Friday, April 15, 2011

Ուտիլ

Այս կարգի պատմությունները մարդկանց մեծ մասի կողմից ընկալվում են խիստ թերահավատորենՈրպես կանոն դրանք համարվում են ոչ հավաստի, կամ պարզապես դիտվում են որպես լրատվամիջոցների կողմից կատարված հատուկ քայլեր, որոնք պիտի նպաստեն իրենց հանդեպ ուշադրության ավելացման:
Սակայն վերջին դեպքերի մասին տեղեկությունները հանդիպեցին գրեթե բոլոր լրատվամիջոցներում միաժամանակ: Նույնիսկ նրանցում, որոնցում միշտ դժար է լինում հանդիպել որևէ ոչ քաղաքականացված հայտարարության:
Մեծ մասամբ գրվում և ասվում էր մետրոյի թունելներում տեղի ունեցած ինչ-որ պայթյունի մասին, ինչի հետևանքվ գետնի մեջ բացվել էր մոտ քսան մետր լայնությամբ հսկա մի փոս….: Ու քանի որվթարըեղել էր քաղաքի կենտրոնից ոչ հեռու, ոչ անմարդաբնակ մի վայրում, անընդհատ անպակաս էին հետաքրքրասերների խմբերը, որոնք կիպ կանգնած ոստիկանության կողմից դեղին ժապավեններով եզերված տեղանքին, ուշադիր հետևում էին ժապավենից այն կողմ տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այդ իրադարձությունները նույնն էին` սպիտակ համազգեստներով ու հակագազերով այս ու այն կողմ վազող ու  գետնի տակից ինչ-որ բաներ հանող մարդիկ, հատուկ նշանակության զորքերի մարտիկներ, որոնք ուշի ուշով հետևում էին այդ իրարանցմանը ու լրագրողների ստվար զանգված, որոնց հարցերի տարափը բախվում էր սառնարյունսպեցնազցիներիմռայլ հայացքներին:
Իրականում այդ « վթարը» չուներ ոչ մի կապ մետրոյի հետ: Այն կարող էր տեղի ունենալ քաղաքի ցանկացած հատվածում, կարող էր տեղի ունենալ Վրաստանում, Աֆրիկայում, Բրազիլիայում կամ նույնիսկ  Ադրբեջանում: Պաշտոնապես  այդպիսի «վթարները» կամ ընդհանրապես հեռու են պահվում հասարակության ուշադրությունից, կամ սվաղում են այն հազար ու մի տեխնոգեն պատճառներով:
Այդ օրերի խրոնիկան ուսումնասիրելիս կարելի է հանդիպել հետաքրքիր մի փաստի: Ամենահեղինակավոր լրատվական կայքերում հանդիպում են հոդվածներ էլեկտրոէերգիայի մատակարարման խափանումների մասին: Միայն մեկ աղբյուր է ակնարկում այդ խափանումների ունեցած որոշակի օրինաչափության մասին, որը կարող էր կապված լինել իբր թե մետրոյի թունելում տեղի ունեցած վթարի հետ: Այնինչ հոսանքի խափանումները հետևանքն էին «վթարի» վայրից ինչ-որ անհասկանալի մետաղական սարքի, որը հայտնվել էր այդ թաղամասում բավականին տարօրինակ կերպով:

***
Գետնին բացված մեծ փոսից սպիտակ համազգեստներով մարդիկ, որոնք մեծ մասամբ Մեծամորի ատոմակայանից եկած միջուկային մասնագետներ էին կամ էլ Մոսկվայից ժամանած նրանց ռուս կոլեգաները, անընդհատ վերև էին հանում բազմապիսի բեկորներ: Հետո տեսակավորում էին դրանք, դնում ինչ-որ արկղերի մեջ, համարակալում, ու տանում դեղին  ժապավենով  փակված տարածքի հեռավոր անկյունը, որտեղ այդ արկղերը գտնվում էին «սպեցնազցիների» անընդհատ հսկողության տակ; Արկղները կուտակվում էին ողջ օրվա ընթացքում, իսկ հետո հեռացվում տարածքից հատուկ բեռնատարների կողմից: Լինում էր, որ որոշ արկղեր դրվում էին մյուսներից առանձին, ավելի փոքր խմբերով: Դրանց վրա գրված էր լինում. «Ենթակա է ուտիլիզացման»:

Հատուկ նշանակության ջոկատի համար հերթապահություն անել քաղաքացիական օբյեկտում նշանակում է չանել ոչ մի բան: Մանավանդ, որ չկան հակառակորդի զինվորներ, չկան պետական հեղաշրջման ձգտող տաքացած զանգվածներ, չկան նույնիսկ հանգիստ բնապահպան-միտինգավորներ: Դրանց փոխարեն այս ու այն կողմ են վազվզում սպիտակ խալաթներով ու կամբինիզոններով գիտնականները:
Արդեն տաս ժամ առանց ընդմիջման, իր դիրքում կանգնած շարքային Ալբերտ Սարգսյանի համար  դառնում էր անտանելի այդպիսի անգործությունը: Նրա մոտ արդեն սրտխառնոց էին առաջացնում այդ ձյունաճերմակ գիտունիկների լուրջ դեմքերը, որոնք այնպիսի գուրգուրանքով էին գրկում ու այս ու այն կողմ տանում էդ ժեշտի կտորները, կարծես մի քիչ էլ յ ու արդեն պիտի ամուսնանային դրանց հետ: Անտանելի էր: Լավ է, որ կար Գոռը: Նա  ուրիշ գումարտակից էր  ու Աբոն ծանոթացել էր նրա հետ հենց այդտեղ` «վթարի» վայրում: Գոռը անընհատ հանձնարարություններ էր ստանում իր հրամանատարից ուղեկցել կամ օգնել որևէ մեկին, այդ իսկ պատճառով Աբոն հնարավորության դեպքում միանգամից սկսում էր հարցուփորձ անել.
-Ինչ կա մյուս կողմում? Ինչ են ասում? Երբ են էս գիտունիկների վերջացնում?
-Ասում են վաղը կվերջացնենք,- պատասխանում էր Աբոն,-նոր էլի մի հոգու հետ խոսեցի էդ սպիտակ խալաթավորներից, ասում ա, բոլոր անհրաժեշտ նյութերը արդեն տեղափոխել են...
-Դե լավ ա...,-Աբոն կարծես մի բան հիշեց,- լսի ապեր, ինչ կասես? Էդ ինչ են տանում բերում դրանք սաղ օրը? Հը? Ոնց ես նայում եմ, երկաթի կտորներ են, հա?
-Եսիմ...,-Գոռը մի պահ երկմտեց,-ինձ էլ ա դա հետաքրքիր.....ես տեսել եմ, որոշ բաներ ուզում են թափել...
-Ոնց? Ինչը?
-Դե էդ բեկորների կտորներից: Չափից շատ են հանել  ու մի մասը ավելորդ են համարում հետները տանել իրենց լաբորատորիաները: Որոշել են...ինչպես ա ասվում է...է.. ուտիլիզացնել:
-Գոռ, արի տանենք մի երկու կտոր,հը?
-Բա քեզ պետք ա?,-զարմացավ Գոռը, բայց Աբոն արդեն նայում էր փայլուն աչքերով: Այդպիսի համառ մարդիկ, եթե մի բան դնեն մտքներին, էլ հետդարձ չկա...
-Արի, արի տանենք,- նրա ձայնը արդեն այնքան էր հագեցված ինչ-որ մոլեգին էնտուզիազմով, որ անիմաստ էր հակաճառել,- դե չեն թափելու? Չեն թափելու?կամ ինչ-որ էդ պիտի անեն? Դե մենք էլ վերցնենք էլի, նայենք տեսնենք  ինչ ենք էսքան ժամանակ ըսենց պահել-պահպանել...
            Ու վերցրեցին...Ճիշտ է Գոռը ահագին հիասթափվեց...Դա ընդամենը մետաղի կտոր էր, հավանաբար հենց երկաթ, կամ պողպատ: Ոչ մի յուրահատուկ բան: Նրան հիասթափեցրեց նաև այն, որ իր կոլեգաներից ոչ մեկը  ուշադրություն չդարձրեց, երբ ինքը պարզապես վերցրեց արկղերից մեկում դրված կտորներից մեկը ու սկսեց այն խաղացնել ձեռքի մեջ` այնպես, կարծես դա քար է, սովորական քար է, որը  պիտի շպրտվի լճի մեջ` տեսնելու համար թե քանի անգամ կդիպչի ջրին` սուզվելուց առաջ: Սակայն քարի համեմատ այդ մետաղի կտորը ահագին ծանր էր: Այն տձև էր  ու այդ տձևությունով էլ նման չէր սովորական երկաթի կտորներին: Սովորաբար երկաթը լինում է  ինչ-որ բանի համար ձուլված, իսկ ինչ- որ բանի համար ձուլված մետաղը միշտ ունի ձև ու տձև չէ: Մի  բան էլ, որ նկատեց Աբոն, դա այն էր, որ մնացած արկղերը փակված էին ու կնքված: Նրան հիասթափեցրեց նաև Գոռի բացարձակ անտարբերությունը: Նա ընդամենը մի պահ վերցրեց այդ երկաթը, ծանր ու թեթև արեց ու նորից տվեց իրեն:
Համակերպվելով իր ավարի անպիտանելիության հետ, Աբոն այն ամեն  դեպքում դրեց իր գրպանը, իսկ հերթափոխից հետո` հագնելով քաղաքացիական հագուստ, նորից վերցրեց իր հետ` մտածելով թե տուն կտանի իր հետ: Բայց շատ տձև ու ծանր էր էդ հերն անիծած ժեշտի կտորը...»էշ խելքս ասա, որ սրա հետևից ընկա....վաշտի տղերքի մոտ էլ երևի խայտառակ եղա...»....Աբոն այնքան էր ջղայնացել իր վրա, որ հասնելով իր շենքի մուտքին, պարզապես հանեց գրպանից այդ իրը ու նյարդայնորեն նետեց այն դեպի նկուղային հարկ...»գնա քու...»
Երբ երեկոյան սկսեցին անջատվել ու միանալ Աբոյենց ու նաև մի քանի այլ հարակից շենքերի լույսերը, ոչ ոք չնկատեց նկուղի հեռավոր անկյունում, մալուխային հանգույցի մոտ առկայծվող թույլ լույսը...Ոչ ոք կարողացավ հասկանալ ակնհայտորեն որոշակի հաճախականությամբ  միացվող ու անջատվող լույսերի  պատճառը: Միայն դիմացի թաղամասի բնակիչները, որոնց լուսամուտները նայում էին ուղիղ այդ շենքերին, ասում էին, որ լույսերը բնակարաններում միանում էին այնպիսի հաջորդականությամբ, որպեսզի շենքերի վրա հայտնվեն գրություններ: Մի քանիսը ասում են, որ տեսել են «բարև» բառը, մյուսները նկատել են «привет» բառը, մյուսները տեսել են ինչ-որ բառ արաբերեն տառերով...

Վերջաբան
512\A վթարի հետաքննության հանձնաժողովը հաստատել է ոչ երկրային ծագում ունեցող  սարքի բեկորների առկայությունը: Հայտարարվել է բացարձակապես նոր երևույթի մասին, ինչը մինչ այդ անհասանելի է եղել գիտությանը: Սարքի մետաղական բեկորներում հայտնաբերվել են «նյարդային» նանո հյուսվածքներ, որոնք սակայն անհնար է վերամիավորել կենտրոնական ճյուղավորումներից մեկի բացակայության պատճառով...

No comments:

Post a Comment