
Օ~, դոկտոր Դալաքյանը վեհ քայլվացքով անցնելու է Օրբելի խաչմերուկն ու շարժվելու դեպի Բաղրամյան պողոտա: Նրա հայացքն ընկնելու է շենքերից մեկի վրա փայլատակող հսկա պաստառին: Իսկ պաստառի վրայից նրա վրա է նայելու երիտասարդ հոմոսեքսուալիստը` լայն ժպիտը դեմքին, ու առաջարկելու` “Բժիշկ Քվանտուս: Որոշել եք փոխել ձեր սեռն ու զգալ անմոռանալի ապրումնե՞ր: Մենք կօգնենք ձեզ: Մենք արթնացնում ենք ձեր մեջ քնած գազանին: Մի՛ զսպեք ձեր երևակայությունը”: Օ~, ու ինչ է ասելու, հետաքրքիր է, դոկտքոր Դալաքյանը, երբ տեսնի այդ պաստառը: Երբ հասկանա, որ իր ստեղծած “ՄեմոՔվանտ” նախագծի հետքերն են լինելու դրանք: Այդ տեխնոլոգիաները թույլ պիտի տան մարդկանց տեղաշարժվել օրգանիզմի ժամանակի մեջ ու վերացնել հիվանդությունների սկզբնապատճառները…Ի՞նչ է ասելու մեծն դոկտոր Դալաքյանը:” Педерасты!!!”- ասելու է նա:
2087 թվականին դոկտոր Դալաքյանը անցնելու է Մաշտոցի պողոտայով` հպարտ պարզած ճակատով ու ազնվական քայլվացքով ու չի իմանալու, որ իր այնքան սիրելի ռուսերենից ազատվելու համար մի խումբ ուսանողներ հավաքված են լինելու “Dastination 87” ծրագիրն իրականացնող գրասենյակի մոտ: Այնտեղ նրանց ուղեղի հետ անցկացվելու են որոշակի ճառագայթումներ, որից հետո նրանք զրկվելու են իրենց հիմնական առոգանությունից ու կարողանալու են խոսել անգլերեն անգլիացուց էլ լավ: Դոկտորը շատ է հպարտանալու իր ռուսերենով ու անգլերենի ռուսական առոգանությամբ ու այդ ամենի մասին իմանալու ժամանակ ասելու է` “Долбоебы”: Նրա բացահայտած մագնիսական ալիքներն են, որ ազդելու են երիտասարդների ուղեղների վրա` դարձնելով նրանց անգլիախոս դեսթինեյշնականներ ու հեդվեյականներ: “Фу, бля...”,-ասելու է դոկտոր Դալաքյանը:
“Ու քանի սրտացավ ենք մենք դոկտոր Դալաքյանի առողջական ապագա վիճակի համար, կայացնում ենք որոշում` դոկտոր Դալաքյանի կյանքն ավարտել արհեստական եղանակով էմբրիոնային շրջանում:”
Цитадель Зла, Демоны мрачного видения.
No comments:
Post a Comment