Friday, April 15, 2011

ՆԱ

Արամը գնում էր, ինչպես ասում են, ափալ-թափալ: Նախ` պետք էր  չուշանալ: Հետո  այն, ինչը նա տանում  էր, կարող էր փոխել իր հատկությունները ու վերածվել գրողը գիտի թե ինչի...
***  
-Դու գիտես, որ էն ինչ հիմա արեցիր... ախր միջին դարերում քեզ ուղղակի կկախեին, կամ կաստվածացնեին,- հիացմունք արտահայտող աչքերով նրան նայելով ասում էր Սաքոն, նստած Արամի լաբորատորիայի հարմարավետ բազկաթոռին, որը այդտեղ էր հայտնվել Արամի հնարամտությամբ: Նա ուղղակի համոզել էր ղեկավարությանը, որ բազկաթոռի դիրքը հարմար է նրան ինչ-որ հատուկ մեդիտացիայի համար, ինչի արդյունքում բարձրանում է աշխատունակությունը:
-էէէէէ... գիտեմ, գիտեմ... դու սուս: Համ էլ մի մոռացի, սա անկանխատեսելի ա ու կարող ա ցանկացած պահի կորցնել  իր էֆեկտը:,-Արամը վերցրեց սև, սառը թեյով գավաթը, մի քանի կում արեց ու վառեց սիգարետը,- բայց մեկ ա, ես դա կարողացա: Մնաց տեղ հասցնեմ: Դու կարծու՞մ ես, նա կուրախանա:
-Ի՞նչ, - Սաքոն չհավատաց ականջներին, -Արմ, ի՞նչ ասեցիր: Ուզու՞մ ես սա դուրս հանել ատոմակայանից: Դու պատկերացնու՞մ ես...
-Վերջացրու՛, սա ռադիոակտիվ չի: Դու հո չէս մտածու՞մ, որ ես նրան ռադիոակտիվ մի բան կտամ... առանց այն էլ, վախենում եմ նրա հետ լինելիս, թե հանկարծ ինձանից չճառագայթվի...
-Ու՞մ, Արամ ու՞մ, ի՞նչ ես խոսում:
՞նց թե, - Արամը իրոք զարմացավ, -ո՞նց թե ում, Նրա: Սաք, հասկանու՞մ ես, ՆՐԱ:
-ՆԱ-ն, ո՞վ ա, ապեր: Լա՞վ ես դու,- Սաքոն արդեն մտածում էր, թե խոշոր գիտական հաջողության սպասվելիք փառքը ազդել է Արամի գիտակցության վրա: Սակայն վերջինս ոչ միայն հանգիստ էր ու հավասարակշռված. նրա աչքերը փայլում էին հատուկ լույսով, որը հատուկ  է թերևս հանճարներին միայն:
-Սաք, լսիր  ինձ ուշադիր... արդեն քանի ամիս ա, դու ինձանից լավ կիմանաս, ես խրված եմ էդ հերները անիծած էլեմենտար մասնիկների մեջ.... դու գիտես, որ ես սիրում եմ դա, գիտես, որ  դա ինձ համար մոգություն ա: Ու դու գիտես.... չէ՞, չգիտես...
՞նչ չգիտեմ:
-Ամեն ինչ ես արել եմ ոչ թե ինչ-որ Նոբելյան մրցանակի կամ նախագահի ձեռքսեղման համար... Ես արել եմ դա ՆՐԱ համար: ՆԱ պետք է տեսնի դա...
-Դու խոսու՞մ ես ՆՐԱ մասին:  Դու ուզու՞մ ես ցույց տալ դա Անիին: Դու գժվե՞լ ես: Դու.. դու գժվե՞լ ես, ապեր: Սրա ֆոնը երևի ձիու էլ կտապալի:
-Չէ, հանգստացի, - ծիծաղեց Արամը, ես ստուգել եմ: Ռադիոակտիվ ֆոնը նորմայից մի 14 անգամ ա բարձր: Ասենք շաբաթվա վերջ մեր մարմիններում 87 անգամ ա նորմայից բարձր լինում: Էնպես որ, հանգիստ, ապեր: Համ էլ տես, ես նիկելից տարայի մեջ եմ պահելու: Բան չի լինի:
-Ու ի՞նչ պիտի դու դրանով անես: Պիտի տանե՞ս ու ասե՞ս, - «Տես, սիրելիս, ես քեզ համար մեխանիկական ալիքների ազդեցության եմ ենթարկել իոնացված զանգված ու ստացել սկզբունքորեն բացառիկ քիմիական տարր, որի մագնիսական դաշտը ստիպում է այլ նյութերին փոխել իրենց քիմիական կառուցվածքը:
-Ավելի լավ ա ասեմ, որ ուղղակի նոր քար եմ ստացե՞լ, որ կարող ա ոսկի դարձնե՞լ ցանկացած մետաղ: Հ՞ը:
-Արամ, դու չէս պատկերացնու՞մ: Էս քո համար փիլիսոփայական քար չի՛: Սա  դեռ մի հինգ տարի պահանջելու ա ամեն տեսակի փորձեր կատարել իր հետ: Չէս  պատկերացնում?  Սու՛ս, սու՛ս, - Արամի հայացքը կարծես մի քիչ սառեց: Նա վառեց երկրորդ սիգարետը: Զգացվեց, որ մի բան անհանգստացնում է նրան: - Չէ, չէ... չի լինի էդպես...Սա պիտի ծառայի հրաշքին, ոչ թե... զզվեցի:
Արամը պատկերացրեց, թե ինչպես են հավաքվելու հարյուրավոր իր նման գիտնականներ ամբողջ աշխարհից...պատկերացրեց պրոեկտը ֆինանսավորող կազմակերպությունների ֆինանսիստների հաշվարկները շահութաբերության մասին: Դա ճնշում էր նրան: Նա ստեղծել էր հրաշք, ընդամենը  հրաշք` իր սիրո համար... իսկ դա կվերածվի կոմերցիոն ծրագրի: «Ամեն դեպքում, ես մեկ է, չեմ մասնակցի այդ քննարկումներին: Ես, ես կզբաղվեմ միայն  հետազոտություններով, ոչ մի բան ավել... բայց, բայց դա պետք է  պատկանի ՆՐԱՆ,-մտածում էր Արամը,- Ես ցույց կտամ դա Անիին, հետո ով ուզում է, թող քննարկի նրա մարկետինգային առավելությունները ու թերությունները: Դա կպատկանի նրան...»
-Ըհը, վերջ, ես պոկվեցի, Սաք, - ասաց Արամը, հենց հնչեց աշխատանքային օրվա ավարտը ազդարարող զանգը, որը նրան միշտ հիշեցնում էր իր ուսանողական տարիները:
-Արմ, վաղը  ցույց կտա՞ս դա պրոֆեսորին, OK, - հուսով հարցրեց Սաքոն:
-Օk, եղբայր, - ուրախ ասաց Արամը ու դուրս վազեց պատանու պես, - անպայմա՛ն: Բայց դա վաղը, հիմա` ՆԱ:
Սաքոն ժպտաց նրա հետևից. շատ լավ էր ճանաչում նա Արամին, որպեսզի փորձեր կանգնեցնել նրան ու պետք էլ չէր: Սաքոն գիտեր, որ հանճար է նա, իսկ հանճարներին կարելի է լինել ԽԵՆԹ:

Բռնած պահելով Անիի ձեռքը` նա նրան տանում էր այգու միջով: Նա խնդրել էր Անին փակել աչքերը ու ուղղակի  հետևել իրեն:
-Մի քիչ, մի քիչ էլ  ու կտեսնես:
Անցնելով  խիտ թփերի միջով` Արամը բերեց նրան ահագին բաց մի տեղ, որտեղ իրարից մի քանի մետր  հեռավորության վրա աճում էին մի քանի միջին չափի ուռենիներ:: Չնայած դա քաղաքի կենտրոնում էր, բայց այդտեղով  քիչ մարդ էր անցնում:
Նա հանեց գրպանում պահած նիկելապատ սրվակը: Այնտեղից ինչ-որ բան սկսեց թույլ մանուշակագույն լույս արձակել: Արամը մոտեցավ ուռենիներից մեկին ու դատարկեց սրվակի պարունակությունը ծառի տակ: Սրվակից ընկավ անորոշ ձևի մի զանգված, որի վայրէջքը սրվակից դեպի գետին կարելի էր նկարագրել նաև «ընկնել»  կամ  «հոսել» բառերով:                           
Անին, արձանի պես կանգնել էր  ու սպասում էր աչքերը բացելու հրահանգին: Պարզապես շատ պաշտպանված էր զգում նա իրեն Արամի հետ, որպեսզի փակ աչքերով լինելը նրա մոտ անհանգստության պատճառ դառնար:
Արամը մոտեցավ Անիին ու բռնելով նրա ձեռքը շշնջաց.
-Բացի՛ր
Այն ինչ տեսավ Անին վեր էր ամեն սպասված բանից: Հիմա  ամեն տեսակի ֆիլմերում կարելի է տեսնել բազմազան հնարքներբայց այդպիսի բանԱնին կորցրեց իր խոսելու ունակությունըԻրոք շշմեցուցիչ էր լուսավորվող ուռենու տեսարանը: Ներսից, կարծես ամեն բջջի ներսից լուսավորվում էր այդ հսկա բույսը, ու չկար դրան հավասար այլ հրաշալիք այդ պահին:
-Ֆոսֆորդա ազդեց ֆոսֆորի պարունակության ու ձևի վրա…- քթի տակ մրթմրթաց Արամը, հետո կարծես հասկացավ իր ասածի անտեղիությունը:
-Քեզ դու՞ր է գալիս, - հարցրեց նա:
Անին  նայեց նրան: Թաց աչքերը արտահայտում էին անսահման հիացմունք ու շնորհակալություն:
-Ես, ես մտածում էի, որ քեզ դուր կգաես սա սարքում էի, քո մասին մտածելով, գիտեսես ամեն օր զբաղվում էի էս գործով` մտածելով, որ այն քեզ դուր կգաեկա՞վ, - Արամի ձայնը մի քիչ խզվում էր:  Ու նա թվում էր խիստ անվստահ, - ես մի քիչ վախենում էի, որ էս տիպի բան կարող է չստացվել, բայց ոնց որ… - Արամը չհասցրեց ավարտել նախադասությունը, նրա խոսքը կտրվեց ջերմ համբյուրով, որը ավելի տեղին ու ավելի ազդեցիկ էր բոլոր շնորհակալական խոսքերից, -էէէըտենցեսես մյուս անգամ կփորձեմ, նայիր, ես ուզում եմ գտնել էլեկտրական իմպուլսների մի այնպիսի օրինաչափություն

No comments:

Post a Comment