"Ես հետո գնացի ուրիշ քաղաք` Մոսկվայից հեռու ահագին, էնտեղ ասեցի մի քիչ կմնամ, շինարարություն կար, կաշխատեի, մինչեւ գործերս դզվեին, էն էլ ՉՊ վիճակ առաջացավ, ստիպված եկա ստեղ":
"Ես, որ Ամերիկայում էի, մինչեւ նստելս փռում էի աշխատում, հետո որ դուրս եկա դեպորտ արին ստեղ":
"Մոսկվա թեմաների մեջ ենք եղել, ապեր, իտոգը նենց եղավ, որ եկանք ստեղ, հիմա էս օրով էս գործին ենք":
"Պոլշա վաեվատ արած տղա եմ ես, ապեր, վաղթին Եվրոպա լավ տժացել եմ, ուղղակի Մարսելից վերջը դեպորտ արեցին":
Սրանք հատվածներ էին Հետէմիգրացիոն ծառայության հոգեբանական աջակցության կենտրոնի կատարած ձայնագրություններից: Տարօրինակն այն է, որ այդ հոգեբանական աջակցության կենտրոնները մեր քաղաքում չափից դուրս շատ են, շարժական եւ վճարովի: Այդպիսի կենտրոններ կարելի է գտնել տնից դուրս գալով, կարելի է եւ զանգել ու պատվիրել անմիջապես դռան մոտ:
Այլ կերպ ասած` տաքսի է պետք կանչել:
Արդեն ոչ ոքի չեն զարմացնում տաքսու վարորդների պատմությունները: Եւ ամեն երկրորդ տաքսու վարորդը, եթե ոչ ավելի մեծ թիվ, ունի անհամար պատմություններ, ժամերով ձայնագրած ժապավեն` իր արտասահմանյան արկածների մասին: Էլ կրիմինալ, էլ դրամա, էլ դետեկտիվ, էլ կոմեդիա, էլ տրագեդիա, էլ թրիլեր եւ մեկ մեկ էլ` ֆանտաստիկա: Չէ... ինչո՞ւ մեկ-մեկ: Ֆանտաստիկա լաաավ էլ հաճախ է հանդիպում: Բայց դրա մասին չէի ուզում խոսել:
Ուզում էի ասել` մի՞թե իմ այդքան հայրենակիցներ ուղղակի վռնդվում են ուրիշ երկրներից: Մի՞թե դա նորմալ է, որ մարդուն ամոթանք են տալիս ու դուրս շպրտում որեւէ երկրից: Հիշում եմ դպրոցում երեխաների մի տեսակ կար: Ոչ թե չարաճճի, այլ ավելի շուտ` տարօրինակ (ամեն կերպ փորձում եմ խուսափել "դեբիլ" բառից): Այս տեսակը անդադար ինչ-որ չարություն էր անում, ասենք` աղմկում, դասատուն էլ մշտապես նկատողություն էր անում, ջղայնանում, հայհոյում, անկյուն կանգնացնում, նույնիսկ վիրավորում (օրինակ` "դեբիլ" ասում): Բայց երեխայի վեճն էլ չէր: Ինչքան իրեն "քֆրտում" եւ ստորացնում էին, էնքան ավելի հաճույքով էր նույն բանը անում: Եւ համալսարանում եւս: Արդեն չափահաս յեքա մարդիկ` ժպիտը դեմքներին տանում էին անվերջ ստորացումները եւ, օրինակ, "դեբիլ" բառը: Հիմա, որ նայում եմ դեպորտների մասին պատմող տաքսիստների դեմքի կարոտախտին, հասկանում եմ` սրանք նույն այն "տարօրինակ" երեխեքն են: Ու որ մի օր հետ գնացին` էլի դեպորտ են անելու: Ճակատագիրն է այդպիսին:
"Հասանք արդեն, էս թեյի խանութի մոտ պահեք, խնրում եմ":
"Ահա, մինիմալ: Բա, ընկեր ջան, տենց էլ հետո գնացինք Սեւաստոպոլ: Մի տարի հետո...":
"Ցտեսություն":
"Հաջող ախպեր ջան, էս վիզիտկեն վերցրու, տաքսի պետք լինի զանգի":

Նկարի աղբյուրը` http://armlur.am/302304/
No comments:
Post a Comment