Ինձ թվում է, քսաներորդ դարի մարդկանց երազանքն այսօր արդեն կատարվել է: Մարդը ճանապարհորդում է տիեզերքով մեկ, անցնում այլ համակարգեր, պտտվում տարբեր մոլորակների շուրջ... մենք կամաց-կամաց, բայց անդադար լցնում ենք տիեզերքը մեզնով, եւ շատ հավանական է, որ ինչ-որ տեղ, ասենք, Կշեռքի համաստեղությունում, որեւէ երկնաքարի կամ մոլորակի վրա իրար ձեռք բռնած զբոսնում են Ֆրենկ Սինատրան եւ Մերլին Մոնրոն: Իսկ նրանցից
քիչ հեռու, հնարավոր է, միմյանց հետ են զրուցում ոմն Անդրանիկ Մնացականյանն ու Զուբաբե Յայա Մամադուն:
Շատ է խոսվում այն մասին, որ մարդու միտքը նյութական է, որ ցանկացած միտք ազդակ է` ուղարկված տիեզերք եւ այլն: Ընդունելի վարկած է, եթե հաշվի առնենք նաեւ, որ մտքի` հստակ էլեկտրամագնիսական ալիք լինելու փաստը ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ապացուցել է: Սակայն գրեթե չի խոսվում մեծ, հզոր, ուժեղ ալիքների մասին: Հիմա աշխարհի ինֆորմացիայի գերակշռիր մասն անցնում է տիզերքով, արբանյակներով: Դուք կարդում եք այս տեքստը, իսկ այն ձեզ մոտ է եկել, հավանաբար, որեւէ արբանյակից անդրադարձվելով եւ մոլորակի կեսը պտտվելով: Էլ չեմ խոսում հեռուստատեսության, հեռախոսակապի եւ ընդհանրապես` գրեթե ամեն ինչի մասին: Պատկերացնո՞ւմ եք, կարող եք հեռախոսով խոսել, ասենք, Ռուսաստանում կամ Ամերիկայում գտնվող ձեր հարազատի հետ, եւ այդ խոսակցությունը, բացի Երկիր մոլորակից, կուղեւորվի նաեւ անսահման հեռուն, եւ չի բացառվում որ մի օր այն որեւէ կերպ որեւէ տեղ կնյութականանա:
Իսկ միգուցե այսպիսով նաեւ անմահության գաղտնի՞քն է բացահայտված: Եթե առաջ խիստ կասկածելի էր, որ մարդու հոգին կարող է մահից հետո դուրս գալ տիեզերք եւ ապրել այնտեղ, ապա այժմ հարյուրտոկոսանոց փաստ է, որ մարդու գրեթե ողջ գործունեությունը պահպանված է տիեզերքում, մենք այնտեղ ենք` մեր մանկական լուսանկարներով, չաթերով, հեռախոսազրույցներով եւ մտքերով հանդերձ: Եւ միգուցե իմաստ ունի ստեղծել նոր ուսմո՞ւնք: Կարգախոսն էլ` "Կատարիր բարի գործեր այս կյանքում, որպեսզի հետ գան քեզ քո լավ գործերը այն կյանքում": Հմմմ, կարծես այսպիսի մի բան արդեն եղել է, չէ՞: Ժամանակն է երկրորդ բաժակ թեյը պատրաստել:

Նկարի աղբյուրը` http://www.wallsgeneration.ru/photo/371/zvezdnoe-nebo.html
No comments:
Post a Comment