-Բայց ստացվել է չորս…
-Ախ…,-մայրը վառեց սիգարետը: Նյարդայնացած քաշեց ծուխը: Խորը, որպեսզի խեղդի այդ ծխով իր մտքերը:
-Պետք է մտածենք: Մի ելք կգտնվի…նա արդեն ծնվել է: Դու չես էլ ուզում նայել նրա վրա...:
Արունոտ սավանները դեռ չէին փոխել, չնայած երեխան ծնվել էր երկու ժամ առաջ: Մայրն արդեն հետ էր գալիս շոկից: Դրան նպաստեց նաև գրանցման կետի աշխատակիցների հայտնած լուրը` երեխան չորս լիտրանոց է:
-Ի՞նչ պիտի մտածես: Ի՞նչ…
Ու իսկապես, Հոր մտածելուց շատ բան չէր փոխվի: Ի՞նչ կրող էր նա անել…Իրենց հավաքած գումարով նրանք ձեռք էին բերել երեք լիտր երջանկություն Համընդանուր Ծավալի մեջ: Դա նախատեսել էին իրենց երեխայի համար: Պայմանավորվել էին Գրանցման Բյուրոյի հետ: Նրանց օգնել էին պլանավորել հենց երեք լիտրանոց երեխա…բայց միևնույնն է վրիպել էին…
-Չորս լիտր Երջանկություն: Մենք այդպիսի բան չենք կարողանա թույլ տալ…կվառվեն մեր բոլոր վարկերը, մենք կզրկվենք ամեն ինչից,-ասում էր Մայրը` նայելով սիգարետի խորհրդավոր ծխին: Այն գալարվում էր հարյուր հազար լուսնային տարի հեռու իրրենց պրոբլեմից…
-Եթե ոչինչ չանենք, մեր երեխայի համար, ապա նրան բաժին կհասնի մեկ լիտր դժբախտություն…
-Ուրեմն սպանենք նրան: Ասենք, որ սպանեն…
-Չէ…Ի՞նչ ես ասում…Չենք կարող:
Հայրն ափերի մեջ առավ գլուխը…մեկ լիտր դժբախտություն…Ի՞նչպես կարտահայտվի դա երեխայի վրա…Պետք է ինչ-որ բանով լցնել այդ մեկ լիտրը: Այնպիսի մի բանով, որը չի վնասի երեխային: Չի խանգարի հետագա երջանկությանը: Կյանքը դա Ծավալ է: Այդ ծավալը պետք է լինի երջանիկ: Իր երեխայի ծավալը պետք է լինի երջանկությամբ լի: Միայն երջանկությամբ:
«Գրանցման Բյուրո: Դժբախտությունների Պլանավորման Գործակալություն:» Կարելի է պլանավորել դժբախտությունը...Հանճարեղ միտք է: Պլանավորել:
Հայրը կտրուկ վեր կացավ ու հեռացավ: Դուռը նրա հետևից շխկաց: Օդի հոսանքից ծխի մոգական պարը տատանվեց մի պահ:
Հինգ րոպե անց Հայրը վերադարձավ` ձեռքերում պահած չորս լիտրանոց երեխայի բարուրը: Վերցրեց Մոր ձեռքից սիգարետը, որը նա ուզում էր վառել նախորդ սիգարետի կայծից ու դեն նետեց:
-Ահա քեզ...Նրա մեկ լիտրը կլցվի մոտակա տաս րոպեների ընթացքում...
-Ի՞նչ ես արել,-Մայրը փորձում էր հանել տուփից հաջորդ սիգարետը:Նա մի ձեռքվ պահել էր բարուրը, իսկ մյուսով արունոտ սավանի վրա դրված տուփից ուզում էր հանել գլանակը:
-..երեխային կմնա ուղիղ երեք լիտր: Ուղիղ երեք լիտր մեր գնած երջանկության համար: Հասկանու՞մ ես: Հասկանու՞մ ես...
Մայրը դրական շարժեց գլխով:
-Ու աշխատիր չփչացնել այդ երջանկությունը, հասկանու՞մ ես:
-Հա, հա...հասկանում եմ,-ասաց նա` վեռելով սիգարետը կրակայրիչով:
Հայրը նստեց գետնին: Յոթ րոպե անց չորս լիտրանոց երեխան դարձավ ապահովագրված երեք լիտրանոց երջանկության վայելող: Նրա դժբախտությունը տեղի ունեցավ, երբ նա իր Մոր գրկում, արունոտ սավանների մեջ քնած, շնչում էր խորհրդավոր ծուխը: Հոր մարմինն անշունչ պառկած էր մահճակալի կողքին: Մայրը հայացքով մոխրամանն էր ման գալիս: Հոր մահը լցրել էր դժբախտության մեկ լիտրը: Համընդանուր Ծավալում նոր երեխան արդեն ապահով գրանցված էր երեք լիտր լիտրանոց երջանկության մեջ:
No comments:
Post a Comment