Մարդկային փոխհարաբերությունները տարբեր են: Մարդիկ միմյանց հետ առնչվում են բազմաթիվ հարթություններում` սեքս, ընտանիք, կլան, համակուրսեցի, հայրենակից, հարեւան: Մարդիկ կարող են սիրել իրար, քցել իրար, ատել, սպանել, համբուրել, բարեւել, ամաչել իրարից: Այս հարաբերությունները բազմաթիվ են, եւ այս հարաբերությունների թիվը նույնքան անսահմանափակ է, որքան եւ բարդ է մարդկային էությունը: Բայց
մեծամասամբ` մարդկային հարաբերությունների հիմքում ընկած է լինում հենց մարդը` որպես մարդ, բառի հոգեւոր, անձնական, մարդկային իմաստով: Մեծամասամբ:
Ալյումինե գդալը, սակայն, որով ես սովորություն ունեմ խառնել թեյս, հիշեցնում է ինձ պատերազմների, աղետների եւ 20-րդ դարի մեծագույն հանցանքներից մեկի մասին (ի նկատի ունեմ` հիշեցնում է հենց այս պահին, այլ ոչ թե ընդհանրապես):
Հոլոքոստ: Դեռ փոքրուց ինձ խիստ մտահոգել էր տեղեկությունը. մարդկանցից համակենտրոնացման ճամբարներում օճառ են պատրաստել: Օճառ: Մարդը դարձել է օճառ: Մարդը, ով խոսում էր, ապրում, սիրում, ատում եւ շնչում, վերածվել է օճառի: Ինչ-որ մեկը մոտենում է լվացարանին, բացում ծորակը, մոտեցնում ջրին ճաքճքած մաշկով ձեռքերը, ապա վերցնում օճառը... որը նախկինում, ասենք, Յոզեֆ Ռոզցենբերգն էր, հրեա խանութպան, ով զբաղվում էր ջութակների առեւտրով: Եւ ոչ միայն նա: Միգուցե նույն օճառի մեջ նաեւ Հելդա Քոենն էր` Յոզեֆ Ռոզցենբերգի սիրած աղջիկը: Իսկ ճաքճքած ձեռքերում նրանց կյանքն ու սերն ընդամենը փրփուր են, պղպջակներ, որոնցից հազիվ թե ծնվի Ափրոդիտեն... ո՞վ գիտի:
Բայց օճառը, թեեւ մինչեւ ֆաշիստները, ասում են, առկա էր նաեւ բոշաների մոտ` որպես մարդկային հարաբերությունների ֆորմատ, դեռ վերջը չէ: Մարդկային հարաբերությունների հնագույն հարթություններից է նաեւ սնունդը` հանիբալիզմը: Մարդիկ, բացի իրար սիրելուց, ատելուց, նախանձելուց, համբուրելուց, գրկելուց եւ հարգելուց, նաեւ ուտում են իրար: Մարդիկ իրար կերել են եւ հավանաբար, ինչ-որ տեղ հենց այս պահին շարունակում են ուտել: Մարդուն: Ով բանական էակ էր, ուներ երազանքներ եւ վաղվա օրվա ծրագրեր, ուտում են: Այնպես, ինչպես մենք ուտում ենք, օրինակ, հավ:
Եկա հասա էստեղ եւ հիշեցի Պալանիկի "Մարտական ակումբը": Հիշո՞ւմ եք, այնտեղ օճառ էին պատրաստում մարդկային ճարպից: Լեպոսակցիայից հետո ավելացած մարդկային ճարպից հերոսը ստանում էր առաջնակարգ օճառ: Իսկ հիշո՞ւմ եք ինչ է "Մարտական ակումբը": Գիրք: Գիրքը եւս մարդկային հարաբերությունների հարթություն է: Մարդկանցից սարքում են գրքեր: Օրինակ` անցած տարի Հարվարդյան համալսարանի գրադարանում հայտնաբերվել էր Արսեն Հուսսայի «Հոգիների ճակատագիրը» գիրքը, որը կազմված էր մարդկային կաշվով: Ըստ տեղեկությունների, 1880-ականների կեսերին ֆրանսիացի Արսեն Հուսսան նվիրել է այս աշխատությունը իր բժիշկ ընկերոջը` Լյուդովիկ Բուլանդին: Բժիշկը, իր հերթին, գիրքը կազմել է իր կին հիվանդներից մեկի մաշկով: Հաղորդվում է, որ կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ եւ մահացել ինսուլտից: Իր այս արարքը Բուլանդը բացատրել է գրքի մեջ թողած գրառմամբ. «Այս գիրքը մարդկային հոգու մասին է եւ այն արժանի է մարդկային կազմի»:
Իսկ դուք ինչպե՞ս եք հարաբերվում ձեր շրջապատի մարդկանց հետ:

Նկարի աղբյուրը` http://www.livemaster.ru/item/2371275-kosmetika-ruchnoj-raboty-mylo-bojtsovskij-klub
No comments:
Post a Comment