Monday, March 23, 2015

Մարդկային խմբերը, Մարսը եւ իմպոտենտը

Մարդկային խմբերը զարմանալի են։ Եթե մի տեղ, ասենք, հազար հոգի հավաքվի, անպայման մեջները կգտնվի երաժիշտ, խառատագործ, իմպոտենտ, արտասահմանցի եւ միգուցե՝ նաեւ գրող։ Եթե լինի մարդկանց հինգ հազար հոգանոց խումբ, ապա ի հայտ կգան բազմաթիվ այլ տարրեր, ընդհուպ՝ հանցագործներ։ Տասը հազար հոգանոց մարդկային խմբում կլինեն արդեն
ակնհայտ այլանդակներ, սակայն առաջ եկած կլինի որեւէ իրավապաշտպան մարմին, որը կփորձի փրկել նույնիսկ ամենաայլանդակին։
Հետաքրքիր է։
Սա, երեւի, հենց այն է, ինչով զբաղվում են սոցիոլոգները, ուսումնասիրում են, դիտարկում են սոցիումը՝ որ տեսակից որքանի մեջ քանի հատ է լինում։
Իսկ ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն յուրացնել, գաղութացնել այլ մոլորակներ։ Կգնան, օրինակ, հազար հոգով, ասենք, Մարս, ու կպարզվի, որ հետները տարել են գրողի, երաժշտի, խառատագործի, արտասահմանցու եւ հնարավոր է նաեւ՝ իմպոտենտի։
Լավ է, հիմա կարծես 100 հոգով ենք գնում՝ 50 տղա եւ 50 աղջիկ։ Հավանաբար՝ հեշտ է ընտիր կազմ հավաքել, եթե կազմը փոքր է։ Ինչպես ֆուտբոլային թիմի դեպքում։ Երբեւէ տեսե՞լ եք, որ որեւէ թիմում խառատագործ խաղա․․․ չնայած՝ հայ ֆուտբոլասերները ինչ ասես, որ չեն տեսել դաշտում։ Նույն այդ խառատագործազուրկ ֆուտբոլային թիմերում, սակայն, չափից շատ են հանդիպում արտասահմանցիներ, իսկ թեյի սիրահարների մասին տեղեկություններ չկան։

Ինձ թվում է, որ նույնիսկ 10 հոգանոց խմբի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր անտարբեր չեն թեյի հանդեպ։ Չէ՞ որ թեյը պոպուլարությամբ աշխարհում երկրորդ ըմպելիքն է՝ ջրից հետո։ Երրորդ տեղում, ի դեպ, գարեջուրն է։

Նկարի աղբյուրը՝ http://www.factroom.ru/facts/30883

No comments:

Post a Comment