Ընկերոջս ճանաչու՞մ եք: Նա այն երկար, նիհար մարմնով ու մազոտ դեմքով տղան է: Դե այն մեկը, որ միշտ նստած է լինում “Մելոմանիա” փաբում, բարի սեղանի ամենավերջում: Երևի տեղը բերեցիք: Նրա հետ խոսալ փորձե՞լ եք: Եթե ոչ, ապա ասեմ` մի էլ փորձեք: Նա սովորաբար լինում է կարկտային ամպերի պես մռայլ կամ կոտրված սրտով փինաչու պես հարբած: Չգիտեմ մեկ էլ երբ կտեսնենք նրան քիչ թե շատ նորմալ վիճակում: Հավաբնաբար, երբ բաց կթողնեն Վիգեն Իսրաելյանին: Չէ որ այդ պատմությունից հետո էր, որ իմ ընկեր Հարութը հայտնվեց այսպիսի վիճակի մեջ: Այդ մութ պատմությունը ինչ-որ խելառ նոտաների մասին: Ձեզ դա ծանոթ չէ՞: Ես զարմացած եմ: Ընդհանրապես զարմանալ ինձ մոտ լավ է ստացվում, բայց հիմա ես իրոք զարմացած եմ, որպեսզի պատկերացնեք թե ինչու, ես կպատմեմ այն ինչը տեղի էր ունեցել երկու տարի ու մի քանի ամիս առաջ: Միգուցե հենց այն փողոցում, որտեղ ապրում եք դուք հիմա, կամ կողքի փողոցում, հնարավոր է հենց նույն հասցեում:
Հարութի երաժշտական խանութը (նա վաճառում էր միմիայն Ռուսաստանից ներկրված բարձրորակ դիսկեր, բայց ընդհանուր էֆֆեկտի համար ուներ սրահում դրված ռոյալ ու մի քանի տեսակի կիթառներ) այդ ոլորտում երևի ամենակարգին հաստատությունն էր: Երբ ինտերնատային ներբեռնում ապահովող երաժշտական կայքերի “շնորհիվ” գրեթե մահացավ սկավառակների բիզնեսը, Հարութի խանութը շարունակում էր ծաղկել: Բանը տեսականու առատության մեջ չէր այնքան, ինչքան Հարութի` երաժշտության հանդեպ ունեցած վերաբերմունքի: Նա օր ու գիշեր էր լում երաժշտություն: Նույնիսկ զուգարանում հարմարացրել էր մի քանի դինամիկներ ու դարձրել էր այդ օրհնյալ խուցը իսկական դրախտ: Ես հիմա կերդվեի, որ երբեք չեմ եղել մի այլ այդպիսի վայրում, ինչպիսինն էր “8 music” խանութի տնքարանը: Նստում ես զուգարանակոնքին ու ասենք, Վերդիի օպերաներից մեկի հնչյունների տակ հասնում բացարձակ կենտրոնացման: Հզոր բան էր:
Հարութը անձամբ գիտեր իր հաճախորդների մեծ մասին: Շատերը գալիս էին պարզապես նրա հետ երաժշտության մասին զրուցելու: Ոմանք նրանից խնդրում էին ճարել այս կամ այն հազվագյուտ ձայնագրությունը:Ասում եմ, Հարութն այլ կերպ էր վերաբերվում իր աշխատանքին: Նա կխոսար մի կես ժամ ինչ-որ դպրոցականների հետ Թուփաքից ու Վու Թենք Քլենից, հետո մի ծերունի ջութակահարի համար իր սենյակից երկու ձեռքով զգույշ ու խնամքով բռնած, որպեսզի չվնասվեն, նոտաներ կբերեր: Նա իր սերը դեպի երաժտությունն ու նոտաները ժառանգել էր իր պապից: Նրան ժամանակին անվանում էին Կառլ Սալամոնովիչ: Հետո պապը քաղաքից անհետավ: Անհետացավ նաև նրա անունը: Նրա մասին հիմա կհիշեն Կոնսերվատորիայի մեկ-երկու դինոզավրեր: Էլ ոչ-ոք: Իսկ նա մեծ մարդ էր: Հարութը պատմում էր, որ պապը ժամանակի մեծ մասը անց էր կացնում Հայաստանից դուրս: Ստեղծագործում էր ռուսական մայրաքաղաքների թատրոնների համար, գրում նաև մանկական երաժշտություններ: Ժամանակ առ ժամանակ Հայաստան վերադառնալից բերում էր հետը նոտաներ աշխարհի տարբեր ծայրերից: Դրանց մեջ լինում էին անվերնագիր հավաքածուներ: Նշանակում էր, ուրեմն, որ դրանք հենց իրենն են:
-Նենց եմ ափսոսում, որ չսովորեցի նոտաներ… - հաճախ բողոքում էր ինձ Հարութը:
Ես միշտ անհարմար էի զգում հարցնել` ի՞նչու չես սովորել: Հավանաբար մի բան նրան խանգարել էր:
Հարութի օրերն անցնում էին մեկը մյուսի հետևից, սահուն ու հանգիստ: Ամռանը լինում էր տոթ, ու նա երեկոները արդեն զովին դուրս էր գալիս, կանգնում խանութի դիմաց ու ռեգգիի թմրեցնող ռիթմի տակ նայում անցորդներին: Իսկ ձմռանը միշտ կարելի էր նստել խանութի խորքում, վերցնել մեկ շիշ լավ կոնյակ ու անցնել կլասիկ ռոք խմբերից մեկն ու մեկի դիսկոգրաֆիայի յուրացմանը:
Հետո հայտնվեց Վիգեն Իսրաելյանը, ու “8 music”-ից սկսեց կանեփի հոտ գալ: Առաջ էլ մեկ մեկ այն գալիս էր, բայց այն ժամանակ ոչ մեկ դրա մասին հատուկ չէր մտածում: Իսկ Վիգենի գալուց հետո այդ բուրմունքը դարձավ անբաժանելի ատրիբուտ: Երբ ես գնում էի Հարութին հյուր, ստիպված էի լինում անցնել ծխի վարագույրի միջով: Նա նստած էր լինում Վիգենի հետ: Մեկ-մեկ նրանց հետ լինում էին աղջիկներ: Մի անգամ տեսա նույնիսկ իմ հին ծանոթուհուն` Վեռային: Նա հագել էր կապույտ կարճ շրջազգեստ ու հաջողացրել էր կարմիր գույնով ներկել շուրթերը: Մինչև ծնկները հասնող սապոգները մաշված էին, իսկ մեկը նույնիսկ ճղված: Ես նրան խղճացի:
Թեև այն ժամանակ ես ավելի ու ավելի հազվադեպ էի գնում Հարութի մոտ, զգում էի, որ նա Վիգենի հետ ինչ-որ բան է մտածում: Ես բազմիցս նկատել էի նրանց մոտ նոտաներով թղթեր, ինչ-որ աղյուսակներ: Հետո Հարութը գնեց պատճենահանող սարք: Նրանց մոտ սկսեցին հյուր լինել հայտնի կոմոզիտորներ ու երգահաններ:
Հետո սկսվեց խելագառությունը:
Վիգեն Իսրաելյանը հետաքրքիր տիպ էր: Երևի վատ տղա էլ չէր: Նրան մոտիկից ճանաչելու առիթ ինձ չէր ընձեռնվում, կամ գուցե ես այնքան չէի ուզում նրա հետ մոտիկանալ (նա դասական սրիկային հատուկ բակենբարդներով ու կարմիր կաշվե կուրկտայով մեկն էր): Նրա մասին իմացա միայն այն, որ սովորել էր Ջիլիարդի երաժշտական դպրոցում: Դա քիչ բան չէր ու հարգանք էր ներշնչում, նույնիսկ չնայած բակենբարդներին ու կարմիր վերարկուին: Ինչևէ, այս Վիգենը Հարութի մոտ գտել էր մի քանի կապ նոտաներ, որոնք բնավ նման չէին մնացած երաժշտական թղթերին, որ Հարութը ժառանգություն էր ստացել պապից:
Մի անգամ նրանց մոտ ես ներկա եղա մի խոսակցության:
-Դու գոնե պատկերացնում ես ի՞նչ ա էսի,- ասում էր Վիգենը ու ճեղքում կանեփածխի թանձր պատը տարբեր ուղություններով:
-Էս լրիվ այլ բան ա, ես չգիտեմ… ի՞նչ ա սա: Ես մենակ նայեմ… - Վիգենը վերցնում էր նոտաների միջից տարբեր էջեր, նայում նրանց ու սկսում հառաչել: Կարծես տեսնում էր ինչ-որ այլ մոլորակի պորտալ կամ նման ֆանտաստիկ մի բան:
Այդ ընթացքում Հարութի դեմքը արտահայտում էր կատարյալ շփոթվածություն: Պատկերացնում եմ` անկապ, փոշոտ թղթեր ու դրանցով հրճվող հասուն տղամարդ: Նույնիսկ ծիծաղալի էր երևի:
-Ես ցույց կտամ ձեզ հիմա, - հայտարարեց Վիգենը ու նստեց ռոյալի առջև, - հեսա, հեսա:
Նա մոտ հինգ րոպե ուշադիր նայում էր մեկ նոտաներին, մեկ ստեղներին: Հետո սկսեց նվագել: Սկզբում դա անհասկանալի մի բան էր: Ոչ մի մեղեդայնություն ես այդ ժամանակ չզգացի: Իսկ Վիգենը այնպիսի շարժումներ էր անում, կարծես ամեն մի ստեղնը սեղմելիս մատը դռան տակ էր թողնում:
Հանկարծ ինձ թվաց, թե ինչ-որ բան կոտրվեց: Երևի ծաղկաման: Ես համոզված էի, որ ծաղկաման: Հարութը վեր թռավ տեղից ու վազեց դեպի խանութի հեռավոր անկյունը: Վերադարձավ ավելի շփոթված դեմքով: Ոչինչ չէր ջարդվե՞լ: Հետո էլի մի ինչ-որ բան ջարդվեց: Մի բան էլ փշրվեց, մյուս բանը ընկավ, հետո լսվեցին անկանոն այս ու այն կողմ թափվող աման-չամանի ձայներ, թխկոց-շրխկոց: Ես ու Հարութը վախից քիչ էր մնում իրար փաթաթվեինք: Ես հասցրեցի զգալ, որ ողջ այդ աղմուկի մեջ կար որոշակի ներդաշնակություն: Երբ այդ ժխողը դադարեց, լսվում էր միայն Վիգենի հիստերիկ ծիծաղը:
-Հանճարեղ ա՜, հանճարե՜ղ:
-Էս ի՞նչ էր, - կարողացավ արտաբերել Հարութը:
-Լսի ուրեմն, Հարութիկ, չգիտեմ ով ա եղել քո պապը, բայց ինքը եղել ա դեմք: Սա էն ա, ինչը կոչվում ա երաժշտության կատարյալ իրականացում: Տեսա՞ր դու: Էս ռոյալիցդ մի քիչ հետո ծուխ էլ դուրս կգար: Էլ չեմ ասում, որ մատներս պոկվեցին, մինչև էդ նոտաները անցկացրեցի…
-Դա… դա դու՞ էիր:
- Չէ, Բեթհովեն ալյա գլուխըքարինտալբերգը, - նա նորից հռհռաց:
Պարզվեց մինչ այդ անհայտ մի փաստ: Կառլ Սալամոնովիչը հեղինակն էր ոչ միայն թատերական ֆոնային երաժշտությունների ու մանկական երգերի, այլև երաժշտական բացառիկ մի էքսպերիմենտի: Մի քանի աղբյուրներ ասում են, որ այդպիսի “իրականացումներ” արվել են նաև հայտնի կոմպոզիտորների կողմից: Կան ասեկոսեներ ու ենթադրություններ եվրոպական երաժշտական գաղտնի սեկտաների մասին, որոնց նպատակն է եղել կյանքի վերարտադրումը երաժտության միջոցով: Հասկանում եք, դրանք համոզված էին, որ ցանկացած գործիքով հնարավոր է արտաբերել ցանկացած հնչյուն, ցանկացած ձայն: Թե իբր դրա համար պետք էր մտածել նոտաների, ակորդների ու տեմպերի այնպիսի մի համադրություն, որը թույլ կտար վերարտադրել կյանքի բոլոր ձայները:
Կարծես թե Հարութի պապին դա հաջողվել էր: Վիգենը ասաց, որ մնացած թերթերի վրա կանբնաձայնական ստեղծագործություններ ջրային, մեխանիկական, կենդանական մոտիվներով: Ու ասաց, որ դրանքբոլորն էլ հանճարեղ են:
Հետո նրանց մոտ հայտնվեցին պատճենահանող սարքն ու հայտնի հյուրերը: Այդ ժամանակ ես նրանց մոտէի լինում հազվադեպ, հիմնականում երեկոները` Վիգենի կատարմամբ ինչ-որ բան լսելու համար:
Ցերեկները նրանք բազմացնում էին այդ թերթերն ու վաճառում դրանք երաժշտագետներին ուկոմպոզիտորներին: Հավանաբար դա նրանց հետաքրքրում էր, որովհետև, դատելով ամեն ինչից, պահանջարկկար: Ես մտածում էի, որ այդ կոմպոզիտորները գնում էին այդ նոտաները ոգեշնչման աղբյուր ստանալունպատակով: Ինձ այդ ամենը տարօրինակ էր թվում:
Մի քանի շաբաթ հետո Վիգենը արդեն մեքենա էր առել: Այդպիսի մեքենա իմ ծանոթ մարդկանցից միայննա կքշեր: 60-ականների կադիլակ, կանաչա-դարչնագույն ու քրոմապատ բամպերներով: Նա ասում էր, որ վճարելէ դրա համար ընդամենը երեք հազար երկու հարյուր դոլլար: Սակայն երևի այդ մեքենան, որպես հնություն ավելիշատ արժեր:
Հարութը երջանիկ էր թվում: Կանեփի ծուխը խանութից չէր պակասում, ինչպես նաև փողերը չէինպակասում խանութի դրամարկղից:
Թվում էր, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ այսպես էլ գնա ու գնա: Բայց շուտով տեղի ունեցանիրադարձություններ, որոնք չէին կարող անտարբեր թողնել մեր գունավոր քաղաքին:
Սկզբում հայտարարեցին, որ հոգեբուժարան է տեղափոխվել ոմն երգահան Միրզոյանը (նա երգեր էրգրում մեկ-երկու ռոք խմբերի համար), հետո ինքնասպան եղավ աշուղ Կուլան, հետո ուղիղ եթերում սկսեցմերկանալ ու միզել երգչուհի Սինան, խելագարվեց կոմպոզիտոր Գարաբեդյանը: Բոլորն էլ վերջերս հանդես էինեկել նորույթներով ու բոլորն էլ վերջերս այցելել էին “8 music”: Այդպիսի դեպքերը սկսեցին հաճախանալ: Քիչ էրմնում, որ բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ սահմանեին, թե ով է գժվելու այդ երեկո, կամ ումկտեղափոխեն գժանոց կամ ով ինքնասպան կլինի:

Գործի ընթացքի մասին հետագայում ես իմանում էի մամուլի կցկտուր հաղորդագրություններից: Ասումէին, որ հիմնական մեղավոր է ճանաչվել Վիգենը: Մեղադրանքի հոդվածը ի դեպ այդպես էլ հստակ ոչ ոքչձևակերպեց: Կարծեմ հոգեմետ նոտաների տարածման դեմ օրենք չկա... իսկ կանեփի տարածման դեմ կա: Դա էլհասավ չգիտես ինչու Հարութին: Նրան տվեցին պայմանական ժամկետ: Վիգենին 6 տարի խիստ ռեժիմիգաղութում:
“8 music”-ը հիմա փակ է: Չեմ հասկանում ինչու Հարութը չբացեցայն: Միգուցե կկարողանար վերականգնվել: Նա մի որոշ ժամանակթափառում էր փողոցներով բոմժի կարգավիճակով, հետո կորավ ուհայտնվեց ինչ-որ « տխուր պատկերի ասպետի» կերպարով ու սկսեց լուռու մունջ նստել փաբերում: Ինձ հետ համարյա չի շփվում հիմա: Ոչ միայնինձ հետ: Նա հիմա կարծես չկա: Մեկ-մեկ շատ է խմում ու սկսումգոռգոռալ, աղաղակել: Այդ ժամանակ կարող է լրիվ անծանոթ մարդկանցպատմել օրինակ իր մանկության մասին: Բան չեմ հասկանում նրանից:
Վիգենի մասին, լսել եմ, ուզում են տեղփոխել հատուկհոգեբուժարան: Նրա մոտ լինում են ուշագնացություններ ու տարբերտեսիլքներ:
Նոտաների պատմությունը իրոք զարմանալի էր: Ինձ մոտ կա մի օրինակ, որը ես հաստատ օրը ցերեկովդուրս չեմ հանի դարակից: Ոստիկանությունը առգրավել էր բոլոր պատճեները ու իսկական մաքրությունկազմակերպել Հարութի նախկին խանութում: Իմ օրինակը թող մնա ինձ մոտ: Ես նվագել չգիտեմ, ուստի ինձ չիսպառնում ոչ մի տեսակի խելագարություն:
P.S.
Վիգենի կադիլակը կանգնած է “8 music”-ի շենքի հետևի բակում: Ամեն օր հաստանում է նրա վրա նսածփոշու շերտը: Մեքենայի նվագարկիչի մեջ մնացել է Հարութի ձայնագրած դիսկը Դամիան Մառլիի ու Պրինցիերգերով: Վիգենը այդ սկավառակը հասցրել էր լսել ընդամենը 24 անգամ:
Posted 15th July 2011 by VaFant
Ուշքի գալով` առաջինը, ինչ նկատեցի, դա ինձ միացրած խողովակներն էին: Ես հիվանդանոցայինպալատում էի: Կողքս դրված էին տարբեր սարքավորումներ ու կաթիլային համակարգեր: Նրանց միջի թափանցիկհեղուկը երևի կաթում էր արյանս մեջ: Ես պարկած էի հարմար: Սակայն տպավորությունս այնպիսինն էր,կարծեես ողջ արագությամբ սլանում եմ դեպի պատն ու ուր որ է կսվաղվեմ նրան: Ադրենալինի քանակությունն իմմեջ չափից դուրս շատ էր: Ես բժիշկ չեմ ու բժշկությունից էլ հեռու եմ մի քանի հարյուր կիլոմետր, բայց հաստատգիտեմ, այն պահին երբ ուշքի եկա, ադրենալինի անթույլատրելի քանակություն էր մեջս: Այդ հիմա է, որկարողանում եմ զսպել ձեռքերիս դողն ու մի կերպ խզբզել այս տետրի էջի վրա:
Առաջինը, ում տեսա, դա բուժքույն էր, ով նկատելով որ ես գիտակից եմ, միանգամից կանչեց բժիշկին:Բժիշկն ու իր շքախումբն այնպես էին ուսումնասիրում ինձ, այնպիսի հոգատարությամբ էին հարցնում, թե ինչպեսեմ ու ոնց եմ ինձ զգում, որ դրանից ես ավելի էի անհանգստանում ու սիրտս ավելի արագ էր սկսում խփել:Կարողանում էի պատասխանել առանձին բառերով` լավ, վատ, ուժեղ...ավելի բարդ կապակցություններ չէիկարողանում ստանալ` անհանգիստ էի, հասկանում եք, անհանգիստ: Բժիշկն ասաց, որ սիրտս կատարում է 110-123 հարված րոպեում: Ավելացրեց, որ դա բավական լավ ցուցանիշ է վերջին երկու օրվա տվյալների համեմատ ( ես փաստորեն այնտեղ էի գտնվում մի քանի օր!!!):
Երբ նրանց հետևից փակվեց դուռը ես զգացի, որ քնում եմ: Հետո ինձ արթնացրեց բուժքույրն ու տվեց ջուր:
Իսկ այսօր ես նրանից խնդրեցի թուղթ և գրիչ: Նա բերեց այս տասներկու տողանի տետրն ու սև գրիչը: Ախր ուզում եմ իմանաք, ինչ էր եղել հետս: Կարող եք համարել ինձ խելագար: Չեմ վիճում, նույնիսկ ունեմ աղոտ կասկածներ, որ ինձ կտեղափոխեն հոգեբուժարան (եթե իհարկե ես հիմա արդեն այնտեղ չեմ): Բան այնն է, որ ես... Սկսեմ սկզբից:
Սկիզբը դա էլեկտրոնային նամակն էր, որ ստացա իմ երկորդական փոստարկղի վրա: Դուք էլ երևի ունեք երկրորդական փոստարկղեր: Դրանով հիմնականում գրանցվում են տարբեր տեսակի կայքերում, ու հազարից մեկ ստուգում` բազմատեսակ ու բազմաժանր սպամը ջնջելու համար: Իմ փոստարկղում, բացի զանազան կայքերից եկած հաղորդագրություններից ու գովազդային նամակներից, կար ևս մեկը, որը գրավեց իմ ուշադրությունը: Դա եկած էր անհասկանալի հասցեից և իր մեջ պարունակում էր մի հղում` «Փսիխոդելիկ եղանակ: Զգուշացնում ենք, որ կարող է առաջացնել առողջական խանգարումներ: Մեծ վոյաժ»:
Ես բացեցի հղումը: Կայք էր: Դրա ողջ անվանումը հիշելու փորձերս ավարտվում են գլխումս սուր ցավով, ուստի էլ չեմ տանջի ինձ: Հաստատ հիշում եմ միայն, որ դոմենը հայկական էր` am-ով: Սպիտակ, կանաչ լուսանցքներով էջը թողնում էր դրական ու հանգստացնող տպավորություն: Բացի էլեկտրոնային նամակի հետ եկած ինֆորմացիայից կար ինչ-որ mp3 ֆորմատի ներբեռման հղում, որի կողքին անընդհատ թարթում էր մեծ download գրությունը: Ես սեղմեցի դա: Մի քանի վարկյան հետո սկսվեց ներբեռնումը: Ընդամենը տասներկու մեգաբայթ էր` փոքրիկ պոչիկով: Կայքում այլևս անելու բան չկար և ես դուս եկա: Ներբեռնումը շարունակվում էր: Երբ այն ավարտվեց ու ֆայլը պահպանվեց ես նորից փորձեցի մտնել այդ կայքը: Project is closed: Սպիտակ էջ ու գրություն` նախագիծը փակված է: էջը փորձեցի թարմացնել: Այս անգամ ասեց, որ սերվերը չի գտնվում: Հետաքրքիր էր, բայց երևի ես շատ չզարմացա: Ինտերնետը վերջ ի վերջո հսկայական զուգահեռ աշխարհ է, միգուցե ավելի մեծ քան իրական աշխարհը, իսկ աշխարհում ամեն ինչ պատահում է:
Հետո ես մկնիկով երկու անգամ սեղմեցի նոր ներբեռնված ֆայլի վրա... Ու սկսվեց:
Դուք լսե՞լ եք ձեր սրտի աշխատանքը: Ինձ պետք է դա իմանալ, որպեսզի պարզեմ, թե ինչքանով կկարողանաք հասկանալ այն, ինչն ինձ հետ տեղի ունեցավ:
Երաժշտությունը, որը սկսեց նվագարկվել ամենահասարակ նվագարկիչով, իմ սրտի ձայնն էր: Չկա սենտիմենտալ բան ասածիս մեջ, մի խորացեք: Խուլ բասերը, որոնցով սկսվեց այն, համահունչ էին սրտիս հետ: Եվ ես դա, չգիտես ինչու, գիտեի: Դա այնքան ռիթմիկ էր, այքան մեղեդային: Ես զգացի, որ մի քիչ էլ ու կուզենամ պարել: Այ հիմա էլ ձեռագիրս անընթեռնելի է դառնում, որովհետև ձեռքերս կրկին սկսում են դողալ:
Այն ժամանակ ես ուզեցա ծխել ու վառեցի սիգարետս: Հիմա սիգարետը հիշելիս լոզերս գնում են: Իսկ այն ժամանակ ես չկարողացա ծխել, որչովհետև մի քանի վարկյան անց բասերից բացի հայտնված անապատային ելևէջները տարան ինձ հեռու: Ես նստած էի իմ փնթի սենյակում, բայց ես միևնույն ժամանակ գտնվում էի ինչ-որ տեղ ցուրտ անապատում: Ես չշփոթվեցի: Ասում եմ` ցուրտ անապատում: Այդպիսիք լինում են Չինաստանի ու Մոնղոլիայի եսիմ որ չոլերում: Իմ հագին նախնադարյան սանդալներ էին, որոնցով ես քայլում էի մանր խճաքարերի վրայով, որոնց կռտկռտոցը խառնվում էր երաժշտության հետ ու տալիս նրան նոր մեղեդայնություն: Հագիս երկար, կապույտ գույնի ու բարակ կտորից երկար զգեստը ծածանվում էր հանդիպակած սառը քամուց ու հպվում մարմնից. մրսում էի: Ես քայլում էի չգիտեմ թե ուր, գիտեմ, որ մեղեդին լցրել էր ինձ հպարտ միայնության զգացումով: Ես քայլում էի անապատով ու ոչ ոք պետք չէր ինձ, ես մենակ էի այդ քարերի մեջ ու ես տխուր էի: Քամու ֆսոցի մեջ կար տխրության բաժին: Դա գուցե մերժվածության անապատն է՞ր: Հերն էլ անիծած, ես չգիտեի, ես պարզապես այնքան լավ էի ինձ զգում` միայնակ և ուժեղ, վստահ ու սլացիկ:
Ուղտ: Հաջորդ պահին անհասկանալի բառաչյունով դեմովս վազեց մի երկսապատանի ուղտ ու ոտքս խրվեց խճաքարերի մեջ: Մեղեդին կարծես նմանվում էր վազքի պատրաստվող ձիու, ով գետնին է քսում սմբակները: Կամ մրցարշավորդ մոտոցիկլիստի, ով անընդհատ պտտում է գազի բռնակն ու տաքացնում շարժիչը ստարտից առաջ: Ես ասացի մոտոցիկլե՞տ:
Դա մեքենա էր: Ոչ շատ հարմարավետ, չնայած ես նստած էի բավական խորն ու ձեռքերս էլ հարմար էին բռնել ղեկը:
Սպասեք: Չմոռանաք հանկարծ, որ ես իմ փնթի սենյակում էի դեռ: Չմոռանաք դա, խնդրում եմ, մի մոռացեք: Ես հիշում եմ ինչպես էր շարժվում նվագարկիչի ցուցիչը, որը հուշում է երաժտության անցած մասի չափի ու դեռ մնացածի մասին: Ձայնն էլ եմ հիշում` դրված էր տասնմեկի վրա: Հաշվի առնելով իմ համակարգչի փոքրիկ դինամիկները դա հեչ էլ բարձր չէր:
Մեքենան: Ես ներսից էի, ուստի մոդելի մասին ոչ մի տեղեկություն չունեմ: Դրա փոխարեն ունեմ տեղեկություն, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ անապատում հանգիստ քայլելիս հանկարծ սկսում է սկել խճաքարերի մեջ ու հայտնվում սլացող սպորտային մեքենայի ղեկին: Դա մրցարշավորդային վազքուղի էր: Ինչքան հասկացա պարզապես մեծ շրջան էր, որոնց վրա մեքենաները գրանցում են արագության նոր ռեկորդներ: Իմ մեքենան սլանում էր ավելի ու ավելի արագ: Դրան զուգահեռ երաժշության մեջ հայտնվում էին մետալիկ էլեմենտներ: Բասերը ստացել էին արձագանքի էֆֆեկտ: Մեղեդու մեջ իրար էին քսվում ինչ-որ մետաղական գործիքներ ու արձակում համապատասխան ճռռոցներ: Արևելյան մոտիվը մնում էր երրորդական պլանում, բայց տալիս էր ընթացքին անապատի ազատությունն ու ընդարձակությունը: Ինձ պատել էր սուր անՃարության զգացումը: Դա լինում է այն ժամանակ, երբ պարտվում ես, բայց շարունակում ես պայքարել: Դա նման էր լացի: Դա նման էր հիմար արարքիցդ հետո վազելու ցանկությանը: Իսկ մեքենան տվել էր ինձ երկու ոտքի փոխարեն չորս ակ: Ու դրանք չորսն էլ տանում էին ինձ դեպի նոր արագություններ: Խելագարություն: Ես ավելի ուժեղ էի սեղմում ոտնակը ու մեքենան ավելի խորն էր մտնում երաժշտության մեջ: Դա գլխակերություն էր:Ես թքած ունեի արդեն հետոյի վրա: Ես ուզում էի ուղղակի թռնել ու թքած թե կջարդվեի մոտակա ծառի վրա: Վազքուղու վրա չեն լինում ծառեր, լինում է միայն արագություն ու անսահմաման խենթություն: Երաժշտությունը, որն արդեն դարձել էր իմը (կամ հակառակը, հաստատ` հակառակը) հասնում էր կրիտիկական կետին: Ես լսում էի, որ այդ մետաղի կտորները կպոկվեն կամ կպայթեն, մի բան կլինեն: Մի բան կլինեն: Այդ ժամանակ ձեռքերս անկախ ինձանից շեղեցին ղեկը, այն սկսեց արագ այս ու այն կողմ թեքվել: Մեքենայի լուսամուտներից դուրս տարածությունը սկսեց պտտվել: Շնչառությունս դադարեց ու աչքերս արյունով լցվեցին: Իրավիճակի անկառավարելիությունը ինձ հարբեցրեց ու ես հաշտվեցի մահվան մտքի հետ: Այնքան հեշտ:

Երաժշությունը շարունակվում էր: Կողքովս սահում էին սև մեքենաներ: Ասֆալտը թաց էր, հավանաբար քիչ առաջվա անձրևից ու բուրում էր բենզինով: Երաժտությունը ստացել էր ջազային երանգներ, նրա մեջ կարելի էր որսալ աֆրիկական ձայներ: Սրտիս ձայնը հանդարտվեց, բայց սկսեց այնպես ուժգին հարվածներ հասցնել, որ մարմնիս դրանցից ցնցվում էր: Վեր բարձրացրեցի գլուխս: Հսկա երկնաքերեը ճնշում էին: Ճնշում էին կողքովս լողացող դեղին տաքսիներն ու սև երկար լիմուզինները: Հանկարծ մեկը քացով հարվածեց դեմքիս: Չտեսա ով, բայց կատաղությունը լցրեց գլուխս: Ես նստեցի ու նայեցի շուրջ բոլորս: Ագրեսիվ էի ու լարված: Հեռվում պատի տակ (ինչպես տեսածս ամերիկյան հին հոլովակներում) մի խումբ սևամորթներ կրակ էին վառել աղբամանի մեջ: Սրտիս հարվածները առաջվա պես ցնցում էին մարմինս, իսկ օդում իշխում էին բենզինի հոտն ու աֆրիկյան շունչը: Կրակի շուրջ հավաքված մարդիկ նայում էին ինձ, ու աչքերը նրանց ասում էին` Դարվինը ճիշտ էր, բարեկամս, ապրում է ուժեղագույնը: Դա աղ էր քացով հարված ստացած դեմքիս վերքերի վրա: Կատաղությունից մռնչացի մեղեդուն համահունչ ու գոռացի ողջ իմ ուժը: Ընդամենը մի մռնչոց, որ լրացրեց երաժշտությունն ու ուժեղացրեց սրտիս հարվածները: Ես նորից ընկա ասֆալտի վրա: Դրա վրա հաստատ անձրև էր տեղացել, ու գրողը տանի, ինչպես էր դրանից փչում բենզինի հոտը: Իսկ մեղեդին ավելի ռիթմիկ ու կատարյալ էր դառնում ամեն վարկյանի հետ: Եկավ մի պահ որ ասֆալտից փչող բենզինի հոտն ու մարդկանց աչքերում Դարվինի ցիտատը թվացին ինձ իմ տունը: Փորձեցի վեր կենալ: Ասֆալտը քաշեց ձեռքերիցս ու ես մտա նրա մեջ: Սկզբում ձեռքերս, հետո չոքերս, հետո մարմինս:
Դրանից երաժտությունը սկսեց ակտիվանալ, սիրտս սկեսեց արագանալ: Քունքերիս ցավը տեղափոխվեղց քթիս ու ճակատիս: Դա անտանելի էր դառնում: Իսկ հեռախոսը հեռու էր: Եվ համակարգչին էլ այլևս չէի հասնի: Երաժշտությունն ինձ կլանում էր այնտեղ, ուր ավելի ջերմ էր, ավելի հարմարավետ ու ավելի շքեղ: Մի պահ սիրտս կարծես հանդարտվեց: Հնչեց ջութակի ծանոթ ձայնը: Դա նման էր հենց ջութակի: Ավելի ճիշտ ջութակն է նման կնոջ: Կինը կանգնած էր երաժշտության կենտրոնում ու նայում էր ինձ: Սիրտս սկսեց նորից արագանալ: Ես անուժ ընկա իմ սենյակում ուղիղ այդ կնոջ գրկի մեջ, որ կանգնած էր երաժշտության կենտրոնում: Ամեն բան սկսեց պտտվել նրա շուրջ ու ես նրան սիրեցի: Կրծքիս սառնությունը տեղափոխվել էր մեջքի կողմն ու ես զգում էի թե ինչպես է մի բան մեջս փչանում: Ես վատ էի, սակայն ես պարում էի կնոջ հետ: Այո: Երբ ամեն բան պտտվում էր նրա շուրջը: Ես պահում էի նրա ղեկը, ինչպես պահում էի մեքենայի ղեկը: Հասկանում ե՞ք: Արդեն համարու՞մ եք, որ ես գիժ եմ..մի շտապեք, դեռ կունենաք այդպիսի առիթ:
Երաժշտությունը չէր խոսում տխուր մի բանի մասին այդ ժամանակ: Կինը կենտրոնացրել էր դա իր շուրջը: Ես մտածում էի, որ հենց նա է երաժշտությունը: Ես հասկացա, որ սիրում եմ նրան: Սիրտս խփում էր անհանգիստ: Ես չէի կարողանում հաշվել քանի քայլ առաջ ու քանի քայլ հետ եմ կատարում: Դա պար էր ու կռիվ: Նրա ղեկն իմ ձեռքերում էր, սակայն դրա աջը նշանակում էր ներքև, իսկ ձախը` աջ: Այդպիսի մի խառը բան էր: Սրտի անկանոն զարկերից աչքերս թացացել էին: Ես զգում էի վերջի մոտ լինելը: Իմ հաշվարկներով անցել էր երաժշտության երկու երրորդը: Կյանքը դարձել էր հիպնոսային տեսիլք` վառ գույներով ու ողջ հմայքով մի կողմից ու կրծքիս ներսում մահվան սառը շնչով մյուս կողմից: Իսկ դա ահագին վախենալու է, երբ զգում ես, որ կմեռնես:
Լսել եմ, որ մեծ կաթվածների ժամանակ մարդու սիրտը բառացիորեն պայթում է: Այն իրոք պայթում է ու դառնում մկանների անկապ, տձև կտվածքների ու բեկորների մի կույտ:
Իսկ կնոջ հայցաքն այնքան հոգատար էր: Երբ նա նայում էր աչքերիս, ես կարողանում էի նրան հաղորդել կամքս ու պարը տանում էի իմ նախաձեռնությունը: Մնացած ժամանակ ես շնչում էի նրա մազերն ու սուզվում մեղեդու մեջ: Հետո դա վերջացավ:
Ջութակը կարծես ճչաց ու հոգիս լցվեց տխրությամբ: Երևի գետնին պառկած ու ցավից կծկված էլ` դեմքիս վրա կզգացվեր ինձ պատած տխրությունը: Սրահը, շքեղ սրահը, որտեղ տեղի էր ունենում պարը, խավարեց ու թառամեց: Կինը հեռացավ արագ քայլերով: Ես տեսա ինչպես են ճերմակում նրա մազերն ու կնճռոտվում մաշկը: Ամեն ինչ լցվեց ծխով ու էժանագին գինու հոտով: Սիրտս հազիվ էր բաբախում:Վիշտը խեղդում էր ինձ, ես զգում էի ինձ որբ: Ծխի միջից երևում էին մարդիկ, որոնք թանկ էին ինձ: Նրանց դեմքին էր մահվան կնիքը: Նրանց կողքին էր կինը, ում ես սիրում էի: Կարոտը փակել էր կոկորդս: Թուքս կուլ չէր գնում: Ջութակը մլավում էր մեղեդին, որն անկանոն բասեր էր ստանում սրտի թույլ հարվածներից: Շուրթերս դողում էին: Մեղեդու մեջ հայտնվեցին շրթհարմոնի հեռավոր հնչյուններ: Ես փորձեցի վեր կենալ: Ինձ հաջողվեց գրեթե կանգնել, բայց նորից ծնկի եկա, իսկ երաժտության մեջ իմ մարմինը գլորվեց դեպի տխրության սրահի խորքն ու մի քանի վարկյան անց ես ճաշակեցի ադրենալինի մի այնպիսի դոզա, որի մասին մտածելն անգամ սարսափելի է:
Երաժտությունը դադար վերցրեց: Սիրտս կանգնեց: Ես չէի սպասում այդպիսի բան: Իսկ եթե մի բանի չես սպասում, բայց այն այնուամենայնիվ տեղի է ունենում կայծակնային արագությամբ, սիտդ կանգնում է: Հավատացեք ինձ, գիտեմ ինչ եմ ասում: Կաշվիս վրա եմ զգացել:
Ես գլորվեցի մինչև սենյակի խորքն ու ընկա խավարի անդունդը: Ազատ անկման ֆուլ տպավորություն, գրողը տանի: Բառապաշարս, փառք աստծու, հարուստ է, ու ես գիտեմ գահավիժել բառը: Այ ես գահավիժում էի, հիստերիկ ճիչով, սառած սրտով ու էլեկտրական սոլոգիթարի վժժոցով: Այն երկարում էր, այդ հերն անիծած նոտան անընդհատ երկարում էր ու ես չէի հասնում հատակին: Մտածում էի միայն....չէ, չի կոչվում դա մտածել, դա ընկալել է կոչվում: Ուրեմն ընկալում էի գահավիժումը, սրտիս կանգնած լինելը, գիթառի տհաճ նոտան ու սպասվող համբույրը մոտակա հատակի հետ:
Տարօրինակ է, բայց այդ համբյուրը ամենազարհուրելի բանը չէր, որ կատարվեց հետս: Համբույրից հետո, երբ ինձ կլանեց մի սև զանգված, փափուկ, խիտ, սառն ու սև զանգված, ու ես համբուրեցի դա, սիրտս սկսեց խփել այնպես, ինչպես երբեք: Դա էր ահավոր: Այնքան արագ, որ բոլոր օրգանները քիչ է մնում դուրս գային ու թափվեին այն վիբրացիայից, որը առաջացնում էր սիրտս: Հարվածային գործիքների դասական կոմպլեկտը խելագար հարվածային երաժշտի փայտիկներով մատուցում էր խելահեղ մենահամերգ: Պատկերացնում ե՞ք: Այ հիմա հասկանում ե՞ք, ինչու էի հարցնում սրտի մասին: Դե պատկերացրեք ինչ էր կատարվում հետս: Այլևս իմաստ չուներ մտածել հեռախոսի մասին: Ես մտածում էի, որ երաժշտությունը շուտով կդադարի: Արդեն մի քիչ էր մնացել, արդեն պետք է վերջանար: Բայց ես չէի հասցնի: Մտածում էի, որ չեմ հասցնի: Այդ թմբուկներն ու պղնձե ժեշտերը, որոնք այդքան աղմուկ են հանում: Այն փայտիկները, որոնք րոպեում այդքան հարվածներ են կատարում: Իմ սիրտն էր այդքան հարված կատարում: Սառը քրտինքը պատել էր ինձ: Գիտակցությունս չէի կորցնում համառորեն: Այդ խավար զանգվածի մեջ թպրտում էի սրտիս հարվածներից, մինչև այդ ամենին չմիացան դատաստանի քառասուն գիթառները: Ես հենց այդպես դա անվանեցի: Հենց առաջին հնչյուններից: Պահելով թմբուկների սրտիս ռիթմը` այդ գիթառները սկսեցին սղոցել ողջ մարմինս: Դրանք կարծես փշալարերի էին դեմ տվել հոգիս ու միացրել էին այդ փշալարերին վեց հազար վոլտ հոսանք: Ինձ մոտ դևի տրամադրություն էր, ով ատում էր ամեն ինչը: Բացարձակապես ամեն ինչը: Արևն ու լուսինը, մորն ու հորը, ԱՄԵՆ ԻՆՉ: Դա կատաղի զգացում էր: Դա հզոր զգացում էր: Ատելության զգացումը հստակ տարբերակելուց հետո սիրտս սկսեց ավելի ռիթմիկ խփել: Գիթառների աղմուկը դարձավ մեղեդային: Ես սկսեցի զգալ այն ողջ ուժը, որ ամփոփված էր այդ խավարի մեջ:Սակայն չէի կարողանում վեր կենալ, ոտքի կանգնել, հասնել հեռախոսին: Սիրտս ճաքում էր: Ես առնում էի մեռելահոտ սեփական քրտինքիցս: Պետք էր բացել գոնե լուսամուտը:Ես պառկած էի գետնին ու նյարդային թպրտում էի:
Երաժշտությունն ավարտվեց: Ավարտվեց գիթառների լռությամբ ու բասերի դադարմամբ: Ավարտվեց հաղթական շեփորի երկար նոտայով: Դրա մեջ կար լույս ու արև, դա տանում էր դեպի երկինք: Կար մի բան այդ նոտայի մեջ, որ հիշեցնում էր ամպերի ու պիժամաների մասին: Ես ուղեկցում էի այդ հնչյունը հայացքով: Բասեր չկային: Երաժշտությունն ավարտվել էր:
Չգիտեմ ինչքան ժամանակ հետո կիսագիտակից վիճակով սկսեցի լսել հեռավոր, բայց կատաղի հարվածներ: Մեղեդի չկար, միայն հուսահատ ու զարհուրած հարվածներ: Կային մարդկանց ձայներ նույնպես: Տարբերակում էի որշ արտահայտություններ:
- Բախտը բերել ա, տունը մարդ ա եկել…
- Ինֆարկտ ա, հա՞…
- Ճանապարհ տվեք…
- Կոմպը, լավ ա, կոմպը լրիվ չի պաժառ տվել…
P.S.
Հեյ, մենք արդեն ծանոթ ենք, չէ՞: Ես քեզ պատմել եմ արդեն չորս ամիս առաջ գլխովս անցածի մասին: Գիտեմ, ամենահաճելի պատմությունը չէր: Շատերին էլ չեմ պատմել: Հասկանում եք երևի` գժի տեղ են դնում:
Դրա փոխարեն կարգին տեղ եմ գտել կենտրոնում, լսած կլինեք` «Մելոմանիա»: Փաբ է, իսկական փաբ: Ինձ ճիշտն ասած անունն է գրավել: Ինչ-որ բան հիշեցնում է, չեմ հիշում ոչ մի կերպ: Մի շատ կարևոր բան: Աղոտ բաներ են` մելոմանիա էյեմ....հմ: Հերն էլ անիծած:
Էստեղի մասսան էլ դուրս գալիս է: Երաժշտությունն էլ, ոնց-որ ընտրված լինի: Էստեղ մի հատ տղա էլ կա, մեկ-մեկ հետը խոսում եմ` Հարութը: Նիհար ու բոյով տղա է, տեսած էլ կլինեք: Էլի լավ դեմքեր կան ու կարևորը երաժշտությունն էլ ընտիր է:
Ի դեպ, ձեռքերս չեն դողում էլ: Այդ ամենի մասին գրելուց հետո ինքս ոչ մի անգամ չեմ կարդացել: Ինչիս է պետք...առանց այն էլ հազիվ պրծա բոլոր ասոցացիաներից ու վախերից: Մի բան իրոք ափսոս է սակայն` ֆայլը կորավ...: Բայց դա էլ ոչինչ: Ամեն ինչ ետևում է: Կհանդիպենք «Մելոմանիա»-ում (am?)
Posted 8th August 2011 by VaFant
1,Երկուսն էլ շտապում էին: Դա օրվա ամենասպասված պահն էր: Կապ չուներ, թե ինչպես էր անցել գործը: Ամեն անգամ հանդիպելիս պետք էր ինչ-որ մի բան թրջվեր, ու կապ չուներ` կհերիքացնեին 0,3 լիտրանոց օղու շշի ,թե լիտրանոց ռուսական օղու շշի: Պետք էր լինում խմել, որովհետև այդպես էր թելադրում կյանքը, այդպես էր թելադրում նրանց իրականությունը: Դերենիկը կարողանում էր գրաֆիտներ անել: Ցավոք, իրենց անունը հինգ րոպեում գրաֆիտի վիճակով թղթի վրա տեսնելու ցանկություն ունեցողների քանակն այնքան էլ մեծ չէր: Օր էր լինում, որ հազիվ երկու հոգի էին վճարում երկու հարյուր դրամ, որպեսզի Դերենիկը խզբզեր նրանց անունները: Իսկ Դերենիկը ճարտարագետ էր: Ուղղակի նա չափից դուրս շուտ էր կասկածել «համակարգի» հիմքերին ու չափից դուրս շուտ էր հայտնվել շշի մեջ: Դրա փոխերեն նա մեկ-մեկ հաճույք էր ստանում, երբ մարդիկ հավանում էին իր խզբզոցները:
Սերգեյն ուրիշ տիպ էր: Նրա մոտ «հավայի» հասկացությունն արմատավորվել էր ավելի վաղ` դեռ դպրոցում : Նրա համար ամեն ինչն էր հավայի: Բացի երաժշտությունից ու պլաստիրիններից: Սերգեյը քանդակագործ էր: Ու քանի որ նա թքած ուներ ամեն ինչի վրա` քանդակում էր պլաստիրինով: Հեյ, վճարեք Սերգեյին չորս հարյուր դրամ ու նա ձեզ համար կպատրաստի ձեր պլաստիրինե արձանիկը: Սակայն այդպիսիք այս աղքատ քաղաքում քիչ են: Կան, որ կպատվիրեն իրենց արձանները ոսկուց, կան նաև այնպիսիք, որ նույնիսկ չեն էլ տեսել իրենց հայելիների մեջ ու դժվարությամբ են հասկանում` ինչ ասել է «արձանիկ»: Իսկ պլաստիրինե արձանիկ կամեցողներ համարյա չկան: Դրա համար էլ 0,3լիտրանոց շշերն ավելի հաճախ են խմբակցում Դերենիկին ու Սերգեյին, քան լիտրանոց կրակի շիշը: Կրակը նրանց պետք է: Որոշակի իմաստով դա նրանց թույլ է տալիս պահել հավատը կյանքի հիասքանչության հանդեպ:Առանց հրե ջրի շատ բաներ գունազրկվում են ընդհատակի մարդկանց համար: Անասելի շատ բաներ:
-Հը՞,-հուսով լի աչքերով հարցրեց Դերենիկը:
-Համարյա բան չկա: Մի հատ արձանիկ ընդամենը: Էս պլաստիրինն էլ կփչանա ուր որ ա,-պատասխանեց հուսահատ Սերգեյը,-բա քեզ մո՞տ:
-Սկի բան չկա..
-Կձգե՞նք:
-Միշտ ձգել ենք, էսօր էլ կձգենք,- հպարտ արժանապատվությամբ ասաց Դերենիկը,-ինձ մոտ դեռ կա մի հարյուր հիսուն դրամ:
-Վեց հարյուր հիսուն դրամ,-արձագանքեց Սերգեյը:
-Եթե առնենք սիգարետ, էլ բան չի մնա ուտելու...
-Սիգարետն անպայման պիտի առնենք, առանց դրա չկա ոչ մի բան, իսկ ուտելու համար...ես գիտեմ: Գնացի՞նք:
-Դե գնանք, եթե գիտես,-Դերենիկի մոտ բարձրանում էր տրամադրությունը: Իրոք կյանքը թեթև է, երբ մենակ չես:
Սերգեյը հավաքեց իր փոքրիկ սեղանիկը: Պլաստիրինի կտորները տեղավորեց տուփի մեջ ու դրեց այն գրպանում:
-Սեղանիկը թողնեմ դիմացի խանութում ու գամ,-ասաց նա ու վազեց:Երկու րոպե անց նրանք արդեն արագքայլերով մտնում էին մոտակա խանութը: Դուրս գալիս Սերգեյը հայտարարեց.
-Մի հատ տեղ եմ գտել, էսօր գնանք էնտեղ: Մի քիչ նկուղային ա, բայց ոչինչ: Շաբաթը երկու հազար եմ տալիստիրոջը…նկուղ ա էլի, իսկական պադվալ: Երկուսով կտեղավորվենք: Կարևորը սիգարետ կա ու էս շիշը:
-Բա ուտելու՞,-հետաքրքրվեց Դերենիկը:
-Ասում եմ կա ուտելու բան, ես գիտեմ:
Նեղ փողոցով մի քանի շրջադարձ անելուց հետո հայտնվեցին փախած մի բակում: Բակի նկուղային մուտքերից մեկում Սերգեյն առաջնորդեց դեպի մութ ու խոնավ մի խուց:
-Սա ա իմ սենյակը հիմա,-ասաց նա` անփոփոխ արժանապատվությունն աչքերում:
Կարևորը, որ կային սեղանն ու աթոռները: Չնայած բացի դրանցից ուրիշ բան էլ չկար: Կային ինչ-որ փալասներ գետնին, որոնց վրա նա հավանաբար քնում էր: Ու տախտակներից էր պատրաստված գետինը, ու կար այդ տախտակների տակ տարածություն:
2,«Մելոմանիա»-ում այն է, ինչ կոչվում է «կայֆ»: Այնտեղ միշտ է այդպես: Երաժշտությունն այնտեղ գործում է հրաշքներ: Մեղեդին այնտեղ բուժում է վիրավոր հոգիներն ու նույնիսկ բաց վերքերը: Այնտեղ նոտաներով են լցված գարեջրի բաժակները, իսկ տեկիլայի ու ապակու շփումը վերածվում է լատինոամերիկյան պարի: Այնտեղ իշխում են ձայները, կյանքի երգն ու սրտի ռիթմը: «Մելոմանիա» փաբում հավաքվում են տարբեր մարդիկ: Կտեսնեք զգեստափոխված քահանա Գագիկին, կոմունիստական կուսակցության առաջնորդ Կառլեն Սմբատիչին ու երբեմն նաև այս երկիր շուտ-շուտ ժամանող արաբ էմիրներից մեկին: Կան նաև այս քաղաքի «հզորները», որոնք իրենց մեքենաները կանգնեցնում են փաբից մի քանի տասնյակ մետր հեռու` պարզապես իրենց աչքի չքցելու համար: Կան երաժիշներ, կան ռեժիսորներ կան նաև «բոմժեր»: Դրանց ներս է թողնում հենց «Մելոմանիա»-ի տերը` Սամվելը:
-Երաժշտությունը կկեղտոտվի, եթե սրանց դուրս քշեմ,-ասում էր նա:
Ու նրա փաբի երաժշտությունը երբեք չէր «կեղտոտվում»:
Հարութը նստած էր իր սովորական տեղը` սեղանի ծայրին:: Լեգենդար ու նախկին «8 music»-ի տերը միշտ սուսուփուս էր: Նա պարզապես նստում էր ու վերանում ամեն ինչից: Նրա հետ զրուցում էին շատ քչերը: Թեպետ երբեք խիստ չէր վիրավորի ոչ մեկի: Նրա հետ ավելի հաճախ շփվում էր Սամվելը:
-Եղբայր, ոնց ե՞ս,-աշխուժ հարցրեց Սամվելը,-ի՞նչ կա: Տեսքդ լավն ա, ախպերս:
-Մերսի-մերսի, դու էլ էնպես ոչինչ,-պատասխանեց Հարութն, ու նեոնային կապույտ մթության մեջ փայլեց նրա ժպիտը:
-Ինչ լավ ա, էսօր,-ասում էր Սամվելը,-պիտի որ լավ գործ անենք:
-Հա, ախպերս,-պատասխանեց Հարութը: Նա ահագին «կենսախինդ» էր սովորականին հակառակ,-հաստատ էս գիշեր լավ ա անցնելու:
Սամվելն ուրախացավ Հարութի լավ տրամադրությամբ: Ռեփերի պես գրկեց նրան, հարվածեց մեջքին ու գնաց իր գործերով:
Մարդիկ հավաքվում էին: Երկու հոգի Հարութից քիչ հեռու նստած գրազ էին գալիս` կգա՞ արդյոք ռավինը, թե՞ ոչ: Ասում էին, որ եթե գա հրեաների ռավինը, ապա «Մելոմանիա»-ի ռեյտինգը վերին էշալոններում լուրջ կբարձրանա: Հարութը ժպիտով հետևում էր գրազին:

Մինչ այդ Սամվելը քիչ էր մնում կաթվածահար լիներ իր մեծ ու դատարկ սենյակում: Այդպիսի բան դեռ չէր եղել: Մեխանիզմը երբեք չէր փչացել: Ամեն մի առասպել, որ կար իր մասին այդ քաղաքում, կարող էր հօդս ցնդել: Սամվելը զգում էր երաժշտության ավարտը...Նրա դեմքը պատված էր սառը քրտինքով: Շնչառությունը կարծես լսվում էր դագաղի միջից:
3,Կնճռոտ սեղանի վրա ոչ այնքան վեր էր խոյանում զրոերեք լիտրանոց շիշը: Կափարիչն արդեն բացված էր, պլաստիկ, օգտագործված բաժակները` պատրաստ դրված:
-Սկսենք,-ջերմ հոգոցով ասաց Սերգեյն ու լցրեց բաժակները:
-Հանուն ինչի՞,- հետաքրքրվեց դերենիկը:
-Հանուն արդարության, բարեկամս, ու հանուն տաղանդի: Մեր պես տաղանդների: Ցավդ տանեմ:
-Ողջ,-դմդմբացրեց գլուխը Դերենիկն ու դատարկեց բաժակը:
Աշխարհում չկա ավելի վատ բան քան էժանագին օղին: Աշխարհում կա ավելի լավ բան քան էժանագին օղին` հայկական էժանագին օղին: Արձագանքեցին միանգամից բոլոր բացասական ռեցեպտորներն, ու տաղանդները կծկվեցին, որպեսզի պաշտպանեն իրենց հոգիներն այդ այլանդակ համերից:
-Ուաաաաաաաաահ,-հառաչեց Դերենիկը,-ուաաահ, այ էս զզվելի էր, ապեր: Այլանդակություն ա...ծամելու մի բան լիներ...
-Մոմենտո մորե,-բացականչեց Սերգեյն ու ընկավ սեղանի տակ: Վայրկյան անց հայտնվեց տուփը ձեռքին: Աչքերը նրա փայլում էին:
-Լսիր բաղադրությունը, կոլեգա,-նա սկսեց կարդալ տուփի վրա,-« ալյուր, աղ, ձեթ, ջուր, բնական հավելումներ, բնական բուրավետ նյութեր...»
-Սերգ, դու գժվե՞լ ես...
-Չէ, դու հետո լսի...»..չի պարունակում առողջությա...»
-Սերգ:
-Լուրջ եմ ասում, Դերո, խի՞ պիտի վատը լինի որ: Ժամկետն էլ անցնում ա, եթե չուտենք սկի բանի պետք չի էլ գա: Գործ էլ չկա: Ես դրանց մերը...
-Սերգ, պլաստիրին չենք ուտի եղբայր, պլաստիրին չենք ուտի: Առանց դրա կդիմանանք: Վաղը մի բան կլինի: Պլաստիրիններդ չուտենք, Սերգ...
-Սերգը գիտի ինչ ա ասում: Կուտենք իմ պլաստիրինները, քանի որ առանց դրա չենք գա էս թզուկի հախից,-նա աչքերով ցույց տվեց շշին:
-Է...
-Արի:
-Չ...
-ՍՈՒՍ:
Սեգը լցրեց բաժակները: Հանեց պլաստիրինի տուփից երկու կտոր` կանաչ ու նարնջագույն:
-Ընտրիր դելիկատեսդ,-պահանջեց նա Դերենիկից: Նրա ձայնում կար խելագարություն: Դերենիկը վերցրեց նարնջագույնը:
-Կռիս, ես էի դա ուզում,-պրովոկացիոն տոնով ասաց Սերգը, ու տեսնելով որ վերջինս հետ է մեկնում պլաստիրինը, ծիծաղաց,-արա, հանաք եմ անում, հանաք, արխային անուշ արա:
Հինգ րոպե անց արդեն դատարկ էր շիշը, խժռված էր ողջ պլաստիրինն ու գռմռում էին բոլոր ստամոքսները:
-Իմ օջախում գազաֆիկացումն արգելված է,-հայտնեց Սերգեյը, երբ Դերենիկի որովայնից առանձնահատուկ բարձր ղողանջ լսվեց:
-Ես..գռռ...ես դուս կգամ,-մի կերպ ասաց Դերենիկը:
Ավելի լավ է նա դա չասեր, ավելի լավ է չփորձեր դուրս գար, ավելի լավ է նկուղը գազաֆիկացվեր:
Երբ նա ուզեցավ կանգնել, լսվեց տախտակների կասկածելի ճռճռոցը: Այն պահին , երբ երկուսն էլ ըմբռնեցին ճռռոցի կասկածելի բնույթը, փայտերը կոտրվեցին: Անկումը տևեց մի քանի ակնթարթ ու չեղավ փափուկ: Երկուսի գոռգոռոցները միանգամից ստեղծեցին խլացնող աղմուկ: Դերենիկը քֆրտում էր իրեն հայտնի բոլոր լեզուներով, իսկ Սերգեյը երևի ինչ-որ բան իրոք ցավացրել էր, քանի որ իսկական աղիողոմ էր կապել: Մինչև կնստեր փոշին, նստեցին նաև նրանց ձայլարերը: Լռությունը խանգարեց Սերգեյը.
-Աաա...
-Սե՞րգ,-վախեցավ Դերենիկը, որը կարծես մոռացել էր ընկերոջ գոյության մասին:
-Հաա...,-տնքաց Սերգը:
-Ապեր, ո՞նց ես: Սպասի, սպասի ես հելնեմ: Էս ու՞ր ենք է..քու մերը..քու տիրոջ մերը...
Դերենիկը մի կերպ ոտքի կանգնեց:Աչքերը սովորեցին մթությանը: Նա նշմարեց Սերգեյի ուրվագիծը: Ինքն էլ հազիվ էր կանգնում ոտքի վրա, բայց կարողացավ քայլել դեպի ընկերը:
-Սե՞րգ,վեր կաց ապեր, վեր...
-Ոտքս...ոտքս եմ դուս քցել:
-Ոտդ դուրս չէիր գցի, երևի ճաքել ա կամ կոտրվել:
-Քանի՞ մետր ընկանք:
-Էսպես չեմ հասկանում,-մտածեց սթափացած Դերենիկը,-երևի չորս-հինգ...լավ խորն ենք ընկել: վերև դժվար կարողանանք հելնել...
-Ոտքս...
Հարութը տեսավ Սամվելին ահավոր անհանգիստ վիճակով: Նա քիչ էր մնում կրծեր սեփական սենյակի պատերը:
-Տեսա՞ր, տեսա՞ր,-քիչ էր մնում լացեր նա,-աչքով տվեցինք աչքիս: Սաղ թարսվեց, սաղ:
Հարութին վահանակը ցույց տալ չէր կարող: Այդպես նա խոստացել էր հորը: Բայց ոչ ոքու էլ չասել չէր կարող, իսկ Հարութը գոնե գիտեր մեխանիզմի մասին: Բան այն էր, որ հատուկ վահանակի վրա վառվող կարմիր լույսը սկսել էր թրթռալ, իսկ հետո անջատվել էր ընդհանրապես: Սամվելը դա զգացել էր մաշկի վրա, ու դրա համար իր տեղը չէր գտնում: «Մելոմանիա»-ի գլխավոր հաղթաթուղթը գնում էր գրողի ծոցը: Նա գիտեր, որ գետնի խորքում կա մի մեխանիզմ, որը գտնվում է անընդհատ շարժման մեջ ու ապահովում հատուկ ալիքներ, որոնք դարձնում էն բարի երաժշտությունը մոգական: Վահանակը ցույց էր տալիս մեխանիզմի վիճակը, հուշում, թե երբ է պետք կերոսին լցնել հատակից դուրս ցցված խողովակի մեջ, երբ պետք է յուղ լցնել, երբ պետք է մաքրել այդ խողովակի անցքը: Իսկ միշտ վառվող կարմիր լույսը նշանակում էր` մեխանիզմը կարգին աշխատում է: Եթե այն փչանար « Մելոմանիա»-ան կվերածվեր շարքային փաբի, իսկ դա չէր կարելի թույլ տալ:
-Հար, մեխանիզմը հիշու՞մ ես:
-Հա, բա ոնց: Ու սկի չեմ էլ հավատում,-պատասխանեց «8 music»-ի նախկին տերը:
-Հավատալու բան ա, Հար...փչացել ա: Չգիտեմ ինչ անեմ: Հերս լիներ, մի բան կանեինք, հիմա չգիտեմ ինչ անեմ: Ի՞նչ անեմ:
-Եթե փչացել ա, գնա ու սարքի: Это элементарно, Уатсон,-չարախնդաց միշտ մռայլ Հարութը: Նրա հազվադեպհումորը միշտ ստացվում էր սևոտ:
-Հեշտ ես ասում: Էդ գիտե՞ս որտեղ ա: Սատանու պոզի ծերին: Մի քսան մետր ներքև: Մի հատ տրաքած նկուղ ա, Հար…
-Պապուս նոտաները վկա, ես գիտեի, որ էս գիշեր դժողք եմ ընկնելու…
-Ի՞նչ,- հույսի շողքն անցավ Սամվելի դեմքով:
-Իրար հետ կիջնենք:
Սամվելը արագ քայլերով մոտեցավ Հարութին ու պինդ գրկեց:
-Ապրես, եղբայր:
Սամվելի աշխատասենյակի խորքում գտնվող ժանգոտ դուռը մի կերպ բացվեց: Ներսից փչեց խոնավ ու նամշած օդը: Փոքրիկ լուսարձակը ճեղքեց մթությունն ու ի ցույց դրեց նեղ քարե աստիճանները: Առաջինը սկսեց իջնել Սամվելը: Նրա հետևից, ավելի վստահ քայլերով գնաց Հարութը: Թե ինչ պետք է տեսնեին, պատկերացում չունեին: Սամվելը մի անգամ էր տեսել մեխանիզմը, շատ վաղուց: Բայց ինչպես է կարելի այն նորոգել, կամ ինչպես է այն ընդհանրապես փչանում, գաղափար անգամ չուներ: Սակայն ներքև իջնելը միակ գործողությունն էր, որը նա կարող էր անել այդ պահին: Խոնավ ու մամռակալած աստիճանները տանում էին նրանց դեպի բավականին սարսափելի մի տեսարանի:
4.Ուս ուսի տված նրանք գնացել էին խուլ ձայնի հետևից, որը լսվում էր աջ կողմից: Այլ կողմնորոշիչներ չկային մթության մեջ, իսկ ձայնը կարող էր նշանակել մետրո, իսկ մետրոյում կգտնվեր մի ելք ու մի մարդ, որը կկարողանար բուժել Սերգեյի ոտքը: Դերենիկը կապել էր բաց կոտրվածքը իր շապիկի կտորով ու ասել, որ վարակ այլևս չի անցնի ու ստիպված չեն լինի վերջում կտրել ոտքը:
Հետո խուլ ձայնը սկսել էր ավելի ու ավելի բարձր լսվել: Այնուհետ երևացել էին լույսի շողեր, իսկ հետո…
Դա փրկության դուռ էր: Կամ ավելի ճիշտ` աշտարակ: Բայց ոչ սովորական աշտարակ: Այն կազմված էր դանդաղ պտտվող հսկա օղակներից: Դրանք պտտվում էին տարբեր ուղղությշուններով` արձակելով առյուծի մռնչոցի պես մի ձայն: Այդ
«աշտարակը վեր էր բարձրանում մոտ տաս մետր ու միանում վերևից իջնող մալուխների հետ»: Էլի մի քանի հաստլարեր ձգվում էին դեպի այդ «աշտարակ-մեխանիզմը» տարբեր կողմերից:
«աշտարակը վեր էր բարձրանում մոտ տաս մետր ու միանում վերևից իջնող մալուխների հետ»: Էլի մի քանի հաստլարեր ձգվում էին դեպի այդ «աշտարակ-մեխանիզմը» տարբեր կողմերից:
-Էս…էս ի՞նչ ա, Դեր,-զարմանքից շշմել էր Սերգեյը: Ընկերը մնաց լուռ, քանի որ շշմել էր ոչ միայն զարմանքից, այլև վախից: Այդպիսի հսկա բան նա դեռ չէր տեսել երբեք:
-Գնանք էստեղից: Քել գնանք, ախպոր պես, գնանք, Սերգ:
-Չէ, արա,-բարկացավ Սերգեյը,-ու՞ր գնանք, արա: Հազիվ մի հատ մարդկության հետքի ենք եկել հասել: Արի մոտիկանանք, մի բան կլինի, մեկլը կլինի, կամ մի հեռախոս կգնենք:
Դերենիկը մի քիչ մտածելուց հետո համաձայնվեց: Իրոք մեխանիզմը ձեռակերտ էր ու հաստատ կար շանս այնտեղից` ելք գտնելու համար: Սակայն տաղանդները երևի իսպառ զուրկ էին այդ պահին բախտից: Ախր նրանք հեչ միակ կենդանի արարածները չէին այդ պահին այդ խորության վրա: Ու մոտիկանալքով` նրանք ավելի ու ավելի էին լսում ու զգում, որ մեխանիզմն այդ հոգեվարքի մեջ է ու ձայներն այդ անսարքության ձայներ են: Զարմանալի է, բայց տեխնիկան նույնպես տառապում է:
-Վայ քու, արա~..,
Սերգեյը արձագանքել չհասցրեց:
-Արա~:
-Կռիսները, Սերգ, Կռիսները~:
-Քար տուր, տուր քարեր
-Քար, քա~ր:
-Քար, քա~ր:
Լինում են բնության մեջ հսկա կատաղած առնետներ: Լինում են քաղաքների տակ ավելի հսկա ու ավելի կատաղած առնետներ: Երկուսին Դերենիկը կարողացավ քարերով հետ մղել: Սերգեյն անընդհատ վրիպում էր: Առնետները շատ էին: Նրանք հիմնականում կուտակված էին մեխանիզմի լարերի մոտ, իսկ մի մասը առանձնացել էր ու ֆշշոցներով շարժում էր մարդկանց վրա`շրջապատելով նրանց: Երևի ոչ ոք աշխարհում չգիտի, թե ինչու էին այդ առնետներն այդքան ագռեսիվ, բայց նրանք հաստատ որոշել էին վերջ տալ Դերենիկին, Սերգեյին ու մեխանիզմի լարերին: Դրանք կիսախավարի մեջ ամբողջովին սև էին, երկար ու ոսկորոտ պոչերով: Մեկ-մեկ փայլատակում էին ատամները: Քարեր թարսի պես ճարվում էին դժվարությամբ, ու դրանք էլ հեչ լուրջ զենք չէին կռիսների դեմ:
Աշխատելով շահել օպտիմալ հարմար դիրք` արդեն ամբողջովին սթափ տաղանդները փոխում էին իրենց տեղերը: Մի քանի րոպե անց նրանք արդեն նետում էին քարերն ու նահանջում էին դեպի մեխանիզմը: Որոշել էին մեջքով հենվել դրան ու այդպես ապահովել թիկունքը: Վիրավորված ու ցավից տառապող Սերգեյի մեջ արթնացել էր մեծ զորավարը: Այդպես երևի պսպղում էին Սարդարապատի հրամանատարների աչքերը: Մի պահ Դերենիկը հայտնվեց մեխանիզմի ՎՐԱ: Իսկ հետո լսվեց ճիչը, որից ընկնավորվեցին նույնիսկ առնետները::
Դերենիկը չէր նկատել, որ պտտվող օղակների վրա կան լավ լայն անցքեր: Նրա ոտքը հայտնվել էր այդ անցքերից մեկի մեջ: Պտտվող երկաթը չէր կոտրել ոտքը, բայց ստացվել էր այնպես, որ Դերենիկը մինչև կուրծքը հայտնվել էր օղակների արանքում: Իսկ դրանք, գրողը տանի, պտտվում էին: Նա չէր կարողանում դուրս գալ, բայց ձեռքերն ազատ էին: Վերջին երեք քարերը նա “կրակում” էր մաքսիմալ դիպուկությամբ: Սերգեյը նրան ուզում էր դուրս քաշել: Բայց առնետները մոտենում էին հանդուգն ու հանդուգն: Պետք էր լինում անընդհատ պահել նրանց կրակի հարվածի տակ: Իսկ օղակի անցքերի միջև հեռավորությունը կրճատվում էր, ու Դերենիկի կրծքավանդակը սկսում էր զգալ մետաղի գրկի կոպտությունը: Խուճապը պատել էր երկուսին էլ: Սերգեյի վիրակապը շարժվել էր ու դուրս էր ցցվել սպիտակ ոսկորը: Նա կարծես չէր էլ նկատում, որ շարժվում է անհավատալի ջանքերով ու կաղալով:
Դերենիկի ցրված հայացքը նայում էր շուրջբոլորը` կարծես հրաժեշտ տալով աշխարհին, ցանկանալով ֆիքսել վերջին պահերի ամեն մի դետալը: Նրա հայացքը մի պահ կանգնեց կրծոտած ու պոկված մալուխների վրա:
-Էս ի՞նչ քաք էր, արա,-բղավեց Սամվելն, ու նրա ձայնը թնդաց նեղ տարածության մեջ:
-Ես քեզանից ավելի շատ եմ վախենում, քան էս տեղից,-կծեց Հարութը,-կռիս էր դա, քաք չէր:
-Յաաաաաաաա~խք:
Աստիճանավանդակը իջնում էր դեպի մեխանիզմը: Մոտնելավ նրանք սկսում էին լսել մռնչոցի պես մի բան: Լուսարձակների լույսից բացի հայտնվեցին նաև այլ լույսեր:
-Ահա այն…ես հիշում եմ էս լույսերը, Հար, իսկ դու չէիր հավատում..
-Օհո~…
-Էս ի՞նչ աղմուկ ա…
Հարութի տաբելային ատրճանակի կրակոցները հնչեցին այն պահին, երբ նա հասկացավ իրավիճակի լրջությունը: Առնետների մի մեծ բանակ շրջապատել էր երկու հոգու, իսկ վերջիններս հազիվ էին կարողանում հետ մղել դրանց: Նա տեսավ նաև, որ մարդկանցից մեկը խրվել է շարժվող երկաթների արանքում:
Ատրճանակի կտրուկ ձայները հեղափոխություն կատարեցին ու փոխեցին ուժերի դասավորությունը: Առնետները հաստատ այնքան էլ քաջ տպեր չէին, քանի որ հրազենային ձայներից սկսեցին արագ-արագ հետ նահանջել: Սամվելը երկար-երկար ցատկերով օգնության հասավ ու դուրս հանեց մարդուն մեխանիզմի օղակներից: Այն անքան էր սեղմել մարդուն, որ կորցրել էր գիտակցությունը: Կողերից մեկը կոտրվել էր ու անընդհատ կպնում էր թոքին` գռգռելով այն: Մյուսը, ոտքը կոտրած, փռվել էր հատակին ու լայն ժպտում էր:
-Նրանց բժիշկ ա պետք, շտապ, բժիշկ,-գոչեց սամվելը:
-Ես կգնամ, դու մնա հետները,-պատրաստակամ ասաց Հարութը: Կրակոցներից նրա ադրենալինը թռել էր օդերով,ու նա պատրաստ էր նույնիսկ վերաբացել «8 music»-ը:
-Էս պահի մոտդ,-ասաց նա Սամվելին` մեկնելով ատրճանակը:
Շտապ օգնության երկու մեքենաներ շարժվեցին «Մելոմանիա»-ի դիմացից: Հիվանդներից մեկի վիճակը լուրջ էր: Սալջարդ էր եղել գրեթե ողջ կրծքավանդակն ու կոտրվել էր մի ողը, շատ անհաջող եղանակով: Մյուս հիվանդը ուներ ոչ պակաս անմխիթար վնասվածք, բայց ինչ-որ տարօրինակ բաներ էր զառանցում նարնջագույն պլաստիրինների ու գազաֆիկացման մասին:
Սամվելը, մի քիչ թեթևացած, ծխում էր մուտքի դռանը հենված: Լուսնի պայծառ լույսը նստած էր ամեն ինչի վրա: Մոխիրն ինք իրեն թափվում էր գետնին ու հեռանում` քամու հետ պարելով: Հանգստությունը պատել էր նրան:
-Էլեկտրիկներդ արդեն բարձրացել են,-ասաց նրան Հարութը:
Նորությունից Սամվելը վեր թռավ: Շպրտեց սիգարետն ու սլացավ իր սենյակը: Սեղանի հետևում նայեց ինչ-որ բանի ու գոչաց` YES!!!
Կարմիր լույսը վառվում էր:
-Հար, մի բան էլ խնդրեմ, եղբայր...
-Դե..դժողք իջանք, քաքն ընկանք, մարդ փրկեցինք..էլ ի՞նչ ես ուզում:
-Իմ հաշվին, ցավդ տանեմ, էնպես կանես, որ էլեկտրիկները վաղը ոչ մի բան չհիշեն: Տղերքին լավ պատիվ տուր, լավ են աշխատել:
-Հաշվի նրանք արդեն իննսունվեց տոկոսանոց սպիրտ են,-աչքով արեց Հարութը:
-Ու վաղն էլ պետք կլինի ման գալ անվտանգության մասնագետ....էդ կռիսների հախից պիտի գանք...բայց դա վաղը:
-Ի դեպ, էլեկտրիկներն ասեցին, որ եթե վերջին լար էլ պոկվեր, մեխանիզմը կանջատվեր ընդմիշտ...Լավ ա եղել, որ էն տղերքը հայտնվել են:
Հարութը հեռացավ` առանց փակելու դուռը:
5, «Մելոմանիա»-ի պատերին հայտնվել են բացառիկ գեղեցկության գրաֆիտիներ: Դրանք ավելի թեժացնում ենփաբի մթնոլորտն ու հաղոորդում ադրենալինի լրացուցիչ մոլեկուլներ: Դրանց հեղինակը հիմա նստում է դռնից ձախ գտնվող սեղանիկին, միշտ մի հոգու հետ: «Մելոմանիա»-ում ասում են, որ դրանք անբաժան ընկերն են, որ դրանցից մեկը իսկական կախարդ է: Ասում են, որ նա պրակտիկ կիրառում է վուդու մոգությունը: Նրա մոտ միշտ լինում էին պլաստիրինե գնդիկներ ու ուզածդ պահին կարող է կերտել ում ասես:
Մշտական հաճախորդները սկզբի օրերին զարմացած էին մնում, երբ այդ տարօրինակ զույգին այդպես ջերմ ողջուն ում էր հենց ինքը` Սամվելը:
Դռնից ձախ գտնվող սեղանիկի վրա միշտ ահագին վեր էր խոյանում ռուսական կամ շվեդական լիտրանոց շիշը:
Posted 18th September 2011 by VaFant
Գործարանային լքված թաղամասում հին ժեշտի կտորը փորձում էր կատարել ճակատագրական մի քայլ: Մեքանան պոկվում էր տեղից, զարգացնում քիչ թե շատ նորմալ արագություն ու ձգտում բախվել ճանապարհի եզրին ցցված սյանը: Անձրևից ահավոր սղլիկ էր դարձել ասֆալտն ու ամեն մի արգելակումից և ղեկի շարժումից մեքենան, մորթվող խոզի ձայներ հանելով, սկսում էր պտտվել ու սահել: Ողջ խնդիրն այն էր, որ մեքենայի ղեկին նստած կապիշոնով մարդը չէր կարողանում իրագործել մտքին եղածը: Ընդամենը պետք էր ողջ արագությամբ բախվել սյանն ու...Նա պատկերացնում էր, թե ինչպես կջարդվեն ատամները ղեկին հարվածելիս, ինչպես կվնասվեն դաջվածքներով պատված մատները ապակու բեկորներից: Նա չէր կարողանում չմտածել այդ ամենի մասին: Չէր կարողանում հեռու տանել մտքերը:Հին մեքենայի ծակծկված կտուրից չռում էր անձրևը: Մեքենայում ավելի խոնավ էր քան դուրսում: Կյանքը վերածվել էր ամբողջական դիսկոմֆորտի ու ճնշում էր կապիշոնով մարդուն: Միակ բանը որ չէր գրգռում նրան բենզինի ու թաց ասֆալտի հոտն էր: Նա զգում էր մուսայի առկայությունն ինչ-որ տեղ, շատ մոտիկ:
«Ու երևի դա կլինի շեդևր»,-մտածեց նա:
Ռոք աստղի ամերիկյան, հին ու ժանգոտված մեքենան մոտեցավ «Մելոմանիա» փաբին հետևի բակի կողմից: Գիշերվա խավարը մի կերպ ցրում էր մեքենայի միակ աշխատող լուսարձակը: Գալիս էր այնպիսի անձրև, ինչպիսին լինում է սև ու սպիտակ ֆիլմերում: Անձրևը պետք է թաքցներ ռոք աստղի ներկայության վերջին ժամերը: Նա, իր անձրևանոցի մեջ փաթաթված, բախում էր «Մելոմանիա»-ի հետնամուտքի երկաթե դուռը: Լսվեց ծանր ճռռոց, ու անձրևի կաթիլները լուսավորվեցին լույսի բարակ շերտով:
-Իյա~,-լսվեց Սամվելի զարմացած ձայնը,-դու էստեղ չպիտի լինեիր:
-Վախենում եմ, Սա՛մ, բաց դուռը: Վախենում եմ, արի՛ խոսենք...
-Իյա՛...,-կրկնեց Սամվելն ու ներս թողեց ռոք աստղին: Նրա փոքրիկ ու անշուք մարմինը հայտնվեց նեոնային լուսավորությամբ նեղ միջանցքում:
-Գնա՛նք ինձ մոտ: Աղմուկ չանե՛ս,-առաջ անցավ Սամվելը` ուղեկցելով նրան իր սենյակը:
Փաբի սրահից լսվում էին ֆանկ գիթառի ձայներ:
-Ես վախենում եմ, հասկանու՞մ ես, վախենում: Կարող ա ես պատրաստ չեմ, կարող ա դրա ժամանակը չի...
-Ես եմ պայմանավորվել քեզ համար, վերջացրո՛ւ,-պատասխանեց Սամվելն ու խորասուզվեց միայն իրեն հայտնիմտքերի մեջ,-Դու պետք ա գնաս,-ասաց նա վերջապես:
Ռոք աստղը փորձում էր ակտիվացնել սիգարետը թաց լուցկիով: Ձեռքերը նրա դողում էին: Գլուխը ծածկված էրկապիշոնով, որի եզրերից դեռ ջուր էր կաթում:
Սամվելը վեր կացավ տեղից, մոտեցավ պատի տակ գտնվող պահարանին ու հանեց այնտեղից ռոմի սև շիշը:
-Հրաժեշտի համար,-ասաց նա` լցնելով բաժակները:
Ռոք աստղը վախեցած աչքերով նայում էր բաժակների սևությանը:
-Եթե արագությունից էդպես վախենում ես, արի՛ ուրիշ բան մտածենք,-հանկարծ առաջարկեց Սամվելը:
-Ուրի՞շ:
-Ահա: Օրինակ թռիչք:
-Բեե...,-զզվանքով ասաց ռոք աստղը:
-Սպանություն: Պետք ա ուղղակի մի քիչ տրագիզմ, հասկանու՞մ ես: Քեզանից հետո ես ուզում եմ մի քիչ փողաշխատել: Իսկ առանց տրագիզմի մի կոպեկ էլ չի կպնի:
Ռոք աստղը մի պահ տխրեց որբի նման: Նա նայում էր պատից կախված նկարներին: Ահա Պրեսլին, Լենոնը,օ~,Ցոյը, Մառլին... ի՞նչ գործ ունի այստեղ Չեն: Սամվելը կարդաց նրա մտքերը:
-Չեն հանճարեղ աստղ էր: Երևի միակն իր ոլորտում: Իսկական ֆենոմեն էր:
Ռոք աստղը շարունակում էր նայել պատկերներին` երգչուհի Ալիահ, Թուփաք, Վիսոցկի, Ջեքսոն...
-Սամ, էս նկարի մեջ չեմ հասկանում` որտե՞ղ ա կանգնած Ցոյը: Հետևի ֆոնը լրիվ անծանոթ ա:
Սամվելը խորամանկ ժպտաց: «Հա բա~, քեզ ծանոթ լիներ..»
-Ես գնամ,-ասաց ռոք աստղը:
-Հետդ կգա իմ տղերքից մեկը:
-Ո՞վ:
-Խաչը կգա հետդ: Դու ստիպում ես ինձ անհանգստանալ: Իսկ Խաչը կստիպի քեզ չանհանգստացնել ինձ:
-Բայց ես ինքս կկարողանամ:
-Կասկածում եմ,-դաժան դեմքով պատասխանեց «Մելոմանիա»-ի տերը,-Խաչի հետ կպայմանավորվեք` կամ թռիչք կամ սպանություն,-Rock and go, baby, rock and go!!!
Սամվելը մտավ սրահ: Նրան ոչ ոք չնկատեց, ու նա ժպտաց: Այցելուները շատ էին: Ռոքնռոլ էր տիրում, ու Սամվելը մի կերպ զսպեց իրեն, որպեսզի չպարի: «Պարելու ժամանակը չի դեռ...»:
Նա մոտեցավ սրահի խուլ անկյունում տեղադրված նախապատմական փողոցային հեռախոսային ապարատին: Թանկարժեք արտեֆակտ էր: Քառասունականների ճիչը: Սամվելը վստահ չէր, բայց նման բան, ասում էին, քաղաքում էլ ուրիշ տեղ չկա: Նա վերցրեց խոսափողը, պտտեցրեց երեք թիվ ու ցածր ձայնով շնչեց ` «Նա կգա, պատրաստ եղեք դիմավորել»: Մի քանի հոգի որոնք տեսել էին թե ինչպես է Սամվելը խոսում քառասունականաֆոնով, մտածեցին թե նա երևի մի քիչ շատ է խմել կամ ծխել: Նրանք չգիտեին, որ ապպարատն այդ աշխատում էր: Ոչ ոք չգիտեր:
-Է՞:,-Խաչի դեմքը ստիպում էր մի բան անպայման պատասխանել այդ «Է՞»-ին:
-Հը-ը,-բացասական թափահարեց գլուխը ռոք աստղը,-բացառվում ա:
-Ըըը՛,-Խաչի դեմքն ասում էր` «բրդեմ, գնա»
-Էէէէ, Հը-ը՛,-ռոք աստղը մի պահ նայեց ներքև: Անձրևի շիթերի հետ նրա գիտակցությունը սլացավ ներքև: Նա զգաց, թե ինչպես է ընկնում արյան ճնշումը: Միայն մի քիչ առաջ խմած ռոմն էր հաղորդում որոշակի առողջ մտքեր` «Ընդամենը մեկ քայլ, մեկ քայլ, ու հետո սաղ կլինի օքեյ»:
Խաչը սպառնագին մոտեցավ նրան: «Էս էլ քեզ հոգեառ հրեշտակ, քու արա՛..»:
Ռոք աստղը նորից նայեց ներքև: «Ահա, կարծես պատրաստ եմ»: Նա երկու ոտքով կանգնեց ամենաեզրին: Կոկորդում անհասկանալի փռչոտ գունդ էր առաջացել: Մատների ծայրերն ընկալում էին կաթիլների ամեն մի հարվածը: Մեծ նորաոճ կոշիկների ծայրերը փորձում էին երկար վայելել ցամաքի հետ շփումը: Թրջված հագուստը ծանրացել էր ու ներքև էր սեղմում ռոք աստղին: «Տասնվեց, ուրեմն տասնվեց: Տասնվեց հարկ ընդամենը: Մաքսիմում յոթ-ութ վայրկյան:»:
-Է՛,-բազմանշանակ ասաց Խաչը:
Ռոք աստղը պտտեց գլուխը, որպեսզի պատասխանի ու կորցրեց հավասարակշռությունը: Մի քանի վայրկյան նա սկսեց նմանվել սքեյթբորդիստի` կատարելով կոորդինացիոն բարդագույն շարժումներ: Այդպիսի շարժումներ նա մի անգամ կատարել էր իր համերգի ժամանակ Նյու Յորքում: Բայց այս անգամ այդ շարժումները պար չէին: Ու դա էլ բեմ չէր, այլ մասսիվյան բարձրահարկի կտուր:
-Է՞,-ասաց Խաչի շշմած դեմքը, երբ նրա տեսադաշտից անհետացավ ռոք աստղը,-է~...,-Խաչի դեմքը տխրեց մի պահ: Սակայն մի ակընթարթ ընդամենը, որովետև լսվեց սրտաճմլիկ գոռգոռոց: Խաչը, ծանր-ծանր քայլեր անելով, վազեց դեպի կտուրի եզրը:
Տասնհինգերորդ հարկի պատշգամբում ամուր կառչել էր երկրային կյանքից ռոք աստղն ու ոչ մի կերպ չէր ցանկանում բաց թողնել բետոնի այն կտորը, որը արգելակում էր նյուտոնի երրորդ օրենքը: «Առռըս, թե ես բաց կթողնեմ»:
-Արի հանի՛ ինձ ստեղից, արա՛,-բղավեց նա, քանի որ ադրենալինի մեծ չափաբաժնի պատճառով կարիք ուներ ագրեսսիվ լինելու:
Սակայն Խաչը նշան էր բռնել նրա վրա ատրճանակով: Կոլտ 1911-ի փողն անտարբեր արտահայտությամբ նայում էր բարձրության վրա կախված ռոք աստղին: «...որ մարդ չտեսնի... առանց աղմուկի...բնական...»,-հնչեց Խաչի գլխում Սամվելի ձայնը,-«ԲՆԱԿԱ՛Ն»:
Քիչ անց Խաչն արդեն մուտք էր գործել քնաթաթախ Գաբրիելյանների բնակարանն ու շալակած դուրս էր հանում այնտեղից ուշագնաց ռոք աստղին: «էլի չհաջողվեց»,-ասել էր նա Խաչին ուշքը կորցնելուց առաջ:
Մարդկանց գիտակցությանն անհասենելի մի բան ուշադիր հետևում էր այդ գիշերվա իրադարձություններին: Պայմանավորված ժամանակը սպառվում էր:
Փողոցում անձրևը միացրեց ռոք աստղին: Նա ուժասպառ էր: Նստել էր մայթեզրին ու նմանվում էր իսկական բոմժի: Նրանից քիչ հեռու վեր էր խոյանում հսկա Խաչը:
-Ուրեմն, արի ես քեզ կրակեմ,-ասաց հսկան:
Ռոք աստղը նայեց նրան անսահման հուսալքված աչքերով: «Բա պետք ա՞ ինձ դա, բա պետք ա՞»:
Զույգից հիսուն մետր հեռու դեպի մահն էր շտապում ևս մեկ սուբյեկտ: Անունն էր նրա Կառա: Նա մատռուցողի էր աշխատում Ջրվեժի ռեստորաններից մեկում: Տաքսին նրան հասցնում էր մինչև տան մոտակա խաչմերուկն ու շարունակում իր երթը` աշխատանքից տուն տանելով մյուսներին: Կառան գնում էր արագ քայլվածքով` մերթ ընդ մերթ օրորվելով բարձր կրունկների կրա: Մահը սպասում էր նրան ավտոտնակների հետևում երեք թմրամոլների տեսքով, որոնց մոտ վերջին երեք ամիսների ընթացքում եղել էր առաջին էռեկցիան, ու նրանք շտապում էին օգտագործել այդ բացառիկ շանսը: Նրանցից մեկը զինված էր սովետական ոստիկանական ատրճանակով, որը գողացել էր պահեստային մայոր պապու տնից` վաճառելու նպատակով:
-Աստված իմ,-ասաց ռոք աստղը, երբ լսեց առջկա ճիչը,-աստված իմ: Էս ա՛:
Մրցարշավային ձիու պես նա պոկվեց տեղից: «Է՞»,-հասցրեց անցնել Խաչի ուղեղում:
Ռոք աստղը ներխուժեց թմրամոլների կյանք առանց հրավերի: Առաջացրեց իրարանցում, վախ, խուճապ ու փախուստ: Ռոք աստղի ելույթն ընդհատվեց միակ կրակոցով: Մինչ այդ նա հասցրել էր պատահական հարված անել, որը դուրս էր գցել թմրամոլներից մեկի ծնոտը: Մթության մեջ առանձնապես հստակ էր լսվում հեռու փախչող աղջկա բարձր րունկների կտկտոցը: Ռոք աստղը զգաց, թե ինչպես են անձրևի կաթիլները լցվում կրծքի վրա բացված մեծ վերջի մեջ: Մի քանի կաթիլ հետո նա փակեց աչքերն ընդմիշտ:
Խաչը մռայլվեց ինչպես երբեք: Նրա հեռախոսը հասցրեց Սամվելին նախապես պայմանավորված էսեմեսը` «ok»:
Մարդկային գիտակցությանն անհասանելի թռչող օբյեկտը հետևում էր ռոք աստղի մարմնին: Երբ այն արդեն ընկած էր ասֆալտին, մարդկային գիտակցությանն անհասանելի թռչող օբյեկտը վերցրեց ռոք աստղին:
«Մելոմանիա»-ի խորհրդավոր տերը գոհ էր աստղի հետմահու ալբոմի` «Rock&Go»-ի պրեզենտացիայից: «Նկարահանում էին նույնիսկ ամերիկացիները»:
Նա գոհ էր նաև մի քանի օր առաջ ստացված հաղորդագրությունից:
« ...նա ռեաբիլիտացվում է: Ամեն ինչ ընթանում է նորմալ: Կլիմայական պայմանները նրան դուր են գալիս: Շփվում է մյուսների հետ: Ավելորդ հարցեր չի տալիս: Ուղարկում ենք նրա առաջին նկարներն այստեղից: Շնորհակալություն ենք հայտնում հաջող աշխատանքի համար: Դուք մնում եք որպես կապավոր այդ տարածաշրջանում, չնայած նոր հավակնորդներ դեռ չենք նկատում: Այս լեգենդը մեր կարծիքով ստացվել է..»:
Իր սենյակում Սամվելը հանեց սեղանի դարակից մեծ ծրարը: Նրա մեջ ռոք աստղի առաջին լուսանկարն էր այն մոլորակից, որտեղ գնում են լեգենդները: Նրանց բոլորին մի պահ առաջարկվում է դառնալ առասպել: Ոմանք ընդունում են ու հեռանում: Ու պետք չէ զարմանալ, երբ տարիներ անց պատերի վրա հայտնվում են գրություններ` «Ռոք աստղը ողջ է»:
«Մելոմանիա»-ի տերը հպարտ էր: Նա ճանապարհել էր ԱՅՆՏԵՂ մեծագույն աստղերից մեկին: Դա մնալու էր երաժշտության գաղտնի պատմության մեջ: Դա լինելու էր նրա ամենամեծ հետքերից մեկն այդ քրոնիկոնում:
Սամվելը խորը նստեց իր փափուկ բազկաթոռի մեջ: Ընդհատակյա երաժշտական մեխանիզմը ջերմացնում էր նրա հոգին: Նրա հանգիստ աչքերը նայում էին պատին հայտնված նոր նկարին:
Posted 19th October 2011 by VaFant

Այցելուն, որ մտավ «Մելոմանիա» մշտական հաճախորդ չէր,սակայն նրան կճանաչեին ներսում, եթե չլինեին հսկայականակնոցներն ու գլխի կեսը կուլ տված լայնեզր գլխարկը: Հարցնայն է, որ ճանաչելուց հետո երևի կսկսեին հերթով ջարդելշշերը նրա ոսկրոտ վերջույթին: Նա մտավ ներս, մոտեցավառաջին պատահած մատուցողին ու խնդրեց ուղեկցել իրենտնօրենի մոտ: «Ինձ սպասում են»,-ասաց նա մատուցողին`ավելորդ հարցերից խուսափելու համար:
Կորպորատիվ համերգներին մասնակցելը քիչ փող չի բերում: Գործակալը պայմանավորվում է ինչ-որ կազինոյի կամ այլ զվարճազավեշտահրճվանքային հաստատության հետ, պայմանավորվում ելույթի մասին, համաձայնեցնում գումարըհաստատության մենեջերի կամ տնօրենի հետ ու զանգահարում իր աստղին` «Համերգ ա կպել, չորս երգ` 1000-ը մերն ա»: Սակայն իրականում գործակալը հրճվանքազավեշտազվարճալի հաստատության տնօրենի հետ պայմանավորվել է չորս երգի համար 5000 ԱՄՆ դոլար, բայց ասում է իր աստղին 1000, իսկ տնօրենից ստանում ընդամենը 2000: Մնացած երեք հազարը մնում է հարկային հաշվատվություններում գրանցված մի թիվ, որը նյութականացված վիճակով ապահով պահվում է տնօրենի սեյֆում: Իսկ գործակալն իր ու աստղի վաստակած գումարից վերցնում է երկու հարյուրր դոլար, քանի որ իրենց պայմանագրում կա 20 տոկոսի մասին մի կետ, որն անհընար է շրջանցել: Աստղը մնում է ութ հարյուր դոլար եկամտով, ինչը վատ չէ, եթե հաշվենք...
Եկենք հաշվենք մանրամասն:
Կենտրոնի բակերից մեկում դեռ հիշում են այն պատմությունը: Դա պատմություն է մի երեխայի մասին, ովսովորում էր կողքի երաժշտական դպրոցում ու սպանում բակի տարեցներին: ՀՀ Քրեական Օրենսգրքում չկահոդված ձայնալարերի տատանման միջոցով մեկ այլ անձի կյանքից զրկելու մասին, սակայն այդպիսի կետիկարիք իրականում կա, քանի որ աստղը դրա վարպետն էր իր մանուկ հասակում:
Ու թեպետ անցնում էին տարիներն ու մարդկանց մահու չափ տանջելու վարպետությունը հաղթահարվում էր լավագույն վոկալիստների ու լավագույն ուսուցիչների քրտնաջան միջամտության շնորհիվ, աստղը շարունակում էր մնալ վտանգավոր անձնավորություն, քանի որ աչքերում նրա անսահման սեր կար երաժտության ու երգի հանդեպ ու այդ կիրքը բնավ հնարավոր չէր կասեցնել:
Առաջին անգամ աստղը երգեց ի լիս հանրության տասնվեց տարեկան երկու ամսեկան ու քսան օրեկան հասակում, ու օրն այդ եղավ ճակատագրական «24 ժամ» ռադիոկայանի համար, որի եթերով էլ հնչել էր աստղի երգը: Անհասկանալի պատճառներով շարքից դուրս էր եկել կենտրոնական վահանակը, սնուցման բլոկը սկսել էր անկանոն լիցքեր փոխանցել բարդ սարքավորումներին, եթերը դուրս էր եկել վերահսկումից, միացվել էին հին ձայնագրություններ, հարցազրույցներ ու մենախոսություններ, որոնցից առավել եթերում մնացել էր մեկը` «...յանի տիրոջ մերն ու ... տամ էդ ...յանի գլխին» գերիշխող արտահայտություններով:
Այդ խայտառակության պատճառով «24 ժամ» ռադիոկայանը լուծարվեց, նրա սեփականատեր հարգարժան պարոն Իսմաիլյանը կախվեց անդրավարտիքներից հյուսված պարանից, իսկ աստղի երգը կապվեց լուրջքաղաքական հավակնությունների հետ և նրան ճանապարհ տրվեց դեպի հեռուստատեսություն., քանի որ մերերկիրն ամենադեմոկրատիկ երկիրն է բոլոր գոյություն ունեցող դեմոկրատիկ երկրներից ու այստեղ արվեստըմիշտ պետք է կրի իր մեջ ընդդիմադիր գծեր, քանի որ դա այնքան դեմոկրատիկ է:
Անցան էլի տարիներ ու աստղը սկսեց երևալ եթերում, երբեմն նույնիսկ լսվել, իսկ համերգների ժամանակնույնիսկ կատարել կենդանի ձայնով` հատուկ սուր զգացումների սիրահարների համար: Նրա կիրքն անմար էր,նրա սերն անզուսպ ու չէր անցնի մի պահ անգամ, որ նա չմտածեր Մեծն Երաժշտության մասին ու չուզենարուրախացնել մարդկանց նոր կատարմամբ: Բնածին ունիկալ կամային հատկությունները նրա մոտ բախվում էինտաղանդի իսպառ բացակայության հետ ու պայքարում այդ հաղթում էր միշտ կամքը, քանի որ տաղանդընրբագույն հատկություն է, իսկ բացակայությունը դրա փխրուն մի արատ:
Նա երգում էր, քանի որ պետք է երգեր, քանի որ այդպես էր նրա մեջ խոսում երակներով հոսող արյունը, իսկհոգին ուղղակի ճչում էր դրա մասին, իսկ նախախնամությունը պարտադրում` դու ԵՐԳԻՉ ես:
Գործակալի կատարած փոքրիկ մեքենայությունը, շանտղայությունն ու պարզապես սրիկայությունն այսպարագայում արդարացված է, քանի որ ձեռք բերել համաձայնություն այդպիսի աստղի ելույթի համար հեշտ գործչէ ու պահանջում է յուրահատուկ նրբություններ, ինչպիսինն են օրիկնակ պատրաստվածությունը էքստրեմալհամարներին, անվտանգության համակարգի հուսալիությունն ու բժշկական շտապ օգնության տրամադրումը(ծայրահեղ վատ հետևանքների համար):
Ուստի, գործակալը, առանց խղճի խայթ զգալու, հաշվեց ու տվեց աստղին 800 դոլարը, իրեն վերցրեց 200-ն ու ասաց.
-Տաս րոպեյից սկսվում ա ելույթդ` չվախենաս, լավ կանցնի...
-Ինչպես միշտ,-տխուր ասաց աստղը,-չնայած ես ունեմ էսօր նոր երգ ու եթե լսարանը պահանջի, ես այն անպայման կկատարեմ:
Աստղը նման էր երեխայի: Իր մեծ ու փայլուն աչքերով նա տեղով հույս էր առկայծում: Բայց նման էր նաև ամերիկյան ֆիլմի մեջից փախած հոգեկան հիվանդի, որ հավատում է, թե իր կողմից մորթված երեխաները դեռ ողջ են ու լոգանք են ընդունում հարևանի տանը (հարևանին նույնպես նա է մորթել):
Խոսքերն ավելորդ էին ու գործակալը սահմանափակվեց ընկերաբար նրա ուսին խփելով: Պատկերի ամբողջականությունը կզարդարեր նաև խորը հոգոցը, բայց գործակալը դրանից խուսափեց` մարտական ոգին չգցելու համար:
Գործակալի հեռանալուց հետո, սակայն, պատահեց այն ինչ չէր սպասում աստղը ու չէին սպասում նաև գործակալն ու մանավանդ զավեշտազվարճահրճվանքային հաստատության տնօրենը:
Մեկը ներս մտավ առանց թակելու: Նա երկար մոխրագույն անձրևանոցով էր, որի փեշերը հասնում էին գետնին:
-Դու՛,-ասաց նա աստղին,-վե՛ր կաց:
Աստղն արդեն իր վրա էր քաշում բեմական հագուստն ու, տեսնելով անկոչ հյուրին, շփոթվեց, խճճվեց նեղ փայլուն տաբաթի մեջ ու ընկավ գետնին:
-Դու՛,-հանգիստ կրկնեց անծանոթը,-վեր կաց:
-Մամա~…,-վախեցած շշնջաց աստղը, քանի որ բարձր խոսալ նա այլևս չէր կարող:
-Վե՛ր կաց, դե՛,-շարունակում էր իրենն ասել անձրևանոցով հյուրը:
Ատղը փորձեց ոտքի կանգնել: Դա ստացվեց երկրորդ անգամից: Նա կանգնեց` փայլուն ու նեղ շալվարը հագին, ծուռ ոտքերը դողացնելով ու ձեռքերով անընդհատ շոյելով մերկ իրանը` կարծես մրսում էր և ուզում էր տաքանալ, կամ ամաչում էր և ուզում էր ծածկվել:
-Արի՛ հետս,-ասաց հյուրն ու դուրս եկավ սենյակից,-արի՛, արի՛, մի ամաչի՛ր,-ասում էր նա:
Աստղը դողում էր վախից ու ցրտից միաժամանակ և դա իսկական հզոր դող էր ու նրա մարմինը ցնցվում էր: “Արի՛, արի՛”,-լսում էր նա կարգադրությունը: Անծանոթը վարժ կողմնորոշվում էր շենքում և տարավ ուղիղ դեպի ելքը, մի պահ նայեց նրան, նրա մերկ մարմնին, ապա խոշոր փաթիլներով տեղացող ձյանն ու որոշեց` «Կդիմանա»:
Նրանք քայլեցին քսան-քսանվեց մետր մինչև հասան անծանոթի մեքենային, և ի մեծ զարմանք աստղի, նրան ոչ թե նետեցին բեռնախուցը, այլ տեղ տրամադրեցին մեքենայի սրահում:
-Գնացի՛նք,-ասաց անձրևանոցով մարդը վարորդին: Մեքենան հեռացավ զվարճախինդուծիծաղային հաստատության բակից` ընդառաջ գնալով թթվածնի օքսիդի բյուրեղացած զանգվածներին:
Մեքենան կանգնեց քաղաքի մյուս հատվածում, ու ողջ այդ ընթացքում աստղը չէր հանել ոչ մի ձայն ու հասցրել էրմտածել մահվան բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնք հայտնի էին իրեն: Վարորդն ու անձրևանոցովմարդը տարան նրա դողացող մարմինը վերելակի մոտ, սպասեցին սառը միջանցքում, մինչև կգա վերելակն ուհետո երեքով բարձրացան ուղիղ կտուր: Աստղը երևի կսատկեր ցրտից, եթե վարորդը չտար նրան իր բաճկոնը:
«Մերսի»,-արտաբերեց աստղը:
-..ես համերգ ունեի հիմա,…ու երևի ուշացա…բայց դա կարևոր չէ, եթե ինձ բաց թողնեք, ես ոչ մի բան ոչ մեկին չեմ ասի...
-Դու սենց թե նենց չես ասի,-հայտարարեց անձրևանոցովն ու երկար դադար պահեց: Սարսափելի ու սպառնագին դադար,-դա քո շահերից չի բխի,-ավելացրեց նա ու գրպանից մի բան հանեց:
-Ա…,-ուզեցավ ճչալ աստղը, սակայն խորհրդավոր առևանգիչը սաստեց նրան` «Սսս!!!»:
Նրա ձեռքերում հայտնվեց մի փոքրիկ մեխանիզմ: Դա նման էր երաժշտական տուփիկի կամ նման մի բանի: Փոքրագույն շարժումից անգամ նա շատ խորը և ոսկեհունչ ձայն էր արձակում:
-Անունս Սամվել ա,-վերջապես ներկայացավ անձրևանոցովը,-իսկ սա հսկա Խաչն ա: Մենք «Մելոմանիա»-ից ենք: Լսե՞լ ես գոնե:
Աստղը շարժում արեց գլխով:
-Չեմ հասկանում` քո նմանները որտեղից են ընդհանրապես լույս աշխարհ դուրս պլստում, բայց ես ձեզանից զզվում եմ, արա՛, զզվում:
-Մի՛...մի՛ սպանեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ...ես ձեզ համար կերգեմ,-լացում էր աստղը,-ես ողջ կյանքս ձեզ համար կերգեմ...
-Կերգես, բա ինչ կանես,-ասաց Սամվելը,-ես խոստացել եմ, այ խև, որ քո նմաններին չեմ վերացնելու... ես ձեր նմաններին բուժելու եմ:
Նա նայեց աստղի աչքերին: Սև ու խորը աչքերը կախադում էին: Աստղը զգաց որ կախված է այդ մարդուց:
Սամվելը մոտեցրեց ձեռքը նրա ականջին:Մատների արանքում շողշողաց մետաղական մեխանիզմը: Նրա թավ հնչյունները նվագում էին միջնադարյան հասարակ մի մեղեդի: Ամեն հնչյունը կատարյալ էր ու համադրությունն էլ դրանց ներդաշնակ էր: Ձյան անսովոր խոշոր փաթիլները մեղմ սահում էին հնչյունների միջով: Այդպիսի փաթիլների տակ թվում է, թե ինքդ ես բարցրանում, այլ ոչ թե նրանք են իջնում:Աստղը քնեց` առանց զգալու ցուրտը:
Բաճկոնի մեջ փաթաթված մարմինը դրեցին հետևի նստատեղին:
-Շուտ հետ կգա՞,-հարցրեց Խաչը:
-Վաղը կամ մյուս օրը,-պատասխանեց Սամվելը,-հասցեն գիտե՞ս սրա:
Խաչը գլխով արեց ու քշեց:
-Ոչինչ, ոչինչ...սրանց խելքները լարելուց ես չեմ հոգնի,-կրկնում էր Սամվելը ճանապարհին,-այ հիմա սա իսկականից կերգի: Հո չի երգի....այ դա երաժշտություն կլինի...
Մատուցողը ցույց տվեց Սամվելի դռան տեղը: Նա մոտեցավ դռանն ու կարդաց նրա վրա` «Լարման գրասենյակ»: Ներսում մարդիկ կային: Խոսում էին: Ձայներից մեկը Սամվելինն էր, նա ճանաչեց այդ ձայնը:
-...դե, պարոն նախարար, ամեն ինչ չի, որ ռիթմով կարելի ա կարգավորել...
-Բայց էս նախագիծն ու մաքսային նոր օրենքները ես ուզում եմ, որ լինեն դասական ռիթմերի մեջ, փորձենք օրինակ անցկացնել առաջին նախագիծը Թուրքական մարշի տակ...
-Ցավդ տանեմ, պարոն նախարար ջան,-ծիծաղը զսպելով ասում էր Սամվելը,-որ անձնականդ էդ ռիթմերով դզեցի, հո չի նշանակում որ գործերդ էլ պիտի դզեմ-փչեմ: Ինձ կներես, բայց ես էդ քո քաղաքականության մեջ մտնողը չեմ..
Դա ասելով նա բացեց դուռն ու մեջքին բարեկամաբար հարվածելով դուրս հրավիրեց նախարարին: Վերջինս ցանկանում էր անդադար առարկել, սակայն ստիպված եղավ հեռանալ` չմոռանալով սակայն ասել «շնորհակալություն»:
Սամվելը դարձավ աստղին՞
-Ա...եկել ես...
-Կանչել էիք, ես էլ եկել եմ...
-Լավ ես արել:
-Ի՞նչ ա եղել հետս, ի՞նչ:
-Ի՞նչ ա եղել որ,-հետաքրքրվեց Սամվելը:
-Ախր..ախր...ես ես հիմա...
-Հը՞, հիմա որ երգում ես ագռավները չե՞ն հավաքվում լուսամուտիդ տակ:
-Ես հիմա հաճույք եմ ստանում երգելուցս...դա երևի հնարավոր բան չէ, բայց ես հիմա տեսնում եմ երաժշտությունը, ես այն զգում եմ, ես հիմա ԵՐԱԺԻՇՏ եմ...
Սամվելը հպարտ ժպիտով նայում էր նրան:
-Իսկ կուզենա՞ս զգալ դա...դե...ասենք մի երկու-երեք միլլիոն անգամ ուժեղ:
Աստղի դեմքի արտահայտությունը հուշեց` իհարկե այո:
Սամվելը բացեց սենյակի մյուս մասում գտնվող դուռը: Այն տանում էր դեպի նկուղ: Չափազանց խորը և չափազանց մութ նկուղ:
-Վերցրու՛, լուսարձակ ա,-ասաց Սամվելը` ինչ-որ բան խցկելով երգչի ձեռքը:
Նրանք սկսեցին իջնել: Հետո երևաց խավար մի լույս, ինչ-որ տեղ հեռվում ու զգացվեց շարժվող մի բանի առկայություն:
-Հիշու՞մ ես ձեռքիս մետաղական խաղալիքը:
-Դա ես դժվար թե մոռանամ,-պատասխանեց երգիչը:
-Դե ուրեմն նայիր` դրա մեծ տեսակը:
Երգիչը մեխվեց տեղում: Իրոք որ: Դա հսկա էր ու դա մեխանիզմ էր ու դա աշխատում էր: Նրա օղակները գալարվում էին, իսկ ամեն կողմից նրան էին միացված բազմաթիվ հաստ ու բարակ մալուխներ:
-Քաղաքի մասշտաբի համար էնքան էլ մեծ չի,-բացատրեց Սամվելը,-հազիվ եմ պահում ռիթմը:
Երգիչը հիացած նայում էր այդ տեխնիկական հրաշքին:
-Փաբս էլ սրա շնորհիվ մրցակից չունի,-շարունակում էր Սամվելը:,- Քո համար էլ սյուրպրիզ ունեմ:
Նա մոտեցավ մեխանիզմին, մի քանի ցատկ կատարեց գալարվող օղակների վրայով ու երկաթի մեջ մի դուռ բացեց:»Արի էստեղ»,-ասաց նրան:
-Վերջին անգամ էստեղ մեր ռոք աստղն ա մտել...մի վախեցիր, նա այստեղ չի մահացել, նա ուղղակի զգացել ա այն, իսն կզգաս դու հիմա: Ի դեպ... նա իրականում չի էլ մահացել:
Երգիչը մտավ դռնով ներս ու հայտնվեց մութ խցում:
-Հիմա մի քիչ մութ կլինի, բայց դու սրա մասին չես փոշմանի:
Ու փակեց դուռը:
Հինգ րոպե անց երգիչը լույս աշխարհ եկավ ամենակարևոր բեմերից մեկում: Տոնին մնացել էին հաշված ժամեր ու մարդիկ ինքնամոռաց պարում և ուրախանում էին գլխավոր հրապարակում: Երգչին դիմավորեցին մեղմ ծափահարություններով ու բուռն սուլոցներով: Ու մինչ բեմ էին շտապում ոստիկանները` հեռացնելու անարդարությունը, նա սկսեց երգել, ու ձայնը նրա ավելի մեղեդի ուներ քան հինգ ֆիլարմոնիկ նվագախումբ իրար հետ վերցված ու մեղեդին այդ ուներ այնքան բիթ, որ մարդիկ սկսեցին ճոճվել, օրորվել ու պարել:
Սամվելը նայում էր այդ ամենին հեռուստացույցով ու հպարտանում.
-Իմ սարքածն ա է, իմը: Պապուս պապը դաշնամուր լարող ա եղել, պապուս հերը դաշնամուր սարքող ա եղել, պապս կոմպոզիտոր ա եղել, հերս դիրիժոր ա եղել, ես էլ....ես էլ «Մելոմանիա» ունեմ...
Դուռը ծեծեցին:
-Ո՞վ ա Խաչ,-հարցրեց նա:
-Երևի էն գրողդ...էլի եկել ա,որ ուղեղը լարես...
Սամվելը սկսեց հռհռալ ու ձեռքով նշան անել` բացի, բացի թող գա:
P.S.
-Արա, այ անասուն,.... քու տիրոջ մերը, ու՞ր ա, արա, փողերս, ու՞ր ա, արա, փողերը: Թողիր թռար այ ... բա ո՞վ ափողերը հետ տալու:
-Կներես ապեր, երևի սխալ ես զանգել, ես մի հոգու էին պարտք 800 դոլար, տվել եմ, քեզ երևի չեմ ճանաչում...
-Ի...ի...., չկախես հեռախոսը արա, ո՞նց թե...արա բա փողերը՞:
Լսվեցին ազդանշանները:
«Քու մերը:»
Գործակալը նյարդացած կրծում էր ձեռքերի եղունգները ու պատրաստ էր կրծել նաև ոտքերինը, եթե առաջիններըսպառվեին:
«Այ քեզ բան, այ քեզ բան...հիմա ի՞նչ եմ անելու, ի՞նչ եմ անելու...»:
Հեռախոսը զանգեց: Դիսփլեյը փայլեց սարսափելի համարով: Բարձրախոսի միջից լսվեց փորձանքի կատաղած ձայնը.
-Ու՞ր ա իմ 5000 դոլարը, արա: ԱՐԱ՛, էս քաղաքում ինձ ոչ մեկ չի քցել հլը, ԱՐԱ՛:
Posted 28th December 2011 by VaFant
Ու հնչում էր հիմնը խավարի ու տխուր էին մարդիկ,
Իսկ չարն ահավոր իր ձայնով երգում էր սուգը ճաշակի
Մայիս ամսվա 23-ին Melomania բլոգում կատարված գրառումներից:
«Քաղաքը փոխվել է:Ավելի ճիշտ կլինի ասել, որ փոխվել ենքաղաքի մարդիկ: Այն մարդիկ, որոնք սիրում են այս քաղաքում, սիրում են այս քաղաքը, ատում են այս քաղաքը, աշխատում են այստեղ, ապրում են, զուգարան են գնում, էսեմեսներ են գրում, հաց ուտում կամ երաժշտություն լսում: Քաղաքը փոխվել է այս մարդկանց հետ: Ու փոփոխությունն այս դեպի լավը չէ: Տեսե՞լ եք ձեր հարևանի դեմքը, տեսե՞լ եք ինչպես են երեխաները տխուր-տրտում փորձում խաղալ բակերում, զգացե՞լ եք անծանոթների ագրեսիվությունը: Իսկ ռիթմը՞: Կարո՞ղ եք ասել, որ ձեր կյանքը հիմա դինամիկ է, որ այն իր մեջ, կներեք արտահայտությանս համար, drive է պարունակում:
Ես գիտեմ, որ չեք կարող:
Ես Սամվելն եմ` «Մելոմանիա» փաբի տերը: Ես անում եմ այն ամենն ինչ կարող եմ` քաղաքը համատարած ստրեսսից հանելու համար: Ու այստեղ ինձ չեն կարող օգնել ոստիկանները, «Շտապ օգնությունը», հրշեջ ծառայությունը կամ ազգային բանակը:
Դիմում եմ Մեղավորին` ձեռքիցս չես պրծնի:»
Մայիս ամսվա 23, հանրահայտ երաժիշտ ՍուրենՕյի պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածից:
« Սիրելիներս, թանկագիններս, մուահ, մուահ, սիրում եմ ձեզ, գանձերս: Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ իմ նոր ալբոմի երգերը պարբերաբար կհայտնվեն «Գլխիվայր անուրջներ» հոգեբանական սերիալում: Մուա~հ-մուա~հ:
Շտապելով ուզում եմ ավելացնել նաև, թանկագիններս, որ պատրաստ են իմ նոր երգի բառերը: Դրանց հեղինակը հենց ես եմ:
Սիրուց փշրվեցին կյանքիս սյուները,
Ջանա, քեզ մատա~ղ,
Սիրուց կորցրի բոլոր պտուղները
Ջանա, քեզ մատա~ղ
Մատաաաա~ղ:
Այս փոքրիկ մասը, սիրելիներս, միմիայն ձեզ համար: Սպասեք նոր եգիս, հավանաբար այն հենց այդպես էլ կկոչվի` «Մատաղ»: Մուահ, մուա~հ, սրտիկներս, իմ պոստեռներն արդեն ձեր թաղամասում են»:
***
Խաչի մեքենան անցնում էր Շենգավիթի լայն փողոցներով: Դեռ երեկո էր, սակայն անցորդներն առանձնապես շատ չէին, նույնիսկ քիչ էին: Ու բոլորն էլ գլուխները կախ շտապում էին տուն: Խաչը գիտեր, որ շտապում են տուն: Երբ մարդ լինում է ընկճված, ուզում է անպայման տուն գնալ:
-Տավարին նայի, հլը,-ասաց Կարպը Խաչին` ցույց տալով կինոթատրոնի պատերին փակցված պոստեռները:
-Տավար,-հաստատեց Խաչը: Արդեն երկու շաբաթ է, ինչ ինքն ու Կարպը բենզին էին լցնում պոստեռների վրա ու կրակի տալիս դրանք: Պոստեռները փակցնողների հետ հանդիպելիս ջարդում էին նրանց բերաններն ու ստիպում էին կուլ տալ սեփական ատամները: Առանց կոմպրոմիսների: Սամվելն էր այդպես կարգադրել` «Սուրենոիդի լակոտներին սատկացնել»:
Այսօր սակայն մեքենան ուղղակի անցավ կինոթատրոնի կողքով` առանց կանգնելու ու հրավառություն սկսելու: Այսօր կարգադրություններն ուրիշ էին: Ու քաղաքում էլ այդ գիշեր միայն Կարպն ու Խաչը չէին: Երեք մեքենա ևս քաղաքի տարբեր մասերում գնում էին իրենց բաժին հասած դերը խաղալու:
***
Սամվելն ու Հարութը նստած էին բարի մոտ:
-Բոլորին գարեջուր հյուրասիրիր,-ասաց Սամվելը բարմենին:
Նա վառեց սիգարետն ու ընկավ մտքերի մեջ: Այն, ինչ նա փորձում էր կազմակերպել այդ երեկո, ռիսկային էր: Խմբերը կարող էին հաջողության չհասնել, կարող էին սինխրոն չաշխատել, իսկ անձրևն էլ կարող էր ուշանալ:
-Մի՛ անհանգստացիր,-ասաց Հարութը,-նոր Խաչի հետ էի խոսում` մոտենում են գործարաններին արդեն: Ես այդ տարածքը գիտեմ: Պահակները կիսամեռած բիձեք են:
-Ուֆ-ուֆ,,,
-Զանգեցի Գարիկին, արդեն ցիստեռների մոտ են, հիմա պատրաստում են երկաթե գնդերը: Իսկական բաս կտան,,,պատկերացնում եմ: Ֆրեդը կայարանում է: Լոկոմոտիվի ազդանշանները աշխատում են: Դրանք կմիանան քաղաքի հարավ-արևելքում, պլյուս գնացքի ակերի ձայնը: Իսկ Արտակենք ուր որ է կկարողանան ավելացնել հոսանքի լարումը,,,
-Հար, ես դրանից չեմ վախենում, տղերքը գլուխ կբերեն գործը,,,վախենում եմ,,,վախենում եմ, որ հանկարծ չստացվի: Այսինքն կստացվի, բայց արդյունք չի ունենա:
-Մեխանիզմը լարել ես, չէ՞,-Հարութը գլխով արեց,-ուրեմն կստացվի:
-Լավ,-ասաց Հարութն ու վեր կացավ: Նա կանգնեց փաբի կենտրոնում ու դիմեց բոլորին: Նրա ուրվագիծը ծխով հագեցված սրահում միստիկական սուպերհերոսի տպավորություն էր թողնում:
-Մի քիչ հետո,-սկսեց նա,-երաժշտություն կլինի: Էս տեսակ երաժշտություն ոչ մեկդ դեռ չեք լսել,,,ես էլ չեմ լսել: Բայց հավատում եմ, որ դա կսթափեցնի բոլորին: Էդ խելառին` էդ ՍուրենՕ կոչեցյալին, պետք ա ռադ անել էս քաղաքից: Դրանով ես հետո կզբաղվեմ: Նա իր անասուն ոռնոցներով խախտել ա քաղաքի ռիթմը,,,նույնիսկ տարբեր տեսակի մեխանիզմներ են լարից ընկել,,,բայց շուտով մենք դուրս կգանք փողոց ու կլսենք իրական բիթը:
***
Խաչը մեծ ակցանով կտրեց ցանկապատի դռան կողպեքը: Ներս մտան: Շինարարության հրապարակ էր: Բետոնահարիչները, տրակտորները, բեռնատարները կանգնած էին լուսարձակի բարձր ձողի տակ ու սպասում էին իրենց բանեցնող վարպետներին: Խաչը զգուշերեն անցավ պահակակետի կողքով: «Քնած են»,-նշան արեց նա Կարպին: Գողեգող առաջ գնալով` մոտեցան հսկայական շինարարական կռունկին: Նրա մեծագույն մասը չէր երևում գիշերային երկնքի խավարի մեջ: Միայն գագաթին թարթող կարմիր լույսն էր հուշում նրա իրական բարձրության մասին:
-Իսկական ժանգի կտոր ա,-ասաց Խաչը,-Սամվելը հատուկ ա սա ընտրել: Էնպես ա ճռում, որ սաղ քաղաքով լսվում ա:
-Ահա,-ասաց Կարպը: Նա կասկածանքով էր նայում վերև: Մագլցել դեպի վեր, ժանգոտած ու սառը մետաղի վրայով, այն էլ գիշերվա կեսին, այն էլ թաքուն,,,նա հաստատ կարող էր ավելի հաճելի զբաղմունք գտնել` երեկոն հագեցնելու համար:
-Ի՞նչ ա, վախեցար,-ասաց Խաչն ու ընկերոջը խրախուսելու համար հարվածեց ուսին,-ես հետդ եմ, չմտածես:
Հաջորջ քսան րոպեների ընթացքում Կարպը փորձում էր առանձնապես չմտածել: Քամի է, պոկում է վրայիցդ շորերդ, ձեռքերդ սառում կպչում են մետաղյա աստիճաններին, իսկ կառավարման անիծյալ խուցը գտնվում է եռեսունվեց մետր բարձրության վրա: Մտածելու ախր ոչ մի բան չկա: Բարձրանում են էլի: Երբ վերջապես հասան խուց: Խաչը զարմացած նայեց Կարպին:
-Լավ, բա ո՞նց ենք սա շարժելու:
-Ո՞նց: Դու,,,դու չգիտես ձևը՞՞՞,-նրա սիրտը կախ ընկավ: Կատարվածի անհեթեթությունը կոտրեց նրան: Մի քիչ էլ ու կսկսեր խուճապահար աղաղակել ու հաստատ ցած կգլորվեր:
Խաչը երկար չդիմացավ: Նրա դեմքը ձգվեց, բերանը բացվեց ու լսվեց նրա ծիծաղի խուլ ու խեղդվող ձայնը: Խաչն այնպես էր հռհռում, այնպես համառությամբ էր փորձում զսպել դա, որ քիչ էր մնում պայթեր: Կարպը զգաց, որ քրտնել է: Ու քրտինքն այդ թաց է:
-Խաչ , քու տիրոջ մերը,,,
Հեռախոսը զանգեց: Խաչն ինչքան կարողացավ շունչ քաշեց ու այլայլված ձայնով ասաց` ալո:
Նա լսեց մի քանի վայրկյան:
-Ուղիղ երեք րոպեից սկսում ենք,-ասաց նա` անջատելով հեռախոսը:
***
Կան մարդիկ, ով մետրոյում, վագոնում կանգնած, օրորվում են: Ու այն պատճառով չեն օրորվում, որ գնացքների ամորտիզացիան բանի պետք չէ: Նրանք լսում են, բռնում երկաթե անիվների տակտը, թունելի քամու ձայնը, մարդկանց շշուկներն ու փռշտոցները:
Մայիսի քսանչորսի գիշերը քնած քաղաքով անցավ գնացքը: Նրա անիվների տակտը հստակ էր ու համաչափ: Քսան վայրկյանը մեկ հնչում էր նրա հպարտ ազդնշանը: Քաղաքի մյուս հատվածում` մազութի լքված պահեստներում երկաթե անիվների տակտին համաչափ լսվեցին դատարկ ցիստեռների ղողանջները: Մետաղյա գնդերը, որոնք բավականին բարդ հանգույցների շնորհիվ, պարաններից կախված էին, հերթով հարվածում էին ցիստեղներին: Իսկական զանգերի պես, դրանք բարձրացնում էին լսողի տրամադրությունն ու կախարդական երանգներ տալիս թանձր խավարին: Գնացքը, զանգ ցիստեղներն ու քաղաքով մեկ լսվող ցածր տզզոցը: Այդ տղզզոցը ծավալ էր տալիս ամեն ձայնի, ստեղծում հենք նրա համար: Այդ տզզոցը լսվում էր բոլոր ձողերից ու բարձր լարման մալուխներից: Քաղաքը հագենում էր այդ ձայններից: Գնացքը տալիս էր ռիթմը, զանգերը մեղեդին, տզզոցը շոշափելի էր դարձնում դրանք: Հետո գումարվեց անձրևը: Ճիշտ ժամանակին նրա առաջին կաթիլները հարվածեցին փաշոտ ասֆալտին ու սկսվեց իսկական խիտ երաժշտությունը: Դա չուներ ոչ ժանր, ոչ ուղղություն ոչ էլ բնութագրող մի բան: Դա լսելու համար պետք էր զգալ քնած քաղաքի լռությունն ու ֆիլտրել այն բոլոր երկու ականջներով: Դա ավելի էր քան երաժշտությունը, քանի որ պետք է թափանցեր մարդկանց քնած ուղեղներն ու բերեր նրանց ռիթմի: Ստիպեր նրանց նորից լսել ՄԵՂԵԴԻՆ:
Անցնելով անձրևի միջով տասներկու հարկանի շենքի բարձրության վրա սկսեց շարժվել հսկա շինարարական կռունը: Նրա ճռռոցը պետք է շարժ տար բեմադրվող մեղեդուն: Նրա մետաղական ձայնը, ֆանկ գիթառի պես, պետք է ստիպեր մարդկանց ճչալ ու զգալ երջանկությունը: Կռունկը լրացրեց երաժշտությունը: Ամբողջական դարձրեց այն:
Հինգ րոպե անց գնացքը կանգնեց: Հոսանքի լարումն իջավ իր նորմալ սահմանին, մետաղական գնդերը հեռու տարվեցին ցիստեղներից: Կռունկը կանգնեց: Քաղաքի կենտրոնից, «Մելոմանիա» փաբի դիմացից վեր սլացան հրթիռները: Հրավառությունը ճոխ էր ու գունագեղ:
Երբ Խաչն ու Կարպն անցնում էին պահակակետի կողքով, նրանց կանգնեցրեցին:
-Ո՞վ եք:
-Մե՞նք,-զարմացավ Խաչը:
-Հա, ի՞նչ գործ ունեք էստեղ:
-Ուղղակի անցնում ենք, հոպար,-պատասխանեց Կարպը,-տուն ենք գնում:
Պահակը մոտեցավ: Երևաց նրա դեմքը: Այն հանգիստ էր ու բարի: Անհոգ ու բարեհամբյուր ժպիտը խոսում էր հոգեկան անթերի բավարարվածության մասին:
-Դե գնացեք, տղերք ջան, բարի գիշեր,-պատասխանեց պահակը:
Մայիսի ամսվա 24-ին Melomania բլոգում կատարված գրառումներից:
« Այս գիշեր քաղաքը փոխեցի: Խոսք եմ տալիս` դուրս եկեք տներից, զբոսնեք փողոցներով, նայեք մարդկանց դեմքերին: Մենք նորից ապրում ենք, մենք նորից պարում ենք: Մեխանիզմն աշխատում է անթերի: Լսեք՛:
Ես Սամվելն եմ «Մելոմանիա» փաբի տերը: Հրավիրում եմ բոլորիդ խմելու:
Մեղավո՛ր, համերգ տալիս զգույշ եղի՛ր, խոստանում եմ` թեժ է լինելու:»
Մայիս ամսվա եռեսունին ՍուրենՕյի պաշտոնական կայքում կայքը:
SERVER CAN NOT BE FOUND:
Posted 25th February 2012 by VaFant

-Ասում եմ քեզ, նա ոչ մի բան չի լսում, բացարձակ ոչ մի բան: Պատկերացնու՞մ ես այդպիսի բան:
-Չէ՛: Սկի չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ հավատում:
-Լուրջ եմ ասում: Նրա բարակ ոտքերը երևի իրենց նմանը չունեն քաղաքում, բայց երաժշտությունից նա հեռու է այնքան ինչքան հռոմի պապը Մեքքայից:
-Ո՞նց կարող է ինչ-որ մեկը երաժշտություն չլսել:
-Դե ուրեմն հնարավոր է: Ես լսել եմ օրինակ մարդկանց մասին, ովքեր չեն քնում կամ չեն ուտում: Ընդհանրապես: Երևի դա նմանատիպ աննորմալություն է: Ինչ-որ տեղ նույնիսկ հրաշք է:
-Երևի: Էլի՞ գարեջուր:
-Երևի...գարեջուր:
Ես նստած էի բարի մոտ ու լսում էի այս երկուսի խոսակցությունը: «Մելոմանիայում» ինչ ասես չես լսի: Մեկը կար` կարմիր մորուքով ու տակառաձև փորով, մի անգամ պատմում էր, թե ինչպես է իր կինը ծննդաբերության ժամանակ պահանջել, որպեսզի միացնեն Մետալիկա: Ասում էր, որ այդպես երեխան միանգամից ռոք աստղ կդառնա: Մի ուրիշը` «Ֆայվ Իքս» ջազ բենդի Նարեկը, պատմում էր, որ իր պապի դագաղում դրել էին փոքրիկ այփոդ, միացրել այն, իսկ ականջակալները դրել հանգուցյալի ականջներին: Ծերունին դաշնակահար էր ու անդրշիրիմյան աշխարհ էր ուղևորվել Մոցարտի «Ռեքվիեմի» ներքո: Այսպիսի բաներ են պատմում «Մելոմանիայում»: Այստեղ բոլորն են մի քիչ շեղված երաժշտության վրա: Մելոման են: Ինձ թվում է` եթե մեկը նույնիսկ մելոման էլ չլինի, այստեղ գալով, անպայման կդառնա:
Ուզում էի արդեն շուռ գալ ու ասել Հենրիին իր բարակ ոտքերով ընկերուհուն այստեղ բերելու մասին, երբ բարի հետևում հայտնվեց Սամվելը` «Մելոմանիայի» արքան, եթե կկամենաք:
-Բարև Հենրի՛, բարև Ա՛րտ,-ողջունեց նա կողքիս նստածներին,-բարև, Վա՛:
Նա ամուր սեղմեց ձեռքս:
-Լսել եմ փոքր բաներ ես գրում փաբերի մասին:
-Ահա,-պատասխանեցի,-ու մեխանիզմների:
Նա աչքով արեց ու խորամանկ ժպտաց:
-Սիրտդ լա՞վ է: Ինչքա՞ն ժամանակ է անցել հիվանդանոցից հետո:
-Մի տարի կլինի, Սա՛մ, մերսի:
Մի տարի առաջ էր, երբ ստացել էի mp3 ֆայլով մեյլն ու հայտնվել հիվանդանոցում: Իսկ հետո դարձել «Մելոմանիայի» մշտական հյուրը: Այս փաբում ես զգում եմ ինձ արդեն ինչպես տանը, սակայն դեռ չի վերանում ինձ մոտ այն զգացումը, որ «Մելոմանիան» կապ ունի ինձ հասած «գերերաժշտական» ֆայլի հետ: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով եմ այստեղ գալիս:
-Հենրի, ու՞ր ա նոր երգդ,-դարձավ նա կողքս նստածներին: Հենրին ռոք երաժիշտ էր, որի պրոդյուսերի ֆունկցիաները կատարում էր Սամվելը:
-Շաբաթվա մեջ կլինի, Սամ, կլինի, ուղղակի…ուղղակի, հասկանում ես, մի քիչ պրոբլեմներ կան...անձնական են մի քիչ:
-Էլի ընկերուհուդ հետ խնդիրներ ունե՞ս:
-Դե...
-Չե՞ս կիսում քաղաքի ամենասիրուն ոտքերն ունեցող աղջկա երաժշտական ճաշակները:
-Չես պատկերացնի ինչ հաճույքով կկիսեի այդ ճաշակները, եթե այդպիսիք լինեին, Սամ:
-Դու էլ բավարարվիր միայն ոտքերը կիսելով:
-Ես երաժիշտ եմ, Սամ, ինձ հոգի է պետք, իսկ առանց երաժշտության մարդ հոգի չունի…
-Դու էլ ուրիշ մեկին գտիր...-
-Ձե՞ռք ես առնում: Քո կարծիքով ես յան կտամ աշխարհի ամենասիրուն ոտքերի՞ց:
Սամվելը վերցրեց Հենրիի դիմացից գարեջրի գավաթն ու դրեց տեկիլայի բաժակը:
-Իմ հաշվին,-ասաց նա,-վառիր սիրտդ, վառիր սիրտդ ու ձայնագրի էդ երգը, թե չէ համերգիդ մասին կարող ես մոռանալ:
Կեսգիշերին մոտ սկսվում է պարերի ժամանակը: Ասենք` դա պարել չէ: Ուղղակի «Մելոմանիայում» հավաքված ժողովուրդը վերածվում է մի համասեռ զանգվածի ու սկսում է անընդհատ տեղաշարժվել` պտույտներ գործելով: Դու նստած ես բարի մոտ, հաջորդ րոպեին կարող ես հայտնվել սեղաներից մեկի շուրջ, ինչ-որ մեծ խմբի հետ կենացի մասնակցելիս, հետո կհայտնաբերես քեզ գարեջրի շիշը ձեռքիդ պատի տակ ինչ-որ մեկի հետ զրուցելիս: Ու ամենակարևորը` ողջ ընթացքում զգում ես, որ ներսդ մի բան պարում է, ռիթմիկ մի բան շարժում է մկաններդ ու դու քեզ երջանիկ ես զգում:
Մեկ պատճառ ևս` «Մելոմանիա» այցելելու համար:
Այդ ժամանակ հնչում էր հաուս: Դա սարսափելի, անկարագրելի զգացում է, երբ «Մելոմանիայում» հնչում է հաուս: Չգիտեմ ինչ է կատարում երաժշտության հետ ընդհատակյա Մեխանիզմը, բայց արդյունքն ուղղակի ստիպում է կորցնել գլուխն ու խելագարվել բասերի անմարդկային հարվածներից: Շքեղ երաժշտություն է: Ինձ գտել էր Հարութն ու պատմում էր, որ վատ չի լինի, եթե նորից վերաբացի իր «8 music» երաժշտական խանութը:
-Իհարկե, վատ չի լինի, Հա՛ր, անպայման բացիր,-ասում եմ ես նրան` պատռելով ձայնալարերս:
-Ես երջանիկ եմ,-ասում է Հարութը:
-Շնորհավորում եմ,-պատասխանում եմ ես:
Երևի ես էլ եմ երջանիկ, քանի որ սովորել եմ այսպես վերապրել երաժշտությունն ու հասկանալ այս մարդկանց:
-Տե՛ս, Սամվելը Հենրիի հետ ինչ-որ բան է քննարկում:
Ես նայեցի` ոչ մի առանձնահատուկ բան: Պարզապես զրուցում են:
-Նայի՛ր, նրանք աշխատասենյակ են գնում:
-Ու՞ր:
-Սամվելը հենց այնպես ոչ մեկին իր աշխատասենյակ չի տանում, գնացինք նրանց հետևից:
-Էէէ...
-Թարգի հա՛, մտածում ես ես չգիտեմ, որ դու էստեղ-էնտեղ գրում ես փաբի մասին ու նույնիսկ Մեխանիզմի մասին ես խոսում:
-Բայց մասնակցել անձամբ...,-ես փորձում էի հետ կանգնել: Ու ես ինձ շոյված էի զգում: Փաստորեն նույնիսկ Հարութն է կարդացել «Մելոմանիայի» մասին գրած պատմվածքներս:
Մենք գնացինք Սամվելի ու Հենրիի հետևից: Երբ հասանք աշխատասենյակի դռանը, Հարութն ինձ ձեռքով կանգնելու նշան արեց : Դուռը մետաղական է ու ահագին մեծ: Նման է նավի կամ բունկերի դռան:
Մենք ականջ դրեցինք:
-Դու կարծում ես ազնիվ է՞ այսպես ականջ դնելը,-հարցրեցի ես:
-Ես կարծում եմ, որ դա քեզ պետք ա հետաքրքիր լինի, իսկ ես ուզում եմ համոզվել, որ Սամվելին ոչ մի բան չի սպառնում:
-Ո՞ր պատմվածքն է քեզ ամենաշատը դուր եկել,-չդիմացա ու հարցրեցի ես:
-Դու դեռ չես գրել այն,-պատասխանեց Հարութը:
-Ա,-ասացի ես:
-էստեղից բան չի լսվում, ներս անցնենք:
Մենք անձայն սողոսկեցինք ներս: Սենյակն իրոք շատ ընդարձակ էր: Այնքան, որ մենք կարող էինք մնալ մի ծայրում, իսկ մյուսում գտնվողները չէին իմանա մեր ներկայության մասին:
-Էստեղ կնստենք ու ականջ կդնենք:
Ես փորձեցի լսել:
Սենյակի մեր անկյունը մութ էր: Հեռավոր մասում երևում էր աշխատասեղանը, որի վրա լամպ էր վառվում: Սեղանի շուրջ նստած էին երկուսը: Սամվելը նստած էր մեզ դեմքով: Մթության մեջից մեզ տեսանելի էին նրա դիմագծերը, իսկ Հենրին նստած էր դեմքով դեպի Սամվելը և մեջքով` մեզ:
-Չէի մտածում, որ բանը դրան կհասնի,-ասում էր Հենրին:
-Ես էլ չէի մտածում,-Սամվելի ձայնը խիստ էր,-դու ինձ խոստացել էիր նոր երգեր մատակարարել ամեն ամիսը մեկ: Եվ ու՞ր են վերջին երկու ամսվա երգերդ: Ես արդեն նշանակել էի քո համերգների օրերը ողջ քաղաքով մեկ, իսկ համերգն առանց նոր երգերի ես չեմ ընդունում...
-Բայց ես աշխատում եմ, չարչարվում եմ, չի գալիս երաժշտությունը, մուսան կարծես չի էլ եղել, ոչ մի բան չի ստեղծվում, դատարկություն:
-Ուրեմն վերջդ եկել ա: Ուրեմն էլ ճար չկա...
Ես մտածում էի, որ հիմա Սամվելը կհանի ատրճանակն ու կսպանի մեր խեղճ Հենրիին: Լարվածությունից ես սեղմել էի ատամներս ու հետևում էի խոսակցությանը: Մեկ-մեկ Սամվելն ասես հրեշ լինի:
-Դա տհաճ կլինի՞,-հարցրեց Հենրին:
-Կտեսնես: Վե՛ր կաց տեղիցդ: Գնա՛ առաջ, էլի՛…կանգնի՛ր: Էդպե՛ս:
Երբ Հենրին գալիս էր դեպի սենյակի կենտրոն, ինձ թվաց, թե ուր որ է մեզ կնկատի ու ստիպված կլինենք բացատրվել Սամվելի մոտ: Հարութին նա, իհարկե, կների, իսկ ինձ...Բայց դա մի քանի վայրկյան հետո:
-Պատրա՞ստ ես,-հարցրեց նա Հենրիին:
-Ահա...ինչի՞ն:
Սամվելը մի բան սեղմեց: Չգիտեմ ինչ արեց նա, բայց հատակը Հենրիի ոտքերի տակ բացվեց, Հենրին ընկավ անցքի մեջ, լսվեց նրա աղիողոմ ձայնն ու հատակը նորից փակվեց: Ու միացավ Հարութը:
-Վայ քու, Սա՛մ, ի;նչ ես անում, բա որ մեռնի, ի՞նչ ես անելու, ու՞մ ես պատասխան տալու, բա տենց բան են անու՞մ:
-Այ հենց հիմա քիթս կկտրեմ, թե չգիտեի, որ դռան հետևից հետևում էիր:
-Դռան հետևից չէ, ներսից ու դա հարցերիս պատասխան չի: Ի՞նչ կլինի դրա հետ:
Սամվելը նկատեց ինձ: Ես ձեռքով արեցի: Անմեղ հայացքով: Երբ սպանության ականատես ես լինում, պետք է այնպես ժպտաս, որ պարզ դառնա` ոչ մեկին երբեք ոչ մի բան չես ասի:
-Գրողին խի՞ ես բերել:
-Որ անմահացնի մեզ,-ասաց Հարութը:
-Պետք է շտապել,-ասաց Սամվելն ու հրելով երկուսիս էլ, նետվեց դեպի փաբի սրահ, ճեղքեց մարդկանց ամբոխն ու հայտնվեց դրսում: Մենք` նրա հետևից:
-Մեքենա՛դ,արա՛գ,,-դարձավ նա Հարութին:
Հարութն անհետացավ շենքի շողքում ու մի քանի վայրկյանից լսվեց Մուստանգի ձայնը:
-Դու հետներս կգաս,-ասաց ինձ Սամվելը:
Իսկ ես մտածում էի, որ ինձ բաց կթողնի…Չնայած Հարութի Մուստանգը նստելու գայթակղությունը մեծ էր:
-Գնա՛ Շենգավիթ, միայն թե արագ, հիմա նա արդեն դուրս կգա, սեղմի գազին:
Արագության մասին ես կասեմ` յահուուուու: Հարութը պետք է ֆորմուլա մեկի մրցարշավորդ դառնար: Մուստանգը սլանում էր երեկոյան երթևեկության մեջ: Այն շրջանցում էր ճանապարհի մեքենաներն այնպիսի հեշտությամբ ու այնպես գրացիոզ, որ քիչ էր մնում ծափահարություններ պարգևեի Հարութին: Սամվելին, սակայն, դա բավարար չէր:
-Արա՛գ, Հա՛ր, արա՛գ:
Էլ ուր, ավելի արագ: Առանց այն էլ ստամոքսիս մեջ արդեն սպառնագին խմորումներ էին կատարվում: Վերջին տարվա ընթացքում ես էքստրիմից մի քիչ հեռու էի մնում: Հետ եմ վարժվել երևի:
-Հասանք,-արձանագրեց Սամվելը:
Նա դեռ ընթացքում դուրս թռավ մեքենայից, դուս եկավ ճանապարհից, մագլցեց արգելքների վրայով ու կորավ խոտերի մեջ: Մենք վազեցինք նրա հետևից:
Ճանապարհից մի քսան-եռեսուն մետրի վրա կար մի բլրակ, որից դուրս էր ցցված մեծ խողովակի ծայրը:
Սամվելը նայում էր իր ժամացույցին:
-Երեք...երկու...մեկ…,-ասաց նա այն պահին, երբ խողովակի ներսից լսվեցին ահասարսուռ աղաղակներ, գոռոցներ, մռնչոցներ ու այլ վայնասուն:
-Աաաաաաաաաաաաաաաաաաաա,-ու խողովակից դուրս թռավ Հենրին: Նա ժանգոտ էր, նա փոշոտ էր, նա մրոտ էր ու նա մի քիչ էլ քաքոտ էր: Նրա առաջին գործը եղավ տեղը տեղին հետ տալը: Վերջացնելուց հետո նա կատարեց մի քանի քայլ, գտավ իր փխսանքից ազատ տեղ ու նորից սկսեց դատարկել «հոգում կուտակված» վախն ու զայրույթը:
-Ես քու...ես քու...ես քու…,-անընդհատ կրկնում էր նա:
-Սրա վրայից լավ հոտ չի գալիս,-ասաց Սամվելը,-բեռնախցիկի մեջ դրեք, մինչև տուն հասցնենք:
Մենք խցկեցինք Հենրիին Մուստանգի բեռնախցիկի մեջ: Մենք նրան խցկում էինք, իսկ նա հարմարավետ տեղավորվում էր: Դուռը փակելու ժամանակ նա արդեն քնում էր:
-Հիմա հանգիստ քշիր, հանկարծ չվնասվի,-ասաց Սամվելը Հարութին:
-Դե պատմի՛ր `ինչ ա կատարվել:
-Մեխանիզմի ժամանակային ֆիլտրն էի միացրել:
-ՈՒ՞:
-Ու անցկացրել էի նրա միջով Հենրիին: Ու քանի որ մեխանիզմը երաժշտական է, իսկ ժամանակը միշտ առաջ է հոսում, ապա Հենրիին հնարավորություն ունեցավ մոտիկից ծանոթանալու մոտակա ամիսների երաժշտական նորությունների հետ:
-Ի՞նչ:
-Դա ճանապարհորդություն էր ժամանակի մեջ: Դեպի ապագա՞:
-Հա, բայց մեխանիզմը երաժշտական է: Այն միայն երաժշտության ժամանակի մեջ ա շարժվում:
-Ու հիմա Հենրին արդեն գիտի, թե ինչ երգեր են լսելու մի քանի ամիս ա՞նց:
-Ճիշտ այդպես,-հաստատեց Սամվելը,-Հիմա նա կձայնագրի երկու-երեք նոր երգեր` իր ապագայից ու կփրկի մեր համերգները:
Մնացած ճանապարհը մենք լռեցինք: Ես չէի պատկերացնում, որ մեխանիզմի համակարգը տարածվում էր այդքան հեռու: Քաղաքի կենտրոնից այն դուրս էր շպրտել Հենրիի մարմինը Շանգավիթում, իսկ դա փոքր չափսերի խաղալիք չէ արդեն: Իսկ Հենրին...Խեղճը շատ հնարավոր է, որ կգժվի: Կամ ով գիտի...Իսկ եթե նա հետո էլ չկարողանա ոչ մի բան ստեղծե՞լ:
-Ամեն ինչ լավ կլինի,-նայելով մեր նամռոտ դեմքերին` ասաց Սամվելը:
Մեկ ամիս անց ես նստած էի «Մելոմանիայում» ու նայում էի Հենրիի ընկերուհու բարակ ոտքերին: Դրանք աննման էին: Երջանիկ Հենրին նստած էր նրա կողքին և ուսումնասիրում էր իր նոր համերգի պոստեռը:
-Վերջին երգիս վիդեոն վերցրել են MTV-ում,- ասում էր նա:
-Ես գժվում եմ քո վերջին երգերի համար,-ասում էր նրա բարակ ոտքերով ընկերուհին,-ու ընդհանրապես ես գժվում եմ բոլոր երգերի համար:
Նա զարդարված էր Սամվելի նվիրած ականջօղերով: Դնանք մետաղական գնդիկներ էին: Սամվելն ասել էր, որ դրանք դետալներ են` Մեխանիզմի վրայից: Այն օրվանից, երբ բարակ ոտքերով ընկերուհին կախեց գնդիկներն ականջներից....նա դարձավ անուղղելի մելոման: Հենրին մի անգամ ասաց, որ հիմա նույնիսկ սեքսի ժամանակ բարակ ոտքերով ընկերուհին պահանջում է, որպեսզի նա երգի:
-Առանց երաժշտության չի կարողանում ապրել այլևս,-ասում էր Հենրին:
Փաբի դռան մոտ իրարանցում էր: Սամվելը վիճում էր ինչ-որ մեկի հետ:
-Դա իմ երգն է, գրողը տանի, իմ երգն է: Ես ցույց կտամ ձայնագրություններս, ես ցույց կտամ նոտաներս, ես դատարան կդիմեմ, դա իմ երգն է, գրողը ձեզ տանի:
Սամվելն ու Հարութը փորձում էին հանգստացնել անկոչ հյուրին:
-Սա գողություն է, դուք գողացել եք իմ երգերը, ես դատարան կդիմեմ:
-Հանգի՛ստ, տղա՛, հանգիստ, ամեն ինչ լավ կլինի, հանգստացի՛ր:
-… դատարան կդիմեմ:
Ես նայեցի Հենրիին: Նա կախել էր գլուխն ու փորձում էր չնայել նոր հայտնված հյուրին: Երևի ամաչում էր:
-Դու գողացել ես նրա երգը:
-Ես ուղղակի լսել եմ այն երկու ամիս հետո` հիթ շքերթում, ուղղակի լսել եմ...
Դռան մոտ կրքերը թեժանում էին:
-Դատարան կդիմեմ…,-բղավում էր ապագայի աստղը:
-Արի՛, արի՛ անցնենք ինձ մոտ, կզրուցենք, կպայմանավորվենք:
Սկսվեց հրմշտոց, հետո նրանք անհետացան Սամվելի աշխատասենյակում:
-Դա սրիկայություն է,-ասացի ես Հենրիին:
-Դա պարգևատրում է: Եթե մտածում ես, որ սրիկայություն է, փորձիր ինքդ անցնել էդ ժամանակային ֆիլտրի մեջով:
Նա վերցրեց տեկիլա իր և բարակ ոտքերով ընկերուհու համար ու նրանք սկսեցին սանձարձակ համբուրվել: Ես շուռ եկա, որպեսզի ամոթից գետինը չմտնեմ:
Մի քանի րոպե անց հայտնվեցին Հարութն ու Սամվելը:
Գնացինք, ժամանակ չկա էլ, գնանք խեղճին վերցնենք…Շենգավիթ:
Posted 23rd July 2012 by VaFant

Եվ բնականաբար ես ստանձնում եմ այս պատմությունը մանրամասնորեն նկարագրելու հաճելի և նրբանկատ առաքելությունը: Դրա համար ունեմ Սամվելի լուռ համաձայնությունն ու «Մելոմանիայի» «պատմիչը» կոչվելու համեստ հավակնությունը: Առավել ևս հետաքրքիր կլինի այս իրադարձությունները ներկայացնել ձեզ այն պատճառով, որ դրանք բարձրացրել են բավականաչափ աղմուկ` բոլորի երևակայությունն ու հետաքրքրասիրությունը գրգռելու համար:
Ուստի սկսեմ շարադրել միտքս հենց սկզբից` այն ժամանակից, երբ քաղաքի փողոցներում հայտնվեց Երաժիշտն ու սկսեց նվագել իր տարօրինակ գործիքը:
Տեղի ունեցավ դա երեք ամիս առաջ: Ձեզանից շատերը հանդիպած կլինեն նրան կենտրոնական պողոտաներում, որտեղ նա հաջողացնում էր հավաքել մարդկանց ահագին խմբեր և զարմացնել նրանց իր գործիքի մասամբ բնական և մասամբ էլ տեխնոգեն հնչյուններով: Չեմ թաքցնում, որ ես նույնպես մի քանի անգամ ներկա եմ գտնվել նրա «համերգներին» և առավել ևս չեմ թաքցնի այն, որ կլանվել եմ նրա երաժշտությամբ և հիացած եմ մնացել:
Այդպիսի «համերգներից» մեկից հետո, ես այցելել էի «Մելոմանիա»` Սամվելին հերթական պատմություններիցս մեկը ցույց տալու: Պատմությունն այդ պետք է տպագրվեր ժամանցային ամսագրերից մեկում, և ես ճիշտ համարեցի նախ տրամադրել այն Սամվելին. վերջ ի վերջո խոսքն այնտեղ գնալու էր հենց նրա փաբի մասին:
Այդ երեկո «Մելոմանիայում» սովորականի պես մարդաշատ էր: Այնտեղ էր նաև Հարութն, ով այդ ժամանակ զրուցում էր արծաթագույն կոստյում հագած ակնոցավոր մեկի հետ: Ես բարից վերցրեցի իմ բաժին վիսկին ու անկաշկանդ մոտեցա Հարութին ու ընկա նրա զրուցակցի կողքին` ընթացքում չմոռանալով ներկայանալ:
-Հրաչ Մարկոսյան: Իրավաբան,-ասաց նա` տնկելով փափլիկ ձեռքը:
-Շատ հաճելի է ընդհատել կարևոր զրույցը քեզ պես հանճարեղ էակին ողջունելու համար,-վրա բերեց Հարութը մի քիչ նյարդայնացած, բայց ես հօդս ցնդեցրեցի նրա նյարդայնությունն իմ աննման ժպիտով:
-Շարունակե՜ք, պարոնա՜յք, ես ամբողջովին խուլ եմ գաղտնի խոսակցություններ լսելիս:
Հարութը խորը հոգոց քաշեց: Դա նշանակում էր, որ ես անուղղելի եմ: Ես գոհ մնացի: Իրավաբանը մնաց շշմած, բայց մի փոքր ամաչելով, համարձակվեց վերսկսել կիսատ թողած միտքը:
-Այդ դեպքոմ, պարո՜ն Հարություն, դուք կկարողանաք վերաբացել ձեր երաժշտական խանութը որպես անհատ ձեռներեց, ինչը կազատի ձեզ մի շարք տհաճ գլխացավանքներից:
-Իսկ հարկայինին կզրկի մի քանի երաժշտական դրամներից,-ավելացրեցի ես լուրջ դեմքով: Հարութը չգնահատեց զրույցին իմ այսքան հաջող ներգրավվելն ու ասաց խռպոտ ու իմաստուն ձայնով:
-Հնարավոր է` ես կսկսեմ երաժշտական որոշ ապրանքների ներմուծում...ի՞նչ դժվարություններ կառաջանան այդ դեպում:
Իրավաբան Մարկոսյանի աչքերը փայլեցին: Միանգամից երևում էր, որ տղան գիտի հարցի ճիշտ պատասխանը: Սակայն ճիշտ պատասխանել նրան չհաջողվեց, քանի որ հենց այդ պահին փաբում անջատվեց երաժշտությունը:
Նրանք ովքեր լինում են «Մելոմանիայում» հիմա հաստատ կասեն, որ դա անհնար է: Ոմանք կուզենան նաև գրազ գալ: Ես էլ գրազ կգայի, եթե այդ պահին այնտեղ չլինեի ու սեփական ականջներովս չզգայի փաբում տիրող այդքան միստիկ լռությունը:
-Էս ի՞նչ թազա բան ա...,-զարմացած ասաց բարմենը:
-Հեչ լավ բան չի,-գռմռաց նրա դիմաց նստած հսկա Խաչը` կլորացնելով իր ոչ այնքան խելացի աչքերը:
-Հոպա...,-բազմանշանակորեն ասաց Հարութը:
Ես մեծ կում արեցի բաժակիցս:
Իրավաբան Մարկոսյանը հանեց ակնոցներն ու սկսեց մաքրել դրանք փողկապով:
«Մելոմանիայում» հնչող երաժշտությունը նման չէ ոչ մի ուրիշ վայրի երաժշտության: «Մելոմանիայի» լռությունը նման չէ ոչ մի ուրիշ վայրի լռության: Լռությունը փափուկ բամբակների պես մտել էր ականջներիս մեջ և դատարկությամբ լցրել ողջ գանգս:
Այդպես տևեց երևի րոպեից էլ քիչ:
Հետո երաժշտությունը միացավ: Բարմենը շարունակեց լցնել կիսատ մնացած գարեջրի գավաթը, հսկա Խաչը նորից եռանկյունիացրեց իր ոչ այնքան խելացի աչքերն, իսկ իրավաբան Մարկոսյանը նորից դրեց իր ակնոցները:
Հարութը դարձավ ինձ:
-Այսպսիսի բան տեսե՞լ էիր:
-Ոչ տեսել էի, ոչ էլ լսել:
-Պետք է իջնել Սամվելի մոտ,-ասաց նա ու վեր կացավ սեղանից: Նա մեկնեց ձեռքն իրավաբանին ու ասաց` առանց նրան նայելու:
-Շատ հաճելի էր, մինչ նոր հանդիպում:
-Բայց...
-Մենք կօգտվենք ձեր ծառայություններից: Անպայման,-ավելացրեց Հարութն արդեն սղոցելով իրավաբանին իր անհամբեր հայացքով:
Սամվելի գրասենյակում դատարկ էր: Բաց էր միայն դեպի նկուղ տանող դուռը: Մենք նոր էինք մտել ներս, երբ այնտեղից լսվեցին ծանր քայլեր: Հայտնվեց Սամվելը: Նա քրտնած էր ու շփոթված:
-Չի փչացել,-ասաց նա:
-Մեխանիզմը՞,-հարցրեց Հարութը:
-Ահա..., ցուցիչներին եթե հավատանք, հիմա նկատվում են մի շարք տատանումներ, որոնք չպետք է լինեին...
-Դրա համար էի՞ր անջատել երաժշտությունը:
-Հա...
-Ու՞:
-Տատանումները մնում են նույնիսկ անջատված ժամանակ...: Քաղաքում հայտնվել էինչ-որ մեկը, ով ունի նույնալիքները…
Հարութը բան չասեց: Ես` առավել ևս: Ես չգիտեմ, թե ինչ է ու ինչպես է աշխատում այդ խորհրդավոր մեխանիզմը և չէի ուզում ավելորդ հարցեր տալ` հիմարի չնմանվելու համար:
Եվ Հարութը, և Սամվելը լուռ էին: Կասկածում եմ, որ Հարութը լռում էր նույն պատճառով ինչ ես: Ես Սամվելին տվեցի բերածս պատմվածքն ու գնացի` երկու ժամ անց նորից նրանց հանդիպելու համար...
***
Մի անգամ լսում էի լավ խմած փիլիսոփայի: Չգիտեմ, նա լավ խմած էր, դրա համար էր փիլիսոփա, թե փիլիսոփա էր և դրա համար էլ լավ խմել էր: Ինչևէ: Նա հետաքրքիր մի տեսություն էր ներկայացնում ու ապացուցում դա գործնական փորձերի միջոցով: Նա ասում էր, որ մարդ (ցանկացած մարդ) կարող է ուղղակի կանգնել մարդաշատ փողոցում և օրվա ընթացքում կստանա առնվազն մեկ-երկու առաջարկ բոլորովին անծանոթ մարդկանցից: Իսկ թե ինչ առաջարկներ` միասին ծխել, ինչ-որ տեղ գնալ, աշխատել, դատարկել գրպանները, սեքսով զբաղվել, պարել, համբուրվել, ռադ լինել` նշանակություն չունի:
Երաժիշտը նույնպես կանգնում էր մարդաշատ վայրերում: Ու Երաժիշտը նույնպես, փաստորեն, ստանում էր առաջարկություներ: Ու քանի որ Երաժիշտը բացարձակ շարքային քաղաքացի չէր, նա ստացել էր բացարձակ ոչ շարքային առաջարկ, ոչ շարքային մարդկանցից:
Իմ սիրելի լավ խմած փիլիսոփան ասում էր նաև, որ քաղաքը բազմաշերտ է ու բազմազան: Նա ասում էր, որ քաղաքում կարելի է գտնել ամեն ինչ: Ուզու՞մ ես գտնեմ քեզ համար աֆրիկյան բուշմենների որևէ ցեղապետի գավազան,-հաճախ ասում էր նա, կարծես այդ գավազանը հենց նրա տանն է դրված: Կամ էլ ասում էր` ուզում ես ճարեմ քեզ համար վագրաշնաձկի` քաղաքում գտնվող ամենամեծ ատամը:
Իսկ երբ բոլորը շշմած նրան էին նայում, նա ասում էր իր հաղթական խոսքը` ախր ինչպես դուք չեք հասկանում, որ քաղաքում ԱՄԵՆ ԻՆՉ կա:
Եվ նա ճիշտ էր: Ես չէի կարող իմանալ, բայց քաղաքում իրոք կա «ՊոստՆեկրոՏուր» կոչվող կազմակերպություն, որը զբաղվում է...
Մեր Երաժիշտին առաջարկություն էր կատարել հենց այդ ընկերության ներկայացուցիչը: Նա առաջարկել էր ընդամենը կես ժամ նվագել ընկերության աշխատակիցների համար` մոռանալով հիշեցնել միայն, որ կորպորատիվ երեկույթին ներկա է լինելու նաև ընկերության հաճախարդը` սև թավշյա դագաղի մեջ պառկած:
***
Սամվելի մեջ ես գնահատում եմ նրա ծայր աստիճան հետևողականությունը: Նա կարող էր սեղմել իր Մուստանգի ազդանշաները մինչև վերջ` կաթվածի հասցնելով իմ առանց այն էլ թույլ սիրտը, սակայն նա որոշեց բավարարվել ընդամենը լուսարձակների միացնել-անջատելով:Ես վերադառնում էի տուն, երբ հետևիցս հայտնվեց Սամվելի Մուստանգն ու նշան արեց ինձ կանգնելու:
-Չե՞ք դիմանում առանց ինձ էլի,-ասացի ես:
-Լավ կլինի հետներս գաս,-ասաց Հարութը` դուրս նայելով աջ կողմի լուսամուտից,-նստի՜ր հետևը: «Մելոմանիայի» պատմիչին այսպիսի էքսկուրսիան օգտակար կլինի:
Ես նստեցի: Մենք շարժվեցինք Դեպի Սեյրանյան փողոց, տուն 24` «ՊոստՆեկրոՏուր» ընկերության գրասենյակ: Սամվելը ճանապարհին մտահոգ էր: Բացի Մուստանգի ղեկից նրա ձեռքերում փոքրիկ մետաղական գնդակն էր, որը նա պտտեցնում էր մատների արանքում:
***
Երաժիշտը նստած էր սենյակի կենտրոնում: Երկարավուն սրահի վերջում դագաղն էր, իսկ պատերի երկայնքովմեկ նստած էին սևազգեստ մարդիկ և ուշադիր հետևում էին նրան:
Գործիքը նման էր թասի: Այն կլոր էր, մետաղական ու , ամենայն հավանականությամբ, ծանր: Երաժիշտն այն դրել էր ոտքերի արանքում: Նա սփրտնած էր ու վախեցած: Անծանոթը խոստացել էր նրան երեք հարյուր եվրո` կես ժամ նվագելու համար, սակայն ոչ մի խոսք չէր ասել դագաղի և հանգուցյալի մասին:
Երբ Երաժիշտի մատները դիպան գործիքին, և մետաղական երաժշտությունը սկսեց լցնել սենյակը, սևազգեստ մարդկանցից մեկը ոտքի կանգնեց: Նա մոտեցավ դագաղին, շոյեց հանգուցյալի գլուխն ապա առաջ եկավ դեպի սենյակի կենտրոնն ու ծնկի իջավ:
Երաժիշտն արդեն հասցրել էր մատներով դիպչել գործիքի բոլոր կետերին և շարունակում էր թեթև հարվածիկներով նվագել այդքան տարօրինակ գործիքը: Նրա երաժշտությունը հագեցված Էր: Այն զարգանում էր միանգամից երկու հարկերով: Այն մտածկոտ էր ու զգույշ և միևնույն ժամանակ` ռիթմիկ ու ագրեսսիվ: Երաժշտությունը ստիպում էր բոլորին շարժել ոտքերը, ձեռքերով հարվածել ծնկներին և օրորվել: Սրահի կենտրոնում ծնկի եկած մարդը սկսեց քթի տակ ինչ-որ բան շշնջալ, մրթմռթալ և կարծես երգել: Երաժիշտը որսում էր նրա ասմունքի տեմպն ու հարմարացնում իր երաժշտությունը դրան: Շուտով գործիքի հնչյուններն ու ծնկի եկածի ասմունքը ունիսոն դարձան: Ռիթմը տիրեց բոլորին: Ոչ ոք այլևս չէր փորձում զսպել իր մարմնի շարժումները: Շատերը ոտքի ելան ու սկսեցին պարել: Պարը նրանց նման էր լուսնոտի զբոսանքի, քանի որ նրանք ընդամենը առաջ էին պարզել ձեռքերն ու փոքրիկ քայլերով պտույտներ էին գործում իրենց առանցքի շուրջ:
Ու վեր կացավ դիակը: Նա դուրս ընկավ իր դագաղից: Նա սողաց գետնի վրայով, մի կերպ ոտքի կանգնեց: Ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց: Դիակը սկսեց շարժվել երաժշտության հետ ու պարել, չնայած պարը նրա կարող էր ոմանց չափից դուրս անբնական թվալ, ինչը և շատ բնական է:
***
Ես ամուր բռնել էի Հարութին, Հարութը ամուր բռնել էր Սամվելին, իսկ Սամվելն ամուր բռնել էր ինձ: Մենք կանգնած էինք միջանցքում: Դուռը բաց էր, և մենք նայում էինք ներս` ոչ մի կաթիլ չհավատալով սեփական աչքերիս:
-Ես կգնամ առաջ,-ասաց Սամվելն ու ներս մտավ: Նա անցավ պարողների միջով, հասավ վերջնականապես սարսափահար եղած Երաժիշտին և ինչ-որ բան շշնջաց նրա ականջին:
Հետո, խուսափելով պարողների հետ շփումից և առավել ևս հանգուցյալի հետ բախումից, Սամվելը գնաց ու կանգնեց ծնկի եկածի առջև: Նշան արեց Երաժիշտին: Նա դադարացներց նվագը:
Առաջինն ընկավ դիակը: Հետո մնացածը: Չնայած` սուտ կլինի ասել, որ մյուսները նույնպես ընկան: Նրանք ուղղակի այնպիսի անհեթեթ դիրքերում քարացան, որ չլիներ քիչ առաջ պարող դիակ տեսնելուց առաջացած շոկը, ես երևի կսկսեի հռհռալ:
-Երաժիշտին ես կտանեմ հետս,-ցածր ձայնով ասաց Սամվելը:
Ծնկի եկածը փորձեց ինչ-որ բան հակաճառել:
-Այս ամենի համար ուշ թե շուտ պատասխան կտաս,-ավելացրեց Սամվելը:
-Բայց մենք դեռ չենք ավարտել վերջնական ընդունումը, չի կարելի կիսատ թողնել գործը...
-Քո տեղը լինեի,-պատասխանեց Սամվելը,-մի փոքր ամոթ կունենայի:
Սամվելը գլխով արեց Երաժիշտին, որ գա մեզ մոտ: Նա եկավ գլուխը կախ` գործիքը թևի տակ դրած:
Հաջորդ մեկ ժամվա ընթացքում ես կընախընտրէի չիմանալ ու չլսել այս պատմության մասին:
***
Մեքենան լուռ էր վարում: Ժամանակ առ ժամանակ հայացքը դարձնում էր դեպի Երաժիշտը, որը նստել էր դիմացի նստատեղին: Ես և Հարութը նյարդային վիճակում էինք: Հարութը գրպանից կոնյակ էր հանում և խմում: Ինձ էլ հյուրասիրում էր:
-Երբեք ձեզ չեմ տեսել,-ասաց վերջապես Սամվելը` նայելով Երաժիշտին:
-Դե դու երբ ես դրսում լինում,-վրա բերեցի ես,-ես օրինակ սիրում եմ ման գալ, մեր Երաժիշտին էլ տեսել եմ մի քանի անգամ: Այ թե համերգներ ես տալիս, եղբայր...դիակներն են պարում նույնիսկ...
Երաժիշտն անվրդով էր երևում: Նա ժպտում էր արդեն: Սամվելը սկսեց ծխել: Երբ նա հանեց գրպանից մետաղական գնդիկներն ու սկսեց պտտեցնել մատների արանքում, Երաժիշտի ժպիտն ավելի լայնացավ:
-Երբեք ձեզ չեմ տեսել,-ասաց Սամվելը նորից:
Հարութը դեռ չէր կարողանում ուշքի գալ: Նա դատարկել էր կոնյակի պաշարներն ու հիմա ցրված տեսք ուներ: Մեքենայի մեջ տոթ էր: Ես խնդրեցի Երաժիշտին բացել իր կողմի լուսամուտը: Նա բացեց: Բացեց, ու մաքուր օդիփոխարեն ներս մտավ կապտած ձեռքը: Այն բռնեց Երաժիշտի գործիքից ու փորձեց դուրս քաշել այն: Երաժիշըդիմադրեց: Սամվելը սկզբում անհասկանալի ինչ-որ բան գոռաց ու ավելի ուժեղ սեղմեց գազի ոտնակը: Հարութըսկսեց քֆրտել ձեռքն ու նրա տիրոջն ամենավերջին բառերով, ինչի հետևանքով առաջացավ կատարյալ աղմուկ,որն էլ սթափեցրեց ինձ, և ես դժբախտաբար բոլորովին հստակ տեսա, որ ձեռքը պատկանում է քիչ առաջ պարողդիակին: Դա գուշակելը հեշտ էր, քանի որ անշունչ մարմինը վազում էր մեքենայի կոքով: Սարսափի հստակությանմեջ` ես նկատեցի, որ դրա ոտքերը հազիվ են կպչում ասֆալտին: Իսկ ձեռքն այնքան պինդ էր բռնել Երաժիշտիգործիքից, որ չեր կամենում ոչ մի կերպ պոկվել: Երաժիշտը հարվածում էր նրան, քաշում, կմճտում: Լավ է, որ չէրկծում, թե չէ խեղճ Հարութը կարող է կորցնել գիտակցությունը: Թերևս լավ կլիներ , որ կորցներ, քանի որ հաջորդվայրկյանին մենք հայտնվեցինք հյուսիսային վարչատարածքային շրջաններից մեկի կենտրոնականհրապարակում, որտեղ ինչ-որ համերգի նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: Պատրաստված էրմետաղական բեմ, այս ու այն կողմ էին քաշված մալուխներ, պարաններ և ամրաձողեր: Մեքենան որոշ ժամանակբարեհաջող անցնում էր դրանց արանքով: Վազող դիակը նույնպես: Բայց հետո ինչ-որ դմփոց լսվեց ու մենքթռանք: Ես նկատեցի, որ Երաժիշտին հաջողվել է պոկել դիակի ձեռքը գործիքից, չնայած այն շարունակում էրամուր բռնած պահել մեքենայի դուռը: Հարութը սկսեց իր հայհոյանքներն արտասանել հանգավորված կարգով:Սամվելն ասաց…ես չլսեցի ինչ ասաց Սամվելը: Մեքենան ընկավ, վայրէջք կատարեց, ու այստեղ պետք է նշել, որՍամվելն օդաչու դառնալու համար շատ ճանապարհ ունի անցնելու:
Ընկնելուց հետո մեքենան շուռ եկավ: Ես և Հարութը հայտնվեցինք իրար գրկում, իսկ հաջորդ պտույտի ժամանակնորից բաժանվեցինք: Երբ մեքենան կանգնեց, ես բացեցի դուռն ու դուրս եկա: Ինձնից հետո դուրս եկավ Սամվելը:Նրա շուրթերը պատռվել էին: Հավանաբար հարվածել էր ղեկին: Երաժիշտը դուրս եկավ անվնաս: Հարութըստիպեց ինձ ու Սամվելին անհանգստանալ, քանի որ նա վերջապես կորցրել էր գիտակցությունը: Նրան մի քանիապտակ հասցնելուց հետո պարզ դարձավ, որ ամեն ինչ կարգին է, նա ողջ է և նույնիսկ կոտրվածք չի ստացել:Մենք շունչ քաշեցինք: Ինձ մոտ զգացողություն էր, որ մի բան պակասում է: Ու այս զգացողությունն արդարացավ:Երաժիշտի հետևում հայտնվեց դիակը: Նրա մի թևը չկար, բայց դրանից նրա տեսքն ավելի զարհուրելի էր թվում:Երաժիշտը հարվածեց նրան գործիքով: Գործիքը հյութալի և զրգուն ձայն արձակեց: Դիակը հետ-հետ գնաց ուքարացավ: Երաժիշտը մեկ անգամ էլ նրան հարվածեց: Այս անգամ ձայնը ստացվեց ավելի ցածր և ավելի հյութեղ:Ձայնի թրթռոցները երկար մնացին օդի մեջ:Դրանցից ես ղտիկի զգացում ունեցա: Իսկ դիակի գլուխը պայթեց:
Հարութը սկսեց լացել:
Ես սկսեցի հիստերիկաբար ծիծաղել, իսկ Սամվելը սկսեց զանգել Խաչին` մեքենա բերելու, հինը տանելու ևընդհանրապես` իրավիճակը կարգի բերելու համար:
Իմ հիստերիան արդեն մեղմանում էր, երբ ինչ-որ տեղից միացան մի քանի պրոժեկտորներ: Մեծ այսպիսիլուսարձակներ, ինչպիսիք լինում են կրկեսներում: Համերգի կազմակերպիչներն էին: Փորձում էին բեմիլուսավորությունը: Իսկ մենք բեմի վրա էինք: Երջանիկ պատահականությամբ դիակն ընկած էր լուսավորվողտարածքից քիչ հեռու:
-Ո՞վ եք,-հարցրեց ձայնը լույսի հետևից:
-Սպասի՜ր, ես սրան ճանաչում եմ, Երաժիշտն է,-ասաց մեկ այլ ձայն նույն լույսի հետևից,-ձեռքի գործիքը տեսնու՞մ ես: Այ դրանով ա նվագում, իսկական հրաշք ա: Ընկե՜ր, նվագի՜ր: Նվագի՜ր, թող լսեն բոլորը: Եթե հավանեն ու քեզ կանչեն համերգի` հոնորարիդ եռեսուն տոկոսն իմը կլինի:
Սամվելը նայեց ինձ:
-Ուրեմն սա արդեն հայտնի երաժի՞շտ է ու սրան ճանաչու՞մ են: Ու ինչու՞ ես ոչինչ չգիտեմ:
-Դե, -ասում եմ,-իսկ դու մեկ-մեկ դուրս արի, քայլիր քո համար…
-Եկեք գնանք էստեղից...,-մեջ մտավ Հարութը: Նա արդեն հանգստացել էր ու կարգի բերել էմոցիաները,-ու Խաչին զանգեք թող արագ գա: Դիակին պետք ա վերացնել: Իսկ էս Երաժիշտը թող նվագի, ժամանակ կշահենք:
Տասնհինգ րոպե անց մենք պարկի մեջ էինք դնում անգլուխ և միթևանի դիակը, իսկ Երաժիշտը նվագում էր իր գործիքը` լույսերով ողողված բեմի վրա: Հավաքվել էին թաղամասի բնակիչները: Լսարանը բաղկացած էր մոտ հինգ հարյուր հոգուց: Գումարած բոլոր նրանք, ովքեր լսում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից: Այդ համերգի մասին հաջորդ շաբաթ խոսում էր ողջ քաղաքը: Այդ երաժշտության մասին էին պատմում բոլոր բարերում, ակումբներում և փաբերում:
***
«Մելոմանիա» հասանք գիշերվա երկուսին: Սրահում մարդիկ կային: Մենք միանգամից անցանք Սամվելիաշխատասենյակ: Սամվելը բացեց նկուղի դուռն ու գլխով արեց Երաժիշտին:
-Արի՜,-ասաց նա,-դու պետք է գնաս:
Երաժիշտն անցավ դռնով ու իջավ ներքև: Սամվելը գնաց նրա հետևից:
Ես հարցրեցի Խաչից, թե որտեղ է պատրաստվում թաղել դիակը: Նա ասաց, որ անտառում: Լավ, ասացի ես:
-Նրանք մեխանիզմի մոտ իջա՞ն,-հարցրեց Հարութը:
-Դե դու ավելի լավ կիմանաս: Կարծեմ, այդ աստիճանները հենց մեխանիզմի մոտ են տանում:
Սամվելը վերադարձավ մի քանի րոպեից: Նա հուզված էր թվում:
-Վերջ,-ասաց նա,- գնաց: Ոչ մի անգամ ես նրանց չէի տեսել:
-Ու՞մ չես տեսել-հարցրեցի ես,-ու՞ր գնաց:
-Տուն:
-Ոնց թե տուն, նա գնաց…նա մտավ մեխանիզմի մեջ, ու՞ր գնաց:
-Դա արդեն կարևոր չէ,-կտրուկ ասաց Սամվելը,-ավելի լավ է պատրաստվեք որսի` մի բան ինձ հուշում է, որ էլի կլինեն «երաժշտական» դիակներ:
P.S.
Ու որպեսզի հանգիստ լինի իմ թանկագին համաքաղաքացիների քունը, հայտնեմ, որ «ՊոստՆեկրոՏուր» կազմակերպությունն այլևս լուծարվել է, իսկ նրա հետ կապված բոլոր նյութերն` անհետացել: Ոստիկանությունն էլ գտել է տարիներ առաջ դիահերձարաններից անհետացած մարմիններ:
Posted 27th October 2012 by VaFant
Ընթերցողը հավանաբար կհարցնի, թե ինչու չկան այլևս պատմվածքներ «Մելոմանիա» փաբի մասին, ուր են կորել Սամվելը, Հարութն ու ձեր խոնարհ ծառան։ Ասեմ, որ մտահոգությունը տեղին է, քանի որ իրոք չկան նոր պատմվածքներ, արկածներ և խորհրդավոր դեպքեր, և ես, նստած լինելով հիմա «Մելոմանիայում», չեմ տեսնում ոչ մի հետաքրքիր բան, որ կարելի կլիներ ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը։ Ավելի արդար լինելու համար արժե տեղյակ պահել ձեզ, որ չնայած աննախադեպ հանդարտ ժամանակահատվածի, եղել են մի քանի միջադեպեր, որոնք ես փորձել էի հանձնել տառերին։ Իրադարձություններն այդ առանձնապես նշանակալից չէին՝ հաշվի առնելով իհարկե «Մելոմանիայում» տեղի ունեցած այլ դեպքերը։ Այդ իրադարձություններից էր օրինակ Խմած Ախպոր մեծ կռիվը, երբ ոմն անկիրթ անձնավորություն փորձել էր խախտել մեր սիրելի փաբի անդորրն ու կազմակերպել էր իր պես անկիրթների արշավանքն ի «Մելոմանիա»։ Իրադարձություն էր նաև փոքրիկ Գոռի լույս աշխարհ գալու արարողությունը, որը տեղի ունեցավ հենց «Մելոմանիա» փաբում և որը եղավ պատմության մեջ առաջին դեպքը, երբ երեխա ծնվեց փաբում (Հարութը համենայն դեպս փորձելէր գտնել նմանատիպ ինֆորմացիա Ցանցում, սակայն չէր հանդիպել ոչ միհամարժեք դեպքի)։
Այս և այլ միջադեպերի մասին ես՝ իմ համեստ շնորհով, փորձեցի կազմելփոքրիկ պատմվածքներ, որոնք սակայն դուր չեկան Սամվելին՝ «Մելոմանիա» փաբի տիրոջը։ «Մելոմանիա» փաբիտիրոջը, ով վերջին ժամանակներում, պետք է ասել, քայլում է միշտ ժպիտը դեմքին, իսկ նստել գրեթե չիկարողանում՝ երջանկության կատաստրոֆիկ ավելցուկի պատճառով։ Այո։ Սամվելը հիմա ման է գալիս երջանիկու անհոգ՝ աջ ու ձախ բաժանելով իր երբեմնի հազվադեպ ժպիտը։
Ճիշտն ասած այս մեղեդիից ես հոգնել եմ։ Ոչ, ոչ։ «Մելկոմանիայում» ամեն բան լսվում է մեծագույն հաճույքով(հաճույքն այդ հիրավի աննկարագրելի է, և ձեզանից շատերը զգացել են դա), բայց մի քանի ամի՞ս։ Ամեն օ՞ր։Անընդհա՞տ։
Եթե ճար լիներ ես մի կերպ կսպանեի այս դաշնակահարին, ով հիմա նվագում է հենց իմ մեջքի հետևում։ Նվագումէ միշտ նույն բանը։ Մի քանի ամիս։ Ամեն օր։ Անընդհատ։
Այդպիսինն է Սամվելի պատվերը։
-Լցրու հարյուր գրամ,-ասում եմ բարմենին։
-Մուսաներիդ ես կորցրե՞լ։
-Ես նրանցից բաժանվել եմ,-պատասխանում եմ։
-Սառույց ավելացնե՞մ,-ասում է։
-Գրողը քեզ տանի, մեկը չկա, որ ջերմացնի իմ հոգին, բոլորն իմ հանդեպ սառն են, իսկ դու ասում ես՝ սառույց…ավելացրու´։
Ծիծաղում է բարմենը։ Լավ է անում։ Ես էլ եմ ծիծաղում։ Իռլանդական վիսկին էլ փափուկ է շատ։
-Էն ի՞նչ թերթ է,-հարցնում եմ։
-«Ժամանակն» է։
-Էդ ու թերթ ե՞ս կարդում, ուրեմն։
-Չէ զուգարանի համար եմ առել։
Մռայլ նայում եմ վրան։
-Կատակում եմ։ Մեջը հետաքրքիր հոդված կա երաժշտության մասին։
-Ի՞նչ։
-Հոդված էլ չէ, էսսեի պես մի բան է։ Գուցե նամակ կամ խոստովանություն։ Դուրս գալիս է, մի քանի անգամ կարդացի արդեն։
-Կարելի՞ է,-ասում եմ՝ մի քիչ խոցված։ Ուրեմն ես «Մելոմանիայի» մասին այդքան գրեմ, ոչ մեկ չկարդա, իսկ այդ ինչ-որ մեկի հոդվածը մի քանի անգամ կարդա՞ն։
-Իհարկե,-ասում է բարմենն ու մեկնում թերթը։ Կարդում եմ.
«Նա է սկիզբն ու վերջը։ Նա հրաշալի է։ Նրա թարմ կուրծքը, նրա հարթ ազդրերը, երկար ոտքերը…Նրա խոր հևոցը շոյում է իմ հոգին, իսկ ժպիտի հեզությունը ստիպում է ինձ կարմրել…»
-Սա երաժշտության մասի՞ն է,-հարցնում եմ բարմենին։ Ծիծաղում է։
-Հա, հա, կարդա´ մինչև վերջ։
Ես կում եմ անում, վառում սիգարետը։ Մեջքիս հետևից դաշնամուրի ձայնն է։ Շարունակում եմ.
«Իմ լավագույն ընկերը, իմ սերը, իմ հույսը, իմ կյանքը։
Նա իմ կողքին է։ Ես գիտեմ, որ նա կա։ Ես լսում եմ նրան, նույնիսկ երբ քնած էմ։ Նրա գանգուր մազերի ելևէջները ես շոյում եմ իմ կոպիտ ափերով։ Աչքերը նրա ծով են։ Ես միշտ կանգնած եմ երկու աշխարհների եզրին և գիտեմ, որ այս աշխարհը չէր կարող նման հրեղեն էակ ծնել իր գորշ ընդերքից…»
Ոճ եմ ասել, մտածում եմ։ Հիմա կսկսեմ լացել։ Նորից եմ կում անում։ Շարունակում եմ.
«Այս աշխարհը, որտեղ նյութն է տերը, և ամենը պտտվում է նյութի շուրջը միայն, չի կարող սնել այսպիսի հրաշք։
Ես գտա նրան երկու աշխարհների եզրին, ուր հին մեխանիզմն է պահում հավասարակշռությունն ու ստեղծում ռիթմի ալիքները։ Ես գտա նրան այն սահմանի վրա, որն անցնելն անկարելի է հասարակ մահկանացուներիս համար։
Իմ աստվածուհին, իմ հրեշտակը, որ հնչում է պիրկ լարերի արանքից, որ տանում եմ հետս լենտերի վրա մագնիսացված, լազերի մեջ խտացված ու թվերով շաղկապված։ Ես սիրում եմ քեզ անդադար, ես քնում եմ քեզ հետ ամեն գիշեր ու ծնվում եմ ամեն առավոտ նորից՝ միայն քեզ լսելու, քեզնով շնչելու ու քո եթերային մարմինը սիրելու։ Դու փրկում ես ինձ այս աշխարհից՝ տալով ինձ քամին մյուս աշխարհի, որի սահմանին ես կանգնած եմ միշտ։
Իմ երաժշտություն, իմ մեղեդի։ Ես սիրում եմ…»։
Մինչ վերջացրեցի կարդալը, կոկորդս նորից չորացավ։ Էլի կում արեցի։ Զգացական է։ Ու ինչքան լավ է հնչում այս տեքստը դաշնամուրից հնչող մեղեդու հետ։ Կարծես լրացնի մեղեդուն։
-Լավն էր,-ասում եմ բարմենին՝ չշտապելով վերադարձնել թերթը։
-Ահա,-ասում է ու ժպտում։
-Իսկ հեղինակի անունը չկա նշված։
-Ճիշտ որ,-ասում է։
Ես նորից եմ կում անում ու նորից կարդում։ Չէ։ Հաստատ շատ լավ է կարդացվում այս մեղեդու տակ։
Դռների մոտ երևում է Սամվելը։ Լայն ու երջանիկ ժպիտը դեմքին։ Պտույտ է գործում սրահում՝ բարևելով մարդկանց։ Դաշնամուրի կողքով անցնելիս ընկերական խփում է դաշնակահարի ուսին։ Մոտենում է բարին։
-Ողջույն ալկոհոլապաշտ հասարակությանը,-ձեռք է առնում։
-Ողջույն, մարդկության ժպտերես զավակ,-կծում եմ ես։
Նրա տեսքը անհանգիստ է։ Մի քիչ էլ տարօրինակ։ Կարծես մենակ չլինի, կարծես հետն ինչ-որ մեկը կա։ Աչքն ընկնում է թերթին։
-Ինչե՞ր են գրում։
-Գրում են, որ ազդրերը հարթ են,-պատասխանում եմ։
Խորամանկ ժպտում է։
-Իսկ երաժշտությունը չե՞ն փոխելու,-հարցնում եմ։
-Չէ,-ասում է՝ լայնացնելով ժպիտը,-երաժշտությունն ինձ հետ է։
-Թարմ կրծքերո՞վ,-հարցնում եմ։
-Կրծքերի հետ գործ չունես,-ասում է ու աչքով անում,-եթե շատ ես ուզում, մի բան գրի, չնայած իմ մրցակցությանը չես դիմանա։
-Դե ես քո ամպագոռգոռ սիրատոչոռությունը չունեմ։
-Առաջին անգամն եմ այդպիսի բառեր լսում,-պատասխանում է։
Նայում եմ փայլող դեմքին, ասում եմ.
-Ուրախ եմ քեզ համար։
-Շնորհակալ եմ։
Նա վեր է կենում ու նորից պտույտ գործում փաբով մեկ։ Հետո հեռանում։ Ոչ մի րոպե չի կարողանում տեղը հանգիստ նստել։
Սիրահարվա՞ծ է։
Նա գնում է, իսկ ես նորից եմ պատվիրում վիսկի։ Անում եմ մեծ կում ու մտածում Մեխանիզմի մասին։ Ինչերի՞ է այն ունակ։ Կարո՞ղ է նա արդյոք նյութականացնել երաժշտությունը։ Մարմի՞ն տալ նրան։
Չգիտեմ։
Posted 28th March 2013 by VaFant
Ես, պրն. Վիլսոն Գրեգ, բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ջոն Գուդմանը, որ ինձ ստացել է իմ վարկը GLOBAL CREDIT FIRM- ից, դուք կարող եք ստանալ նաեւ ձեր վարկը, որը հաջողությամբ վստահում է ինձ: Դուք հեշտությամբ կարող եք գումար վաստակել 12-ից 360 ամիս ժամկետով `2% տոկոսադրույքով եւ, հետեւաբար, ոչ գրավադրություն, հեշտ քայլեր, արագ ֆինանսավորում: Եթե դուք հետաքրքրված եք վարկի առաջարկով, դիմեք արագ եւ հարմարավետ վարկի վճարման օրինագծերի համար, կամ ֆինանսավորում եք փնտրում ձեր բիզնեսը ստեղծելու համար: դիմեք պարոն Ջոն Գուդմանը այսօր էլեկտրոնային փոստով `globalloanfirm051@gmail.com կամ Whats App Number +1 (845) 731 5341 Կապվեք նրան, որպեսզի իսկական վարկ ստանալու համար
ReplyDeleteHola amigos, estoy tan feliz hoy porque ahora puedo pagar mis cuentas y también hacer negocios y ayudar a mi familia, acabo de recibir mi préstamo y fue muy rápido. usted puede obtener el suyo también si necesita un préstamo por correo electrónico a través de: williamsloans6@yandex.com
ReplyDelete