Տպագիր մտքերը վտանգված են: Այն, ինչ մարդիկ փոխանցում են ապագա սերունդներին թղթի վրա տպագրված տեսքով, մի օր կարող է օգտագործվել բոլորովին այլ նպատակներով:
Գրքի էջերը, ավելի շատ` թերթերը, ամսագրերը կամ այլ պարբերական հրատարակությունները հաճախ օգտագործվում են ոչ ըստ նշանակության:
Օրինակ` գրքի էջերից կարող են կուլոկներ պատրաստել, թերթերով կարող են տարբեր բաներ փաթաթել, փռել դարակների մեջ, օգտագործել վերջնական... զուգարանային եղանակով:
Բայց նույնիսկ այս` վերջնական տարբերակով օգտագործելու դեպքում տեքստին` մարդկային մտքին, տրվում է շանս: Կարդացված լինելու: Նստում ես զուգարանում, զուգարանի թուղթ չկա, եւ ձեռքդ է ընկնում որեւէ թերթ... նաեւ կարդում ես այդ թերթը:
Բայց երբեմն մեր տպագիր մտքերին զրկում են նույնիսկ այս սփոփիչ շանսից:
Գրքերը, թերթերը, ամսագրերը տանում են եւ հանձնում թղթի վերամշակման գործարաններ` որպես մակուլատուրա:
Թող ներեն ինձ տրիֆֆիդները, բայց գիրք դարձած իրենց բույս-ազգակիցներին այլեւս հետ չես բերի, համ էլ` սա արդեն ուրիշ թեմա է: Իսկ հիմա ընդամենը ուզում եմ ասել` այն, ինչ գրված է, պետք է շանս ունենա կարդացվելու: Իսկ մակուլատուրան աղում են, եփում, խառնում եւ պատրաստում, ասենք, զուգարանի թուղթ: Այս թեման չէր գա մտքիս, եթե օրեր առաջ զուգարանի թղթի մեջ չնկատեի ինչ-որ գրքի կամ թերթի վերջին հուսահատ ճիչը: Թուղթ եփող-խառնող կաթսաների մեջ փրկվել էին երեք տառ` հայտնվելով զուգարանի թղթի վրա:
Այ հիմա խմում եմ թեյս եւ փորձում եմ չանցկացնել համեմատականներ` տեքստերի եւ մարդկանց աշխարհների միջեւ...

No comments:
Post a Comment