Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իրականացվում են ռիտուալ զոհաբերություններ: Նկատե՞լ եք եկեղեցիների հարեւանությամբ, շենքերի անկյուններում կամ շուկաներում վաճառվող աքլորներին: Քաղաքի մատույցներում վաճառվող ոչխարներին: Նրանց մի օր տանելու են մորթելու` կրոնական պատկերացումներով: Մատաղի մասին է խոսքը:
Այ, տեսեք, ես, որոշակի տեխնոլոգիաներով պատրաստված բաժակը ձեռքումս պահած, խառնելով համաշխարհային բարոսաներով, մեծ առեւտրական նավերով անցած թեյը մետալուրգիայի նշանավոր արգասիք հանդիսացող գդալով, նայում եմ ժամանակակից մետաղապլաստիկ լուսամուտից դուրս: Իսկ նայածս քաղաքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, կարծեծ, պետք է այնքան էլ հարիր չլինեին քսանմեկերորդ դարին: Ինչ-որ մեկը փողոցով քայլում է, հագին բրենդային հագուստ է, ականջներին Beat ականջակալներ, ձեռքին նոր, յուղը վրեն iPhone, իսկ փորի մեջ կարող է մարսվելիս լինել առավոտյան կերած մատաղը: Կրոնական պատկերացումներով սպանված կենդանու միսը: Կամ` կարող է նոր է գնում հյուր, ուր իրեն կանչել են մատաղի... իրեն չեն մատաղ անելու, ի նկատի ունեմ` կանչել են մատաղ ուտելու:
Իրականում ես մատաղին, չգիտեմ ոնց դուք, վերաբերվում եմ ահագին լոյալ: Ի վերջո, մատաղի ինստիտուտը առանձնացնում է մեզ քրիստոնեական մյուս եկեղեցիներից եւ մշակույթներից, իսկ արյան առատությամբ այդ արարողությունը կարոտ է առաջացնում դեպի մեր հեթանոս ժամանակները.. Հեյ գիտի, հայոց հին աստվածներ: Միայն թե...
Ուրեմն` Երեւանում, ժամանակ առ ժամանակ, քաղաքի տարբեր մասերում մարդիկ կրոնական պատկերացումներով մորթում են տարբեր կենդանիներ: Աքլորից մինչեւ ոչխար: Սա փաստ է: Չոր փաստ, որի չորության խստաշունչ շողքի ներքո ես քիչ է մնում մոռանամ ասելիքս:
Իսկ ասում էի ես այն, որ միգուցե արժե ավելի լա՞վ մտածել` մատաղ լինեմ քեզ, մեռնեմ ջանիդ, հոգուդ ղուրբան եւ նմանատիպ արտահայտություններ անելուց առաջ; Չէ լուրջ: Այդ երեւույթը, ախր, այդքան էլ վերացական չէ, մեր քաղաքում իրոք մորթում են: Լրիվ լուրջ: Դանակով կտրում են կոկորդը եւ Տեր ողորմյա, Ալլահու աքբար:

Նկարի աղբյուրը` http://www.torange.ru/animals/birds/%D0%9F%D0%B5%D1%82%D1%83%D1%85-1181.html
No comments:
Post a Comment