Wednesday, December 28, 2011

«Լարման գրասենյակ» (Melomania 5)

Այնտեղ միշտ բիթն է, այնտեղ միշտ մեղեդին է, այնտեղ միշտ ծուխն է, այնտեղ են մարդիկ, որոնք սիրահար են երաժշտության ու կարգին խմիչքի:
 Այցելուն, որ մտավ «Մելոմանիա» մշտական հաճախորդ չէր, սակայն նրան կճանաչեին ներսում, եթե չլինեին հսկայական ակնոցներն ու գլխի կեսը կուլ տված լայնեզր գլխարկը: Հարցն այն է, որ ճանաչելուց հետո երևի կսկսեին հերթով ջարդել շշերը նրա ոսկրոտ վերջույթին: Նա մտավ ներս, մոտեցավ առաջին պատահած մատուցողին ու խնդրեց ուղեկցել իրեն տնօրենի մոտ: «Ինձ սպասում են»,-ասաց նա մատուցողին` ավելորդ հարցերից խուսափելու համար:


Կորպորատիվ համերգներին մասնակցելը քիչ փող չի բերում: Գործակալը պայմանավորվում է ինչ-որ կազինոյի կամ այլ զվարճազավեշտահրճվանքային հաստատության հետ, պայմանավորվում ելույթի մասին, համաձայնեցնում գումարը հաստատության մենեջերի կամ տնօրենի հետ ու զանգահարում իր աստղին` «Համերգ ա կպել, չորս երգ` 1000-ը մերն ա»: Սակայն իրականում գործակալը հրճվանքազավեշտազվարճալի հաստատության տնօրենի հետ պայմանավորվել է չորս երգի համար 5000 ԱՄՆ դոլար, բայց ասում է իր աստղին 1000, իսկ տնօրենից ստանում ընդամենը 2000: Մնացած երեք հազարը մնում է հարկային հաշվատվություններում գրանցված մի թիվ, որը նյութականացված վիճակով ապահով պահվում է տնօրենի սեյֆում: Իսկ գործակալն իր ու աստղի վաստակած գումարից վերցնում է  երկու հարյուրր դոլար, քանի որ իրենց պայմանագրում կա 20 տոկոսի մասին մի կետ, որն անհընար է շրջանցել: Աստղը մնում է ութ հարյուր դոլար եկամտով, ինչը վատ չէ, եթե հաշվենք...
Եկենք հաշվենք մանրամասն:
Կենտրոնի բակերից մեկում դեռ հիշում են այն պատմությունը: Դա պատմություն է մի երեխայի մասին, ով սովորում էր կողքի երաժշտական դպրոցում ու սպանում բակի տարեցներին: ՀՀ Քրեական Օրենսգրքում չկա հոդված ձայնալարերի տատանման միջոցով մեկ այլ անձի կյանքից զրկելու մասին, սակայն այդպիսի կետի կարիք իրականում կա, քանի որ աստղը դրա վարպետն էր իր մանուկ հասակում:
Ու թեպետ անցնում էին տարիներն ու մարդկանց մահու չափ տանջելու վարպետությունը հաղթահարվում էր լավագույն վոկալիստների ու լավագույն ուսուցիչների քրտնաջան միջամտության շնորհիվ, աստղը շարունակում էր մնալ վտանգավոր անձնավորություն, քանի որ աչքերում նրա անսահման սեր կար երաժտության ու երգի հանդեպ ու այդ կիրքը բնավ հնարավոր չէր կասեցնել:
Առաջին անգամ աստղը երգեց ի լիս հանրության տասնվեց տարեկան երկու ամսեկան ու քսան օրեկան հասակում, ու օրն այդ եղավ ճակատագրական «24 ժամ» ռադիոկայանի համար, որի եթերով էլ հնչել էր աստղի երգը: Անհասկանալի պատճառներով շարքից դուրս էր եկել կենտրոնական վահանակը, սնուցման բլոկը սկսել էր անկանոն լիցքեր փոխանցել բարդ սարքավորումներին, եթերը դուրս էր եկել վերահսկումից, միացվել էին հին ձայնագրություններ, հարցազրույցներ ու մենախոսություններ, որոնցից առավել եթերում մնացել էր մեկը` «...յանի տիրոջ մերն ու ... տամ էդ ...յանի գլխին» գերիշխող արտահայտություններով:
 Այդ խայտառակության պատճառով «24 ժամ» ռադիոկայանը լուծարվեց, նրա սեփականատեր հարգարժան պարոն Իսմաիլյանը կախվեց անդրավարտիքներից հյուսված պարանից, իսկ աստղի երգը կապվեց լուրջ քաղաքական հավակնությունների հետ և նրան ճանապարհ տրվեց դեպի հեռուստատեսություն., քանի որ մեր երկիրն ամենադեմոկրատիկ երկիրն է բոլոր գոյություն ունեցող դեմոկրատիկ երկրներից ու այստեղ արվեստը միշտ պետք է կրի իր մեջ ընդդիմադիր գծեր, քանի որ դա այնքան դեմոկրատիկ է:

Անցան էլի տարիներ ու աստղը սկսեց երևալ եթերում, երբեմն նույնիսկ լսվել, իսկ համերգների ժամանակ նույնիսկ կատարել կենդանի ձայնով` հատուկ սուր զգացումների սիրահարների համար: Նրա կիրքն անմար էր, նրա սերն անզուսպ ու չէր անցնի մի պահ անգամ, որ նա չմտածեր Մեծն Երաժշտության մասին ու չուզենար ուրախացնել մարդկանց նոր կատարմամբ: Բնածին ունիկալ կամային հատկությունները նրա մոտ բախվում էին տաղանդի իսպառ բացակայության հետ ու պայքարում այդ հաղթում էր միշտ կամքը, քանի որ տաղանդը նրբագույն հատկություն էիսկ բացակայությունը դրա փխրուն մի արատ:
Նա երգում էր, քանի որ պետք է երգեր, քանի որ այդպես էր նրա մեջ խոսում երակներով հոսող արյունը, իսկ հոգին ուղղակի ճչում էր դրա մասին, իսկ նախախնամությունը պարտադրում` դու ԵՐԳԻՉ ես:

Գործակալի կատարած փոքրիկ մեքենայությունը, շանտղայությունն ու պարզապես սրիկայությունն այս պարագայում արդարացված է, քանի որ ձեռք բերել համաձայնություն այդպիսի աստղի ելույթի համար հեշտ գործ չէ ու պահանջում է յուրահատուկ նրբություններ, ինչպիսինն են օրիկնակ պատրաստվածությունը էքստրեմալ համարներին, անվտանգության համակարգի հուսալիությունն ու բժշկական շտապ օգնության տրամադրումը (ծայրահեղ վատ հետևանքների համար):
Ուստի, գործակալը, առանց խղճի խայթ զգալու, հաշվեց ու տվեց աստղին 800 դոլարը, իրեն վերցրեց 200-ն ու ասաց.
-Տաս րոպեյից սկսվում ա ելույթդ` չվախենաս, լավ կանցնի...
-Ինչպես միշտ,-տխուր ասաց աստղը,-չնայած ես ունեմ էսօր նոր երգ ու եթե լսարանը պահանջի, ես այն անպայման կկատարեմ:
Աստղը նման էր երեխայի: Իր մեծ ու փայլուն աչքերով նա տեղով հույս էր առկայծում: Բայց նման էր նաև ամերիկյան ֆիլմի մեջից փախած հոգեկան հիվանդի, որ հավատում է, թե իր կողմից մորթված երեխաները դեռ ողջ են ու լոգանք են ընդունում հարևանի տանը (հարևանին նույնպես նա է մորթել):
Խոսքերն ավելորդ էին ու գործակալը սահմանափակվեց ընկերաբար նրա ուսին խփելով: Պատկերի ամբողջականությունը կզարդարեր նաև խորը հոգոցը, բայց գործակալը դրանից խուսափեց` մարտական ոգին չգցելու համար:
Գործակալի հեռանալուց հետո, սակայն, պատահեց այն ինչ չէր սպասում աստղը ու չէին սպասում նաև գործակալն ու մանավանդ զավեշտազվարճահրճվանքային հաստատության տնօրենը:
Մեկը ներս մտավ առանց թակելու: Նա երկար մոխրագույն անձրևանոցով էր, որի փեշերը հասնում էին գետնին:
-Դու՛,-ասաց նա աստղին,-վե՛ր կաց:
Աստղն արդեն իր վրա էր քաշում բեմական հագուստն ու, տեսնելով անկոչ հյուրին, շփոթվեց, խճճվեց նեղ փայլուն տաբաթի մեջ ու ընկավ գետնին:
-Դու՛,-հանգիստ կրկնեց անծանոթը,-վեր կաց:
-Մամա~…,-վախեցած շշնջաց աստղը, քանի որ բարձր խոսալ նա այլևս չէր կարող:
-Վե՛ր կաց, դե՛,-շարունակում էր իրենն ասել անձրևանոցով հյուրը:
Ատղը փորձեց ոտքի կանգնել: Դա ստացվեց երկրորդ անգամից: Նա կանգնեց` փայլուն ու նեղ շալվարը հագին, ծուռ ոտքերը դողացնելով ու ձեռքերով անընդհատ շոյելով մերկ իրանը` կարծես մրսում էր և ուզում էր տաքանալ, կամ ամաչում էր և ուզում էր ծածկվել:
-Արի՛ հետս,-ասաց հյուրն ու դուրս եկավ սենյակից,-արի՛, արի՛, մի ամաչի՛ր,-ասում էր նա:
Աստղը դողում էր վախից ու ցրտից միաժամանակ և դա իսկական հզոր դող էր ու նրա մարմինը ցնցվում էր: “Արի՛, արի՛”,-լսում էր նա կարգադրությունը: Անծանոթը վարժ կողմնորոշվում էր շենքում և տարավ ուղիղ դեպի ելքը, մի պահ նայեց նրան, նրա մերկ մարմնին, ապա խոշոր փաթիլներով տեղացող ձյանն ու որոշեց` «Կդիմանա»:
Նրանք քայլեցին քսան-քսանվեց մետր մինչև հասան անծանոթի մեքենային, և ի մեծ զարմանք աստղի, նրան ոչ թե նետեցին բեռնախուցը, այլ տեղ տրամադրեցին մեքենայի սրահում:
-Գնացի՛նք,-ասաց անձրևանոցով մարդը վարորդին: Մեքենան հեռացավ զվարճախինդուծիծաղային հաստատության բակից` ընդառաջ գնալով թթվածնի օքսիդի բյուրեղացած զանգվածներին:



Մեքենան կանգնեց քաղաքի մյուս հատվածում, ու ողջ այդ ընթացքում աստղը չէր հանել ոչ մի ձայն ու հասցրել էր մտածել մահվան բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնք հայտնի էին իրեն: Վարորդն ու անձրևանոցով մարդը տարան նրա դողացող մարմինը վերելակի մոտ, սպասեցին սառը միջանցքում, մինչև կգա վերելակն ու հետո երեքով բարձրացան ուղիղ կտուր: Աստղը երևի կսատկեր ցրտից, եթե վարորդը չտար նրան իր բաճկոնը:
«Մերսի»,-արտաբերեց աստղը:
-..ես համերգ ունեի հիմա,…ու երևի ուշացա…բայց դա կարևոր  չէ, եթե ինձ բաց թողնեք, ես ոչ մի բան ոչ մեկին չեմ ասի...
-Դու սենց թե նենց չես ասի,-հայտարարեց անձրևանոցովն ու երկար դադար պահեց: Սարսափելի ու սպառնագին դադար,-դա քո շահերից չի բխի,-ավելացրեց նա ու գրպանից մի բան հանեց:
-Ա…,-ուզեցավ ճչալ աստղը, սակայն խորհրդավոր առևանգիչը սաստեց նրան` «Սսս!!!»:
Նրա ձեռքերում հայտնվեց մի փոքրիկ մեխանիզմ: Դա նման էր երաժշտական տուփիկի կամ նման մի բանի: Փոքրագույն շարժումից անգամ նա շատ խորը և ոսկեհունչ ձայն էր արձակում:
-Անունս Սամվել ա,-վերջապես ներկայացավ անձրևանոցովը,-իսկ սա հսկա Խաչն ա: Մենք «Մելոմանիա»-ից ենք: Լսե՞լ ես գոնե:
Աստղը շարժում արեց գլխով:
-Չեմ հասկանում` քո նմանները որտեղից են ընդհանրապես լույս աշխարհ դուրս պլստում, բայց ես ձեզանից զզվում եմ, արա՛, զզվում:
-Մի՛...մի՛ սպանեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ...ես ձեզ համար կերգեմ,-լացում էր աստղը,-ես ողջ կյանքս ձեզ համար կերգեմ...
-Կերգես, բա ինչ կանես,-ասաց Սամվելը,-ես խոստացել եմ, այ խև, որ քո նմաններին չեմ վերացնելու... ես ձեր նմաններին բուժելու եմ:
Նա նայեց աստղի աչքերին: Սև ու խորը աչքերը կախադում էին: Աստղը զգաց որ կախված է այդ մարդուց:
Սամվելը մոտեցրեց ձեռքը նրա ականջին:Մատների արանքում շողշողաց մետաղական մեխանիզմը: Նրա թավ հնչյունները  նվագում էին միջնադարյան հասարակ մի մեղեդի: Ամեն հնչյունը կատարյալ էր ու համադրությունն էլ դրանց ներդաշնակ էր: Ձյան անսովոր խոշոր փաթիլները մեղմ սահում էին հնչյունների միջով: Այդպիսի փաթիլների տակ թվում է, թե ինքդ ես բարցրանում, այլ ոչ թե նրանք են իջնում:Աստղը քնեց` առանց զգալու ցուրտը:

Բաճկոնի մեջ փաթաթված մարմինը դրեցին հետևի նստատեղին:
-Շուտ հետ կգա՞,-հարցրեց Խաչը:
-Վաղը կամ մյուս օրը,-պատասխանեց Սամվելը,-հասցեն գիտե՞ս սրա:
Խաչը գլխով արեց ու քշեց:
-Ոչինչ, ոչինչ...սրանց խելքները լարելուց ես չեմ հոգնի,-կրկնում էր Սամվելը ճանապարհին,-այ հիմա սա իսկականից կերգի: Հո չի երգի....այ դա երաժշտություն կլինի...



Մատուցողը ցույց տվեց Սամվելի դռան տեղը: Նա մոտեցավ դռանն ու կարդաց նրա վրա` «Լարման գրասենյակ»: Ներսում մարդիկ կային: Խոսում էին: Ձայներից մեկը Սամվելինն էր, նա ճանաչեց այդ ձայնը:
-...դե, պարոն նախարար, ամեն ինչ չի, որ ռիթմով կարելի ա կարգավորել...
-Բայց էս նախագիծն ու մաքսային նոր օրենքները ես ուզում եմ, որ լինեն դասական ռիթմերի մեջ, փորձենք օրինակ անցկացնել առաջին նախագիծը Թուրքական մարշի տակ...
-Ցավդ տանեմ, պարոն նախարար ջան,-ծիծաղը զսպելով ասում էր Սամվելը,-որ անձնականդ էդ ռիթմերով դզեցի, հո չի նշանակում որ գործերդ էլ պիտի դզեմ-փչեմ: Ինձ կներես, բայց ես էդ քո քաղաքականության մեջ մտնողը չեմ..
Դա ասելով նա բացեց դուռն ու մեջքին բարեկամաբար հարվածելով դուրս հրավիրեց նախարարին: Վերջինս ցանկանում էր անդադար առարկել, սակայն ստիպված եղավ հեռանալ` չմոռանալով սակայն ասել «շնորհակալություն»:
Սամվելը դարձավ աստղին՞
-Ա...եկել ես...
-Կանչել էիք, ես էլ եկել եմ...
-Լավ ես արել:
-Ի՞նչ ա եղել հետս, ի՞նչ:
-Ի՞նչ ա եղել որ,-հետաքրքրվեց Սամվելը:
-Ախր..ախր...ես ես հիմա...
-Հը՞, հիմա որ երգում ես ագռավները չե՞ն հավաքվում լուսամուտիդ տակ:
-Ես հիմա հաճույք եմ ստանում երգելուցս...դա երևի հնարավոր բան չէ, բայց ես հիմա տեսնում եմ երաժշտությունը, ես այն զգում եմ, ես հիմա ԵՐԱԺԻՇՏ եմ...
Սամվելը հպարտ ժպիտով նայում էր նրան:
-Իսկ կուզենա՞ս զգալ դա...դե...ասենք մի երկու-երեք միլլիոն անգամ ուժեղ:
Աստղի դեմքի արտահայտությունը հուշեց` իհարկե այո:

Սամվելը բացեց սենյակի մյուս մասում գտնվող դուռը: Այն տանում էր դեպի նկուղ: Չափազանց խորը և չափազանց մութ նկուղ:
-Վերցրու՛, լուսարձակ ա,-ասաց Սամվելը` ինչ-որ բան խցկելով երգչի ձեռքը:
Նրանք սկսեցին իջնել: Հետո երևաց խավար մի լույս, ինչ-որ տեղ հեռվում ու զգացվեց շարժվող մի բանի առկայություն:
-Հիշու՞մ ես ձեռքիս մետաղական խաղալիքը:
-Դա ես դժվար թե մոռանամ,-պատասխանեց երգիչը:
-Դե ուրեմն նայիր` դրա մեծ տեսակը:
Երգիչը մեխվեց տեղում: Իրոք որ: Դա հսկա էր ու դա մեխանիզմ էր ու դա աշխատում էր: Նրա օղակները գալարվում էին, իսկ ամեն կողմից նրան էին միացված բազմաթիվ հաստ ու բարակ մալուխներ:
-Քաղաքի մասշտաբի համար էնքան էլ մեծ չի,-բացատրեց Սամվելը,-հազիվ եմ պահում  ռիթմը:
Երգիչը հիացած նայում էր այդ տեխնիկական հրաշքին:
-Փաբս էլ սրա շնորհիվ մրցակից չունի,-շարունակում էր Սամվելը:,- Քո համար էլ սյուրպրիզ ունեմ:
Նա մոտեցավ մեխանիզմին, մի քանի ցատկ կատարեց գալարվող օղակների վրայով ու երկաթի մեջ մի դուռ բացեց:»Արի էստեղ»,-ասաց նրան:
-Վերջին անգամ էստեղ  մեր ռոք աստղն ա մտել...մի վախեցիր, նա այստեղ չի մահացել, նա ուղղակի զգացել ա այն, իսն կզգաս դու հիմա: Ի դեպ... նա իրականում չի էլ մահացել:
Երգիչը մտավ դռնով ներս ու հայտնվեց մութ խցում:
-Հիմա մի քիչ մութ կլինի, բայց դու սրա մասին չես փոշմանի:
Ու փակեց դուռը:
Հինգ րոպե անց երգիչը լույս աշխարհ եկավ ամենակարևոր բեմերից մեկում: Տոնին մնացել էին հաշված ժամեր ու մարդիկ ինքնամոռաց պարում և ուրախանում էին գլխավոր հրապարակում: Երգչին դիմավորեցին մեղմ ծափահարություններով ու բուռն սուլոցներով: Ու մինչ բեմ էին շտապում ոստիկանները` հեռացնելու անարդարությունը, նա սկսեց երգել, ու ձայնը նրա ավելի մեղեդի ուներ քան հինգ ֆիլարմոնիկ նվագախումբ իրար հետ վերցված ու մեղեդին այդ ուներ այնքան բիթ, որ մարդիկ սկսեցին ճոճվել, օրորվել ու պարել:

Սամվելը նայում էր այդ ամենին հեռուստացույցով ու հպարտանում.
-Իմ սարքածն ա է, իմը: Պապուս պապը դաշնամուր լարող ա եղել, պապուս հերը դաշնամուր սարքող ա եղել, պապս կոմպոզիտոր ա եղել, հերս դիրիժոր ա եղել, ես էլ....ես էլ «Մելոմանիա» ունեմ...
Դուռը ծեծեցին:
-Ո՞վ ա Խաչ,-հարցրեց նա:
-Երևի էն գրողդ...էլի եկել ա,որ ուղեղը լարես...
Սամվելը սկսեց հռհռալ ու ձեռքով նշան անել` բացի, բացի թող գա:


P.S.
-Արա, այ անասուն,.... քու տիրոջ մերը, ու՞ր ա, արա, փողերս, ու՞ր ա, արա, փողերը: Թողիր թռար այ ... բա ո՞վ ա փողերը հետ տալու:
-Կներես ապեր, երևի սխալ ես զանգել, ես մի հոգու էին պարտք 800 դոլար, տվել եմ, քեզ երևի չեմ ճանաչում...
-Ի...ի...., չկախես հեռախոսը արա, ո՞նց թե...արա բա փողերը՞:
Լսվեցին ազդանշանները:
«Քու մերը:»
Գործակալը նյարդացած կրծում էր ձեռքերի եղունգները ու պատրաստ էր կրծել նաև ոտքերինը, եթե առաջինները սպառվեին:

«Այ քեզ բան, այ քեզ բան...հիմա ի՞նչ եմ անելու, ի՞նչ եմ անելու...»:
Հեռախոսը զանգեց: Դիսփլեյը փայլեց սարսափելի համարով: Բարձրախոսի միջից լսվեց փորձանքի կատաղած ձայնը.
-Ու՞ր ա իմ 5000 դոլարը, արա: ԱՐԱ՛, էս քաղաքում ինձ ոչ մեկ չի քցել հլը, ԱՐԱ՛:

Monday, December 19, 2011

Baby

Հյուրը կարճահասակ էր: Առանց կնճիռների մոխրագույն մաշկը ծածկում էր չափազանց նիհար մարմինն, իսկ լայն գլխի վրա մեծ աչքերն էին, որոնք ամենայն ուշադրությամբ հետևում էին իմ ձեռքի շարժումներին: Ես ամրացնում էի հիվանդի ( մեր գրառման գրքույկներում փորձարկվողը նշվում է որպես հիվանդ) գլխին վերջին նեյրոմալուխները: Ռիման ստուգում էր դրանցով անցնող հոսանքների ստաբիլությունն ու հետևում մոնիտորի վրա երևացող դիագրամմային:
-Պետք ա վերջացնել երկու ժամից: Ոչ ավել,-ասում է նա ինձ ու նայում իր ժամացույցին:,- Ես հիվանդանոցում պայմանավորվել եմ մինչև ժամը երեքը: Երեք անց տաս հերթապահ բժիշկը սկսելու ա այցելել բոլոր պալատները
-Կհասցնենք, կհասցնենք,-հանգստացնում եմ նրան,- հիմա ժամը 23-ն ա, չէ՞: Ուրեմն կհասցնենք: Հնարավոր է, որ վերջացնենք կես ժամիցկամ նույնիսկ քսան րոպեից: Փաստացիորեն, չգիտենք, թե ինչի հետ ենք գործ ունենալու
-Ես գիտեմ….ու դատելով այն ամենից, ինչ որ գիտեմ ես` շատ վտանգավոր է միացնել այս ողջ համակարգը սրա ուղեղին…,-հայտնում է Հյուրը:
-Ես միացրել եմ նրան միայն այս հարկի հետ…,-ասում եմ ես ու ինքս էլ մտածում:
 Որպեսզի ստեղծվի հենք հիվանդի գլխից դուրս եկող ալիքների համար, ստիպված ենք մոգոնել էլեկտրոմագնիտական վահան: Դրա համար ես կենտրոնացրել եմ մի հանգույցի մեջ երրորդ հարկի բոլոր էլեկտրոմալուխները: Սկսած անվտանգության համակարգի փականների ու ազդանշանների բարակ լարերից ու հեռախոսային գծերից մինև տարրական էլեկտրոէներգիայի մալուխները:
-Հնարավոր է այնպիսի զարգացում, որի դեպքում մենք բոլորս կընկնենք ծուղակըհիվանդը կկարողանա փակել մեր ելքի ճանապարհն ու կփորձի սպանել մեզ
-ՍՊԱՆԵ՞Լ,-զարմանում եմ,-ինչու՞:
-Դե դրա համար էլ զգուշացնում եմ...ես կարծում եմ...դե, ես որոշ բաների մասին կռահում եմ....
-Լավ հա,-հանգստացնում եմ ես,-այս հիվանդն ընդամենը...
-Արդեն պատրաստ ենք,-հայտարարում է Ռիման: Սկսում ենք:


Սենյկակի լուսավորությունը կարմրավուն էր: Մենք գտնվում էինք հոգեբանության ինստիտուտի երրորդ հարկոմ: Մեկ շիշ պորտվեյն ու պահակը փակեց աչքերը մեր գիշերային էքսկուրսիայի վրա: Բացի այդ նա մի քիչ վախենում էր Հյուրից: Տարեց մարդիկ այդպես էլ չեն համակերպվում նրան: Երորրդ հարկում ես ունեի բոլոր ահրաժեշտ պարագաները փորձը սկսելու համար, իսկ Ռիման (չգիտեմ, թե ինչպես էր դա նրան հաջողվել) բերել էր մեզ պետքական հիվանդի:
Վերջինս լուռ էր: Նա նայում էր մեզ իր անորոշ գույնի աչքերով: Ես և հյուրը նստած էինք հենց նրա դիմաց: Ռիման սկսեց նրա աչքերի առջև շարժել շղթայով ժամացույցը: Հիվանդը նայում էր այդ ճոճանակին: Ես սկսեցի հաշվել` մեկ, երկու, երեքտաս, դուք քնած եք…:
Մոնիտորը ցույց տվեց, որ նա քնած է: Մենք հատուկ հոսանքի միջոցով բացեցինք նրա ենթագիտակցության փոքրիկ դուռն ու ներս մտանք: Հետագա խոսակցությունները տեղի էին ունենում հիվանդի գանգին միացված նեյրոթարգմանիչի և վիզուալացման համակարգի շնորհիվ: Մենք մեր հարցերը պարզապես գրում էինք ստեղնաշարով:
-Ողջունում եմ ձեզ, -գրեց Հյուրը: Մոնիտորի վրա երևաց հաղորդագրությունն ու անմիջապես ուղարկվեց դեպի հիվանդի գանգը: Ինչ-որ տեղ նրա խորքը:
Սպասեցինք մոտ մեկ րոպե: Ու ի հայտ եկավ նա: Դա դեմք չուներ, այլ ներկայացնում էր իրենից խայտաբղետ գույներով մի էկրան, որի մեջ գույների պարբերաբար խտացումներով  ուրվագծվում էին քիթ, աչքեր, բերան և դեմքի այլ մասեր:
-,,,մմմ,- ասաց էկրանը,- ուտելի՞ք: Դուք հասկանում ե՞ք արդյոք ինչքան շատ, ինքան անսահման շատ եմ ես ուզում հիմա ուտել: Դուք պատկերացնում ե՞ք, ինչքան հիմա ես կուտեի: Ինձ կերակրում են ոնց որ վերջին ստրուկի: Չի հերիքում դա ինձ, չի հերիքում: Սոված եմ մնում, սովա~ծ: Անընդհատ սոված եմ լինում: Ես ուզում եմ ուտել: Այոոոոոո: Ինչքան շատ, այնքան լավ: Ես ուզում եմ փափուկ հյուսվածքներ, հյութալի բջիջներ, որոնց մեջ կլինեն իմ վիտամինները, ինձ անհրաժեշտ նյութերը
-Կներեք, իհարկե, որ ընդհատում եմ,-ասում եմ ես` արագ-արագ հարվածելով ստեղներին,-բայց կարծեմ ձեզ լավ են խնամում ու դուք չպետք է, որ զգաք սովի զգացում:
-Ի՞նչ, ո՞նց ես համարձակվում դու ինձ առարկել: Ասում եմ ես, երդվում եմ: Ես սոված եմ լինում: Շտապ կերակրեք ինձ: Թե չէ կմեռնեմ: Կմեռնեեեեե~մ:
Նեյրոթարգմանիչն ու վիզուալացման համակարգն աշխատում էին լավ: Միայն թե ձայնը ստացվում էր մի քիչ արհեստական:Դեայն պահերին, երբ հիվանդը բարձրացնում էր խոսքի տոնը, ականջներս կարծես խլանում էին: Չնայած Ռիմային ու հյուրին դա չէր անհանգստացնում:
Հյուրն ընդհանրապես ունի բոլորովին այլ լսողական ապպարատ: Նրա փոքրիկ ականջները կարողանում են ֆիլտրել ցանկացած աղմուկ:
-...ի՞նչ եք լռվել տեղներդ, ուտելու բան ճարեք ինձ համար: Օրինակ` ցանկացած փափուկ մսային զանգված: Ինձ շատ սպիտակուցներ են պետք...
-Անցնենք առաջ...,-շշնջաց ականջիս հյուրը: Ես ձեռքով նշան արեցի Ռիմային: Նա մոտեցավ հիվանդին, ստուգեց բոլոր միացված լարերը, հետ եկավ մոնիտորի մոտ, սեղմեց պետքական կոճակներն ու գույնավոր էկրանը մի պահ խամրեց:
-Հիմա մենք մոտավորապես անում ենք այն, ինչն արեցինք մարմնի հետ,-ասաց Ռիման:,- Հեսա  ես շոկի միջոցով  կհիպնոսացնեմ էս սոված խելառին ու կտեսնենք ինչ կա հետո...
-Կտեսնեք ու կզարմանաք,-ինչ-որ չար քմծիծաղով ասաց հյուրը: Այդպիսի քմծիծաղից ես փշաքաղվում եմ:
Խավարած մոնիտորի վրա հայտնվեցին առաջին բծերը: Դրանք ալ կարմիր էին: Հետո առաջացան նաև մանուշակագույն գծեր: Սկսվեց նշմարվել դեմքի պես մի բան:
-Ու՞մ եմ ես տեսնում,-ասաց նա: Ես կարող էի ասել` ասաց հիվանդը, սակայն դուք չեք տեսել մեր հիվանդին ու չեք տեսել այն ինչ տեսնում էինք մենք:
-Դուք տեսնում եք մեզ...,-ասաց հյուրը,-մենք հետազոտողներ ենք ու հանդգնություն ենք ունեցել ներս թափանցել ձեր ենթագիտակցության...
-Պոռնիկներ: Կեղտոտ գարշելի պոռնիկներ,-ասաց կարմրամանուշակագույն դեմքը: Ես առաջ չգիտեի էլ, որ նեյրոթարգմանիչն այդպիսի բառապաշար ունի: Գիտեմ, որ որոշակի սեռական բնույթի բառեր (քֆուրներ) նա թարգմանում է բառի կենսաբանական գիտահանրամատչելի եղանակով:
-Հանգստացի՛ր,-ասում եմ ես,-մեզ անհրաժեշտ է իմանալ ուղղակի ինչքան ես դու խորը....
-Անհրաժեշտ ա, հա՞: Բռնել փակել եք ինձ ստեղ ու եկել ասում եք` անհրաժեշտ ա: Եկեք ստեղ …(նեյրոթարգմանիչը ներկայացրեց օրալ սեքսի որոշ տեսարաններ):
-Հե՛յ,-ասաց Ռիման, -պարզապես ասա մեզ, թե ինչ ես դու ուզում...
-Ես ուզում եմ բեղմնավորել քեզ,-ասաց  նա առանց տատանվելու:
-Ի՞ՆՉ...ի՞նձ...,-Ռիման հաստատ շփոթվել էր: Ես էլ: Ես էլ էի սարսափելի շփոթված: Որ այդպիսի մի շերտի հասնելու հավանականություն կա, ես ենթադրում էի: Բայց այդքան հստակ...ու այն էլ այսպիսի հիվանդի մե՞ջ:
-Հա, քեզ, բա հո էս հաստագլուխին չէ,-ասաց նա: Հյուրը դժգոհ հազաց:
-Քե՛զ, քեզ եմ ուզում ես,-ասում էր հիվանդի ենթագիտակցությունը,-էս մեծ սենյակի մեջ մենակ դու էս ինձ հարմար: Ես հոմոսեքսուալ հակումներ չունեմ: Ու ես ուզում եմ քեզ բեղմնավորել: Ուզում եմ, որ դու հաճույք տաս ինձ, ուզում եմ որ շոյես, համբուրես....ես ուզում եմ լիքը սերմեր դնեմ քո մեջ, ուզում եմ որ դու լինես իմը...
Ես աչքով արեցի Ռիմային` շարունիակիր խոսացնել:
-Բայց մենք իրար չենք ճանաչում…,-ասաց Ռիման:
-Սիրելիս, դա հիմարություն ա,-ասաց հիվանդը,-նայիր քո մարմնին, նայիր ինչպիսինն է այն: Դու հարմարեցված ես ինձ համար: Քո մարմինը շնչում ա, ապրում ա…միայն նրա համար, որ նրա մեջ մտնեմ ես…իսկ դու ասում ես, թե մենք իրար չենք ճանաչում: Մենք ստեղծված ենք միմյանց համար…
Մինչ հիվանդը շարունակում էր իր կրքոտ ճառն` ուղված Ռիմային, Հյուրը կրկին սկսեց շշնջալ ականջիս:
-…հիմա մենք նրա սեռական առաջնայնության շերտում ենք: Հարյուր տարի առաջ ձեր մոլորակի խոշորագույն հոգեբանները «բացահայտել էին», որ կա այդպիսի շերտ, ու պնդում էին, որ նա է մարդկային գիտակցության հիմքը...
-Այո,-ասացի ես ու հիշեցի վերջին դասախոսություններից մեկը, որտեղ ասվում էր մարդկային գիտակցության մեջ ապրող աստվածների և դևերի մասին (աստվածներն ու դևերը նախորդ հարյուրամյակներից մեզ հասած առասպելաբանական պերսոնաժներն են):
-Հիմա մենք կփորձենք քայլել ավելի հեռու,-ասաց Հյուրը,-ու մի մոռացիր` մեր հիվանդը...նրա նմանի վրա ոչ ոք դեռ չի փորձարկել: Սա կլինի իսկական բացահայտում:
-...միայն պատկերացրու, թե ինչպես եմ ես հեռացնում իրարից քո պատերը...,-շարունակում էր հիվանդը: Խեղճ Ռիման կարմրել էր նռան նման ու չգիտեր ինչ անել: Նշան արեցի` անցնում ենք հաջորդ փուլ:
Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի ազոտի օքսիդ: Մարմինը պահում է կապը ուղեղի հետ միշտ: Մենք մարմնին կտանք ազոտի օքսիդի միկրոսկոպիկ քանակություն: Դա կթուլացնի ուղեղն ու մենք կկարողանանք հիպնոսացնել  «տենչացող» ենթագիտակցությունը:
Ռիման մոտեցրեց հիվանդի դեմքին փոքրիկ դիմակը:...մեկ, երկու...հինգ...տաս....քնի՛ր:

-Հիմա կտեսնենք, թե ինչ ա թաքնված իրական խորքում,-ասաց հյուրը:
Էկրանը մթնեց: Դա նորմալ էր, քանի որ շերտերի արանքում միշտ լինում է այդպիսի դադար: Դադարը երկարեց: Երկու րոպե...երեք....չորս: Երևացին առաջին լույսի նշույլները սև մոնիտորի վրա: Շուտով ողջ էկրանը ծածկվեց ձյան նման մի բանով: Ես տեսել եմ վավերագրական ֆիլմերում, որ այդպիսի տեսք ունեին անցած հարյուրամյակի հեռուստացույցների էկրանները, երբ չէին լինում անհրաժեշտ հաճախականության ալիքներ:
Այդպիսի «ձյունը» պահպանվեց էլի մի քանի րոպե: Հետո սկսեցին թրթռալ սենյակի լույսերը: Էկրանի վրա` ձյան միջից, հայտնվեցին աչքեր: Կարմիր աչքեր` չհիմնավորված կատաղությամբ փայլող: Ես դա լավ եմ զգում: Այդպիսի աննորմալ բաները ես հեշտ եմ զգում` չհիմնավորված ագրեսսիան կամ կատաղությունը: Դա վախենալու է:
Նեյրոթարգմանիչը փոխանցեց խոսքը.
-Մեռե՛ք, տավարներ...
Առաստաղից կախված լամպը հանկարծ սկսեց պայծառանալ: Ավելի ու ավելի էր ուժեղանում նրա նույսը: Ի վեջո նա պայթեց: Շիկացած ապակու բեկորները թափվեցին մեզ վրա: Ես վազեցի դեպի հիվանդը` պաշտպանելու նրան բեկորներից: Ռիման բռնել էր իր պարանոցը, որի վրա ընկել էր մի բեկոր ու այրել: Հյուրը պաշտպանվել էր բեկորներից իր թույլ զարգացած տելեկինետիկ ունակությունների շնորհիվ: Հենց նա էլ հավաքեց ստեղնաշարի վրա բոլորիս հուզող հարցը` ԻՆՉՈՒ՞:
Հարցն այդ իրոք հուզիչ էր: Ինչքանով, որ գիտեմ ես, իմ ռասսայի` մարդկության,  պատության ընթացքում մենք միշտ ձգտել ենք սպանել, քանդել, ավիրել, վերացնել այն ամենն, ինչ թանկ է մեզ նմանների համար...հարց է տրվում` ԻՆՉՈՒ՞:
Այս հիվանդը, պարզվում է ունի նույն մոլուցքը: Դա նրա գիտակցության երրորդ շերտն է` հնարավոր է ամենախորը շերտը, իսկ նա այնտեղից ասում է «մեռնել» բառը: ԻՆՉՈՒ՞:
-Քանզի այն ինչ կանոն է, անկանոն պետք է դառնա,-պատասխանում է նա:
Պայթում է պատին ամրացված լամպերից մեկը: Կրկին թափվում են բեկորները: Միացվում է հակահրդեհային համակարգը: Առաստաղից սկսում է ջուր թափվել: Իսկական անձրև է սկսվում տեղալ: Ես և հյուրն իրար ենք նայում` հասկանալով թե իչնչպես է նա պատրաստվում մեզ սպանել: Շտապում ենք դեպի դուռը, բայց նրա էլէկտրական կողպենքը չարագուշակորեն թխկում է ու փակվում: Այդպիսի դռները անհնար է կոտրել: Ռիմայի մոտ սկսվում է խուճապ, ու դա ամենավատ բանն է: Նա կսկսի աղաղակել, գոռալ, լացել ու կնյարդայնացնի ինձ: Իսկ ջուրը արդեն ծածկում է հատակը: Ինստիտուտի կենտրոնում հակահրշեջային համակարգի միանալու մասին կիմանան ամենաուշը տաս րոպե անց....չնայած, ես վստահ եմ, որ միացված է միայն կոնկրետ այս սենյակի տագնապը, ու մյուս ցանցի վրա դա չի ազդի:
Իսկ մինչ այդ ջուրը կաթում է հատակին, որը ծածկված է մալուխներով: Ոմանց միջով անցնում է 220 վոլտ ու... «Չմտածենք այդ մասին: Ուղղակի հիշենք, որ կարող ենք հանգիստ վերածվել գրիլի»,-մտածում էի ես այդ ժամանակ:
-Հետ բերել նրան այժմ չենք կարող: Եթե պարզապես արթնացնենք նրան հիպնոսից, նա կմեռնի: Նայիր սրտի զարկերին: Եթե այս արագության տակ ես նրան արգելակեմ` չի դիմանա հասկանում ե՞ս: Արունն ահռելի ճնշումով կխփի ուղեղին ու վերջ...
-Ելք չկա, սպանել հիվանդին, բնականաբար չենք կարող....մնում է` շարունակել հիպնոսը՞: Բացե՞նք նոր շերտ,-ասում է հյուրը:
Մտածում եմ: Նոր շերտը նշանակում է նորից տալ նրան ազոտի օքսիդ ու նորից ենթարկել շոկի:
-Հնարավոր է, որ չդիմանա...ու կստացվի, որ մենք նրան կսպանենք,-ասում է Ռիման:
-Սկսե՛ լ նոր խորացումը,-ասում եմ,-ազոտի դիմակը՛, շուտ՛:
Արդեն ամեն ինչ թաց է: Հիվանդը փորձում է գերլարել մալուխներից մեկը, պայթեցնել դա , կտրել ու գցել ջրի մեջ: Դրա վրա է նրա ողջ ուշադրությունը:
Ռիման մոտենում է նրա մարմնին հետևից: Երևում է, որ հանգիստ քնած հիվանդի աչքերը ակտիվ շարժվում են կոպերի հետևում: Երազ է տեսնում...երևի անհանգիստ երազ: Դիմակը մոտենում է նրա դեմքին...մեկ շունչ...երկու....քնիր..քնիր..ՔՆԻ՛ Ր...
Ռիման կրկին սեղմում է մի քանի կոճակներ: Անհանգիստ տզզում է դիագրամմայով մոնիտորը. կարծես սկսում է մահանալ հիվանդի ուղեղը: Երբեմն կողմնակի ազդեցություններին չդիմանալով` ուղեղները անջատվում են...`սպանելով նաև մյուս մարմինը: 
...մեկ...երկու..երեք......
«Ողջունում ենք քեզ»,-հավաքում է տեքստը Հյուրը: Նա կարծես չի հավատում, որ հիվանդին կհաջողվի փրկել: Նա պարզապես կատարում է իր պարտքը...
 Նեյրոթարգմանիչը խոսում է:
-Ողջույն...,-ու լռում է:
 Միայն ասաց «Ողջույն» ու լռեց: Ես չեմ մոռանա այդ պահը: Իսկական ֆանտաստիկա էր: Կարծես մեր դիմաց կանգանծ էր աշխարհի ամենաիմաստուն դեմքը: Մոնիտորի վրա երբեմն առկայծում էին բյուրեղյա փայլեր: Խորհրդավոր վեհություն էր փչում այդ ամենից: «Անձրևը» դադարել էր: Ժամանակ չկար: Պետք էր արդեն շտապել` հիվանդին հասցնել իր պալատն, իսկ այս սենյակը կարգի բերել: Բացի այդ էլ հնարավոր է, որ հայտնվեին հրշեջներ:
-Կարո՞ղ ենք ծանոթանալ ձեզ հետ,-հարցնում է Հյուրը ստեղնաշարի միջոցով:
Լռություն: Պարզապես իմաստալից լռություն: Դա ՎԵՀ էր:
-Ես ընկալում եմ ամեն ինչնն ինչ ունի գոյություն ու ստեղծում այն ամենն ինչ ցանկանում եմ տեսնել...
-Կատարելություն,-շշնջում է ականջիս Հյուրը:
-Որտեղի՞ց ես դու ծագումով,-կրկին հարցնում է Հյուրը:
-Ամենն է ծագումով ինձնից,-պատասխանում է նա:
Ռիման անհանգիստ շարժումներ է անում: Նրա թաց շորերը կպել են մարմնին ու տեսքն էլ ավելի ախորժալի է դարձել: Միայն թե նրան տեսներ մեր «տենչացողը»: Նա նայում է ժամացույցին:
-Արդեն ժամանակն է, կուշանանք...խայտառակ ենք լինելու....քիչ մնաց սպանեինք դրան...նա էլ մեզ....
-Հիմա՛, հիմա՛,-ասում է հյուրը,-մի հարց էլ: Ընդամենը մեկ հարց, որն ինձ համար ամեն ինչ պարզ կդարձնի...
-Երկու րոպե,-ասում է Ռիման:
Հյուրը հայացքը դարձնում է մոնիտորին: Մի պահ կախում ձեռքերը օդում` ստեղնաշարից մեկ սանտիմետր բարձր ու իձացնում դրանք: Հայտնվում է հարցը` ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ:
Լռություն: Զգացվում է, որ պատասխանը հաճույք է պատճառելու պատասխանողին:.
-Էլ ասելու չի...ես կատարյալ եմ....ես զգում եմ ամեն ինչ ու ես այդ ամեն ինչի մեջ եմ: Ես հրաշալի եմ,-պատասխանում է նա ու շարունակում...,-իսկ դուք շատ ժամանակ չունեք: Հիվանդանոցում իսկական խուճապ կսկսվի, եթե տեսնեն, որ ես չկամ: Բացի այդ 2-րդ խաչմերուկի մոտ ձեզ թեթև խցանում է սպասվում:Եվ ամենակարևորը` կարող եք անջատել ձեր սարքերը միանգամից: Այս վիճակում ես անխոցելի եմ: Նույնիսկ երկնաքար ընկնի վրաս, էլի ողջ կմնամ: Հանգիստ անջատեք ինձ, իսկ գիտակցությունը դրա շնորհիվ կունենա հրաշալի երազ տեսած լինելու զգացում: Արագացրեք: Հրշեջները գալիս են:


Գլխիս քաշած բաճկոնով  անձրևից ծածկվելով ` ես վազելով  անցա փողոցն ու մտա «Ծիր Կաթին» հյուրանոցային համալիր: Այնտեղ` ռեստորանում, ես պետք է հանդիպեի Հյուրի հետ: Անցած երեկո տեղի ունեցած փորձը քննարկելու համար:
-Երեխան առո՞ղջ է,-հարցրեց նա ինձ, բարևելուց անմիջապես հետո:
-Այո՛: Ես մի քիչ առաջ նորից խոսում էի Ռիմայի հետ: Հիվանդանոցում չեն նկատել նորածնի անհետացումը: Նա իրեն լավ է զգում այժմ և գտնվում է իր մոր մոտ:
-Չգիտեմ ինչ էինք անելու, եթե նրա հետ մի բան պատահեր,-ասաց Հյուրը:
-Այդ միտքն ինձ էլ սարսափեցնում է:
-Բայց մենք գտանք մի բան, որի համար արժեր դիմել ռիսկի,-ասաց վերջապես նա այն, ինչին ես երկար էի սպասում,-մենք գտանք աստծուն...
-Ի՞ՆՉ,-զարմացա ես: Ես իհարկե հասկանում էի, թե ինչի մասին է խոսքը, բայց ուզում էի, որ այլմոլորակային հյուրը նորից արտաբերի այդ արտահայտությունը:
-Մենք գտել ենք աստծուն: Նա ապրում է երևի բոլորիս մեջ, բայց գտենք նրան մենք`նա ապրում էր այդ երեխայի մեջ: Նորածին երեխայի: Նա ծնվել էր վեց ժամ առա՞ջ: Շատ լավ է...ուրեմն նրա մեջ արդեն կար աստված: Ու դա հրաշալի է: Հիշու՞մ ես ինչեր էր ասում` անհնար է խոցել, սպանել, իսկ խցանման ու հրշեջների մասին նա որտեղի՞ց գիտեր: Դա գերբանականություն է: Եթե կարողանանք ակտիվացնել դրան` ձեր ռասսան կդառնա առաջինը առաջիններից: Պետք է դեռ փորձեր անել հազարավոր ու հազարավոր երեխաների վրա
-Բայց...նա մեզ ուզում էր սպանել, բռնաբարել և ուտել....
-Հա…համաձայն եմ...արգելքները շատ են: Բայց մյուս անգամ կարելի է նրան նախ կերակրել, հետո սիրել...ու մի գուցե նա չի ուզենա մեզ սպանել...դեռ պետք է ուսումնասիրել ու ուսումնասիրել...
Զանգեց հեռախոսս:
-Ռիմա՞ն է,-հարցրեց Հյուրը` փայլեցնելով աչքերը:
Ես պայմանավորվեցի հանդիպելու համար` ասելով վերջում` «համբուրում եմ»:
Հյուրը նայում էր ու ժպտում:
-Ի՞նչ,-ասում եմ նրան հեգնանքով ու լայնագույն ժպիտով,-մենք որոշել ենք ունենալ սեփական նորածին...