Ես վերջին մարդն եմ, ով գրում է այս լեզվով: Ես այն քչերից եմ, ովքեր չեն փոշոտվել ու չեն էլ փոշոտվի: Ես լսելի եմ դարձնում իմ ձայնը այս երկրի սահմաններից դուրս: Ես գտել եմ միջոցն ու այժմ գոռում եմ ողջ աշխարհով մեկ: Ես այտեղ եմ, փոշու, սարդոստայնների ու փոշոտ սարդերի մեջ: Ես ոմն Կիմ Դարյանն եմ: Փոշոտ չեմ:
Սկզբում մեր մասին սկսեցին մոռանալ: Տպագրվում էին գրքեր, հանրագիտարաններ, որտեղ մենք չէինք հիշատակվում: Լրատվական հաղորդումները շրջանցում էին մեզ: Ես հասկացա, որ մեր մասին մոռացել են ամբողջովին, երբ եղավ մեծ երկրաշարժը: Պայթեցին մի քանի քնած հրաբուխներ` դուրս ժայթելով այս փոշին ու մոխիրը: Այդ մասին ոչ ոք չխոսեց: Փոշին ու մոխիրը ծածկեցին մեր ավերված քաղաքներն ու մեր մասին մոռացան: Այլևս չէինք տեսնում նրանց տպած գրքերն ու չէինք լսում նրանց պատրաստած հաղորդումները: Նրանք մոռացել էին, որ մենք կանք:
Հետո մոռացվեցին մարդիկ: Փոշին ծածկեց նրանց: Նրանք փոշու հաստ շերտի տակ են հիմա...նրանք մոռացված են:
Մեկ տարի առաջ ես հաճախ գնում էի հին Գոռի մոտ` կիսավեր թանգարան: Այնտեղ էր հավաքվում մեր խումբը` մարդիկ, ովքեր ծածկված չէին փոշով: Մենք կարդում էինք այնտեղ գրքեր, խոսում, երգում, արտասանում...դա Պատմության թանգարանն էր, հետին սրահը: Մենք մաքրել էինք այդ տարածքը փոշուց ու սարդերից:
-Эта провинциальность, ребята, нас погубит…,-ասում էր հաճախ հին Գոռը:
Զառան անդադար փորփրում էր հանրագիտարաններն ու ժամանակ առ ժամանակ բացականչում.
-Օ~: Գտա: Տիգրան Մեծ: Գրված է, որ եղել է այդպիսի արքա, ով թագավորել է Մեծ Հայքում, հետո պատերազմել է Հռոմի հետ ու դարձել նրա վասալը...
Մեր տրամադրությունն այդ ժամանակ սկսում էր ընկնել, որովհետև նույն հանրագիտարանում չկար ոչ մի տեղեկություն ոչ Մեծ Հայքի, ոչ էլ Հայաստանի մասին:
Ամենածանրն այդ ամենը տանում էր Մհերը.
-Մեզ չեն հիշում, թողել են էս անասուն երկրում ու ոչ մի ուշադրություն չեն դարձնում...իսկ մեր կառավարությու՞նը: Ինչ ա անում, որ մենք տեղ ունենանք էս աշխարհում...
-Երկիրը երկիր չի,-բազմանշանակ ասում էր հին Գոռը:
-... do you know what this will cause? Մենք գյուղ ենք, իսկական գյուղ: Խուլ գեղ: Նայիր` Զառան կարգին գիթառիստ ա: Ինքը վիրտուոզ ա....ու ի՞նչ: Նրա գիթառի ձայնը չեն լսի էս քաղաքից դուրս: Ես գրում էի կատաղած ծրագրեր, նոր թվային ալգորիթմներ: Դրանք ուղարկում էի դուրս...ոչ մի բան....կարծես ես սկի չէի էլ գրել: Ոչ մի արձագանք...
-Իսկ եթե նույնը էստեղ անենք,-փորձում էի կառուցողական լինել ես,-մեզ մոտ, էստեղ անենք այն ամենն ինչ կարողանում ենք...
-Нихрена у тебя не выйдет,-առարկում էր հին Գոռը միանգամից,-էստեղ ոչ մեկին պետք չես դու: Ոչ դու քո ոտանավորներով, ոչ էլ Զառան իր գիթառով…պրոցեսը սկսվել ա, ամեն ինչ փոշոտվում ա…Երկիրը երկիր չի:
Ու սկսում էինք վիճել, վիճաբանել: Ես բերում էի փաստարկներ, պատմում իմ կատարած գրառումների մասին: Այստեղ քաղաքում կա Արտասահմանյան դեսպանատուն: Չգիտեմ նրա հստակ ֆունկցիաները: Դեսպանատունը մեզանից բաժանված է պարիսպով: Բայց ես օգտագործում էի հենց այդ պարիսպը: Դա իմ պատն էր, իմ թերթը: Ես գրում էի դրա վրա իմ բանաստեղծություներնն ու կոչերը` փորձելով լսելի դառնալ արտասահմանցիների համար: Մինչև հիմա պահպանվել է իմ գրառումներից մի հատված: Չորս տող ընդամենը: Մնացածը ծածկվել է փոշով: Ահա այդ չորս տողերը.
Մու՞թն է պատել աչքերը մեր,
Մոխիրն է դա այրված հույսի
Սե՞րն է լքել սրտերը մեր,
Սիրտն է մաշվել, դարձել փոշի...
Հիմարություն է, բայց ես փորձում էի մի բան անել, որպեսզի նկատեն այս քաղաքի կյանքը:
Մի անգամ հեռացել էի դեպի Հարավարևմտյան թաղամասերը: Այնտեղի պահեստների ավերակներում դեռ կարելի էր մի բան գտնել: Սարդերն էլ չէին հասցրել անանցանելի սարդոստայններ գործել, ու հնարավոր էր լինում տեղաշարժվել առանց պրոբլեմների: Ես անցկացրեցի այնտեղ տաս օր, երբ վերադարձա…Թանգարանի հետին սրահը թաղված էր փոշու մեջ: Սեղանի շուրջ նստած էին փոշով պատված մարդկային սիլուետներվ: Ես մնացի միայնակ:
Պահեստներում եղած ժամանակ ես հավանաբար մոռացել էի ընկերներիս մասին: Այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս:
Ես ոմն Կիմ Դարյանն եմ: Փոշոտ չեմ:
I have a dream.
Ես ամեն օր սկսում եմ իմ հաղորդումն այս տողերով: Դա ժամանցային մշակույթային հաղորդում է: Ես վարում եմ այն ռոդիոյով: Պատմում եմ ինձ հայտնի պատմության մասին, խոսում եմ հայերենով, ռուսերենով ու անգլերենով:
Իմ հենակետն ինչ-որ աշտարակատիպ խողովակ է: Փոշու տակից երևում է, որ ժամանակին այն եղել է բծավոր` կարմիր-սպիտակ: Ես բարձրանում եմ նրա վրա, միացնում այնտեղ տեղադրված ալեհավաքն ու հաղորդիչը:
I have a dream.
Ես պատմում եմ իմ երազանքների մասին: Պատմում եմ մեծ աշխարհի ու նրա վրա գտնվող այս երկրի մասին: Միշտ շեշտում եմ, որ այս երկիրը նույնպես գտնվում է նրա վրա: Շեշտում եմ մի քանի անգամ:Պատմում եմ երկրի մասին:Այնպիսին, ինչպին որ այն եղել է ժամանակին: Ես կոչ եմ անում բոլոր նրանց ովքեր փոշոտ չեն` դուրս եկեք ավերակներից, թափ տվեք փոշին, եկեք:
Արձագանքներ չեն եղել: Չնայած ես գտել եմ մի խումբ մարդկանց: Նրանք, չգիտես ինչու, չեն կարողանում խոսալ: Կամ գուցե չեն հասկանում իմ լեզուները: Ես միշտ մտածում եմ նրանց մասին: Վախենում եմ մոռանալ: Նրանց մեջ կա մի աղջիկ: Ես ուզում եմ ունենալ երեխաներ նրանից: Սակայն դա ժամանակի հարց է:
Արտասահմանից ոչ մի լուրեր չունեմ:
Կառավարություն երկրում չկա: Կամ եթե կա, ապա փոշոտված է:
P.S.
Հատուկ նշանակության ջոկատայինները դուրս եկան դեսպանատան պարիսպներից շենքի հետևի կողմից: Նրանք, պատերի տակ ծպտված ու գաղտնի, անցան մի քանի թաղամաս ու մոտեցան նախկին ծխնելույզ-աշտարակին: Երկուսը մնացին աշտարակի տակ, երկուսը մագլցեցին վերև:
-I have a dream. I hope that my voice will knock your hearts. Я приветсвую вас с этого маяка одной живой души. Я говорю с вами из некогда великой страны...
Կրակոց: Ճիչ: Ազատ անկում:
«Радиопомехи устранены.Причина помех забыта. Возврашяемся на базу»,- խռպոտ ձայնով հայտնեց զինվորներից մեկը` մոտեցնելով բերանին ռացիան:
No comments:
Post a Comment