
Կատակ եմ անում, իհարկե:
Ես ուզում եմ մատնացույց անել այսպիսի "սիրահարների" թերեւս ամենամեծ խումբը: Այն, ինչ սիրում են այս մարդիկ, կա բոլորի տներում, այն, ինչ միավորում է այս մարդկանց, պարուրված է պատմությամբ, ոճով եւ իմաստությամբ, այն, ինչ գնահատում են այս մարդիկ, պատրաստված է թղթից, կաշվից, թանաքից, թելերից, կավիճից եւ հազար ու մի այլ մանրուքներից:
ԳԻՐՔԸ: Գրքերը եւ գրքասերները, գիրք ընթերցողները եւ գրողները, գիրք վաճառողները եւ գնողները, խմբագրողներն ու տպագրողները՝ բոլոր այս մարդիկ մաս են կազմում քաղաքի գրքային խճանկարի, հանդիսանում են նույն "գաղտնի եղբայրության" անդամներ, թեեւ, հաճախ չեն էլ ճանաչում միմյանց: Տեսնո՞ւմ եք սափրած գլխով, մոտոցիկլետով ու տատուներով պատված երիտասարդին, իսկ նրա կողքին կանգնած ոչ տատուապատ տատիկին: Տարօրինակ է, բայց երկուսն էլ կարող է քիչ առաջ հերթ էին կանգնած գրախանութի դրամարկղի մոտ: Տատիկը գնում էր կանացի դետեկտիվ եւ բաղադրատոմսերի գիրք, իսկ սափրագլուխը սադոմազոյի ձեռնարկ... Գաղտնի եղբայրներ...
Կատակ եմ անում:
Բայց թեյ խմողների եւ լուսամուտից նայողների գաղտնի եղբայրություն ստեղծելու միտքը հանգիստ չի տալիս: Եթե մտքներովդ անցնի անդամակցել նման եղբայրության՝ անպայման արձագանքեք:
No comments:
Post a Comment