Լիքը փող կա քաղաքում: Խոսքս մարդկանց գրպանի փողերի մասին չէ, ոչ էլ այն պարկերով փողերի, որոնք ինկասացիայի մեքենաները ողջ օրը այսկողմ-այնկողմ են տանում: Քաղաքի պատերում լիքը փող կա:
Հիշո՞ւմ եք, հայկական հեքիաթներում հանդիպող մի երեւույթ կար.
որ պատի մեջ կճուճով ոսկի էին գտնում: Փողերը պատի մեջ պահելու սովորությունը, փաստորեն, եկել-հասել է մեր օրերը:
Հիմա կարելի է, համապատասխան պլաստիկ քարտի առկայության դեպքում, փող հանել պատի մեջից` բանկոմատից: Իհարկե, ես գիտեմ, որ բանկոմատն ուղղակի սարք է, որը մեծամասամբ մոնտաժված է լինում պատի մեջ, բայց բանկոմատն ու պատը որպես մեկ ամբողջություն ընկալելու գաղափարն ինձ ավելի հրապուրիչ է թվում: Միաժամանակ արեւելյան-հեքիաթային եւ ուրբանիստական-արեւմտյան բան կա այդ երեւույթի մեջ: Բացի այդ, պատի մեջ սերտաճած-զմռսված բանկոմատը բավականաչափ նվազեցնում է այն գողանալու մասին մտքերի ինտենսիվությունը: Չնայած` ես, օրինակ, քաղաքում նկատել եմ մի պատ, որի մեջ կա միանգամից չորս բանկոմատ: Եւ այդ պատը հափշտակելու դավադիր եւ հանցավոր միտք, ինչ խոսք, ինձ այցելել է: Պատկերացրեք, հեքիաթի նման, վերցնում ես քլունգը, քանդում պատը եւ առահա` լիքը փող: Բայց, իհարկե, ամեն ինչ այդքան էլ դրամատիկ չէ: Ավելի հաճախ` օրենքի սահմաններում: Մտցնում ես քարտդ պատ-բանկոմատի մեջ, հավաքում ծածկագիրը, ստանում գումարը եւ շտապում խանութ` թեյ գնելու:
Ի դեպ, ինչպես հայտնի է շատերին, բանկոմատի գյուտը պատկանում է Լյութեր Սիմիջյանին` ազգությամբ հայ: Միգուցե հենց վերոհիշյալ հեքիաթների՞ց է ոգեշնչվել ամերիկահայ գյուտարարը:

Նկարում` առաջին գործարկված բանկոմատը, Լոնդոն, աղբյուրը` http://www.plusworld.ru/daily/perviy-v-mire-bankomat-bil-ustanovlen-rovno-46-let-nazad/
No comments:
Post a Comment