Հիշո՞ւմ եք արտահայտությունը` բա մի հատ չանմահանա՞նք: Կամ` եկեք ձեզ մի հատ անմահացնեմ: Լուսանկարների մասին է խոսքը: Անմահանալ` այսինքն լուսանկարվել, ունենալ լուսանկարը տպված, դնել ալբոմում եւ պահել սերունդների համար:
Հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Հիմա անմահանալու համար պետք է ունենալ
լավ վինչեստր կամ վստահել այսպես կոչված ամպերին` ինֆորմացիայի վիրտուալ պահոցներին: Իսկ եթե հանկարծ որեւէ վիրուս կպնի, հաքերների հարձակում լինի կամ պարզապես` հոսանքի թույլ միացում, կարող է եւ սառույցին գրվել այդ անմահությունը: Իհարկե, տպված լուսանկարները եւս վերանում են` իրենց հետ մոխրացնելով անմահության պատրանքները, բայց... մոխրանալուց առաջ նրանք գոնե ծուխ են արձակում:
Բացի այդ, վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է անմահացնողների` լուսանկարիչների քանակը: Առաջ այս մարդիկ կիսակախարդ էին, հատուկ վայրերում էին աշխատում, փող էիր տալիս, մի քանի օր հետո պայմանավորվում, գնում նկարը վերցնում: Հետո էլ, երբ արդեն հայտնվեցին անհատական լուսանկարչական ապարատները, բոլորը չէ, որ ունեին դրանցից, եւ երբ մեկն ունենում էր` մարդիկ կուտակվում էին նրա շուրջ` անմահացրու մեզ, անմահացրու մեզ:
Իսկ մի քանի օր առաջ հետաքրքիր մի տեսարանի հանդիպեցի Հրապարակում: Կանգնած էին 3-4 երեխա, նրանց դիմաց` ծնողների եւ հավանաբար` այլ հարազատների մի մեծ խումբ` 7-8 հոգանոց, եւ բոլորն էլ հեռախոսներով եւ պլանշետներով նկարում էին երեխաներին: 7-8 հոգի անմահացնում էր 3-4 հոգու:
Կարծես, ժամանակները փոխվում են շատ արագ: Մոտավորապես այնքան արագ, ինչքան արագ վերջանում է թեյս:

Նկարի աղբյուրը` http://oboi-dlja-stola.ru/%D0%9F%D1%80%D0%B5%D0%B4%D0%BC%D0%B5%D1%82%D1%8B/995/%D0%A1%D1%82%D0%B0%D1%80%D1%8B%D0%B9-%D1%84%D0%BE%D1%82%D0%BE%D0%B0%D0%BF%D0%BF%D0%B0%D1%80%D0%B0%D1%82
No comments:
Post a Comment