Բոլոր կենդանի օրգանիզմներին միավորում է այդ օրգանիզմներում տեղի ունեցող նյութափոխանակությունը: Ցանկացած կենդանի, այսպես թե այնպես, ստիպված է լինում ազատվել իր ներսում տեղի ունեցող նյութափոխանակության արգասիքներից: Իսկ ազատվելու տարբերակները բավականին տարօրինակ են: Օրինակ` bradypus tridactylus-ները` երեքմատնանի ծույլիկները, ովքեր ունեն
աշխարհում ամենաերկար աղեստամոքսային համակարգը, իրենց դանդաղընթաց կյանքի մի զգալի մասը ծախսում են ծառի վերեւի ճյուղերին հասնելու, ապա` նորից ցած իջնելու վրա: Այս հարավամերիկյան կենդանին, ով այնքան էլ չի սիրում շարժվել, այնուամենայնիվ, մի քանի շաբաթը մեկ ստիպված է լինում իջնել վերեւի ճյուղերից` զուգարան գնալու համար:
Եւ ինչքան է նման ծույլիկը մարդուն:
Բա չէ` կապիկների նման: Կապիկները, օրինակ, մեծ հաճույքով կհոգան իրենց կարիքները թեկուզ ամենաբարձր ծառի գագաթից` մի բան էլ նշան բռնելով ծառի տակով անցնողների վրա: Ուրիշ են, սակայն, նրբանկատ ծույլիկները: Էլի եմ ասում` մարդկանց են նման:
Մարդկային հասարակությունում էլ է զուգարան գնալը մեծ խնդիր: Եթե դուք որեւէ հիմնարկում եք կամ տանը, խնդիր չկա` հարցրեք եւ ձեզ ցույց կտան, թե որտեղ է զուգարանը: Կամ` դուք ինքներդ էլ գլխի կընկնեք: Իսկ ի՞նչ անել, երբ դրսում ես, շուրջ բոլորդ ծանոթ ոչինչ եւ ոչ մեկ չկա, ու թարսի պես` միզելը դարձել է կարեւորագույն գերնպատակ: Ի՞նչ անել:
Վերոհիշյալ կապիկները, օրինակ, կբռնեին (բռնելը` փոխաբերական իմաստով) ու կմիզեին հենց փողոցի մեջտեղում, բայց ավաղ, մեզ կապիկներից բաժանում է միլիոնավոր տարիների էվոլյուցիան: Մարդը, ըստ այդմ, կտանջվի, կզսպի, կդիմանա... մինչեւ որ մի ճար գտնի, մի տեղ հարմարեցնի, զուգարան մտնի, փրկվի: Եւ վերապրի կյանքի խոշորագույն հաճույքներից մեկը:
Բարդ է մարդկանց կյանքը քաղաքներում, փողոցներում:
Ուզածդ ժամանակ կարող ես որքան ասես թեյ խմել, իսկ երբ կգա միզելու պահը, կհայտնվես, մեղմ ասած, անելանելի վիճակում: Եթե, իհարկե, չգիտես մոտակա զուգարանների աշխարհագրական դիրքը: Դա խիստ կարեւոր ինֆորմացիա է մարդկանց քաղաքում. զուգարանների տեղերը պետք է իմանալ:

Նկարի աղբյուրը` http://www.zoopicture.ru/lenivec/
No comments:
Post a Comment