Մինչ ես միացնում եմ թեյնիկը եւ սպասում, որ ջուրը եռա, ընկերս պատմում է այլմոլորակայինների մասին: Ասում է, որ նրանք ապրում են բոլորովին ուրիշ կյանքով, նրանց համար անհասկանալի են մեր աշխարհի սովորական հոգսերը եւ պրոբլեմները, մեզ էլ անհասկանալի են նրանց կյանքի ճոխություններն ու թեթեւությունը: Փաստացի, ընկերոջս պատկերացմամբ, գոյություն ունի բոլորովին այլ իրականություն, որտեղ աստղերն ապրում են իրենց ուրույն կյանքով, որը, նորից է անհրաժեշտ շեշտել` ոչ մի աղերս չունի մեր ապրած կյանքի հետ:
"Արի ցույց տամ",- ասում է ընկերս եւ տանում ինձ համակարգչի մոտ, ինչ-որ բան հավաքում ստեղներով Յութուբի որոնման դաշտում. "Ահա",- ասում է. "Նայիր": Նայում եմ: Յութուբի տեսանյութում կարմիր գորգ է: Ոչ ոք դեռ չի երեւում, բայց զգացվում է, որ իրավիճակն էկրանից այնկողմ լարված է եւ կա մարդկանց մեծ կուտակում: Եւ ահա, հայտնվում է առաջին այլմոլորակայինը: Նա շարժվում է Մինչ այդ լուռ ու անշարժ կանգնած մարդիկ սկսում են լուսանկարել եւ տարբեր բաներ գոռգոռալ: Բայց հիմնականում լուսանկարել` ֆոտոխցիկի ուժեղ լույսերով: Շրխկ-շրխկ: Այլմոլորակայինը հագնված չէ ինչպես մենք, եւ ընդհանրապես` դատելով սանրվածքի եւ գլխի կառուցվածքից, կոշիկների բարձրությունից եւ դեմքի մարտական գունավորումից` կարելի է միայն մոտավոր ենթադրություններ անել նրա` հումանոիդ լինելու մասին: Այլմոլորակայինը սառը հայացքով նայում է իրեն դիմավորող մարդկանց եւ անցնում առաջ: Նրա ամեն մի շարժումը զարմանք եւ աժիոտաժ է առաջացնում հավաքված ամբոխի մոտ: Այլմոլորակայինն ունի գիշատիչ հայացք եւ նայում է մարդկանց վերեւից, ասես միայն իր բարեգթությամբ է, որ իրենք ողջ են: Նրա հետեւից գալիս են մյուս այլմոլորակայինները: Ամեն ինչ ընթանում է նույն կերպ:
"Տեսա՞ր",- ասում է ընկերս: "Ահա",- պատասխանում եմ; Բա չտեսա՞: Նույնիսկ այնքան տեսա, որ մոռացա վաղուց եղացած թեյնիկի մասին: Ինչը, սակայն, չի խանգարի թեյ խմելուն: Ես լցնում եմ ջուրը բաժակների մեջ եւ վերլուծում քիչ առաջ տեսածս: Փաստորեն, կա այլ իրականություն, այդ իրականության մեջ, պաշտպանված լիմուզիններով, կարմիր գորգերով եւ թիկնապահներով, ապրում են տարօրինակ տեսքով արարածներ, որոնք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս իրենց նկարահանել եւ զմայլվել իրենցով: Ստացվում է, որ մենք` մարդիկ, հանդուրժում ենք նրանց մեր մոլորակում... մե՞ր: "Նրանք, քո կարծիքով, լա՞վ են ապրում",- հարցնում եմ ընկերոջս: "Ձե՞ռ ես անռում, ամենալավ ուտելիքը, ամենալավ լողափները, ամենալավ խմիչքները, ամենալավ ամեն ինչը նրանցն է: Նույնիսկ երկրների ղեկավարները կարող են նախանձել նրանց: Քաղաքական գործիչը ինչքան էլ ուզի, չի կարող դառնալ նրանց պես` անհոգ, հարուստ ու... այլմոլորակային":
Ես խառնում եմ թեյը ալյումինե գդալով, մոտենում լուսամուտին: Փաստորեն` եթե նրանք` այդ աստղերը, այս մոլորակում ապրում են ավելի լավ, քան մյուս բնակիչները, միգուցե հենց նրա՞նք են տեղացիներ, իսկ մարդիկ այնպես` սպասարկող անձնակազմ են:
Չնայած` եկեք չմոռանանք Ֆաինա Ռենեւսկայայի խոսքերը` "Даже за самым красивым павлиньим хвостом скрывается самая обычная куриная жопа. Так что, меньше пафоса, господа".
Ես խառնում եմ թեյը ալյումինե գդալով, մոտենում լուսամուտին: Փաստորեն` եթե նրանք` այդ աստղերը, այս մոլորակում ապրում են ավելի լավ, քան մյուս բնակիչները, միգուցե հենց նրա՞նք են տեղացիներ, իսկ մարդիկ այնպես` սպասարկող անձնակազմ են:
Չնայած` եկեք չմոռանանք Ֆաինա Ռենեւսկայայի խոսքերը` "Даже за самым красивым павлиньим хвостом скрывается самая обычная куриная жопа. Так что, меньше пафоса, господа".
Նկարի աղբյուրը` http://www.atmu.kiev.ua/pages/ru/red_carpet.html
No comments:
Post a Comment