Մարդիկ շատ են մտածել ոչ երկրային քաղաքակրթության հետ շփման մասին: Ինչպե՞ս դա տեղի կունենա: Կհասկանանա՞նք միմյանց: Ո՞վ առաջինը կհասնի մյուսին: Առավել հավանական է, որ ոչ երկրային քաղաքակրթության ներկայացուցիչները իրենք կգան մեզ մոտ: Իսկ արդյո՞ք նրանք կգան խաղաղությամբ: Թե՞ կփորձեն, ասենք, ուտել մեզ:
Ինչպես, օրինակ, նկարագրել է Հերբերտ Ուելսը` իր "Աշխարհների պատերազմը" գրքում: Հիշո՞ւմ եք, եռոտանի սարքեր հեծնած մարսեցիները ավիրում էին մեր աշխարհը եւ նաեւ` ուտում մարդկանց (ինչի պատճառով էլ մահացան` չմարսելով մարդկային օրգանիզմում առկա վիրուսները եւ հիվանդությունները):
Իհարկե, այն, որ հազարավոր լուսնային տարիներ հեռավորությունից մեզ մոտ հասած այլմոլորակայինները կփորձեն ուտել մեզ, անհավանական է այնքան, ինչքանով որ անհավանական է թեյի տուփի մեջ ոսկու կտոր գտնելը: Թվում է, թե հավանականություն չկա, բայց տիեզերական մասշտաբներով` լավ էլ հավանական է:
Իսկ մե՞նք: Պատկերացնենք, որ մենք նոր մոլորակ կգտնենք` բնակեցված բանական էակներով: Չէ, չէ` բանական, փոքրիկ, անպաշտպան եւ... համեղ էակներով: Ի վիճակի կլինի՞ մարդկությունը առնելու իր գուրմանական որկրամոլության դեմը:
Չնայած` հնարավոր է, որ ի վիճակի կլինի: Հիշո՞ւմ եք կարմիր գորգի եկվորներին: Ահա, նրանք արդեն եկել են կոնկրետ մեր քաղաք, եւ կենկրետ մեր քաղաքում ոչ նրանք են փորձում ուտել մեզ, ոչ էլ մենք ենք փորձում ուտել նրանց: Այնպես որ` բարի գալուստ, եկվորներ, չվախենաք:

Նկարի աղբյուրը` http://chemistry-chemists.com/N4_2011/H11/ChemistryAndChemists_4_2011-H11.html
No comments:
Post a Comment