Ի՞նչ գույնի է իններորդ մասսիվի 47 շենքի շքամուտքի դուռը, ո՞ւր էր հանգստանալու գնացել Արայիկ Գյունջյանը անցած ամառ, քանի՞ լիտր բենզին է վառում 98 թվականի "Ջի" դասի Օպելը, քանի՞ մետաղական դետալ է օգտագործվել Էյֆելյան աշտարակը կառուցելու համար: Իսկ քանի՞ ոտնաչափ է Երկրից Արեւ ընկած ճանապարհը: Իսկ դուք գիտե՞ք
քանի դրամով է Մալաթիայի շուկայում վաճառվում սեխը:
Մարդիկ գիտեն այս հարցերի պատասխանը:
Ամեն օր, ամեն ժամ քաղաքում քայլում են մարդիկ, ովքեր գիտեն ամենազարմանալի եւ տարօրինակ հարցերի պատասխաններ: Ինչո՞ւ միայն քաղաքի:
ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԻԿ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՐԻՉՆԵՐ: Այս թեմայով նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն էլ երեւի հնդկական "Միլիոնատերը ետնախորշերից"-ն է, որտեղ երիտասարդ տղայի կյանքի օրինակով նկարագրվում է ինֆորմացիայի հավաքագրման եւ կուտակման պրոցեսը:
Ճիշտ է, մարդ-կրիչների այս ինֆորմացիոն ցանցն ունի նաեւ խոտաններ, եւ օրերից մի օր, ձեր հարցին, ասենք, ո՞վ էր Մեսրոպ Մաշտոցը, կարող են պատասխանել` առաջին տիեզերագնացը: Ասում են` նման դեպքեր եղել են, բայց ոչ մի համակարգ էլ իդեալական չի աշխատում: Նույնիսկ այլմոլորակայինների ստեղծած համակարգերը: Ընդհանրապես` հավանական է, որ այլմոլորակայինները ներթափանցման համար օգտագործեն մարդկային ՏԱՐԱՏԵՍԱԿ ինֆորմացիայի գեներացման ամենազանգվածային միջոցը` ինտերնետը: Ով ում լայքեց եւ քանի հոգի են գիշերն անցկացրել այսինչ քլաբում: Շատ պետքական ինֆորմացիա է:
Իսկ ես` նվաստս, նույնիսկ չգիտեմ այն հնդիկի անունը, ում դուստրը հավաքել է այս թեյի տերեւները...

Նկարի աղբյուրը` http://dota2.ru/forum/threads/sumail-millioner-iz-truschob.711772/
No comments:
Post a Comment