Խոշոր ռազմավարական ծրագրեր ունեցող երկրները ջանքեր չեն խնայում քարոզչության վրա: Ընդ որում` այդ քարոզչությունը կատարվում է այնպես, որ հեչ էլ նման չի լինում քարոզչության, բայց սպառողի մոտ թողնում է ընդհուպ անդառնալի հետեւանքներ:
Վերջերս ինքս ինձ բռնեցի այն բանի վրա, որ դատում եմ ինչպես
քարոզչության զոհ: Ես երբեք չեմ եղել Ամերիկայում, բայց շնորհիվ ռեպի եւ Հոլիվուդի, Տվենի եւ Հեմինգուեի սիրում եմ այդ երկիրը, ձգտում գոնե մի քանի ամսով լինել Նյու Յորքում: Եւ ահա, օրեր առաջ, ինչ-որ իրավիճակի շուրջ քցել-բռնելիս մտքիս եկավ "տուպոյ ամերիկացի" եզրը: Ոչ միայն եզրը, այլ իրեն ուղեկցող` Զադոռնովի կյաժ ու խորամանկ դեմքը: "Էխ տուպիե ամերիկանցի":
Հարցն այստեղ այն չէ, որ Զադոռնովը ճիշտ է կամ ճիշտ չէ: Սա բացարձակ նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, որ հսկայական Ռուսաստանը տարիներ շարունակ իր պետական հեռուստաեթերով ժամանակ է տրամադրել այս արտիստին, որպեսզի իր լսարանի ուղեղներում նստեցնի այդ եզրը` տուպոյ ամերիկացի: Ես` որպես անկախ երկրի քաղաքացի, բայց ռուսական լսարանի անդամ, նույնպես ստացել եմ այդ "դոզան", եւ ինձ պես նաեւ շատերը: Սա ավելի գլոբալ, տարածաշրջանային քարոզ է, խիստ արդյունավետ քարոզ, որը փոխանցվում է հումորի միջոցով եւ խորը արմատներ թողնում: Պատկերացնո՞ւմ եք, աշխարհի տարածքի 1/6-րդում կարծում են, որ շարքային ամերիկացին տուպոյ է: Միայն իր քանակի հաշվին` սա արդեն ուժեղ կարծիք է:
Եւ դա, իմ համոզմամբ, փոխադարձ է: Ի նկատի ունեմ` նույնն էլ անում են ամերիկացիները: Իհարկե, ես մաս չեմ կազմում ամերիկյան լսարանի, բայց նկատել եմ, որ նույն կերպ ամերիկացիները քարոզում են ռուսի ալկաշ, ուշանկա գլխարկով եւ արջի հետ բալալայկա նվագող կերպարը` այպիսով անլրջացնելով ռուս ու Ռուսաստան հասկացությունները ընդհանրապես եւ ձեւավորելով ալկաշ ռուս եզրը:
Աշխարհի այս "քարոզչական" պատկերին, սակայն, շատ դժվար է տիրապետել ամբողջությամբ: Ես, օրինակ, չգիտեմ, թե արդյո՞ք նույն կերպ աշխատում է Ճապոնիան` Չինաստանի նկատմամբ: Իսկ հակառակը՞: Իսկ հնդիկներն ու պարսիկները՞: Եւ վերջիվերջո` օգտագործվո՞ւմ է այս ամենում թեյը` որպես կերպարաստեղծ ատրիբուտ: Չգիտեմ: Բայց թեյը, ասել եմ եւ էլի կասեմ` քաղաքարթությունները կապող լրջագույն օղակ է:

Նկարի աղբյուրը` http://novo-russia.su/novosti/v-mire/zadornov-o-evropepsaki-i-klichko.html
No comments:
Post a Comment