Մարդկանց հասկանալու համար անհրաժեշտ է քաջություն ունենալ սեփական ես-ը ճանաչելու համար։ Ահա այսպիսի մտքեր եւս հաճախում են ինձ՝ թեյի սիրահարիս, երբ դրսում մռայլ եղանակ է, իսկ բաժակի մեջ մնացած պու-էրն էլ մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Իհարկե, կարելի է վեր կենալ եւ նորից լցնել բաժակը, բայց ուղեղիս մեջ հայտնված միտքը ստիպում է
դեռ մնալ համակարգչի առաջ եւ հայացքով ինչ-որ բան փնտրել պատուհանից այն կողմ։ Միգուցե սպասում եմ Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկի՞ն։
Բայց իրոք։ Ինչքան լավ ես ճանաչում ինքդ քեզ, այնքան ավելի հեշտ է ճանաչել շրջապատի մարդկանց։ Թեկուզ անծանոթ։ Այ, օրինակ, կարող ես կանգնած լինել սուպերմարկետի հերթում եւ նկատել, որ ինչ-որ մեկը շփոթված է, տեղը չի գտնում, ճակատին քրտինք է գոյանում, ագրեսիվ է եւ շտապում է ինչ-որ տեղ այն աստիճան, որ քիչ է մնում քայլի կանգնած տեղը։ Հիշո՞ւմ եք դպրոցում կամ բանակում՝ քայլոոոով, մարշ։ Այ այդպես։
Եւ սկսում ես հասկանալ այդ մարդուն, որ ընդամենը զուգարան է ուզում, որ պատրաստ է թողնել ողջ գնումները, գրողի ծոցն ուղարկել ամենքին եւ վազել մոտակա սանհանգույցը։ Ինչպես եւ դու, եթե լինեիր նրա տեղը։
Եւ շատ այլ դեպքեր եւս։ Օրինակ՝ երբ մեկը ստում է կամ դատարկ խոստում տալիս՝ վաղը կզանգեմ։
Մարդիկ մոռանում են, որ նման են իրար։ Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մեկին ստել են՝ ասելով, որ վաղը կզանգեն։ Եւ ինչ-որ մեկը, ով փորձում է նույնպես խաբել՝ ասելով, որ վաղը կզանգի, պետք է հասկանա, որ դիմացինին այդ վիճակը հասկանալի է, նա կարդում է դեմքի մնակնների միկրոխաղերը, ձայնի նանոտատանումները, շարժումների անըմբռնելի անվճռականությունը։
Մարդիկ նման են։ Իսկ որոշ բաներ անում են ամբողջովին միանման։ Կարելի է ուղղակի հասկանալ դա, ընդունել եւ սեփական պրիզմայով բավական մեծ ճշգրտությամբ կարդալ շրջակա աշխարհի մարդկանց։
Իսկ ինչի՞ համար է պետք քաջություն ունենալ։ Հիմարությունից չվախենալու։ Մարդիկ սովորություն ունեն՝ ամբողջ օրը սրա-նրա մասին ասելու՝ այ քեզ հիմար, հլը ինչ ապուշ բան արեց։
Իսկ ինձ մոտ հարց է առաջանում՝ որտեղի՞ց գիտեք, որ դա հիմարություն է։ Աաաա, սեփական փորձի՞ց։

Նկարի աղբյուրը՝ http://www.adme.ru/articles/5-zakonov-gluposti-596405/
No comments:
Post a Comment