Ապոկալիպսիսից արդեն հարյուր տարի է անցել: Հաճախ եմ խոսում ապոկալիպսիսի մասին, բայց ինչպե՞ս կարող է մարդ հակում չունենալ ապոկալիպսիսի թեմային, եթե փոքրուց "մեծացած է" Եղեռնի պատմություններով, Սովետի փլուզման ժանգով: Երկրորդը մի կողմ եմ ուզում թողնել այսօր, բայց առաջինի մասին մի քիչ կարելի է խոսել:
Ի՞նչ ենք մենք անում ապոկալիպսիսից հարյուր տարի անց: Երաժշտություն լսում, տանը նստած թեյ խմում եւ նայում լուսամուտից դուրս, բլոգ գրում, տեղ գնում, աշխատում, ապրում: Իսկ ի՞նչ էին անում, ասենք, ամերիկացիները ապոկալիպսիսի ժամանակ: Ճիշտ է` համաշխարհային պատերազմ էր, բայց մարդիկ հիմնականում իրենց տանը նստած երաժշտություն էին լսում, թեյ խմում, նայում լուսամուտից դուրս, նոթատետրեր գրում, տեղ գնում, աշխատում, ապրում: Իսկ մեզ մոտ` Հայաստանում, տեղի էր ունենում ապոկալիպսիս:
Հիմա էլ է այն տեղի ունենում: Տնից տեղից հեռու` Աֆրիկայում, օրինակ: ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՆ ՎԱՅՐԵՐ, ՈՐՏԵՂ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ: Միգուցե պատմությունը ա՞յլ հունով ընթանար, եթե նույն ամերիկացիները այդքան անհոգ չնայեին իրենց լուսամուտներից: Իսկ միգուցե պատմությունը հիմա նո՞ր հունով կընթանա, եթե ես դադարեմ այդքան անհոգությամբ ըմպել թեյս:
Մտնել որեւէ գյուղ, սպանել բոլոր բնակիչներին, ողջ մնացածներին տանել ստրկության, տանջել, ստորացնել. ինչ-որ կրոնական, ռազմավարական կամ այլ հիվանդ ու հիմար դրդապատճառներով: Իսկ այդ ընթացքում դուրս կգա նոր iPhone-ը, Ռիանան նոր հոլովակ կթողարկի, Հոլիվուդում ինչ-որ կինո կնկարվի հումանիզմի մասին, Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկն էլ կգա կնստի իմ լվացքի պարանի վրա` ընտրելով այդ վայրը որպես ամենախախաղաղը 17-րդ շենքի բոլոր լվացքի պարանների թվում:
Ասել եմ ուզում, որ մենք` մարդիկ, մարդկությունը, հասունանալու կարիք ունենք: Ժամանակն է արդեն հաղթահարելու ապոկալիպսիսը մեր մոլորակում եւ գնալու այլ մոլորակներ: Չէ չէ, միայն թե` ոչ ապոկալիպսիս անելու համար: Միայն թե պետք է վերջին` վճռորոշ քայլը անել մեր սեփական մոլորակում: Ի՞նչ քայլ: Այնպիսին, ինչպիսին դեռ ոչ ոք չի արել: Օրինակ` մտնել որեւէ գյուղ ու բոլորին բաժանել Ռիանայի ալբոմից, չսպանել, չտանջել, գերության չտանել եւ ուղղակի անցնել հաջորդ գյուղը, ասենք` գյուղապետարանին այֆոն նվիրելու:

Նկարի աղբյուրը` http://fototelegraf.ru/?p=52271
No comments:
Post a Comment