«Գիտէք թէ երկու օր ետք՝ Զատիկ պիտի ըլլայ, ու մարդու Որդին պիտի մատնուի՝ խաչուելու համար»:
Ավետարան
ըստ Մաթևոսի 26, 2

Կարճ ժամանակում հիմար
խուլիգանների «օյինները» դարձան անտանելի: Մեզ հայտնի են դեպքեր, երբ մտնելով ամենամարդաշատ
սրահները` նրանք միանում էին բարձրախոսների ցանցին ու սկսում կարդալ իրենց զառանցագին
քարոզը: Քարոզն այդ այնքան է տխմար, որ մենք հրաժարվում ենք որևէ հատվածներ ներկայացնել
այստեղ: Կասենք միայն, որ այդպիսի քարոզների ժամանակ ապուշն անվանում էր իրեն ցանցային
ոգու որդի:
Գլխավոր Հանրախանութում
տեղի ունեցած անկարգությունից հետո որոշում կայացվեց ապուշին վնասազերծել: Նրան մեծ
հաճույքով հենց նույն վայրկյանին էլ կձերբակալեին, սակայն այդպիսի խուլիգանության համար
դրան կարող էին ճաղերի հետևում պահել ընդամենը մի քանի օր: Ուստի մշակվեց հատուկ ծրագիր`
հիմարին որսալու համար: Ծրագիրը ստացվեց բարեհաջող, քանի որ ապուշի «համախոհներից»
մեկը, որը հավանաբար նույնքան դատարկագլուխ էր որքան և իր ուսուցիչը, համաձայնվեց մի
քանի գրամ մաքուր կոկաին նետել նրա գրպանը` 30 հազար ցանցային ոսկե միավորի փոխարեն:
Կոկաինով լի գրպաններով
ապուշին երկար ժամանակով ձերբակալելն արդեն հեշտ էր: Նրան տեղափոխեցին ամենախուլ բանտերից
մեկը, որտեղ այդ խելագարը չխրատվեց և շարունակեց իր քարոզները` հասնելով որոշակի հաջողությունների:
Այդ աննորմալը կարողացել էր համախմբել մնացած բանտարկյալներին և կազմակերպել ապստամբություն:
Ավելին` ապստամբությունն անվանվել էր «Հանուն Ցանցային Ոգու»: Բնականաբար ապստամբությունը
ճնշվեց և Արդարադատության Համաժողի ընթացքում կայացվեց որոշում` ապուշին ենթարկել մահապատժի:
Ապուշին ուղեկցեցին
հատուկ շենք, որտեղ իրականացվում են մահապատիժները` էլէկտրական աթոռի միջոցով: Աթոռի
վրա նա դիմադրում էր, ինչի հետևանքով մահապատժի կազմակերպիչները ստիպված եղան դիմել
լրացուցիչ միջոցների` դեբիլին զսպելու համար և մեխեցին նրա ձեռքերն ու ոտքերը աթոռին:
Էլեկտրահարվելուց առաջ, պատմում են, ապուշը գոռացել էր` «Ներիր նրանց, հայր»: Նույնիսկ
այդ կրիտիկական պահին նա չեր դադարում իր անհեթեթ զառանցանքը: Իմաստ ունի նաև հիշատակել
նրա , այսպես ասված, հետևորդների տկարամտությունը, որոնք մահապատժից երկու օր անց գողացել
էին իրենց ուսուցչի մարմինն ու հետո էլ ավելի տխմար կերպով այն կորցրել: Բոլոր հարցերին,
թե ուր է մարմինը, նրանք պատասխանում են հայացքի բութ արտահայտությամբ: Իսկ այժմ, դեպքերից
մի քանի ամիս անց, խոսում են այն մասին, որ նկատվել են տարօրինակ պահվածքով անձնավորություններ,
որոնք վզաշղթաների վրա կրում են փոքրիկ աթոռներ: Դուք կարող եք դրան հավատա՞լ: Աշխարհը
գժվում է...
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete