Թերեւս, ինքնաթիռով կատարած ճամփորդությունը առանձնահատուկ է: Կարելի է, օրինակ, գնացքով յոթ օր շարունակ Մոսկվայից Վլադիվոստոկ ուղեւորվել կամ ավտոբուսով` Երեւանից Թեհրան, ու ոչ մի էպիկ զգացողություն, իսկ, ասենք, Երեւան-Թբիլիսի թռիչքից առաջ` կոնկրետ քրտնել, ներծծվել պաշտոնական լրջությամբ եւ առեւերեսվել հիրավի դարակազմիկ իրադարձության հետ.
թռիչք երկաթե սարքով, որն ունի թեւեր, պոչ եւ կոչվում է սավառնակ:
Հարցը, այստեղ բուն թռիչքի մասին է: Հենց ինքը` թռիչքն է էպիկ: Սարսափելի ծանր սարքը հավաքում է արագություն եւ թռչում է: Մարդը, ում թռչելու փորձերի մասին փաստում էր Իկառուսի մասին տխուր առասպելը, հառնում է վեր, դեպի երկիրնքը, դեպի իր համար խորթ տարերքը...
Պաթոս, պարոնայք, պաթոս, որից չի փրկի նույնիսկ լավ պատրաստված կանաչ չինական թեյը:
Պատկերացնո՞ւմ եք, երբ նայում ենք մութ կամ պայծառ երկնքին, այն դատարկ չէ, եւ ես ի նկատի չունեմ աստղերը: Այն լի է այս ու այն կողմ սավառնող ինքնաթիռներով, այնտեղ` երկնքում, երթեւեկությունը նույնքան ծանրաբեռնված է, որքան ցամաքում: Եւ երկնքում ճախրող ամեն ինքնաթիռի մեջ գոյություն ունեն այնքան դրամաներ... Ինչքան հույսեր, ինչքան սպասելիքներ, ուրախություններ եւ ողբերգություններ, ձանձրալի գործուղումներ եւ աներեւակայելի արկածներ... այդ բոլորը, պարոնայք, թռչում է հենց հիմա, հենց այս պահին, հենց մեր գլխավերեւում:

No comments:
Post a Comment