Ռուսերեն չիմանալը վտանգավոր է Հայաստանում: Ինչպես նաեւ վտանգավոր է համաշխարհային ինֆորմացիան կրող որեւէ լեզու չիմանալը: Ի նկատի ունեմ` եթե չլինեն "մեծ" լեզուները, փոքր լեզուների կրողները չեն կարող լիարժեքորեն ներգրավվել համաշխարհային մշակույթին:
Իսկ մեզ մոտ այդպիսի մի կոնֆլիկտ է ձեւավորվում:
Այլեւս կա մի սերունդ, որը չի տիրապետում այդ մեծ լեզուներից "ավանդականին"` ռուսերենին, եւ չի էլ տիրապետում այլ մեծ լեզվի, իսկ լավագույն դեպքում, տիրապետում է, ասենք, անգլերենի, բայց ոչ այն աստիճան, որ կարողանա հենց առաջին ձեռքից որակյալ գրականություն ստանալ, տեղեկատվություն: Կան, իհարկե, անգլերենի կատարյալ իմացողներ, բայց խոսքս հիմա այդ երջանիկների մասին չէ:
Այլեւս կա մի սերունդ, որը չի տիրապետում այդ մեծ լեզուներից "ավանդականին"` ռուսերենին, եւ չի էլ տիրապետում այլ մեծ լեզվի, իսկ լավագույն դեպքում, տիրապետում է, ասենք, անգլերենի, բայց ոչ այն աստիճան, որ կարողանա հենց առաջին ձեռքից որակյալ գրականություն ստանալ, տեղեկատվություն: Կան, իհարկե, անգլերենի կատարյալ իմացողներ, բայց խոսքս հիմա այդ երջանիկների մասին չէ:
Վերը նկարագրածս սերունդն ունի անչափ տաղանդավոր եւ կոլորիտային ներկայացուցիչներ, որոնց հետ, սակայն, մենք` որ ընդամենը 4-5 տարի ենք մեծ, հաճախ կոնֆլիկտային վիճակում ենք հայտնվում: Օրինակ` ութսունականներին ծնված, ռուսերեն իմացող եւ հետեւաբար` սովետառուսական մշակույթի խոշոր չափաբաժին կրող մեկը կարող է հավեսով մեջբերում անել ինչ-որ ռուսական մուլտից, ասենք` и то и другое, и можно без хлеба: Իսկ այդ նոր սերնդի թեկուզ եւ կիրթ ու դաստիարակված ներկայացուցիչը լավագույն դեպքում կճպճպացնի աչքերը, վատագույն դեպքում` կպահանջի հայերեն խոսել կամ իրեն թարգմանիչ տրամադրել եւ շատ էլ հնարավոր է, որ կդիմի ԱՄՆ դեսպանատուն` քաղաքական ապաստարան ստանալու համար: Եւ ահավորն այստեղ այն է, որ նշված ինդիվիդը չի կարող քեզ նմանատիպ որեւէ մեջբերմամբ զարմացնել այլ լեզվով կամ այլ մուլտից: Կրկնում եմ` խոսքս նաեւ անգլերեն չիմացողների մասին է: Ամերիկա, Անգլիա, անգլերեն, անգլիական թեյ: Հնդկական: Չէ, այնուամենայնիվ` բաժակիս մեջի այս հեղուկն իսկական կամուրջներ է ստեղծում քաղաքակրթությունների միջեւ: Դե բրիջ օֆ սիվիլիզեյշնս, այո:
Բայց վերադառնանք վտանգներին:
Նշածս մուլտֆիլմային-աշխարհընկալային-մենտալիտետաստեղծ-մշակութային անջրպետը դեռ ողջ վտանգը չէ: Վտանգն ավելի լուրջ է եւ նյութական:
Ցավոք, հնարավոր չէ որեւէ մասնագիտության բնագավառում լուրջ մասնագետ դառնալ միայն հայերենի կամ որեւէ այլ` մեկ լեզվի իմացությամբ: Սակայն, այնուամենայնիվ` առավելեւս հայերենի դեպքում դա շատ քիչ է հավանական: Քանի՞ մասնագիտական գրքեր կան ցանկացած առարկայի վերաբերյալ, ու քանի՞սը, օրինակ, ռուսերենով: Իսկ մեր այդքան սիրելի կրտեր սերունդն իր կրթությունը ստիպված է լինում ստանալ միայն հայերենով, լինել շատ գրագետ հայախոս մարդ, բայց, ավաղ, շատ փոքր գիտելիքներով... Ու դա է նաեւ հիշատակածս կոնֆլիկտի բաղկացուցիչ մասերից մեկը` կա որակավորումների լուրջ տարբերություն ռուսերեն կամ այլ լեզու իմացողների եւ չիմացողների միջեւ: Այնպես որ` ոմանց նացիոնալիզմը մի կողմ դրած, պետք է սովորել եւ տիրապետել այլ լեզուների, իսկ եթե հանգամանքների բերումով ամենահեշտ յուրացվող լեզուն ռուսերենն է, չարժե դա անտեսել ի հեճուկս քաղաքական կարծրատիպերի:
Նկարի աղբյուրը` http://www.10-walls.com/multfilmy/5196514-vinni-puh.html
No comments:
Post a Comment