնոցները եւ ֆոկուսի բերել հաջորդ կարեւոր փաստը` ինչ-որ մի ժամանակ, դարեր առաջ, նույնպես եղել է հայակական պետություն եւ պետության մայրաքաղաք, եւ այդ մայրաքաղաքում ապրել են մարդիկ, մայրաքաղաքի բնակիչներ,

Wednesday, April 15, 2015

Պատկերացումները, վրացական թեյը եւ առաջին տիեզերագնացը

Մեր շուրջ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ չենք հասցնում նույնիսկ ֆիքսել տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունները: Աշխարհը, որում մենք ապրում ենք հիմա, տրամագծորեն տարբեր է այն աշխարհից, որը գոյություն ուներ, ասենք, քսան տարի առաջ:
Ես հիշում եմ առաջին դասարանը, հիշում եմ ձմեռը եւ հիշում եմ Գագարինի պատկերով դասագիրքը: Հիշում եմ դասագրքի

Tuesday, April 14, 2015

Մարդկանց ՏԱՐԱՏԵՍԱԿ իմացածը եւ իմ չիմացածը

Ի՞նչ գույնի է իններորդ մասսիվի 47 շենքի շքամուտքի դուռը, ո՞ւր էր հանգստանալու գնացել Արայիկ Գյունջյանը անցած ամառ, քանի՞ լիտր բենզին է վառում 98 թվականի "Ջի" դասի Օպելը, քանի՞ մետաղական դետալ է օգտագործվել Էյֆելյան աշտարակը կառուցելու համար: Իսկ քանի՞ ոտնաչափ է Երկրից Արեւ ընկած ճանապարհը: Իսկ դուք գիտե՞ք

Monday, April 13, 2015

Առավոտվա պոստապոկալիպտիկան քաղաքում

Երբեւէ զբոսնե՞լ եք քաղաքում վաղ առավոտյան: Ժամը հինգ անց կես-վեցի կողմերը: Ես մի քանի օր առաջ զբոսնեցի եւ հասկացա. քաղաքը բաժանված է նաեւ ժամային հատվածների:
Պոստապոկալիպտիկ ֆիլմերի եւ գրքերի հմայքներից մեկն էլ այն է, որ չկան մարդիկ, չկան մարդաշատ վայրեր:

Friday, April 10, 2015

Կատակլիզմը, ֆինը, հայը եւ դինկա ցեղի ներկայացուցիչը

Եղանակը թեյային է: Նստած ես տանը, բաժակի մեջ գոլորշի է արձակում թեյը, իսկ լուսամուտից այն կողմ անձրեւի հավասարն շիթերն են, որ կապում են երկիրն ու երկինքը: Տեսնես ի՞նչ է անում այս եղանակին Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկը:
Չէ որ ցանկացած եղանակ կատակլիզմ է:

Thursday, April 9, 2015

Զսպված որկրամոլությունը եւ եկվորների բարով գալը

Մարդիկ շատ են մտածել ոչ երկրային քաղաքակրթության հետ շփման մասին: Ինչպե՞ս դա տեղի կունենա: Կհասկանանա՞նք միմյանց: Ո՞վ առաջինը կհասնի մյուսին: Առավել հավանական է, որ ոչ երկրային քաղաքակրթության ներկայացուցիչները իրենք կգան մեզ մոտ: Իսկ արդյո՞ք նրանք կգան խաղաղությամբ: Թե՞ կփորձեն, ասենք, ուտել մեզ:

Wednesday, April 8, 2015

Մարդկային հարաբերությունների օճառը (ուղիղ իմաստով)

Մարդկային փոխհարաբերությունները տարբեր են: Մարդիկ միմյանց հետ առնչվում են բազմաթիվ հարթություններում` սեքս, ընտանիք, կլան, համակուրսեցի, հայրենակից, հարեւան: Մարդիկ կարող են սիրել իրար, քցել իրար, ատել, սպանել, համբուրել, բարեւել, ամաչել իրարից: Այս հարաբերությունները բազմաթիվ են, եւ այս հարաբերությունների թիվը նույնքան անսահմանափակ է, որքան եւ բարդ է մարդկային էությունը: Բայց

Tuesday, April 7, 2015

Ստեղծագործ միտքը եւ չուտելու հատկությունը

Մոլորակը բարդ էկոհամակարգ է: Կա ֆլորա, ֆաունա, կենդանի օրգանիզմները բնակվում են օվկիանոսում եւ ցամաքում, նույնիսկ` օդում: Եւ բոլոր կենդանի օրգանիզմները` բակտերիայից սկսած` ողնաշարավորից վերջացրած, փոխգործակցում են: Որոշ կենդանի օրգանիզմներ կլանում կամ ուտում են այլ կենդանի օրգանիզմների` ողջ մնալու եւ սերունդ տալու համար: Երբ, ասենք, այծը կամ զեբրը խոտ է ուտում` դա նորմալ է: Երբ առյուծը կամ գայլը զեբր կամ այծ է ուտում` դա եւս նորմալ է:
Մարդն էլ է ուտում այլ կենդանիներ, բայուսեր` սա նույնպես նորմալ է: Բայց...

Monday, April 6, 2015

Մակուլատուրան եւ կարդացվելու շանսը

Տպագիր մտքերը վտանգված են: Այն, ինչ մարդիկ փոխանցում են ապագա սերունդներին թղթի վրա տպագրված տեսքով, մի օր կարող է օգտագործվել բոլորովին այլ նպատակներով:
Գրքի էջերը, ավելի շատ` թերթերը, ամսագրերը կամ այլ պարբերական հրատարակությունները հաճախ օգտագործվում են ոչ ըստ նշանակության:

Friday, April 3, 2015

Պատը, հեքիաթները եւ Սիմիջյանը

Լիքը փող կա քաղաքում: Խոսքս մարդկանց գրպանի փողերի մասին չէ, ոչ էլ այն պարկերով փողերի, որոնք ինկասացիայի մեքենաները ողջ օրը այսկողմ-այնկողմ են տանում: Քաղաքի պատերում լիքը փող կա:
Հիշո՞ւմ եք, հայկական հեքիաթներում հանդիպող մի երեւույթ կար.

Thursday, April 2, 2015

Մարդու հարավամերիկացի բարեկամը եւ քաղաքի հարմար վայրերը

Բոլոր կենդանի օրգանիզմներին միավորում է այդ օրգանիզմներում տեղի ունեցող նյութափոխանակությունը: Ցանկացած կենդանի, այսպես թե այնպես, ստիպված է լինում ազատվել իր ներսում տեղի ունեցող նյութափոխանակության արգասիքներից: Իսկ ազատվելու տարբերակները բավականին տարօրինակ են: Օրինակ` bradypus tridactylus-ները` երեքմատնանի ծույլիկները, ովքեր ունեն

Wednesday, April 1, 2015

Պաթոսը եւ երկնային երթեւեկությունը

Թերեւս, ինքնաթիռով կատարած ճամփորդությունը առանձնահատուկ է: Կարելի է, օրինակ, գնացքով յոթ օր շարունակ Մոսկվայից Վլադիվոստոկ ուղեւորվել կամ ավտոբուսով` Երեւանից Թեհրան, ու ոչ մի էպիկ զգացողություն, իսկ, ասենք, Երեւան-Թբիլիսի թռիչքից առաջ` կոնկրետ քրտնել, ներծծվել պաշտոնական լրջությամբ եւ առեւերեսվել հիրավի դարակազմիկ իրադարձության հետ.

Tuesday, March 31, 2015

Քարոզչությունը, տուպիզմը եւ բալալայկան

Խոշոր ռազմավարական ծրագրեր ունեցող երկրները ջանքեր չեն խնայում քարոզչության վրա: Ընդ որում` այդ քարոզչությունը կատարվում է այնպես, որ հեչ էլ նման չի լինում քարոզչության, բայց սպառողի մոտ թողնում է ընդհուպ անդառնալի հետեւանքներ:
Վերջերս ինքս ինձ բռնեցի այն բանի վրա, որ դատում եմ ինչպես

Monday, March 30, 2015

Հետէմիգրացիոն գրասենյակները մեր քաղաքում

"Ես հետո գնացի ուրիշ քաղաք` Մոսկվայից հեռու ահագին, էնտեղ ասեցի մի քիչ կմնամ, շինարարություն կար, կաշխատեի, մինչեւ գործերս դզվեին, էն էլ ՉՊ վիճակ առաջացավ, ստիպված եկա ստեղ":
"Ես, որ Ամերիկայում էի, մինչեւ նստելս փռում էի աշխատում, հետո որ դուրս եկա դեպորտ արին ստեղ":
"Մոսկվա թեմաների մեջ ենք եղել, ապեր, իտոգը նենց եղավ, որ եկանք ստեղ, հիմա էս օրով էս գործին ենք":

Saturday, March 28, 2015

Սկայպ

Մաշված հողաթափ-նապաստակ հագած ոտքերը ցատկում էին համատարած ցեխաջրի մեջ տեղ-տեղ երեւացող համեմատաբար պինդ եւ չոր կղզյակների վրայով: Աղջիկը վազում էր ինչքան ուժ ուներ արագ, բայց միեւնույն ժամանակ զգույշ` վարդագույն ծաղկավոր խալաթը եւ աստված մի արասցե` դրա տակի մուգ կանաչ թավշյա սպորտային համազգեստը չկեղտոտելու համար (մուգ կանաչ թավշյա համազգեստը հատուկ նվեր էր` ուղարկված Գլենդելում բնակվող հորեղբոր որդու կողմից երեք տարի առաջ): Աղջկա կլորիկ ու գեղեցիկ դեմքին լարվածություն կար, նրա խորունկ եւ սեւ աչքերի փայլը միայն մի բան էր տենչում` վայրկյան առաջ հասցնել լուրը:

Friday, March 27, 2015

Պապիկներն ու տատիկները` այլ մասշտաբով

Մարդիկ ծերանում են, սկսում են սխալներ գործել, կորցնում են ուժերը, դադարում են աշխատել եւ գրեթե բոլոր պետություններում` ստանում սոցիալական աջակցություն, թոշակ: Մարդկային հասարակությունը սա հորինել է, որպեսզի սերունդների միջեւ լինի համերաշխություն, որպեսզի հասարակության ներսում ծերերն ունենան ապահովության զգացում` անկախ ամեն ինչից:

Thursday, March 26, 2015

Քաղաքի երակների ճնշումը

Քաղաքում ահռելի ճնշում կա։ Մենք չենք զգում, բայց այն կա։ Ես չեմ խոսում մթնոլորտային սյան ճնշման մասին։ Հիշո՞ւմ եք, դրա մասին սիրում էր խոսել Օստապ Բենդերը։ 214 կիլոգրամանաոց մթնոլորտային սյունը։
Ես խոսում եմ այլ ճնշման մասին, քաղաքի երակներում առկա ճնշման մասին։ Մարդը, բացի հեռուստասերիալներ հորինելուց

Wednesday, March 25, 2015

Ռեինկարնացիան եւ մուռ պահող վարորդը

Վերջերս մի տեղ աչքովս ընկավ արտահայտությունը՝ մի արդարացիր, եթե որեւէ սխալ բան ես արել, պարզապես ասա, որ առաջին անգամն ես ապրում։ Չգիտեմ։ Երբեմն նման բաները մտնում են մեջդ, ու սկսում ողջ օրը վերլուծել, քցել-բռնել։
Իսկ եթե այդպե՞ս չէ։ Ի նկատի ունեմ՝ մենք մեկ անգամ չէ, որ ծնվում ենք։

Tuesday, March 24, 2015

Քաջության սեփական փորձը

Մարդկանց հասկանալու համար անհրաժեշտ է քաջություն ունենալ սեփական ես-ը ճանաչելու համար։ Ահա այսպիսի մտքեր եւս հաճախում են ինձ՝ թեյի սիրահարիս, երբ դրսում մռայլ եղանակ է, իսկ բաժակի մեջ մնացած պու-էրն էլ մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Իհարկե, կարելի է վեր կենալ եւ նորից լցնել բաժակը, բայց ուղեղիս մեջ հայտնված միտքը ստիպում է

Monday, March 23, 2015

Մարդկային խմբերը, Մարսը եւ իմպոտենտը

Մարդկային խմբերը զարմանալի են։ Եթե մի տեղ, ասենք, հազար հոգի հավաքվի, անպայման մեջները կգտնվի երաժիշտ, խառատագործ, իմպոտենտ, արտասահմանցի եւ միգուցե՝ նաեւ գրող։ Եթե լինի մարդկանց հինգ հազար հոգանոց խումբ, ապա ի հայտ կգան բազմաթիվ այլ տարրեր, ընդհուպ՝ հանցագործներ։ Տասը հազար հոգանոց մարդկային խմբում կլինեն արդեն

Friday, March 20, 2015

Էլեմենտար ռաբիզը եւ Մշակույթի՞ նախարարությունը

Արդեն երկար ժամանակ է, ինչ մթնոլորտը խիստ աղտոտված է: Ավելի ճիշտ` ռադիոոլորտը: Ժամանակին ռադիոն բավականին առողջ կլիմա ուներ, մաքուր օդ եւ կոկիկ տեսք: Հեռարձակվում էր մեծամասամբ արեւմտյան ու ռուսական փոփ, ռոք, ջազ, տեղական փոփ, լավ հաղորդումներ էին լինում: Ռադիոն լավ եղանակ էր ստեղծում գրեթե բոլորի համար, բացի,

Thursday, March 19, 2015

Շարքային բլոգգերը եւ բրենդային թոռնիկները

Քաղաքը բաժանված է արտաքին տեսքի գոտիների: Ի նկատի չունեմ քաղաքի արտաքին տեսքի, այլ` մարդկանց: Համոզվելու համար, պետք է ընդամենը մի քանի րոպե շրջել Կենտրոնում, ապա գնալ որեւէ ծայրամաս, մանավանդ` շուկաների հարեւանությամբ գտնվող տարածքներ: Տարբերությունն ուղղակի կմռմռացնի ձեր աչքերը:
Հարցը չի վերաբերում որեւէ խտրականության, ուղղակի

Wednesday, March 18, 2015

Անմահացնողների ժամանակը

Հիշո՞ւմ եք արտահայտությունը` բա մի հատ չանմահանա՞նք: Կամ` եկեք ձեզ մի հատ անմահացնեմ: Լուսանկարների մասին է խոսքը: Անմահանալ` այսինքն լուսանկարվել, ունենալ լուսանկարը տպված, դնել ալբոմում եւ պահել սերունդների համար:
Հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Հիմա անմահանալու համար պետք է ունենալ

Tuesday, March 17, 2015

Տիեզերական նոր ուսմունքը, Սինատրան եւ Մերլին Մոնրոն

Ինձ թվում է, քսաներորդ դարի մարդկանց երազանքն այսօր արդեն կատարվել է: Մարդը ճանապարհորդում է տիեզերքով մեկ, անցնում այլ համակարգեր, պտտվում տարբեր մոլորակների շուրջ... մենք կամաց-կամաց, բայց անդադար լցնում ենք տիեզերքը մեզնով, եւ շատ հավանական է, որ ինչ-որ տեղ, ասենք, Կշեռքի համաստեղությունում, որեւէ երկնաքարի կամ մոլորակի վրա իրար ձեռք բռնած զբոսնում են Ֆրենկ Սինատրան եւ Մերլին Մոնրոն: Իսկ նրանցից

Monday, March 16, 2015

Հիշեցում տառականների մասին, որոնք կարող են ապրել առանց գլուխ

Մի տասնհինգ-քսան տարի առաջ տառականները, նույն` խավարասերները, ակտուալ էին: Մարդիկ դրանց մասին խոսում էին, միջոցներ ձեռնարկում, հեռուստատեսությամբ էլ գովազդ անում այդ ձեռնակրվող միջոցները: Այս մասին ես պատմում էի ընկերոջս, ով ասում էր, որ` չէ, հիմա էլ տառականները ակտուալ են եւ կան վայրեր, որտեղ դրանք առաջվա պես վխտում են, ու այդ վայրերի մարդիկ էլ խոսոում են դրանց մասին: Ես մի քիչ չեմ ուզում համաձայնել

Friday, March 13, 2015

Ռուսերենը եւ կիրթ սերնդին սպասվող վտանգները

Ռուսերեն չիմանալը վտանգավոր է Հայաստանում: Ինչպես նաեւ վտանգավոր է համաշխարհային ինֆորմացիան կրող որեւէ լեզու չիմանալը: Ի նկատի ունեմ` եթե չլինեն "մեծ" լեզուները, փոքր լեզուների կրողները չեն կարող լիարժեքորեն ներգրավվել համաշխարհային մշակույթին:
Իսկ մեզ մոտ այդպիսի մի կոնֆլիկտ է ձեւավորվում:

Thursday, March 12, 2015

Եկվորները եւ Երկիր մոլորակի լրահոսը

Այս գիշեր, մինչ մենք քնած էինք, իսկ Արեւմտյան կիսագնդում երեկո էր, իսկ Ճապոնիայում սկսում էր ծագել արեւը, երեք բանական էակ հատել են Երկրի սահմանը, անցել մթնոլորտի միջով եւ վայրէջք կատարել մեր մոլորակում: Երկրացի շուրջ 300 զինվորական, բազմաթիվ ռազմատեխնիկայի եւ ուղղաթիռների օժանդակությամբ կարողացել են

Wednesday, March 11, 2015

Պատմության խմբագրումը եւ ֆեյքերի ապագան

Օրուելի 1984-ի տոտալիտար անտիուտոպիայի մեջ առկա է մի երեւույթ` պատմության խմբագրումը: Այսինքն` եթե մի ինչ-որ բան դադարում էր ձեռք տալ այսպես կոչված Մեծ եղբորը, ապա այն վերացվում էր, եւ միաժամանակ` վերացվում կամ խմբագրվում էին նաեւ դրա հետ առնչություն ունեցած բաները` նույնիսկ անցյալում, արխիվների վերամշակման միջոցով: Պատմությունը, այդպիսով, անընդհատ փոխվում էր, եւ անցյալն անդադար ադապտացվում էր ներկային:

Tuesday, March 10, 2015

Երրորդ մոլորակի ապոկալիպսիսը եւ նոր քայլի ժամանակը

Ապոկալիպսիսից արդեն հարյուր տարի է անցել: Հաճախ եմ խոսում ապոկալիպսիսի մասին, բայց ինչպե՞ս կարող է մարդ հակում չունենալ ապոկալիպսիսի թեմային, եթե փոքրուց "մեծացած է" Եղեռնի պատմություններով, Սովետի փլուզման ժանգով: Երկրորդը մի կողմ եմ ուզում թողնել այսօր, բայց առաջինի մասին մի քիչ կարելի է խոսել:

Monday, March 9, 2015

"Ավտոբուսն աղջկա բան ա" սինդրոմ

Երեխան լացում էր: Նա իր փոքրիկ տոտիկները խփում էր գետնին եւ լացում: Տղա երեխան: Նա հրաժարվում էր ավտոբուս նստելուց: Նրա աղեկտուր, արցունքներով խեղդված ձայնը գոչում էր, որ "ավտոբուսը աղջկա բան ա": Հենց այդպես` ավտոբուսը աղջկա բան ա: Եւ երեխան ամեն կերպ փորձում էր խուսափել ավտոբուս նստելուց, որպեսզի խայտառակ չլինի, պատկերացնո՞ւմ եք`

Friday, March 6, 2015

Դեռատիզացիան եւ սնունդի աղբյուրները

Մակաբույծներին վերացնելու համար անհրաժեշտ է ուտել մինչեւ վերջ:
Ես հաճախ եմ ուշադրություն դարձնում կենդանիներին` քաղաքի տարածքում, եւ հանգում այն եզրակացության, որ որոշ կենդանիներ գարշելի են ու զզվելի եւ տեղը նրանց հեռու է մարդկանցից: Ի նկատի ունեմ առնետներին:

Thursday, March 5, 2015

Խոշտանգված արձանները եւ բռնաբարվելու վտանգը

Վերջին շրջանում քաղաքում անհանգիստ է: Ու ոչ միայն քաղաքում, այլ երկրում` ընդհանրապես: Փողոցներում մարդկանց կրակում են, սպանում, բռնաբարում եւ կողոպտում են: Ու ոչ միայն մարդկանց: Նաեւ` արձաններին:
Հայաստանում արձանները վտանգված են:
Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կա արձանների հանդեպ թուլություն տածող ինչ-որ խմբավորում,

Wednesday, March 4, 2015

Տրիֆֆիդները եւ լուցկու բոցկլտացող էժանությունը

Հազարավոր խորանարդ մետր անտառներ վերամշակվում են հարյուրավոր գործարաններում, կտրատվում մանր փայտիկների, անցնում տասնյակ քիմիական գործընթացներ, տեղավորվում փոքրիկ տուփիկների մեջ եւ ուղարկվում լույս աշխարհ: Վառվելու-անհետանալու: Լուցկիները կրակի թերեւս ամենատարածված եւ ամենավանդալային աղբյուրն են, եթե

Tuesday, March 3, 2015

Իսկ դուք գիտե՞ք ինչ օր է այսօր (երեքշաբթի)

Լինում են, չէ՞, օրեր: Ի նկատի չունեմ կանացի մենստրուացիոն, ի նկատի ունեմ տոնական: Բացի մեծ` պետական, կրոնական կամ գենդեռային տոներից, լինում են փոքրիկ տոներ կոնկրետ մասնագիտության ներկայացուցիչների համար, օրինակ` շինարարի օր, ուսուցչի օր, հրշեջի օր, աշխատավորի օր, սահմանապահի օր, նույնիսկ` ոստիկանի օր: Ու այդ օրերը ինչ-որ կոլեկտիվներում, կարծում եմ, նշվում են` աճապարանքով մոգոնված տոնական սեղանի շուրջ` խմիչք, թեթեւ նախուտեստ ու լիքը երկար-բարակ կենացներ ու հռհռոցներ:

Monday, March 2, 2015

Բա ի՞նչ ենք ուտելու այնտեղ

Վաղուց արդեն ժամանակն է փոխել սննդի աղբյուրները: Սա ասում եմ համամարդկային, ընդհանուր առումով, էվոլյուցիայի գործոնը հաշվի առնելով: Թե չէ ի՞նչ է ստացվում` մեր տեսակը արդեն քանի հարյուր հազար տարեկան է, մենք ստեղծել ենք քաղաքակրթություններ, "Աստվածաշունչ" եւ խաչբառներ, բայց շարունակում ենք սնվել այլ կենդանի օրգանիզմներով: Խփում ենք, սպանում, բռնում, կտրում, եփում, տապակում, մարինացնում կամ խորովում եւ` ուտում: Մեծ հաշվով` վայրենու պես, ինչքան էլ որ

Friday, February 27, 2015

Անշտապ օֆիսային եւ վազեվազ փողոցային

Ժամանակի մասին եմ ուզում խոսել: Այն կարծես հստակ բաժանվում է երկու մասի: Ժամանակ՝ օֆիսային կամ՝ վիրտուալ, եւ ժամանակ իրական՝ փողոցային (ոչ բացասական իմաստով, օրինակ՝ ա՛յ փողոցային):