Wednesday, August 24, 2011

Կանիբալ


Երբեք մի մոռացեք: Կյանքը միշտ ունի մի երկու պահեստային եղանակ` ձեզ զարմացնելու համար:
Վերադառնում էի տուն գիշերվա հազարին: Հոգնած, սոված, ոգևորված: Երաժշտությունը ականջներիս մեջ երգում էր այն մասին, թե ինչքան եմ ես դեմք ու ինչքան եմ ես տիպ: Գիշեր էր, մարդ մուրդ չկար ու նման երաժշտության տակ սկսեցի ինձ հզոր ու ամենակարող զգալ...

Դե մինչև այն պահը, երբ  «ԿՅԱՆՔ»  սուր զգացումների ծառայությունը չսկսեց  իր աշխատանքը:

Դիմացս, մի քսան մետրի վրա մի շուն ՈՒՏՈՒՄ էր ՈՒՐԻՇ ՇԱՆ: Տեսարանն այնքան ցնցող էր, որ ես սկզբից չէի հասկանում ու էշի պես շարունակում էի առաջ գնալ: Հետո կանիբալը սկսեց ավելի ուժեղ քաշքշել իր զոհին: Կենդանիների մասին հաղորդումներում տեսած կլինեք, թե ինչպես են քաշքշում ու փորձում պատռել զոհին... ես դա տեսա իրականում: Սովորական շան կատարմամբ: Մեխվեցի տեղս ու պատվեցի սառը քրտինքով:  Լուրջ եմ ասում: Սկսեցի հիվանդագին մտածել: Աչքիս առաջ հայտնվեցին շան արյունոտ, կատաղած ու վարակված ատամները, ու ահը, որ նա կարող է մյուս շան դիակը շպրտել վրաս, եթե էլի մոտենամ: Մինչ այդ ես լսում էի սատկած մարմնի ու ասֆալտի շփման ձայնները: Այն խուլ ընկնում էր ասֆալտին, հետո կռտալով քսվում նրան  (գիշատիչ կանիբալը նրան անընդհատ այս ու այնկողմ էր քարշ տալիս): Ես կանեի տակս, եթե այդ լեշը կպներ ինձ կամ, առավել ևս, եթե հայտնվեր գրկումս` հոշոտված ջանդակով ու ցցված ոտքերով:

Իսկ ես ուզում էի տուն գնալ, հաց ուտել ու հասնել երկար սպասված չատիս: Ուր որ է պանիկա պիտի սկսվեր մոտս: Ես շուռ եկա ու գնացի ուրիշ ճանապարհով` բակերի ներսով: Տեսածիցս փշաքաղվել էր մարմինս, ու մեջքիս վրա էլէկտական լիցքեր կարծես անցնեին: Ինձ թվում էր, որ ցանկացած անկյունից կարող է հայտնվել կանիբալը` բերանում բռնած ոտքերը տնկած իր եղբորը:

Բակերից մեկում տեսա տուռնիկից կախված երեք կանանց: Նրանք երեք հոգի էին, երիտասարդ, իսկ մեկը նույնիսկ ահագին հրապուրիչ: Նրանք կախված էին տուռնիկից ու այդպես զրույց էին անում: Ես արդեն ոչ թե փշաքաղվեցի, այլ ոզնիակալվեցի: Արագացրեցի քայլերս ու շուտ հասա տուն:

Հիմա ինձ թվում է, թե այն երեք կանայք երևի կերել էին ինչ-որ մեկին ու այդպես կախված մարսում էին ընթրիքը: Ու ընդհանրապես ինձ թվում է, թե իրար ուտում են: Երբ ասում են «երկու տաքսիստ», «երկու պատգամավոր», «երեք ընկեր», «չորս նախագահ», « հինգ կատու», ինձ թվում է, թե բոլորն իրար ուտում են: Վուայ:

Ես էդ շների տիջոջ մերը... բռռռռ:

No comments:

Post a Comment