Wednesday, April 29, 2015

Շարժիչ ուժը եւ հյուրերի ազատությունը

Հետաքրքիր է մարդկանց աշխարհը: Արդեն մի քանի օր է ես թափառում եմ այստեղ եւ չեմ կարողանում հասկանալ այս ամենի շարժիչ ուժը: Իրենք՝ մարդիկ, ասում են, որ սերն է շարժիչ ուժը, ատելությունը, վախը, բազմանալու վտանգը: Տարբերակները շատ են, եւ ես չեմ կարողանում կանգ առնել
դրանցից որեւէ մեկի վրա, ինձ մնում է միայն ավելի հարմար տեղավորվել այս աշխարհում, պատրաստել կամ պատվիրել հերթական թեյը եւ շարունակել հետեւել մարդկանց աշխարհին:
Հետաքրքիր է նայել մարդկանց աշխարհին կողքից՝ ընդունելով մի պահ, որ ու ինքդ այդ աշխարհի մաս չես կազմում եւ ուղղակի հյուր ես: Դա ազատության տարբերակներից մեկն է՝ զգալ, որ դու դիտորդ ես, կողմնակի դիտորդ, ով հայտնվել է մարդկանց աշխարհում ամենաբանուկ ժամերին: Այստեղ՝ այս 7-8 միլիարդանոց աշխարհի միլիոնանոց քաղաքում ամեն ինչ այնքան տարբեր է եւ բազմազան: Մարդկանց շտապող ամբոխները, խաչմերուկներում, լուասֆորի կանաչ լույսին սպասելիս շպարվող աղջիկները, նույն աղջիկների համար հատուկ տեսք ունեցող տղաները, Կոկա-կոլա առաքող վարորդները, համազգեստով ոստիկանները, ֆետիշային սեւ-սպիտակ քիպ հագուստով, բանկերում եւ գրասենյակներում աշխատող կանայք... Այս ամենն ամեն օր շարժվում է, ամեն օր արթնանում է եւ ապրում, ու չկա մեկը, ով կարողանա հստակ ասել՝ ո՞րն է այս ամենի շարժիչ ուժը, ո՞րն է նպատակը:

Նկարի աղբյուրը՝ http://horde.me/BenevolentECR/tolpa.html

No comments:

Post a Comment