Ժամանակի մասին եմ ուզում խոսել: Այն կարծես հստակ բաժանվում է երկու մասի: Ժամանակ՝ օֆիսային կամ՝ վիրտուալ, եւ ժամանակ իրական՝ փողոցային (ոչ բացասական իմաստով, օրինակ՝ ա՛յ փողոցային):
Տանը, գրասենյակում կամ այլուր, համակարգչի առջեւ նստած, հնարավոր է միանգամից լիքը բան հասցնել անել, արանքում թեյ խմել, խառնել այդ թեյը ալյումինե գդալով եւ օ՜ հրաշք՝ դուրս նայել պատուհանից: Դա իմ ասած վիրտուալ-օֆիսային ժամանակն է, որը շնորհիվ բազմամեգաբիտանոց ինտերնետի օգտագործվում է շատ արագ, օպերատիվ եւ արդյունավետ:
Երբ երկար ժամանակ սովոր ես լինում այս ժամանակին, փողոցային ժամանակը սկսում է անտանելի թվալ: Դուրս գալ տնից, քայլել, Ա կետից հասնել Բ կետ, ոտքով, մետրոյով, տրոլեյբուսով, մեքենայով, խցանումներ, վթարներ՝ ժամանակը անցնում է, չես հասցնում, խաչմերուկներում էլ կարմիր լույսն է... ու անցնում է օրդ: Օֆիսային ժամանակում Ա կետից Բ կետը "ուղերձ" հղելու համար բավական է սեղմել ENTER կոճակը, իսկ փողոցում պետք է շարժվել ուրիշ՝ քեզ պես շտապող մարդկանց հետ միասին, արագ, արագ՝ եւ ոչ միշտ արդյունավետ:
Հիմա գոնե թեյ էլ կարելի է խմել եւ մտածել մեկ այլ՝ օրեր առաջ կատարված գրառման մասին՝ փոփոխությունների մասին: Հա ի՞նչ, մեկ օր էլ թող երեկոյան լինի ՎԱՖԱՆՏ ԲԼՈԳԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՄԱՄԲ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ...
Կատակ եմ անում:
Ասածս էլ այն է, որ լավ է հանգիստ նստելն ու թեյ խմելը, ժամանակը առաձգական է, ինչպես գիտեք:

Նկարի աղբյուրը՝ http://vetton.ru/25209/
No comments:
Post a Comment