Մարդիկ զարմանում են պինգվինների վրա, թե ինչպես են սրանք հազարավոր այլ պինգվինների ձայների մեջ տարբերակում իրենց ձագերի ծվծվոցը: Մարդիկ զարմանում են, երբ մի շարք կենդանիներ ամուսնական կանչեր են անում` գոռալով, ոռնալով ողջ անտառով ու տափաստանով մեկ եւ այդպիսով` դեպի իրենց ձգելով հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Հարցնում եմ` ի՞նչ կա զարմանալու:
Իհարկե, զարմանալի է, որ այս ժամին ես դեռ չեմ եփել սովորական թեյս, բայց` ընդամենը: Մնացածը զարմանալի չէ:
Մարդիկ "բարձրտեխնոլոգիական" եւ խիստ սոցիալական էակներ են, մարդկային հասարակությունում ամեն ինչ դրված է ռելսերի վրա, ամեն ինչ ավտոմատացված է, մարդը ծնվում է, գնում դպրոց, ստանում կրթություն, գնում աշխատանքի, ունենում նոր երեխաներ եւ այդպես շարունակ: Մարդը կառավարում է մեքենաներ. հրթիռներ, հավաքում LEGO խաղալիքներ, ամեն ինչ պլաստիկ է, ամեն ինչ լավ մտածված եւ կազմակերպված, մարդը ունի ինտերնետ, բայց... կենդանի է: Մենք, կարելի է ասել, ոչնչով չենք տարբերվում, օրինակ, պինգվինից կամ, կներեք արտահայտությանս համար` որմզդեղից (лось), որովհետեւ մենք էլ առաջնորդվում ենք բնության կողմից ընձեռնված բացառիկ հատկությամբ. մենք տարբերում ենք ձայները եւ կատարում սեռական, սոցիալական, տարիքային եւ այլ եզրակացություններ: Տեսեք, զանգում եք հեռախոսով եւ հաստատ կարող եք իմանալ` ձեզ հետ խոսողը կի՞ն է, թե տղամարդ, երեխա՞ է, թե մեծահասակ: Միայն ձայնով: Առանց տեսնելու: Իսկ պինգվինը, հիշեցնեմ, նաեւ տեսնում է եւ հիշում իր բույնի վայրը: Ձայնի տոնայնությամբ մենք հասկանում ենք տրամադրությունը, սեռական պատրաստակամությունը, տեստաստերոն հորմոնի առկայության մակարդակը եւ ըստ այդմ` ագրեսիվության հավանականությունը:
Լսում եմ թեյնիկի ձայնը, թեյս պատրաստ է: Ի դեպ, ինձ միշտ թվացել է, որ թեյնիկիս ձայնը կանացի է:

Նկարի աղբյուրը` http://www.1zoom.ru/%D0%96%D0%B8%D0%B2%D0%BE%D1%82%D0%BD%D1%8B%D0%B5/%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B8/243457/z551.3/
No comments:
Post a Comment