Tuesday, April 7, 2015

Ստեղծագործ միտքը եւ չուտելու հատկությունը

Մոլորակը բարդ էկոհամակարգ է: Կա ֆլորա, ֆաունա, կենդանի օրգանիզմները բնակվում են օվկիանոսում եւ ցամաքում, նույնիսկ` օդում: Եւ բոլոր կենդանի օրգանիզմները` բակտերիայից սկսած` ողնաշարավորից վերջացրած, փոխգործակցում են: Որոշ կենդանի օրգանիզմներ կլանում կամ ուտում են այլ կենդանի օրգանիզմների` ողջ մնալու եւ սերունդ տալու համար: Երբ, ասենք, այծը կամ զեբրը խոտ է ուտում` դա նորմալ է: Երբ առյուծը կամ գայլը զեբր կամ այծ է ուտում` դա եւս նորմալ է:
Մարդն էլ է ուտում այլ կենդանիներ, բայուսեր` սա նույնպես նորմալ է: Բայց...

Մարդը ոչ միայն ուտում է:
Մարդը նաեւ խմում է եւ ծխում:
Վերցնենք, օրինակ, թեյը, իմ սիրելի թեյը: Այն բույս է, գիտական անվանումը Camellia sinensis` Չինական քամելիա: Պատկերացրեք ինչքան էվոլյուցիոն ջանք եւ ստեղծագործ ներուժ է պահանջվել այն չուտելու, փոխարենը` թուրմ պատրաստելու եւ խմելու համար: Կամ, օրինակ, ծխախոտը, մարիխուանան` կանաբիսը: Այդ ինչքան հնարամտություն է պետք եկել առաջին մարդկանց, որպեսզի մտածեն այն վառելու եւ ծուխը շնչելու համար: Իսկ միգուցե սա՞ է հիմնական առանձնահատկությունը, որը բաժանում է մեզ մյուս կենդանիներից, եւ ոչ թե, ինչպես շատերն են նշում, ծիծաղելու ունակությունը: Իսկ միգուցե սա է՞լ է փոխկապակցված: Օրինակ` Եդեմում Ադամը թափառում է իր համար, հնարավոր է` Եվայի հետ, եւ պատահաբար հանդիպում է համապատասխան թուփը: Ադամը մտածում է, զննում, մոտեցնում կրակայրիչը, վառում տերեւը եւ շնչում: Ու սկսում ծիծաղել: Աաա... մոռացանք, կարծես Ադամը չուներ կրակայրիչ:

Նկարի աղբյուրը` http://mosmedservice.com/index/marihyana/0-51

No comments:

Post a Comment