Monday, April 27, 2015

Անսահման անտերը եւ մենք

Որտե՞ղ եք դուք ապրում: Հումորիստները կասեն տանը, ինչ-որ մեկը կասի Չերյոմուշկա, մյուսը` Զեյթուն, էն մեկն էլ` Գրին Բեյ, Վիսկոնսին, Միացյալ Նահանգներ:
Բայց մի կողմ դնենք հեռադիտակը` նայելու համար ավելի հեռու: Մենք, նախ եւ առաջ, ապրում ենք մոլորակում:
Կանաչ, գրեթե կլոր, սպիտակ գլխարկներով մոլորակը, որի վրա կան մարդիկ, թեյ եւ նույնիսկ թեյնիկներ` թեյը պատրաստելու համար: Մարդը, ինչքան էլ որ թեյ է խմել եւ կազդուրվել, չի կարողանում շատ հեռու դուրս գալ այս մոլորակից: Հազիվ-հազիվ` հասել է հարեւան մոլորակ-արբանյակին` Լուսնին: Իսկ հետո՞: Ի՞նչ կա այնտեղ եւ արժե՞ արդյոք այնտեղ գնալ:
Մեծ հաշվով` չգիտենք, քանի որ ինչքան մենք դիտում ենք հեռադիտակներով, գնալու իմաստ էլ առանձնապես չկա: Այնտեղ, մթնոլորտային շերտից այնկողմ` երկնքում ոչինչ չկա: Մութ, անտերուդուս սառնամանիք է, որտեղ միայն անկենդան քարաբեկորներ եւ սառցի կտորներ են էսկողմ-էնկողմ թռչում:
Իսկ դա պատկերացնելը.. Պատկերացնելու համար պետք է ուղղակի վեր նայել ցանկացած եղանակի: Զգալու համար մեր տեսակի միայնությունը` քշեք մի կողմ ամպերը, վերացրեք երկնքի կապույտը եւ կտեսնեք սեւ անտեր սառը տիեզերքը եւ ձեզ (մեզ, ինձ, քեզ, նրան, նրանց)` կատարյալ միայնության մեջ էդ անտերում սլացող:

Նկարի աղբյուրը` http://spacereal.ru/bluzhdayushhie-planety/

No comments:

Post a Comment