Tuesday, June 28, 2011

Անասուններ: Մի նվերի պատմություն

Անասուններ: Մի նվերի պատմություն
Կարաբեկյանը դուրս եկավ միջանցք ծխելու: Կամ ավելի շատ մի քանի րոպե Իվանյանից հանգստանալու համար: Միջանցքում նրա ուշադրությունը միանգամից գամվեց լուսամոտագոգին դրված զամբյուղին: Զամբյուղի միջից այս ու այն կողմ էին ցցված բազմաթիվ առարկաների ծայրեր: Հստակ նշմարվում էին մի քանի շշեր, ինչ-որ լափթոփ ու կոշիկի ծայրեր:
Կարաբեկյանի առաջին ռեակցիան եղավ Իվանյանին կանչելը:
-Էհեյ, Իվանյան, էստեղ լավ նվեր ունենք, կարող ա՞ քո երկրպագուհիներն են:
-Վերցրու ուրեմն էդ նվերը ու...,- լսվեց Իվանյանի  կատաղած ձայնը:
Ուղղակի անհնար է, սրա հետ աշխատելը, արա”,- ինչ-որ մեկին իր մտքում բողոքեց Կարաբեկյանը: Սովորաբար այսպիսի վեճերի  տեսարանների Կենտրոն համայքի աստղադիտարանում կարելի է ականատես լինել առնվազն շաբաթը երկու-երեք անգամ: Այդպես միմյանց հետ են վիճում հայտնի աստղագետներ Կարաբեկյանն ու Իվանյանը: Ինչու՞ հայտնի: Որովհետև հենց նրանք էին Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվել ԱՄՆ` մասնակցելու ՆԱՍԱ-ի կողմից տիեզերք արձակվող բազմալեզու հաղորդագրության ձայնագրումներին: Դրա շնորհիվ այս երկուսը դարձան քաղաքի ամենահանրաճանաչ դեմքերից մեկը: Հիմա ամեն տեսակի ժողովրդական հաղորդումներն ու ալիքները պատրաստ են օր ու գիշեր ցույց տալ նշանավոր մեկին, իսկ այստեղ ի հայտ էին եկել միանգամից երկու` բավականին ֆոտոգենիկ ու բարետես երիտասարդներ ( թերևս Իվանյանին համարենք նախկին երիտասարդ ): Նշանավոր էին այս երկուսը նրանով, որ իրենց բախտ էր վիճակվել ուղարկել հայաբարբառ ողջյուն դեպի տիեզերքի սիրտը:

Տիեզերքի սիրտըբնականաբար բացահայտել էին ՆԱՍԱ-ի աշխատակիցները: Նրանք պարզապես նկատել էին ռադիոալիքային հավանական ակտիվություններ հեռավոր համակարգերից մեկում և որոշել էին այնտեղ ուղարկել փոքրիկ նվեր` սկավառակի տեսքով: ՆԱՍԱ-ն Մարսային ծրագրի իրականացման ժամանակ յուրացրել էր տիեզերանավերի հատուկ տեսակ, որը կարող էր ահագին բարձր արագություններվ տեղափոխել տարբեր բեռներ: Հենց այդպիսի մի տիեզերանավ (ավելի ճիշտ է ասալ տիեզերանավակ, քանի որ այդ սարքերի երկարությունը ընդամենը մեկուկես մետր է) ուղարկել ռադիոալիքային ակտիվության շրջան` հույսով, որ դա այնտեղ կնկատեն այլ բանականության կրողները: Տիեզերանավակի հիմնական բեռը ոսկե սկավառակն էր: Այդպիսի սկավառակներ եղել են նաև շատ առաջ: Տիեզերքում կան տասնյակ այդպիսի սկավառակներ, որոնք թափառում են տիեզերքում` տանելով իրենց հետ մարդկության ոջյունը: Այդպիսի սկավառակների վրա բացի աստղագիտական, քարտեղագրական, կենսաբանական ու որը ամենակարևորն է, մաթեմատիկական տեղեկություններից բացի լինում են նաև ձայնագրություններ տարբեր լեզուներով: Այս անգամ ՆԱՍԱ-ն հրավիրել էր երկու հայ գիտնականների էլ` մասնակցելու ողջույնի խոսքի ձայնագրումներին: Պարզ վիճակահանությամբ Հայաստանից որոշվել էր ուղարկել Կարաբեկյանին ու Իվանյանին:
Այդպիսի դեպքը չէր կարող վրիպել տեղական լրատվամիջոցների ուշադրությունից: Ինչպես կարելի է չլուսաբանել այդպիսի պատմական իրադարձություն: Աժիոտաժը այնպիսին էր, կարծես հայոց պատվիրակությունը մեկնում է անձնական ընդունելության անհայտ գալակտիկայի կայսեր պալատում:
Իհարկե վերադառնալուց հետո նրանց անմիջապես նշանակեցին աշխատելու Կենտրոն համայքի աստղադիտարանում: Այդ որոշումը շատ առողջ էր, քանի որ նորահայտտիեզերականաստղերին տեսնելու վազեց ողջ քաղաքային դեռահասությունը` հարստացնելով աստղադիտարանի բյուջեն:


Իվանյանին հավանելը, նրան անձամբ ճանաչելով, դժվար է: Քառասունին մոտ, ցածրահասակ, լայն ճակատով` նա անընդհատ եռում է ինչ-որ դիվային էներգիաով, անընդհատ բզում ու նյարդայնացնում իր շուրջը գտնվող մարդկանց իր նկատողություններով ու դիտողություներով: Նրա աչքերը ի վիճակի են արտահայտել չարություն ու նույնիսկ ատելություն: Չնայած այս ամենին դպրոցում նրա կենսաբանության և անգլերենի ուսուցիչները համոզված էին, որ նա իրոք բարի տղա է ու արժանավոր մարդ կմեծանա: Իվանյանը մի անգամ գտել ու վիրակապել էր մի կաչաղակի, որը այգում, ծառի տակ կոտրված  թևով ընկած, վեր կենալու ուժասպառ  փորձեր էր անում:
Կարաբեկյանը երիտասարդ գիտնականի ամենառոմանտիկ կերպարն է մարմնավորում իր մեջ: Նա նպատակասլաց է, աշխատասեր, օժտված մարդկային ամենակարևոր հատկություններով: Նա խելացի է, համարձակ ու կարողանում է գեներացնել նոր մտքեր: Նրա ֆիզիկական հոդվածները պարբերաբար հայտնվում են արտասահմանյան հեղիանակավոր հանդեսներում: Նույնիսկ Իվանյանը մի անգամ ասաց, որ Կարաբեկյանը ունի բոլոր շանսերը մի օր դառնալու Վիկտոր Համբարձումյան: Կարաբեկյանը այդ ժամանակ անմեղ կարմրեց:
Կարաբեկյանին առաջին անգամ տեսնելիս Իվանյանի աչքերը փայլեցին: Ահա, նա ստացել էր իդեալական օբյեկտ դաստիրակչական աշխատանքների համար:
Ողջ ճանապարհին Իվանյանը պատմում էր տեղական գիտնականների նոր սերնդի ապաշնորհ լինելու մասին: Նա խոսում էր համզիչ տոնով, բերում որոշակի փաստեր: Կարաբեկյանի այն դիտողությանը, որ ընդհանուր առմամբ հայ ֆիզիկոս-աստղագետների վարկանիշը աճել է միջազգային ռեյտինգներում Կարաբեկյանը հայտնեց, որ չի ընկալում ռեյտինգ բառը, փոխեց նստատեղն ու պատվիրեց սև դառը սուրճ: Օդանավակայանից մինչև հյուրանոց նա չխոսեց Կարաբեկյանի հետ և ոչ մի խոսք:
Ակտիվացրու սիգարետս”,-ասաց նա միայն այն ժամանակ, երբ նրանց նույն մեքենայով տեղափոխում էին ինչ-որ գաղտնի բազա: Ասում են, ՆԱՍԱ-ի գրեթե բոլոր բազաների դիրքերն են գաղտնի:
Այնտեղ նրանց երկուսի, ինչպես նաև մի շարք այլ երկրների պատվիրակությունների համար կազմակերպվեց բավականին խորը պրեզենտացիա: Նկարագրվեց այն սկավառակը, որի վրա այդ ամեն ինչը ձայնագրվելու էր: Ոսկին, ասում էին ամերիկացիները, ինֆորմացիայի ամենահարմար կրողն է` այդպիսի պայմաններում տեղափոխությունը հաշվի առնելով:
Սկավառակը ամենահասարակ սկավառակի չափսի էր: Իվանյանը մտածում էր, թե ինչպես պետք է կանաչ այլմոլորակայինները լսեն դա: Մասնավորապես նա մտածում էր այն ամենախելացի այլմոլորակայինի մասին, որը առաջինը գլխի կընկներ, որ այդ սկավառակի վրա ինչ-որ ինֆորմացիա կա:
Կարաբեկյանի դեմքը արտահայտում էր անպարփակ հպարտություն ողջ մարդկության համար: «Ահա...եկել ա էն ժամանակը, որ մենք ենք նախաձեռնում հանդիպում ուրիշների հետ...»: Կարաբեկյանը հպարտ էր: Միայն այդ բառն է հարմար նրան այդ պահին նկարագրելու համար: Նրա դեմքը փայլում էր միմիայն հպարտությամբ:
«Հիմար ամերիկոսներ...ոսկի ունեն, չգիտեն ինչ անեն...»,- մտածում էր Իվանյանը: Անկախ իրենից նրա մտքերում  լսվում էր ԽՍՀՄ ռիթմիկ  ու վեհ հիմնը:


Ողջույնի խոսքը պատրաստված էր նախապես ու թույլատրված մեր նախագահի կողմից: Այն պետք է պարունակեր ընդամենը երկու տող:
«Ողջունում ենք բոլոր բանական էակներին, որոնք գտնվում են մեր մոլորակից դուրս: Մենք երկիր մոլորակի հնագույն քաղաքակրթություններից մեկն ենք: Բարև Ձեզ»
Այս տեքստը ոչ մի հակասություններ չէր առաջացրել ՄԱԿ-ում, նույնիսկ Ադրբեջանցիներն էին լռել: Ի դեպ նրանց ողջույնը մերից տարբերվում էր նրանով, որ ասվում էր ոչ թե «հնագույն» այլ  «յուրահատուկ» քաղաքակրթություն:
-Մենք հիմա դուրս ենք գալիս սենյակից, դուք կարդացեք ձեր տեքստը հստակ առոգանությամբ,- ասեց նրանց սևամորթ ու սևազգեստ նասայեցին անգլերենով ու դուրս եկավ: Իվանյանն ու Կարաբեկյանը մնացին միկրոֆոնի հետ դեմ առ դեմ: Ապակե պատի մյուս կողմում նստած ռեժիսորը ձեռքով նշան արեց` սկսեք:
Ստուդիայում պատվիրակություները փոխարինում էին մեկը մյուսին: Ամեն ինչ անցնում էր շատ հանգիստ ու կազմակերպված: Հավանաբար ամեն ինչ կլիներ ինչպես միշտ շատ հարթ և հստակեթե  Իվանյանին ու Կարաբեկյանին չտեղավորեին գիշերելու հենց այն ստուդիայի հարևանությամբ, որտեղ գտնվում էր սկվառակը ու ձայնագրման համակարգերը: Ու կծել էր երևի եսիմ որ աֆրիկական տափաստանի թունավոր ճանճը ձայնագրման պատասխանատուին, որը չէր անջատել ձայնագրման պրոցեսսը ու չէր փոխել սարքավորման ռեժիմը:


-Հանգիստ նստեք, Իվանյան, ոչ մի բան անելու կարիք այլևս չկա
-Ձե՜նդ,- հիստերիկավարի ճչում էր Իվանյանը ու ցատկում սենյակի մյուս ծայրից մյուսը,- մենք հիմա գտնվում ենք ամերիկյան գիտության տաճարում, սա սրբազան տարածք է թշնաամերիկացիների համար:
-Ու դրա համար պետք ա հանգստանալ, զգույշ լինել,…
-Ո՜չ մի նման բան:
-Իվանյա՜ն:
-Զուգարան եմ ուզում,- հայտարարեց Իվանյանը ու նրա դեմքի վրա երևացին տագնապի, մոլորվածության ու աղերսանքի թեթև շողքեր:
-Բա
-Մեզ չեն ասել որտեղ կարանք դուրս գանք..
-Չեն ասել,- համաձայնվեց Կարաբեկյանը:
-Ես գնամ շպիոնաժի
-Մեզ ասեցին, որ մնանք էստեղ մինչև առավոտ:
-Զուգարաա՜ն,- նորից հիստերիկացավ Իվանյանը:

Բնության մեջ ոչ մի բան հենց այնպես չի լինում: Զուգարան գնալու կանչը մարդկանց երբեմն ստիպում է ոչ օրդինար գործողությունների, որոնք սովորական ժամանակ հատուկ չեն իրեն: Միգուցե այդ կանչերը հատուկ սաստկանում են հատուկ պահերի, որպեսզի մեզ դրդեն գործողությունների, որոնք էլ կբերեն նոր փոփոխություների մեր և ուրիշների կյանքում:
 Կարաբեկյանը այդ մասին սկսեց մտածել, երբ նկատեց, որ Իվանյանի ուշանալը սկսում է իրեն նյարդայնացնել: Ընդհանրապես Կարաբեկյանը միշտ սպասում էր այդ մարդուց որևէ օյին: Նրա ճակատին ասես գրված էր` ընկնելու է փորձանքի մեջ:
 Հիմա էլ Կարաբեկյանը վախվորած դուրս եկավ միջանցք:
-Արա, լավ էլիմարդ ե՞ս դու, Իվանյան
Իվանյանը գտնվում էր խիստ ողբերգական վիճակում: Ամբողջովին թաց ջինսերով, քրտնած շապիկով, աջ ձեռքը ջինսիխանութիմեջ` պարկած էր գետնին ու փորձում էր սողալ իրենց սենյակի ուղղությամբ:
-Ի՞նչ ես դու անում, Իվանյան, ի՞նչ ա վիճակդ:
-Սսսս, ոչ մի բան մի ասա, եսսա անիծված ա, ինձ հաստատ նաֆսել էն: Հաստատ: Գռազ եմ գալիս էն Կոստոյանն ա նաֆսել: Ինքն էր ուզում իմ տեղը գալ
-Ի՞նչից ես դու հիմա խոսում…,- Կարաբեկյանը ոչ այնքան ապշած էր, ինչքան զայրացած: Իվանյանը, իր կարծիքով, արժանի էր լավ ծեծի: Դաստիրակչական նպատակներով, իհարկե:
-Ես, ես ուղղակի էս ցեպն էի ուզում քաշեի..մատս մնաց արանքը ու հենց էդ պահին, հասկանում ես, ջուրը սկսեց դուրս թափվելինձանից չէ, ունիտազից, ես արդեն վերջացրել էիես ընկա: Հա, հիմա էլ չեմ կարողանում նորմալ քայլել:
-Ինչու՞,- հարցրեց Կարաբեկյանը` արդեն պատրաստ ցանկացած խելահեղ  պատասխանի:
-Մեջքս ա բռնվել: Ռադիկուլիտ:,-մեղավոր հայացքով ասաց Իվանյանը:
Բնականաբար Կարաբեկյանը շալակեց Իվանյանին: Ու բնականաբար նրանք երկուսով չդիպմացան այդքան սերտ շփմանը ու երկուսով հայտնվեցին իրենց կողքի սենյակում:
Երկուսն էլ հոգնած էին: Սենյակում մութ էր ու զով: Բարձրանալու ուժ այլևս չկար: Մանավանդ Իվանյանի մոտ:
-Լսի,- ասաց նա,- այ մենք միշտ լարված ենք, աշխատում ենք իրար չսիրելով
- Հա
-Իսկ էս ամերիացիները տեսար ոնց են ժպտում իրար, ինչքան հանգիստ են ու բարեհամբյուր:
-Հա:
Իվանյանը շրջվեց ու մթության մեջ ինչ-որ բանի հարվածեց: Այդ ինչ-որ բանը կարծես միացավ ու սկսեց խուլ բվոց հանել:
-Այ եթե լիներ լավ ֆրանսիական գինի: Գիտե՞ս, որն եմ ես սիրում: Շատո: Այ եթե լիներ, ոնց կխմեի:
-Գինին էս գիշեր չէր խանգարի: Միայն թե հասնեինք մեր սենյակը:
-Է՜խ, Կարաբեկյան, երիտասարդ ես դուեթե լիներ այնպիսի բան, որ ես ազատվեի էս մեջքի ցավերից, եթե կարողանայի միշտ ունենալ բարձր տրամադրություն, լինեի հանգիստ,-նա սկսեց կամաց ծիծաղալ:
Կարաբեկյանը առաջին անգամ էր տեսնում նրան այդ վիճակում: “Երևի մեղքերի թողության բնազդն ա խոսում մեջը”,-մտածում էր նա:
-Մի քիչ հանգստանանք ու գնանք,- Իվանյանը ընկել էր երազանքների գիրկը,- դու տեսար ինչ համակարգիչ ուներ սրանց հանձնաժողովի նախագահը: Ասում են սրանց պրոցեսսորը աշխատում ա չորս հավասար սեկցիաներով: Էլ չեմ ասում հզորությունն ու մոդելը
-Հա, - համաձայնվեց Կարաբեկյանը,- հզոր խաղալիք էր դա:
-Խաղալիք: Այ եթե լիներ ժամանակին էդպիսի մի բան: Գիտե՞ս ինչ եմ երազել:
Կարաբեկյանը սպասում էր ինչ-որ ռոմանտիկ նոտայի կամ օրինակ մասնագիտական պատասխանատվության գագաթնակետի, բայց Իվանյանի պատասխանը փարատեց բոլոր այդ կասկածները:
-Այ հիմա , վերցնեինք մեր այս դրամապարգևները ու գնայինք խանութներով, ա՞: Ես երազել եմ դրա մասին` առևտուր անել Ամերիկայում, պատկերացնում ե՞ս: Կգնանք Հոլիվուդ, Բեվեռլի Հիլզկծախսենք մեր բոլոր փողերը ու կլինենք ամենաթույն դեմքերը մեր ինստիտուտներումպատկերացրու` Գուչի շապիկներ, ես ուզում եմ Ռիչիի կոստյումներ, գոնե ձեռք տալ, փորձել Արմանի տաբատներ
Կարաբեկյանի դեմքը մթության մեջ արտահայտում էր անտարբերություն ու համակերպվածություն: Նա լուռ  ոտքի կանգնեց, վերցրեց գետնից Իվանյանին ու նորից շալակեց:
-Անասուու՜ն,- մեջքի ցավից սկսեց գոռգոռալ Իվանյանը,- անասու՜ն:
-Անասունը դու ես,արա,- մռթմռթում էր Կարաբեկյանը: Դուրս գալիս Իվանյանը ոտքով դիպավ ինչ-որ բանի: Բվոցը անջատվեց:Սենյակի լույսն էլ հետը:
-Անասու՜ն: կամա՜ց
Խանութներով ման գալ Իվանյանին չհաջողվեց: Առավոտյան միջանցքում ու ստուդիայում եղած թափթփվածության համար միանշանակ մեղավոր ճանաչվեցին հայերը. Նրանց ձայները լսել էին բոլորը:
-Բա ուր էիք դուք, արա, ու՞ր,- բղավում էր հայերեն Իվանյանը: Երկու անվտանգության աշխատակիցներ բռնել էին նրա ձեռքերից, քանի որ նա կարող էր լինել վտանգավոր:
Հրապարակային սկանդալ չֆիքսեցին: Հակառակը, ամեն ինչ արեցին, որպեսզի այս դեպքի մասին ամեն բան մոռացվի: Իսկ հայկական պատվիրակությանը ուղարկեցին Հայաստան: Իվանյանը ու Կարաբեկյանը ստիպված եղան դիտել տիեզերանավակով հրթիռի թռիչքը ուղիղ եթերով:

***
-Էս ինչ ա՞:
-Բա էդ եմ գոռում էս երկու ժամ ա,այ…,- Կարաբեկյանը հազիվ էր վերցրել լուսամուտագոգին դրված զամբյուղը ու ջանգեր գործադրելով այն բերում էր իրենց գրասենյակը: Տեսնելով դա`Իվանյանը զարմանքից ցնցվեց:
-Էս զամբյուղը իսկական ա՞:
-Չէ, աչքիդ ա երևում: Վերցրու
-Էս..Էս..սա ինչ ա՞:
-Դե վերցրու, ասում եմ, բացի ու նայի:
Զամբյուղի պարունակությունը տարօրինակ էր` մի քանի շիշ տարբեր Շատոներ, տարբեր իտալական ֆիրամաների ապրանքանիշերով շորեր, մեկ հատ վերջին մոդելի լափթոփ ու մի քանի փոքրիկ տուփիկներ: Սպիտակ տուփիկների վրա սև ներկով, հայերեն տառերով գրված էր` « Մածուկ մեջքի ցավերի համար», « Մածուկ տրամադրության անկումների դեմ»: Բերված էին նաև օգտագործման եղանակները: «Տրամադրության» մածուկը օրինակ, պետք էր քսել միայն գիշերները, քնելուց առաջ, ճակատի վրա...:
Կար նաև անհասկանալի գրառմամբ թղթի կտոր: Գրված էր տպատառ`
«Բարև ձեզ, անասուններ.
Հաղորդագրությունը, որին պատասխանում ենք,  մենք ստացելնք երկու հոգուց, որոնք միմյանց կոչում են «անասուն» հենց այս լեզվով, ուստի հուսով ենք, որ մեր երկրային սուրհանդակը ճշտգրտորեն կատարել է առաքումը:

Մնք ստացել և քննել ենք, այն բոլոր պահանջները, որ ներկայացրել եք դուք, ձեր հաղորդագրության հավելվածում: Ընդհանուր առմամբ չունենալով ձեզ հետ թշնամական- չարակամական ու նախանձախնդրական մղումներ, որոշել ենք ի կատար ածել ձեր պահանջներն ու մատուցել ձեզ այն, ինչը դուք պահանջել եք: Զգուշացնում ենք նաև, որ հաջորդ պահանջի դեպքում, մենք չենք կարողանա ի կատար ածել ձեր ցանկությունը, այլ որոշում կկայացնենք մտածել մատուցված քաղաքավարության մասին»: