Երբեւէ զբոսնե՞լ եք քաղաքում վաղ առավոտյան: Ժամը հինգ անց կես-վեցի կողմերը: Ես մի քանի օր առաջ զբոսնեցի եւ հասկացա. քաղաքը բաժանված է նաեւ ժամային հատվածների:
Պոստապոկալիպտիկ ֆիլմերի եւ գրքերի հմայքներից մեկն էլ այն է, որ չկան մարդիկ, չկան մարդաշատ վայրեր:
Այսպես` "28 օր հետո" ֆիլմում հերոսը քայլում է լքված Լոնդոնով, իսկ "Քայլող մեռելների" մեջ նման պատկեր է Ջեորջիա նահանգում: Քայլում ես` ու ոչ ոք չկա: Այն փողոցները, որտեղ սովորաբար լինում է մարդաշատ, ոչ ոք չի հանդիպում ճանապարհիդ: Եւ քեզ է այցելում միտքը: Իսկ եթե ես միայնա՞կ եմ: Իսկ եթե ինձնից բացի այլեւս ոք մեկ չկա՞:
Միտքն այդ իր հետ բերում է ադրենալինի որոշակի քանակություն: Ասես զգաս այն, ինչ զգում էն, օրինակ, վերոհիշյալ ֆիլմերի հերոսները: Հեյ, ո՞ւր եք բոլորդ:
Ասածս այն է, որ կարելի է քաղաքին նայել ոչ թե սոցիալական, դասակարգային, կենսաբանական ռակուրսներով, այլ` ժամանակային: Մթնշաղային, մռայլ պոստապոկալիպտիկ քաղաքին հաջորդում է աշխույժ առավոտյան իրարանցումը, հետո` ցերեկային սիեստայախառն մղձավանջային վազվզոցը, հետո էլ` անհոգ ու սրճագարեջրային երեկոն եւ մեղքերի գիշերը: Եւ հետո նորից` ամայի ու մարդկանց կողմից լքված քաղաք, ուր հեռվում նշմարվող անցորդի ուրվագիծը կարող է թվալ գույժ. հաստատ զոմբի է կամ այլ լեմուրի մեկը:
Լավ բան է այս ժամանակային բաժանումը: Կարելի է ընդհանրապես պատսպարվել տանը եւ դուրս գալ մենակ նպատակային` այս կամ այն դեկորացիաները վայելելու համար: Պետք է չմոռանալ ուղղակի առավոտյան պոստապոկալիպտիկա դուրս գալիս թերմոսով թեյ վերցնել: Ինչու չէ` հանդիպած զոմբիներին հյուրասիրելու համար:

Նկարի աղբյուրը` http://klubkrik.ru/2013/04/yarost-pravit-vsem%E2%80%A6-otzyv-na-zombi-triller-28-dnej-spustya-28-days-later-2002/
No comments:
Post a Comment