Ահագին ժամանակ առաջ ցեղի առաջնորդի եւ այդ կարգավիճակին հավակնող ուրիշ առանձնյակի միջեւ կոնֆլիկտները լուծվում էին բիրտ ու չոր ֆիզիկական ուժով: Բռնեցիր գլխից, կծեցիր քիթը, ոտը ջարդեցիր, փորը փռթեցիր, աղիքները... մի խոսքով:
Չնայած` ինչո՞ւ միայն ահագին ժամանակ առաջ: Հիմա էլ կան կենդանիներ, որոնք հենց այդպես են լուծում իրենց ներկենդանական հարցերը: Այ, օրինակ, Հնդկաստանում, որտեղ աճում է այն թեյը, որն այս առավոտյան ես խմում եմ, գոյություն ունեն հազար ու մի կենդանիներ, որոնց խմբերի առաջնորդները իրենց ստատուսը պահպանելու համար կենաց մահու կռվի են բռնվում: Կան նաեւ այնպիսի կենդանիներ, որոնք բավարարվում են մեկմեկու վախեցնելով, ասենք` բարձր գոռում են, մռնչում, ձեռքերով խփում են դոշերին, պոկում իրենց վրայից մորթին ու բմբուլները, ցույց տալիս սեռական օրգանները... Կենդանական աշխարհում սա շատ նորմալ է, ասեք` խի՞: Որովհետեւ կենդանական աշխարհում ոչ ոք փողկապ չի կապում:
Որովհետեւ բոլոր կենդանիներից միայն մարդն է հասել էվոլյուցիոն այնպիսի աստիճանի, որ կարող է փողկապ կապել, ընտրություններ կազմակերպել, գնալ պառլամենտ ու կոճակներ սեղմել, հեռուստատեսություններով ելույթ ունենալ, կայք բացել, թերթ բացել, առաջնորդության համար պայքարում սեռական օրգաններ ցույց չտալ...
Չնայած` չի կարելի ասել, որ հենց փողկապն է էվոլյուցիոն մակարդակի ցուցիչը: Հեն ա, տեսեք մարդիկ ինչքան լավ փողկապներ են կապում եւ ինչեր են ասում, անում... Ես ավելի ու ավելի հաճախ եմ պատկերացնում իրավիճակներ, երբ մեր փողկապավորները իրենց կոկորդ են գզում, խփում, օրինակ` բռնում-քաշում փողկապից ու գլուխը տալիս պատին, հետո քացով քիթուբերնին, ու անդադար քֆրտում, հետո գալիս են ծեծվողի ընկերները, սկսում են գոռալ, աղաղակել, փորձել հարվածել իրենց մրցակցին, քաշել փողկապները, վերջի վերջո` ցույց տալ սեռական օրգանները...

Նկարի աղբյուրը` http://nateletro.35photo.ru/photo_274872/
No comments:
Post a Comment