Հյուրը կարճահասակ էր: Առանց կնճիռների մոխրագույն մաշկը ծածկում էր չափազանց նիհար մարմինն, իսկ լայն գլխի վրա մեծ աչքերն էին, որոնք ամենայն ուշադրությամբ հետևում էին իմ ձեռքի շարժումներին: Ես ամրացնում էի հիվանդի ( մեր գրառման գրքույկներում փորձարկվողը նշվում է որպես հիվանդ) գլխին վերջին նեյրոմալուխները: Ռիման ստուգում էր դրանցով անցնող հոսանքների ստաբիլությունն ու հետևում մոնիտորի վրա երևացող դիագրամմային:
-Պետք ա վերջացնել երկու ժամից: Ոչ ավել,-ասում է նա ինձ ու նայում իր ժամացույցին:,- Ես հիվանդանոցում պայմանավորվել եմ մինչև ժամը երեքը: Երեք անց տաս հերթապահ բժիշկը սկսելու ա այցելել բոլոր պալատները…
-Կհասցնենք, կհասցնենք,-հանգստացնում եմ նրան,- հիմա ժամը 23-ն ա, չէ՞: Ուրեմն կհասցնենք: Հնարավոր է, որ վերջացնենք կես ժամից…կամ նույնիսկ քսան րոպեից: Փաստացիորեն, չգիտենք, թե ինչի հետ ենք գործ ունենալու…
-Ես գիտեմ….ու դատելով այն ամենից, ինչ որ գիտեմ ես` շատ վտանգավոր է միացնել այս ողջ համակարգը սրա ուղեղին…,-հայտնում է Հյուրը:
-Ես միացրել եմ նրան միայն այս հարկի հետ…,-ասում եմ ես ու ինքս էլ մտածում:
Որպեսզի ստեղծվի հենք հիվանդի գլխից դուրս եկող ալիքների համար, ստիպված ենք մոգոնել էլեկտրոմագնիտական վահան: Դրա համար ես կենտրոնացրել եմ մի հանգույցի մեջ երրորդ հարկի բոլոր էլեկտրոմալուխները: Սկսած անվտանգության համակարգի փականների ու ազդանշանների բարակ լարերից ու հեռախոսային գծերից մինև տարրական էլեկտրոէներգիայի մալուխները:
-Հնարավոր է այնպիսի զարգացում, որի դեպքում մենք բոլորս կընկնենք ծուղակը…հիվանդը կկարողանա փակել մեր ելքի ճանապարհն ու կփորձի սպանել մեզ…
-ՍՊԱՆԵ՞Լ,-զարմանում եմ,-ինչու՞:
-Դե դրա համար էլ զգուշացնում եմ...ես կարծում եմ...դե, ես որոշ բաների մասին կռահում եմ....
-Լավ հա,-հանգստացնում եմ ես,-այս հիվանդն ընդամենը...
-Արդեն պատրաստ ենք,-հայտարարում է Ռիման: Սկսում ենք:
Սենյկակի լուսավորությունը կարմրավուն էր: Մենք գտնվում էինք հոգեբանության ինստիտուտի երրորդ հարկոմ: Մեկ շիշ պորտվեյն ու պահակը փակեց աչքերը մեր գիշերային էքսկուրսիայի վրա: Բացի այդ նա մի քիչ վախենում էր Հյուրից: Տարեց մարդիկ այդպես էլ չեն համակերպվում նրան: Երորրդ հարկում ես ունեի բոլոր ահրաժեշտ պարագաները փորձը սկսելու համար, իսկ Ռիման (չգիտեմ, թե ինչպես էր դա նրան հաջողվել) բերել էր մեզ պետքական հիվանդի:
Վերջինս լուռ էր: Նա նայում էր մեզ իր անորոշ գույնի աչքերով: Ես և հյուրը նստած էինք հենց նրա դիմաց: Ռիման սկսեց նրա աչքերի առջև շարժել շղթայով ժամացույցը: Հիվանդը նայում էր այդ ճոճանակին: Ես սկսեցի հաշվել` մեկ, երկու, երեք…տաս, դուք քնած եք…:
Մոնիտորը ցույց տվեց, որ նա քնած է: Մենք հատուկ հոսանքի միջոցով բացեցինք նրա ենթագիտակցության փոքրիկ դուռն ու ներս մտանք: Հետագա խոսակցությունները տեղի էին ունենում հիվանդի գանգին միացված նեյրոթարգմանիչի և վիզուալացման համակարգի շնորհիվ: Մենք մեր հարցերը պարզապես գրում էինք ստեղնաշարով:
-Ողջունում եմ ձեզ, -գրեց Հյուրը: Մոնիտորի վրա երևաց հաղորդագրությունն ու անմիջապես ուղարկվեց դեպի հիվանդի գանգը: Ինչ-որ տեղ նրա խորքը:
Սպասեցինք մոտ մեկ րոպե: Ու ի հայտ եկավ նա: Դա դեմք չուներ, այլ ներկայացնում էր իրենից խայտաբղետ գույներով մի էկրան, որի մեջ գույների պարբերաբար խտացումներով ուրվագծվում էին քիթ, աչքեր, բերան և դեմքի այլ մասեր:
-,,,մմմ,- ասաց էկրանը,- ուտելի՞ք: Դուք հասկանում ե՞ք արդյոք ինչքան շատ, ինքան անսահման շատ եմ ես ուզում հիմա ուտել: Դուք պատկերացնում ե՞ք, ինչքան հիմա ես կուտեի: Ինձ կերակրում են ոնց որ վերջին ստրուկի: Չի հերիքում դա ինձ, չի հերիքում: Սոված եմ մնում, սովա~ծ: Անընդհատ սոված եմ լինում: Ես ուզում եմ ուտել: Այոոոոոո: Ինչքան շատ, այնքան լավ: Ես ուզում եմ փափուկ հյուսվածքներ, հյութալի բջիջներ, որոնց մեջ կլինեն իմ վիտամինները, ինձ անհրաժեշտ նյութերը…
-Կներեք, իհարկե, որ ընդհատում եմ,-ասում եմ ես` արագ-արագ հարվածելով ստեղներին,-բայց կարծեմ ձեզ լավ են խնամում ու դուք չպետք է, որ զգաք սովի զգացում:
-Ի՞նչ, ո՞նց ես համարձակվում դու ինձ առարկել: Ասում եմ ես, երդվում եմ: Ես սոված եմ լինում: Շտապ կերակրեք ինձ: Թե չէ կմեռնեմ: Կմեռնեեեեե~մ:
Նեյրոթարգմանիչն ու վիզուալացման համակարգն աշխատում էին լավ: Միայն թե ձայնը ստացվում էր մի քիչ արհեստական:Դե…այն պահերին, երբ հիվանդը բարձրացնում էր խոսքի տոնը, ականջներս կարծես խլանում էին: Չնայած Ռիմային ու հյուրին դա չէր անհանգստացնում:
Հյուրն ընդհանրապես ունի բոլորովին այլ լսողական ապպարատ: Նրա փոքրիկ ականջները կարողանում են ֆիլտրել ցանկացած աղմուկ:
-...ի՞նչ եք լռվել տեղներդ, ուտելու բան ճարեք ինձ համար: Օրինակ` ցանկացած փափուկ մսային զանգված: Ինձ շատ սպիտակուցներ են պետք...
-Անցնենք առաջ...,-շշնջաց ականջիս հյուրը: Ես ձեռքով նշան արեցի Ռիմային: Նա մոտեցավ հիվանդին, ստուգեց բոլոր միացված լարերը, հետ եկավ մոնիտորի մոտ, սեղմեց պետքական կոճակներն ու գույնավոր էկրանը մի պահ խամրեց:
-Հիմա մենք մոտավորապես անում ենք այն, ինչն արեցինք մարմնի հետ,-ասաց Ռիման:,- Հեսա ես շոկի միջոցով կհիպնոսացնեմ էս սոված խելառին ու կտեսնենք ինչ կա հետո...
-Կտեսնեք ու կզարմանաք,-ինչ-որ չար քմծիծաղով ասաց հյուրը: Այդպիսի քմծիծաղից ես փշաքաղվում եմ:
Խավարած մոնիտորի վրա հայտնվեցին առաջին բծերը: Դրանք ալ կարմիր էին: Հետո առաջացան նաև մանուշակագույն գծեր: Սկսվեց նշմարվել դեմքի պես մի բան:
-Ու՞մ եմ ես տեսնում,-ասաց նա: Ես կարող էի ասել` ասաց հիվանդը, սակայն դուք չեք տեսել մեր հիվանդին ու չեք տեսել այն ինչ տեսնում էինք մենք:
-Դուք տեսնում եք մեզ...,-ասաց հյուրը,-մենք հետազոտողներ ենք ու հանդգնություն ենք ունեցել ներս թափանցել ձեր ենթագիտակցության...
-Պոռնիկներ: Կեղտոտ գարշելի պոռնիկներ,-ասաց կարմրամանուշակագույն դեմքը: Ես առաջ չգիտեի էլ, որ նեյրոթարգմանիչն այդպիսի բառապաշար ունի: Գիտեմ, որ որոշակի սեռական բնույթի բառեր (քֆուրներ) նա թարգմանում է բառի կենսաբանական գիտահանրամատչելի եղանակով:
-Հանգստացի՛ր,-ասում եմ ես,-մեզ անհրաժեշտ է իմանալ ուղղակի ինչքան ես դու խորը....
-Անհրաժեշտ ա, հա՞: Բռնել փակել եք ինձ ստեղ ու եկել ասում եք` անհրաժեշտ ա: Եկեք ստեղ …(նեյրոթարգմանիչը ներկայացրեց օրալ սեքսի որոշ տեսարաններ):
-Հե՛յ,-ասաց Ռիման, -պարզապես ասա մեզ, թե ինչ ես դու ուզում...
-Ես ուզում եմ բեղմնավորել քեզ,-ասաց նա առանց տատանվելու:
-Ի՞ՆՉ...ի՞նձ...,-Ռիման հաստատ շփոթվել էր: Ես էլ: Ես էլ էի սարսափելի շփոթված: Որ այդպիսի մի շերտի հասնելու հավանականություն կա, ես ենթադրում էի: Բայց այդքան հստակ...ու այն էլ այսպիսի հիվանդի մե՞ջ:
-Հա, քեզ, բա հո էս հաստագլուխին չէ,-ասաց նա: Հյուրը դժգոհ հազաց:
-Քե՛զ, քեզ եմ ուզում ես,-ասում էր հիվանդի ենթագիտակցությունը,-էս մեծ սենյակի մեջ մենակ դու էս ինձ հարմար: Ես հոմոսեքսուալ հակումներ չունեմ: Ու ես ուզում եմ քեզ բեղմնավորել: Ուզում եմ, որ դու հաճույք տաս ինձ, ուզում եմ որ շոյես, համբուրես....ես ուզում եմ լիքը սերմեր դնեմ քո մեջ, ուզում եմ որ դու լինես իմը...
Ես աչքով արեցի Ռիմային` շարունիակիր խոսացնել:
-Բայց մենք իրար չենք ճանաչում…,-ասաց Ռիման:
-Սիրելիս, դա հիմարություն ա,-ասաց հիվանդը,-նայիր քո մարմնին, նայիր ինչպիսինն է այն: Դու հարմարեցված ես ինձ համար: Քո մարմինը շնչում ա, ապրում ա…միայն նրա համար, որ նրա մեջ մտնեմ ես…իսկ դու ասում ես, թե մենք իրար չենք ճանաչում: Մենք ստեղծված ենք միմյանց համար…
Մինչ հիվանդը շարունակում էր իր կրքոտ ճառն` ուղված Ռիմային, Հյուրը կրկին սկսեց շշնջալ ականջիս:
-…հիմա մենք նրա սեռական առաջնայնության շերտում ենք: Հարյուր տարի առաջ ձեր մոլորակի խոշորագույն հոգեբանները «բացահայտել էին», որ կա այդպիսի շերտ, ու պնդում էին, որ նա է մարդկային գիտակցության հիմքը...
-Այո,-ասացի ես ու հիշեցի վերջին դասախոսություններից մեկը, որտեղ ասվում էր մարդկային գիտակցության մեջ ապրող աստվածների և դևերի մասին (աստվածներն ու դևերը նախորդ հարյուրամյակներից մեզ հասած առասպելաբանական պերսոնաժներն են):
-Հիմա մենք կփորձենք քայլել ավելի հեռու,-ասաց Հյուրը,-ու մի մոռացիր` մեր հիվանդը...նրա նմանի վրա ոչ ոք դեռ չի փորձարկել: Սա կլինի իսկական բացահայտում:
-...միայն պատկերացրու, թե ինչպես եմ ես հեռացնում իրարից քո պատերը...,-շարունակում էր հիվանդը: Խեղճ Ռիման կարմրել էր նռան նման ու չգիտեր ինչ անել: Նշան արեցի` անցնում ենք հաջորդ փուլ:
Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի ազոտի օքսիդ: Մարմինը պահում է կապը ուղեղի հետ միշտ: Մենք մարմնին կտանք ազոտի օքսիդի միկրոսկոպիկ քանակություն: Դա կթուլացնի ուղեղն ու մենք կկարողանանք հիպնոսացնել «տենչացող» ենթագիտակցությունը:
Ռիման մոտեցրեց հիվանդի դեմքին փոքրիկ դիմակը:...մեկ, երկու...հինգ...տաս....քնի՛ր:
-Հիմա կտեսնենք, թե ինչ ա թաքնված իրական խորքում,-ասաց հյուրը:
Էկրանը մթնեց: Դա նորմալ էր, քանի որ շերտերի արանքում միշտ լինում է այդպիսի դադար: Դադարը երկարեց: Երկու րոպե...երեք....չորս: Երևացին առաջին լույսի նշույլները սև մոնիտորի վրա: Շուտով ողջ էկրանը ծածկվեց ձյան նման մի բանով: Ես տեսել եմ վավերագրական ֆիլմերում, որ այդպիսի տեսք ունեին անցած հարյուրամյակի հեռուստացույցների էկրանները, երբ չէին լինում անհրաժեշտ հաճախականության ալիքներ:
Այդպիսի «ձյունը» պահպանվեց էլի մի քանի րոպե: Հետո սկսեցին թրթռալ սենյակի լույսերը: Էկրանի վրա` ձյան միջից, հայտնվեցին աչքեր: Կարմիր աչքեր` չհիմնավորված կատաղությամբ փայլող: Ես դա լավ եմ զգում: Այդպիսի աննորմալ բաները ես հեշտ եմ զգում` չհիմնավորված ագրեսսիան կամ կատաղությունը: Դա վախենալու է:
Նեյրոթարգմանիչը փոխանցեց խոսքը.
-Մեռե՛ք, տավարներ...
Առաստաղից կախված լամպը հանկարծ սկսեց պայծառանալ: Ավելի ու ավելի էր ուժեղանում նրա նույսը: Ի վեջո նա պայթեց: Շիկացած ապակու բեկորները թափվեցին մեզ վրա: Ես վազեցի դեպի հիվանդը` պաշտպանելու նրան բեկորներից: Ռիման բռնել էր իր պարանոցը, որի վրա ընկել էր մի բեկոր ու այրել: Հյուրը պաշտպանվել էր բեկորներից իր թույլ զարգացած տելեկինետիկ ունակությունների շնորհիվ: Հենց նա էլ հավաքեց ստեղնաշարի վրա բոլորիս հուզող հարցը` ԻՆՉՈՒ՞:
Հարցն այդ իրոք հուզիչ էր: Ինչքանով, որ գիտեմ ես, իմ ռասսայի` մարդկության, պատության ընթացքում մենք միշտ ձգտել ենք սպանել, քանդել, ավիրել, վերացնել այն ամենն, ինչ թանկ է մեզ նմանների համար...հարց է տրվում` ԻՆՉՈՒ՞:
Այս հիվանդը, պարզվում է ունի նույն մոլուցքը: Դա նրա գիտակցության երրորդ շերտն է` հնարավոր է ամենախորը շերտը, իսկ նա այնտեղից ասում է «մեռնել» բառը: ԻՆՉՈՒ՞:
-Քանզի այն ինչ կանոն է, անկանոն պետք է դառնա,-պատասխանում է նա:
Պայթում է պատին ամրացված լամպերից մեկը: Կրկին թափվում են բեկորները: Միացվում է հակահրդեհային համակարգը: Առաստաղից սկսում է ջուր թափվել: Իսկական անձրև է սկսվում տեղալ: Ես և հյուրն իրար ենք նայում` հասկանալով թե իչնչպես է նա պատրաստվում մեզ սպանել: Շտապում ենք դեպի դուռը, բայց նրա էլէկտրական կողպենքը չարագուշակորեն թխկում է ու փակվում: Այդպիսի դռները անհնար է կոտրել: Ռիմայի մոտ սկսվում է խուճապ, ու դա ամենավատ բանն է: Նա կսկսի աղաղակել, գոռալ, լացել ու կնյարդայնացնի ինձ: Իսկ ջուրը արդեն ծածկում է հատակը: Ինստիտուտի կենտրոնում հակահրշեջային համակարգի միանալու մասին կիմանան ամենաուշը տաս րոպե անց....չնայած, ես վստահ եմ, որ միացված է միայն կոնկրետ այս սենյակի տագնապը, ու մյուս ցանցի վրա դա չի ազդի:
Իսկ մինչ այդ ջուրը կաթում է հատակին, որը ծածկված է մալուխներով: Ոմանց միջով անցնում է 220 վոլտ ու... «Չմտածենք այդ մասին: Ուղղակի հիշենք, որ կարող ենք հանգիստ վերածվել գրիլի»,-մտածում էի ես այդ ժամանակ:
-Հետ բերել նրան այժմ չենք կարող: Եթե պարզապես արթնացնենք նրան հիպնոսից, նա կմեռնի: Նայիր սրտի զարկերին: Եթե այս արագության տակ ես նրան արգելակեմ` չի դիմանա հասկանում ե՞ս: Արունն ահռելի ճնշումով կխփի ուղեղին ու վերջ...
-Ելք չկա, սպանել հիվանդին, բնականաբար չենք կարող....մնում է` շարունակել հիպնոսը՞: Բացե՞նք նոր շերտ,-ասում է հյուրը:
Մտածում եմ: Նոր շերտը նշանակում է նորից տալ նրան ազոտի օքսիդ ու նորից ենթարկել շոկի:
-Հնարավոր է, որ չդիմանա...ու կստացվի, որ մենք նրան կսպանենք,-ասում է Ռիման:
-Սկսե՛ լ նոր խորացումը,-ասում եմ,-ազոտի դիմակը՛, շուտ՛:
Արդեն ամեն ինչ թաց է: Հիվանդը փորձում է գերլարել մալուխներից մեկը, պայթեցնել դա , կտրել ու գցել ջրի մեջ: Դրա վրա է նրա ողջ ուշադրությունը:
Ռիման մոտենում է նրա մարմնին հետևից: Երևում է, որ հանգիստ քնած հիվանդի աչքերը ակտիվ շարժվում են կոպերի հետևում: Երազ է տեսնում...երևի անհանգիստ երազ: Դիմակը մոտենում է նրա դեմքին...մեկ շունչ...երկու....քնիր..քնիր..ՔՆԻ՛ Ր...
Ռիման կրկին սեղմում է մի քանի կոճակներ: Անհանգիստ տզզում է դիագրամմայով մոնիտորը. կարծես սկսում է մահանալ հիվանդի ուղեղը: Երբեմն կողմնակի ազդեցություններին չդիմանալով` ուղեղները անջատվում են...`սպանելով նաև մյուս մարմինը:
...մեկ...երկու..երեք......
«Ողջունում ենք քեզ»,-հավաքում է տեքստը Հյուրը: Նա կարծես չի հավատում, որ հիվանդին կհաջողվի փրկել: Նա պարզապես կատարում է իր պարտքը...
Նեյրոթարգմանիչը խոսում է:
-Ողջույն...,-ու լռում է:
Միայն ասաց «Ողջույն» ու լռեց: Ես չեմ մոռանա այդ պահը: Իսկական ֆանտաստիկա էր: Կարծես մեր դիմաց կանգանծ էր աշխարհի ամենաիմաստուն դեմքը: Մոնիտորի վրա երբեմն առկայծում էին բյուրեղյա փայլեր: Խորհրդավոր վեհություն էր փչում այդ ամենից: «Անձրևը» դադարել էր: Ժամանակ չկար: Պետք էր արդեն շտապել` հիվանդին հասցնել իր պալատն, իսկ այս սենյակը կարգի բերել: Բացի այդ էլ հնարավոր է, որ հայտնվեին հրշեջներ:
-Կարո՞ղ ենք ծանոթանալ ձեզ հետ,-հարցնում է Հյուրը ստեղնաշարի միջոցով:
Լռություն: Պարզապես իմաստալից լռություն: Դա ՎԵՀ էր:
-Ես ընկալում եմ ամեն ինչնն ինչ ունի գոյություն ու ստեղծում այն ամենն ինչ ցանկանում եմ տեսնել...
-Կատարելություն,-շշնջում է ականջիս Հյուրը:
-Որտեղի՞ց ես դու ծագումով,-կրկին հարցնում է Հյուրը:
-Ամենն է ծագումով ինձնից,-պատասխանում է նա:
Ռիման անհանգիստ շարժումներ է անում: Նրա թաց շորերը կպել են մարմնին ու տեսքն էլ ավելի ախորժալի է դարձել: Միայն թե նրան տեսներ մեր «տենչացողը»: Նա նայում է ժամացույցին:
-Արդեն ժամանակն է, կուշանանք...խայտառակ ենք լինելու....քիչ մնաց սպանեինք դրան...նա էլ մեզ....
-Հիմա՛, հիմա՛,-ասում է հյուրը,-մի հարց էլ: Ընդամենը մեկ հարց, որն ինձ համար ամեն ինչ պարզ կդարձնի...
-Երկու րոպե,-ասում է Ռիման:
Հյուրը հայացքը դարձնում է մոնիտորին: Մի պահ կախում ձեռքերը օդում` ստեղնաշարից մեկ սանտիմետր բարձր ու իձացնում դրանք: Հայտնվում է հարցը` ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ:
Լռություն: Զգացվում է, որ պատասխանը հաճույք է պատճառելու պատասխանողին:.
-Էլ ասելու չի...ես կատարյալ եմ....ես զգում եմ ամեն ինչ ու ես այդ ամեն ինչի մեջ եմ: Ես հրաշալի եմ,-պատասխանում է նա ու շարունակում...,-իսկ դուք շատ ժամանակ չունեք: Հիվանդանոցում իսկական խուճապ կսկսվի, եթե տեսնեն, որ ես չկամ: Բացի այդ 2-րդ խաչմերուկի մոտ ձեզ թեթև խցանում է սպասվում:Եվ ամենակարևորը` կարող եք անջատել ձեր սարքերը միանգամից: Այս վիճակում ես անխոցելի եմ: Նույնիսկ երկնաքար ընկնի վրաս, էլի ողջ կմնամ: Հանգիստ անջատեք ինձ, իսկ գիտակցությունը դրա շնորհիվ կունենա հրաշալի երազ տեսած լինելու զգացում: Արագացրեք: Հրշեջները գալիս են:
Գլխիս քաշած բաճկոնով անձրևից ծածկվելով ` ես վազելով անցա փողոցն ու մտա «Ծիր Կաթին» հյուրանոցային համալիր: Այնտեղ` ռեստորանում, ես պետք է հանդիպեի Հյուրի հետ: Անցած երեկո տեղի ունեցած փորձը քննարկելու համար:
-Երեխան առո՞ղջ է,-հարցրեց նա ինձ, բարևելուց անմիջապես հետո:
-Այո՛: Ես մի քիչ առաջ նորից խոսում էի Ռիմայի հետ: Հիվանդանոցում չեն նկատել նորածնի անհետացումը: Նա իրեն լավ է զգում այժմ և գտնվում է իր մոր մոտ:
-Չգիտեմ ինչ էինք անելու, եթե նրա հետ մի բան պատահեր,-ասաց Հյուրը:
-Այդ միտքն ինձ էլ սարսափեցնում է:
-Բայց մենք գտանք մի բան, որի համար արժեր դիմել ռիսկի,-ասաց վերջապես նա այն, ինչին ես երկար էի սպասում,-մենք գտանք աստծուն...
-Ի՞ՆՉ,-զարմացա ես: Ես իհարկե հասկանում էի, թե ինչի մասին է խոսքը, բայց ուզում էի, որ այլմոլորակային հյուրը նորից արտաբերի այդ արտահայտությունը:
-Մենք գտել ենք աստծուն: Նա ապրում է երևի բոլորիս մեջ, բայց գտենք նրան մենք`նա ապրում էր այդ երեխայի մեջ: Նորածին երեխայի: Նա ծնվել էր վեց ժամ առա՞ջ: Շատ լավ է...ուրեմն նրա մեջ արդեն կար աստված: Ու դա հրաշալի է: Հիշու՞մ ես ինչեր էր ասում` անհնար է խոցել, սպանել, իսկ խցանման ու հրշեջների մասին նա որտեղի՞ց գիտեր: Դա գերբանականություն է: Եթե կարողանանք ակտիվացնել դրան` ձեր ռասսան կդառնա առաջինը առաջիններից: Պետք է դեռ փորձեր անել հազարավոր ու հազարավոր երեխաների վրա…
-Բայց...նա մեզ ուզում էր սպանել, բռնաբարել և ուտել....
-Հա…համաձայն եմ...արգելքները շատ են: Բայց մյուս անգամ կարելի է նրան նախ կերակրել, հետո սիրել...ու մի գուցե նա չի ուզենա մեզ սպանել...դեռ պետք է ուսումնասիրել ու ուսումնասիրել...
Զանգեց հեռախոսս:
-Ռիմա՞ն է,-հարցրեց Հյուրը` փայլեցնելով աչքերը:
Ես պայմանավորվեցի հանդիպելու համար` ասելով վերջում` «համբուրում եմ»:
Հյուրը նայում էր ու ժպտում:
-Ի՞նչ,-ասում եմ նրան հեգնանքով ու լայնագույն ժպիտով,-մենք որոշել ենք ունենալ սեփական նորածին...
No comments:
Post a Comment