Վերջին շրջանում քաղաքում անհանգիստ է: Ու ոչ միայն քաղաքում, այլ երկրում` ընդհանրապես: Փողոցներում մարդկանց կրակում են, սպանում, բռնաբարում եւ կողոպտում են: Ու ոչ միայն մարդկանց: Նաեւ` արձաններին:
Հայաստանում արձանները վտանգված են:
Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կա արձանների հանդեպ թուլություն տածող ինչ-որ խմբավորում,
որն ամեն հարմար պահ օգտագործում է` արձանները կողոպտելու, խոշտանգելու, հոշոտելու եւ... բռնաբարելու համար:
Արձանների նկատմամբ իրականացված հարձակումները ես մի պահ ուզեցի բացատրել դեմոգրաֆիկ ճգնաժամով: Այսինքն` մարդիկ այնքան են քչացել, որ գողերը, հանցագործները, այլեւ չունենալով բավականաչափ "աշխատանք", հարձակվում են արձանների վրա: Իսկ որոշ արձանների, չգտնելով այլ` բնական եւ կանացի տարբերակ, բռնաբարում են:
Սակայն իրականությունը հեչ էլ այդպես չէ: Հանցագործները հասցնում են եւ մարդկանց վնաս տալ, եւ արձաններին: Եւ այս երկրում այլեւս անվտանգ չէ ոչ արձանների համար, ոչ էլ մարդկանց: Կբռնեն, կսպանեն, կթալանեն ու նաեւ` կբռնաբարեն: Ու չեն էլ ուշադրություն դարձնի, որ դուք, օրինակ, արձան եք կամ մշակութային արժեք:
Եւ իրոք, լուրջ եմ ասում: Մենք ախր գիտենք ամենի մի մասը միայն: Իսկ ինչպե՞ս համոզված լինենք, որ ոչ մեկ գիշերվա ընթացքում չի խոշտանգում, օրինակ,... Մայր Հայրենիքը:
Այս ամենի մասին մտածելիս ես մի պահ սառեցի` թեյը ձեռքս պահած: Ինձ թվաց, որ արձանանում եմ, բայց բախտս բերեց: Լուսամուտից այն կողմ` հենց լվացքի պարանի վրա նստեց Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկը: Ես բարեհաջող շարժվեցի եւ ալյումինե գդալով խառնեցի թեյս:

Նկարի աղբյուրը` http://www.ayo2006.com/
No comments:
Post a Comment