Friday, April 15, 2011

Ռադիո


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Ալիկ Գասպարյանը նստած էր իր բնակարանի հյուրասենյակում,չոր ու բարոյապես մաշված սովետական աթոռին: Նա նստած էր գլուխը ափերի մեջ առած ու չէր շարժվում,միայն վոտնաթաթերի նեռվայն շարժումներն էին մատնում նրա անհանգստությունը»: Սենյակում տոթ էր անտանելիության աստիճանի… Ալիկի դիմաց` սեղանի մոխրամանի մեջ դեռ շարունակում էր ծխալ կիսատ ծխված ու հանգեցված սիգարետը…..Ալիկը երևի ամենաքիչը այդ պահին մտածում էր սիգարետի մասին: Իր տանը, իր սեփական բնակարանում նա հայտնվել էր յորահատուկ տհաճ իրավիճակում….նա հիմա կթողներ ամեն ինչ ու մի լավ կծիծաղեր, բայց նա ցավոք գիտակցում էր իրավիճակի արտաթորանքային բնույթը>
Ուղիղ նրա դիմաց նստած էր 45-47 տարեկան մի տղամարդու դիակ….այո, հենց նստած էր:Ոչ պարկած,ոչ ընկած,այլ հենց նստած…..եթե Ալիկը մի քիչ ավելի սառնասրտություն ցուցաբերեր ու կարողանար նայել դիակի բաց աչքերի մեջ, կնկատեր անսահման լարվածություն ու համառություն:
-Քու տիրոջ մերը…,-Ալիկը առաջին անգամ երևի արտահայտեց իր էմոցիաները  կապված այս իրավիճակի հետ:,-արա,ով ես դու???,-արդեն անհույս հարցնում էր նա դիակին:
Սենյակի լռությունը խախտվում էր համակարգչից լսվող ստացված հաղորդագրությունների միատոն ձայները:
Մի քառասուն րոպե առաջ էր,երբ Ալիկը դեռ հանգիստ զբաղվում էր իր համակարգչով` քաղաքի տարբեր մասերում գտնվող իր ընկերների հետ վարելով ամենասովորական ու ամենառօրյա զրույցներից մեկը, երբ նրա դուռը թակեց մեկը, ով հաշված րոպեների ընթացքում փոխեց  Ալիկի օրվա ողջ գույնային գամման: Այդ անծանոթը ներկայացավ որպես “Ռադիոյի մարդ”,կաբելային ռադիոյի վարձը հավաքող,որը այցելում է բնակարանաներր մի քանի ամիսը մեկ,երբեմն էլ տարին մի անգամ: Ալիկը նրան ներս հրավիրեց, ու ռադիոյի մարդը, չցուցաբերելով առանձնահատուկ համեստություն, միանգամից խորացավ դեպի ներս ու հանգիստ նստեց  բազմոցին: Նա բացեց իր թղթապանակը ու սկսեց արագ-արագ թղթեր հանել…նայել,ծալել,էլի հանել,տեսակավորոել,նորից հանել,բոլորը աչքի անցկացնել,ստուգել,հաշվել,կարծես բոլոր գործողությունները,որոնք հնարավոր է անել թղթապանակի թղթերի հետ:Նրա շարժումները գնալով արագանում էին,մատները ավելի արագ էին անցնում թղթերի վրայով,աչքերը ավելի արագ էին հետևում մատների շարժումներին….Ալիկը սկսեց ուշադիր նրան հետևել…անծանոթի շարժումները արդեն ավելի արագ էին քան հնարավորին կլիներ նորմալ համարել,նրա դեմքը լարված էր,աչքերը ուշադիր հետևում էին այդ “անցուդարձին” ,իսկ ձեռքերի և մատների շարժումները այնքան արագ էին,որ սկսում էին արդեն առաջացնել պռոպելլեռի  տպավորություն…
Բնականաբար Ալիկը զարմացավ,բնականաբար վախեցավ, բանականաբար փորձեց ձայն տալ նրան, հարցնել թե ինչ է անում….”արդեն 15 րոպե է անցել,իսկ էս մարդը ֆոկուսնիկություն ա անում” …
-ԷԷԷԷյ,կարող ա, նայեք իմ վրա,էհեեեեեեյ?,-ձեն հանի,դե?
Ալիկը հաստատ այլ հարմար տարբերակ չուներ անելու քան նրա ուսին թեթևակի հարվածել:

Երևի նա փոշմանեց, իր արածի համար…բայց էլ ինչ կարող էր անել…
Ուսին ստացած թեթևակի հարվածները, պետք է ենթադրել, ահագին ցնցեցին անծանոթ “ռադիոյի մարդուն”…նա մի պահ անշարժացավ,ինչը նրա գեր արագությունից հետո թվաց  անհավանական,հետո բարձրացրեց գլուխը, հետ  նստեց, թուլացավ ու….սա Ալիկը չգիտես ինչու ընկալեց բոլորովին առանձին ու ավելի ընդգծված, փչեց շունչը:
Ու էլի Ալիկը փորձում էր արթնացնել նրան, գոչել, քաշել,բրդել; անօգուտ:
-Այ քեզ բան, արա…,-անընդհատ կրկնում էր մտքում Ալիկը:Իսկ մինչ այդ անծանոթ մարմինը կարծես  սառնարանում նպատակասլաց սառում էր….Ինչ անել?
“Ռադիոյի մարդ: Զանգեմ շտապ օգնություն, թող գան տանեն….բա քաղմասը?դիակի համար ինչ ասեմ?արա ով սենց բանի կհավատա?չէ,զանգել ամեն դեպքում պետք ա:”
Նա արդեն հավաքում էր համարը, երբ ուշադրություն դարձրեց “ռադիոյի մարդու” թղթերին, որը վերջինս այդպես արագ-արագ վերադասավորում էր…..”թե ինչ էր նա անում?”
“Թղթեր, թղթեր….ինչի գծագրություննա,հմմմ,սա շարունակությունն ա?այ քեզ բան…..էս մեր շենքի հատակագիծն ա…..էս էլ ինչ-որ լարի գիծ…….կաբելային ռադիոյի գիծը?այսքան երկար?շենքում երևի մի եկու հոգի էլ կա ու վերջ,որ դեռ պահել են իրենց նախնադարյան ռադիոները….ու էսքան երկար գիծ…?Էս ես կպահեմ ինձ…,”-մտքեր մեջ էր Ալիկը:
Եկավ շտապ օգնությունը,նրանց հետևից ոստիկանությունը…..Ալիկը բոլորին պատմեց հենց այնպես ինչպես եղել է` բաց ողնելով հետաքրքիր գծագրերով թղթերի մասին, իսկ  թղթապանակի մեջ կային բնակարանների ցանկով ու համարներով այլ թղթեր ևս…
Երբ նա դրսում ճանապարհում էր բժիշկներին, նրան մոտեցավ ոստիկանության քննիչներից մեկը ու ասաց,որ հնարավոր է նրան վաղը կամ մյուս օրը կանչեն բաժին` ցուցմունքներ տալու:Ալիկը նրանց ասեց, որ խնդիր չկա, ու իրեն իսկապես հետաքրքիր է, թե ով է իրականում այդ մարդը և ինչու նա այդպես մահացավ:
Վերջին մուխը անելով` նա սիգարետը մատներով նետեց շտապ օգնության մեքենայի հետևից ու բարձրացավ վերև:
Արդեն գիշերվա 2ն անց էր, բայց Ալիկը մի ձեռքում թունդ թեյի բաժակը մյուսում տարօրինակ գծագրերը պահած գլուխ էր ջարդում թե ինչ են դրանք ու ով էր այդ մարդը….
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
-Ինչ կարողա էս լինի,ապեր?,-հարցնում էր Ալիկը Ռուբին ինտերնետով:Նա արդեն սկան էր արել թղթերը ու մեսենջերով ուղարկել դրանք Ռուբին: Ռուբենն էլ էր համալսարանից, ռադիոֆիզիկայի ֆակուլտետից:Ալիկը որոշել էր պատմել նրան այդ ամենի մասին, չգիտես ինչու վստահ էր որ Ռուբը ոնց էլ լինի մի բան կիմանա:
-Հմմ…հաստատ բան չեմ կարող ասել հիմա,Ալ: Բայց սխեմայա ինչ-որ;: Ու շատ բարդ,եթե ավելի կոնկրետ չեմ տեսել ես սենց բան ընդհանրապես….
-Բա ինչ ես մտածում?
-Ապեր,ինչ մտածեմ? Քո ասածով դուրս ա գալիս, որ ձեր շենքի մեջ,ռադիոյի լարերով մի հատ լուրջ սխեմայա հավաքված….ու եթե ես ճիշտ եմ հասկանում սա ինչ-որ պլատա ա
-Շենք պլատա?
-Ահա, էդ կարգի,ապեր: ձեր շենքը աչքիս ինչ-որ բանի համար ա նախատեսված եղել:Ինձ չի թվում, որ սա կարող ա լինի զուգադիպություն,կամ պատահական համընկնում:
-Ձև ա իմանալ ինչ պլատա ա?
-Հը-ը….ինձ անծանոթ բան ա…..այսինքն ինչ ասես կարող ա լինի…..չգիտեմ…սպասի:Ովքեր են ապրել ձեր շենքում? նուու…հիշում ես չէ,կային էն ժամանակ տենց բաներ, բաժանում էին շենքերը ըստ մասնագիտությունների, ասենք մանկավարժների շենք, կամ շինարարների…?
-Մեզ մոտ ավիացիայի աշխատողներն են:
-Հմմ….
-Քեզ դա բան ա ասում,-հույսով հարցրեց Ալիկը:
-Չէ….գրեթե ոչ մի բան….չեմ հասկանում….ասենք լավ,պլատա ա,ասենք վրեն լիքը մանր մունր բաներ կան կպցրած,լիքը դետալներ…..նայի էդ սխեմային,հաստատ ինքը լիքը ելքեր ունի:
-Լավ բա ինչ ա մեր շենքը?
-Ասում եմ,Ալ ինչ ասես,կարող ա լինի…
-Հլը սպասի….
Ալիկը տարօրինակ ձայն լսեց պատշգամբից…կարծես լուսամուտ էր բացվել
-Ուր ա?Ուր էս դրել?
-ԱԱԱԱԱԱԱ,-Ալիկը առանց հանաքի վախեցավ……այդքան երևի կյանքում չէր վախեցել, կամ էլ երևի դպրոցում, որ կտուր էր բարձրացել այնտեղից կատու իջեցնելու,ու կտուրը սկսել էր ճռճռալ ու ընկնել սպառնացող ձայներ հանել:
-Ապուուշ,ուր էս դրել թղթերը?
-Ով ա էդտեղ?Ով ա?
-Թղթերը տուր,տուր մեզ  թղթերը:
Քանի Ալիկը ավելի հետ-հետ էր գնում, սառը, նյարդային ձայնը ավելի մոտիկից էր սկսվում լսվել: Ու շուտով մոնիտորի լույսի տակ երևաց անծանոթ ուրվագիծը: Դա ամենաշատը նման էր երկար անձրևանոցով մարդու ուրվագծի, բայց Ալիկը նկատեց նաև կապիշոնի ուրվագիծը, ինչը նրա վրա ավելի սահմռկեցուցիչ տպավորություն թողեց:Ու քանի որ Ալիկը վախից սառել էր ու չէր արձագանքում ուրվագիծը սկսեց խոսալ.
-Ցերեկը դու այստեղ հյուր ես ունեցել: Քո անփույթության պատճառով նա չի կարողացել ավարտին հասցնել իր գործը ու դեռ ավելին քո պատճառով նա ընկել է իշխանությունների ձեռքը…..ինձ պետք են թղթերը….ես գիտեմ դու ես վերցրել,տուր:
Նա աչքերով  ցույց տվեց թղթերի կողմը….հենց ուրվագիծը հայացքը թեքեց դեպի այն կողմ թղթերը բարձրացան ու հայտնվեցին նրա մոտ…..Այդ պահին հայտնվեց մի ուրվագիծ ևս,բայց այս անգամ ծանոթ…Նա վերցրեց թղթերը,սկսեց ուշադիր նայել ու արագ թերթել….հետո դադարեց….հայացքը բարձրացրեց ու առաստաղին գամեց:
-Գտա….
-Սկսիր,-ասաց կապիշոնով ուրվագիծը…
Ալիկի ապշանքին սահման չկար…նրան կարծես չէին էլ նկատել…..նա ինքև իրեն չէր նկատում այդ ամենի ընթացքում….
Մինչ այդ “ռադիոյի մարդու” աչքերը կապույտ լույս սկսեցին արձակել,որը ուղված էր առաստաղի կոնկրետ կետի…..հետո այն սկսեց ցանցի պես տարածվել ողջ առաստաղով….անցավ պատերի վրայով ու կարծես իջավ ներքևի հարկ: Հետո շարժը դադարեց…մի քանի րոպե “ռադիոյի մարդը” կանգնած էր անշարժ,հետո կայծակնային արագությամբ լույսը դադարեց,նա հայացքը իջեցրեց առաստաղից ու ասաց,-Վերջ:
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Ալիկին զարթնացրեց հեռախոսի ձայնը….
-Ալո…
-Ոստիկանությունից է,Ալիկի հետ եմ խոսում?
-Ահա…
-Երեկվա դեպքի մասին….գիշերը նորմալ է եղել ամեն ինչ?
-Ա..Այո..?ինչու?
-Դեեե..գիտեք,երեկվա ձեր դիակը…դե ձեր տանը հայտնված մարդու դիակըը…դե..հասկանում եք այն չկա..ու մենք մտածեցինք,կարող ա դուք իմանաք?
-Վայ…ոնց?կորել ա?
-Դե հա…
-Չէ,ես ոչինչ չգիտեմ;’
-Լավ,կներեք,եթե ինչ-որ բան լինի,զանգեք,լավ?
-Լավ,հաջողություն,-թեթևացած ասաց Ալիկը:

-Ռադիո!!!!!!!
-Լսում եմ?
-Լավ ես?
ա, բայց տպավորված եմ մարդկային դիահերձարանից,անտանելի էր,լավ ա դուք հասաք:
-Մենք չէինք քեզ թողնի:
-Շնորհակալ եմ:
-Ինչ ես մտածում շենքի մասին?իմաստ ուներ այդքան ռիսկի գնալ?
-Իմաստ ուներ,ինֆորմացիան շատ կարևոր էր…..ճիշտ է,30 տարի առաջ Երկրի համար ընտրել են ահագին սպեցիֆիկ տարբերակ ինֆորմացիան պահելու համար…լիներ դա այժմ կբավարարվեինք ընդամենը մեկ ինչպես ասվում է-ֆլեշկայով…
-Դե ինչ արած…
-Մենք ունենք դեռ 4 այդպիսի “ֆլեշ-շենք”:
-Դե առաջ!!!հա.լսիր,Ռադիո,բա էն ջահելը?Ալիկը?ինչ անենք?
-Հերն էլ անիծած,թող պատմի ում ուզում է…Դու կհավատայիր նրան?!

No comments:

Post a Comment