Thursday, February 26, 2015

Ապոկալիպտիկ մելանխոլիա

Գործարաններ: Տարեցներն այս բառի տակ բոլորովին ուրիշ իմաստ են դնում: Նրանց համար սա երբեմնի տնտեսական, աշխատանքային, սոցիալական միջավայրի հետ կապ ունեցող տերմին է, որը, սակայն, ավելի քան երկու տասնամյակ առաջ կորցրել է իր միսն ու արյունը: Ավելի հաճախ` գործարանը հիմա ասոցացվում է աշխարհի վերջի հետ: Ինձ` թեյասերիս համար, համենայնդեպս:
Այս թեման եկավ մտքովս քաղաքի երբեմնի գործարանային թաղամասերով շրջելու ընթացքում:
Լքված հսկայական շենքեր, կոտրված ապակիներով կամ ընդհանրապես առան ապակիների պատուհաններ, քայքայված բետոն, քայքայված բետոնի մեջ աճող ակնհայտորեն ռադիոակտիվ մոլախոտ, ինչ-որ տեղ անկյունում ընկած, բզկտված տիկնիկ, թեյի հին` մետաղական ժանգոտված տուփ... սա  ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ է: Ապոկալիպսիս, որը տեղի է ունեցել այս քաղաքում, որի արդյունքում գրեթե ամեն ինչ փոխվել է եւ ի հայտ է եկել նոր իրականություն:
Երեւանի որոշ հատվածներում կարելի է իսկական սարսափ կամ պոստապոկալիպտիկ ժանրի ֆիլմեր նկարել` առանց անտրուաժի վրա գումար ծախսելու: Իզուր չէ, որ քաղաքի բանդիտները, ասում են, իրենց գործընկեր-թշնամի-կոլեգաներին բերում են հենց նման տարածքներ եւ այնտեղ միմյանց հետ հաշվեհարդար տեսնում: Համապատասխան կոլորիտը երեւի իր հերթին է տրամադրում առանձնակի դաժանության:
Իսկ երիտասարդ սերունդին տրամադրում է մելանխոլիայի... երբեմն: Չէ՞ որ այնքան էլ հաճելի չէ ապրել նախկին աշխարհի քայքայվող ավերակներում:
Ի դեպ` նման թաղամասերից մեկի մերձակայքում, անցումի տակ գոյություն ունի նման գրություն-ուղեցույց :)

No comments:

Post a Comment