Հազարավոր խորանարդ մետր անտառներ վերամշակվում են հարյուրավոր գործարաններում, կտրատվում մանր փայտիկների, անցնում տասնյակ քիմիական գործընթացներ, տեղավորվում փոքրիկ տուփիկների մեջ եւ ուղարկվում լույս աշխարհ: Վառվելու-անհետանալու: Լուցկիները կրակի թերեւս ամենատարածված եւ ամենավանդալային աղբյուրն են, եթե
հարցին նայում ենք փոքր-ինչ գլոբալ մակարդակով:
Այդպես նայելու կարիք, կարծում եմ, կա:
Ինչպես եւ օֆիսային թղթերի հարցում, հիշո՞ւմ եք տրիֆֆիդներին:
Պատկերացրեք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հանկարծ Ուինդեմի հորինած տրիֆֆիդները հայտնվեն` վրեժ լուծելու լուցկի դարձած իրենց ցեղակից-նախնիների համար: Եւ կվառվի ու կխորովվի ցեղը մարդկային բուսական կրակի գեհենում:
Իսկ եթե լուրջ, ապա լուցկիների (անտառի) ողջ խնդիրը շուկան է, ավելի կոնկրետ` շուկաներում լուցկու գինը: Չի կարելի վաճառել անտառի բոցկլտացող մասնիկը տասը դրամով: Հնարավոր է, որ մեկ տուփ լուցկու ինքնարժեքը հենց այդքան է, բայց պետք է գոնե հարգել կրակի գաղափարը եւ այն ուղղանկյուն տուփը, որի մեջ շարված են լուցկիները: Ախր հարաբերականորեն ոչ վաղ անցյալում մարդիկ չէին կարող նույնիսկ մտածել այդպիսի տուփի մասին, իսկ կրակը թվում եր գերբնական շայթան-կայծակ:
Էլ չեմ ասում, որ բոլորովին վերջերս` թեյ պատրաստելու համար ավելի հաճախ մատաղ էր արվում լուցկու մեկ հատիկ` վառելու գազի կապույտ կրակը, իսկ այժմ (տրիֆֆիդներ, լսո՞ւմ եք) կան էլեկտրական թեյնիկներ, որոնցից մեկն էլ պատկանում է ինձ եւ որով էլ կպատրաստեմ այսօրվա թեյը:

Նկարի աղբյուրը` http://oboi-dlja-stola.ru/tag/%D1%81%D0%BF%D0%B8%D1%87%D0%BA%D0%B8
No comments:
Post a Comment