Արդեն երկար ժամանակ է, ինչ մթնոլորտը խիստ աղտոտված է: Ավելի ճիշտ` ռադիոոլորտը: Ժամանակին ռադիոն բավականին առողջ կլիմա ուներ, մաքուր օդ եւ կոկիկ տեսք: Հեռարձակվում էր մեծամասամբ արեւմտյան ու ռուսական փոփ, ռոք, ջազ, տեղական փոփ, լավ հաղորդումներ էին լինում: Ռադիոն լավ եղանակ էր ստեղծում գրեթե բոլորի համար, բացի,
երեւի, որոշ սուբկուլտուրաների ներկայացուցիչների, օրինակ` ռաբիզների, դեդ մեթալ լսողների, ռեփերների: Երաժշտություն կար, որ ոչ միշտ էին հեռարձակում, որովհետեւ խսիտ սպեցիֆիկ էր, ոչ բոլորին հասկանալի:
Բայց, պարզվեց, այդքան էլ այդպես չէ:
Սուբկուլտուրան, պարզվեց, փոփ կուլտուրա է, մեծ մշակույթ, որի կրողները մեր քաղաքում եւ հավանաբար` նաեւ երկրում մեծամասնություն են կազմում: Խոսքս ոչ դեդ մեթալիստների, ոչ ռեփերների եւ ոչ էլ փանկերի մասին չէ, ու նամանավանդ` գոթերի: Էլեմենտար ռաբիզների մասին եմ խոսում: Այն օրվանից, ինչ հայտնվեցին որոշ ռադիոկայաններ, որոնք հեռարձակում են այս տիպի երաժշտություն եւ ընդհանրապես` կոնտենտ, միանգամից ակնհայտ դարձավ. ռաբիզը մեզ մոտ ենթամշակույթ չէ, այլ իսկական համատարած մշակույթ: Այս ամենին գումարվում է նաեւ ռուսական բլատնոյ շանսոնը` իր գողական ռոմանտիկայով ու դիլետանտ երգիչներով, եւ վերջ: Արդյունքը երկար սպասել չի տալիս: Մեր քաղաքի վրա կախված ռոդիոծածկը ողողված է ռաբիզով եւ կրիմինոգեն շանսոնով:
Մինչ ես սպասում եմ, որ եռա թեյնիկի ջուրը, մտքովս անցնում է, որ միգուցե սա ինձ համա՞ր էր բացահայտում: Այսինքն` մինչեւ այս ռադիոկայանների ի հայտ գալը նույնպե՞ս կարելի էր գլխի ընկնել, որ սուբմշակույթը իրականում մշակույթ է: Հավանաբար` դեր է ունեցել բնատուր լավատեսությունս: Ինչպե՞ս կարղ էր Ռադիո ջազ ունեցող քաղաքում այդպիսի մշակույթ լինել... մշակո՞ւյթ, թե՞ ենթամշակույթ: Ի՞նչ է ստացվում, հիմա, փաստորեն, անհրաժեշտություն կա անվանափոխելու պետական գերատեսչությո՞ւնը` Ենթամշակույթի նախարարությո՞ւն: Իսկ միգուցե արդեն անվանափոխվա՞ծ է: Այսինքն` համապատասխանում է ներկա վիճակի՞ն` Մշակույթի նախարարություն ռաբիսի եւ շանսոնի քաղաքում:

Նկարի աղբյուրը` http://rw6ase.narod.ru/000/rprl_p/wef_tranzistor.html
No comments:
Post a Comment