Friday, April 15, 2011

Ուտիլ

Այս կարգի պատմությունները մարդկանց մեծ մասի կողմից ընկալվում են խիստ թերահավատորեն… Որպես կանոն դրանք համարվում են ոչ հավաստի, կամ պարզապես դիտվում են որպես լրատվամիջոցների կողմից կատարված հատուկ քայլեր, որոնք պիտի նպաստեն իրենց հանդեպ ուշադրության ավելացման:
Սակայն վերջին դեպքերի մասին տեղեկությունները հանդիպեցին գրեթե բոլոր լրատվամիջոցներում միաժամանակ: Նույնիսկ նրանցում, որոնցում միշտ դժար է լինում հանդիպել որևէ ոչ քաղաքականացված հայտարարության:
Մեծ մասամբ գրվում և ասվում էր մետրոյի թունելներում տեղի ունեցած ինչ-որ պայթյունի մասին, ինչի հետևանքվ գետնի մեջ բացվել էր մոտ քսան մետր լայնությամբ հսկա մի փոս….: Ու քանի որ “ վթարը” եղել էր քաղաքի կենտրոնից ոչ հեռու, ոչ անմարդաբնակ մի վայրում, անընդհատ անպակաս էին հետաքրքրասերների խմբերը, որոնք կիպ կանգնած ոստիկանության կողմից դեղին ժապավեններով եզերված տեղանքին, ուշադիր հետևում էին ժապավենից այն կողմ տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այդ իրադարձությունները նույնն էին` սպիտակ համազգեստներով ու հակագազերով այս ու այն կողմ վազող ու  գետնի տակից ինչ-որ բաներ հանող մարդիկ, հատուկ նշանակության զորքերի մարտիկներ, որոնք ուշի ուշով հետևում էին այդ իրարանցմանը ու լրագրողների ստվար զանգված, որոնց հարցերի տարափը բախվում էր սառնարյուն “սպեցնազցիների” մռայլ հայացքներին:
Իրականում այդ « վթարը» չուներ ոչ մի կապ մետրոյի հետ: Այն կարող էր տեղի ունենալ քաղաքի ցանկացած հատվածում, կարող էր տեղի ունենալ Վրաստանում, Աֆրիկայում, Բրազիլիայում կամ նույնիսկ  Ադրբեջանում: Պաշտոնապես  այդպիսի «վթարները» կամ ընդհանրապես հեռու են պահվում հասարակության ուշադրությունից, կամ սվաղում են այն հազար ու մի տեխնոգեն պատճառներով:
Այդ օրերի խրոնիկան ուսումնասիրելիս կարելի է հանդիպել հետաքրքիր մի փաստի: Ամենահեղինակավոր լրատվական կայքերում հանդիպում են հոդվածներ էլեկտրոէերգիայի մատակարարման խափանումների մասին: Միայն մեկ աղբյուր է ակնարկում այդ խափանումների ունեցած որոշակի օրինաչափության մասին, որը կարող էր կապված լինել իբր թե մետրոյի թունելում տեղի ունեցած վթարի հետ: Այնինչ հոսանքի խափանումները հետևանքն էին «վթարի» վայրից ինչ-որ անհասկանալի մետաղական սարքի, որը հայտնվել էր այդ թաղամասում բավականին տարօրինակ կերպով:

***
Գետնին բացված մեծ փոսից սպիտակ համազգեստներով մարդիկ, որոնք մեծ մասամբ Մեծամորի ատոմակայանից եկած միջուկային մասնագետներ էին կամ էլ Մոսկվայից ժամանած նրանց ռուս կոլեգաները, անընդհատ վերև էին հանում բազմապիսի բեկորներ: Հետո տեսակավորում էին դրանք, դնում ինչ-որ արկղերի մեջ, համարակալում, ու տանում դեղին  ժապավենով  փակված տարածքի հեռավոր անկյունը, որտեղ այդ արկղերը գտնվում էին «սպեցնազցիների» անընդհատ հսկողության տակ; Արկղները կուտակվում էին ողջ օրվա ընթացքում, իսկ հետո հեռացվում տարածքից հատուկ բեռնատարների կողմից: Լինում էր, որ որոշ արկղեր դրվում էին մյուսներից առանձին, ավելի փոքր խմբերով: Դրանց վրա գրված էր լինում. «Ենթակա է ուտիլիզացման»:

Հատուկ նշանակության ջոկատի համար հերթապահություն անել քաղաքացիական օբյեկտում նշանակում է չանել ոչ մի բան: Մանավանդ, որ չկան հակառակորդի զինվորներ, չկան պետական հեղաշրջման ձգտող տաքացած զանգվածներ, չկան նույնիսկ հանգիստ բնապահպան-միտինգավորներ: Դրանց փոխարեն այս ու այն կողմ են վազվզում սպիտակ խալաթներով ու կամբինիզոններով գիտնականները:
Արդեն տաս ժամ առանց ընդմիջման, իր դիրքում կանգնած շարքային Ալբերտ Սարգսյանի համար  դառնում էր անտանելի այդպիսի անգործությունը: Նրա մոտ արդեն սրտխառնոց էին առաջացնում այդ ձյունաճերմակ գիտունիկների լուրջ դեմքերը, որոնք այնպիսի գուրգուրանքով էին գրկում ու այս ու այն կողմ տանում էդ ժեշտի կտորները, կարծես մի քիչ էլ յ ու արդեն պիտի ամուսնանային դրանց հետ: Անտանելի էր: Լավ է, որ կար Գոռը: Նա  ուրիշ գումարտակից էր  ու Աբոն ծանոթացել էր նրա հետ հենց այդտեղ` «վթարի» վայրում: Գոռը անընհատ հանձնարարություններ էր ստանում իր հրամանատարից ուղեկցել կամ օգնել որևէ մեկին, այդ իսկ պատճառով Աբոն հնարավորության դեպքում միանգամից սկսում էր հարցուփորձ անել.
-Ինչ կա մյուս կողմում? Ինչ են ասում? Երբ են էս գիտունիկների վերջացնում?
-Ասում են վաղը կվերջացնենք,- պատասխանում էր Աբոն,-նոր էլի մի հոգու հետ խոսեցի էդ սպիտակ խալաթավորներից, ասում ա, բոլոր անհրաժեշտ նյութերը արդեն տեղափոխել են...
-Դե լավ ա...,-Աբոն կարծես մի բան հիշեց,- լսի ապեր, ինչ կասես? Էդ ինչ են տանում բերում դրանք սաղ օրը? Հը? Ոնց ես նայում եմ, երկաթի կտորներ են, հա?
-Եսիմ...,-Գոռը մի պահ երկմտեց,-ինձ էլ ա դա հետաքրքիր.....ես տեսել եմ, որոշ բաներ ուզում են թափել...
-Ոնց? Ինչը?
-Դե էդ բեկորների կտորներից: Չափից շատ են հանել  ու մի մասը ավելորդ են համարում հետները տանել իրենց լաբորատորիաները: Որոշել են...ինչպես ա ասվում է...է.. ուտիլիզացնել:
-Գոռ, արի տանենք մի երկու կտոր,հը?
-Բա քեզ պետք ա?,-զարմացավ Գոռը, բայց Աբոն արդեն նայում էր փայլուն աչքերով: Այդպիսի համառ մարդիկ, եթե մի բան դնեն մտքներին, էլ հետդարձ չկա...
-Արի, արի տանենք,- նրա ձայնը արդեն այնքան էր հագեցված ինչ-որ մոլեգին էնտուզիազմով, որ անիմաստ էր հակաճառել,- դե չեն թափելու? Չեն թափելու?կամ ինչ-որ էդ պիտի անեն? Դե մենք էլ վերցնենք էլի, նայենք տեսնենք  ինչ ենք էսքան ժամանակ ըսենց պահել-պահպանել...
            Ու վերցրեցին...Ճիշտ է Գոռը ահագին հիասթափվեց...Դա ընդամենը մետաղի կտոր էր, հավանաբար հենց երկաթ, կամ պողպատ: Ոչ մի յուրահատուկ բան: Նրան հիասթափեցրեց նաև այն, որ իր կոլեգաներից ոչ մեկը  ուշադրություն չդարձրեց, երբ ինքը պարզապես վերցրեց արկղերից մեկում դրված կտորներից մեկը ու սկսեց այն խաղացնել ձեռքի մեջ` այնպես, կարծես դա քար է, սովորական քար է, որը  պիտի շպրտվի լճի մեջ` տեսնելու համար թե քանի անգամ կդիպչի ջրին` սուզվելուց առաջ: Սակայն քարի համեմատ այդ մետաղի կտորը ահագին ծանր էր: Այն տձև էր  ու այդ տձևությունով էլ նման չէր սովորական երկաթի կտորներին: Սովորաբար երկաթը լինում է  ինչ-որ բանի համար ձուլված, իսկ ինչ- որ բանի համար ձուլված մետաղը միշտ ունի ձև ու տձև չէ: Մի  բան էլ, որ նկատեց Աբոն, դա այն էր, որ մնացած արկղերը փակված էին ու կնքված: Նրան հիասթափեցրեց նաև Գոռի բացարձակ անտարբերությունը: Նա ընդամենը մի պահ վերցրեց այդ երկաթը, ծանր ու թեթև արեց ու նորից տվեց իրեն:
Համակերպվելով իր ավարի անպիտանելիության հետ, Աբոն այն ամեն  դեպքում դրեց իր գրպանը, իսկ հերթափոխից հետո` հագնելով քաղաքացիական հագուստ, նորից վերցրեց իր հետ` մտածելով թե տուն կտանի իր հետ: Բայց շատ տձև ու ծանր էր էդ հերն անիծած ժեշտի կտորը...»էշ խելքս ասա, որ սրա հետևից ընկա....վաշտի տղերքի մոտ էլ երևի խայտառակ եղա...»....Աբոն այնքան էր ջղայնացել իր վրա, որ հասնելով իր շենքի մուտքին, պարզապես հանեց գրպանից այդ իրը ու նյարդայնորեն նետեց այն դեպի նկուղային հարկ...»գնա քու...»
Երբ երեկոյան սկսեցին անջատվել ու միանալ Աբոյենց ու նաև մի քանի այլ հարակից շենքերի լույսերը, ոչ ոք չնկատեց նկուղի հեռավոր անկյունում, մալուխային հանգույցի մոտ առկայծվող թույլ լույսը...Ոչ ոք կարողացավ հասկանալ ակնհայտորեն որոշակի հաճախականությամբ  միացվող ու անջատվող լույսերի  պատճառը: Միայն դիմացի թաղամասի բնակիչները, որոնց լուսամուտները նայում էին ուղիղ այդ շենքերին, ասում էին, որ լույսերը բնակարաններում միանում էին այնպիսի հաջորդականությամբ, որպեսզի շենքերի վրա հայտնվեն գրություններ: Մի քանիսը ասում են, որ տեսել են «բարև» բառը, մյուսները նկատել են «привет» բառը, մյուսները տեսել են ինչ-որ բառ արաբերեն տառերով...

Վերջաբան
512\A վթարի հետաքննության հանձնաժողովը հաստատել է ոչ երկրային ծագում ունեցող  սարքի բեկորների առկայությունը: Հայտարարվել է բացարձակապես նոր երևույթի մասին, ինչը մինչ այդ անհասանելի է եղել գիտությանը: Սարքի մետաղական բեկորներում հայտնաբերվել են «նյարդային» նանո հյուսվածքներ, որոնք սակայն անհնար է վերամիավորել կենտրոնական ճյուղավորումներից մեկի բացակայության պատճառով...

ԿՈՄՊ

1.Ով  է տեսել, որ համակարգիչը ինքնաարտահայտման հաստատուն կամք դրսևորի? Ես եմ տեսել…
Համակարգչիս հետ, որին ես, եթե դեմ չեք, այսուհետ կանվանեմ Կոմպ` պարզապես Կոմպ: Ինչևէ, Կոմպիս հետ կապված այս դեպքը սկսվեց այսպես:
Ինչպես է լինում, երբ անձրևոտ  ու խոնավ օրով քեզ բախտ է  վիճակված լինում  ոչ մի տեղ չունենալ գնալու ու ընձեռնված է լինում տունը հանգիստ վեր ընկնելու բացառիկ հնարավորություն: Մանավանդ, երբ տանը ունենում ես կարգին պռովիզ մոտակա քառասունութ ժամվա համար, պլյուս մի քանի շիշ դառը գարեջուր, որոնք ամեն անգամ սառնարանի դուռը բացելիս շոյում են աչքդ: Ինձ այդ օրը հենց այդպիսի բախտ էր վիճակվել: Արթնանալով կեսօրին մոտ ու  համոզվելով, որ մոտակա օրերին եղանակը մի քիչ չորանալու միտում բացարձակ չունի, ես անշտապ կատարեցի հիգիենայի բոլոր ծեսերը, հագա իմ ամենալայն, ամենահարմարավետ ու ամենասիրած տնային զգեստները, պատրաստեցի իմ սիրած թեյը ու նախաճաշը և վերջինները յուրացնելուց հետո գնացի նրա մոտ:
Վերջերս անձնականս սկի բանի պետք չի…. Ու բնականաբար Կոմպիս նշանակությունը իմ կյանքում զգալիորեն ավելացել է:
Ես մենակ եմ ապրում արդեն երկու ամիս: Ապրում եմ միայնակ, քանի որ երկու ամիս առաջ ինձ սրիկայաբար լքեցին ` թողնելով իմ հանդերձարանում մի երեկոյան զգեստ, ամառային շապիկ ու ջինսե շրջազգեստ: Հա, մի բան ևս` երրերդ համարի կրծքկալ, որը ես գտա ավելի ուշ ննջարանի վարագույների հետևում:
Արդեն երկու ամիս է, ինչ իմ Կոմպը աշխատում է գրեթե շուրջօրյա: Լավ է, որ առանց աշխատավարձի, թե չէ հաստատ լավության տակից դուրս չէի գա:
Ցերեկը, երբ ես հիմնականում լինում եմ աշխատանքի վայրում, նա լուծում է բարդագույն հավասարումներ, որոնք պետք են գալիս ինձ իմ կատարած միջուկային հետազոտություններում, բացի այդ, այն կարող է զբաղված լինել ներբեռնումներով: Հիմնականում ես քաշում եմ  ֆիլմեր…այսինքն դրանք Կոմպս է քաշում իմ հրահանգով: Հետո այն ծառայում է ինձ որպես կապի միջոց, երբ ես, տուն գալով, նստում եմ նրա առջև ու միացնում չատի բոլոր հնարավոր միջոցները ու սկսում խելագարի պես սեղմել նրա սեղմները: Հետո գալիս է պահը աշխատանքի, ու ես մի կես ժամով սուզվում եմ հավասարումների ու տարրական մասնիկների իմ հեքիաթային աշխարհը, հետո գալիս է այն պահը, երբ իմ հզոր գործնկերը վերածվում է կինոթատրոնի ու ցույց տալիս ինձ ցերեկվա ընթացքում հայթայթված ֆիլմս: Երբեմն այսքանից հետո, ես լինում եմ այնքան հոգնած, որ բթորեն մոռանում եմ անջատել իմ հավատարիմ ընկորոջը ու այն ստիպված է լինում ողջ գիշեր աննպատակ տզզալ…. Աննպատակ: Համենայն դեպս մինչ վերջերս ես կարծում էի այդպես:
Սեղմելով մեծ կոճակը, ես բարևեցի Կոմպին: Նա պատասխանեց իր զավացուցիչ համակարգի ֆռռիկների խուլ բվվոցով: Աստիճանաբար միացավ մոնիտորը, հետո միացան հիմնական ստարտային ծրագրերը, միացավ կապը ինտերնետի հետ և վերջ. Իմ ընկերը ողջունեց նոր օրը, կարծես հորանջելով ու ձգվելով ակտիվացրեց իր մարմինը:

2.
Սկզբում ես աչքերիս չհավատացի: Հետո ինձ թվաց, թե միգուցե եղել է մի սխալ`  կապված օրացույցի հետ ու ցանցը պատահաբար ինձ է ներկայացնում նամակ, որը իրականում ես կարդացել եմ  մի երկու շաբաթ առաջ: Այդպիսի բաներ թեև խիստ հազվադեպ, այնուամենայնիվ պատահում են  և նույնիսկ իմ ծանոթներից ոմանք պատմել են իրենց հետ պատահած դեպքերի մասին: Գիտեք, ինչքան էլ ժամանակ անցած լինի ու ինչքան էլ  որ սառած լինես, միևնույնն է, նախկին աղջկա նամակը բացելիս անխուսափելի է սրտի արագացված բաբախումը, թքի չորացումը բերանի խոռոչում ու շնչառության դժվարացումը: Դեռ սիրահարված լինելու այդ բոլոր ախտանիշները այդ պահին ես ինձ մոտ զգացի: Մկան անվստահ  շարժումով  բացեցի հաղորդագրությունը ու կարդացի այն, ինչը ինձ, պետք է ասեմ, միանգամից հասկանալ ու պատկերացնել չհաջողվեց:
«Հերիք ա: Ինչ կրկես ես սկսել դու? Հասկացի, սա երեխայություն ա, ու դու բան չէս փոխի: Հիմարություն: Ինչքան պետք ա սենց բաներ շարունակես գրել ինձ? Ինչ իմաստ կա? Ես արգելում եմ քեզ ինձ սպառնալ: Ես արգելում եմ քեզ ինձ գրել...»
Այո: Այսպիսի տեքստ ստանալ, այն էլ առավոտյան, այն էլ այնպիսի առավոտյան, երբ պատրաստվում ես վայելել անգործությունդ ու անհոգությունդ? Ես պատրաստ էի նույնիսկ զանգել այս նամակի հեղինակին ու սկսել, ինչպես ասվում է, քֆրտել: Այնքան էր դա ինձ բարկացրել:
Ես սկսեցի մտածել: Վերջին գրեթե երկու շաբաթվա ընթացքում ես նրա հետ կապ չեմ ունեցել: Ոչ մի կապի միջոցով: Ես սկսեցի վերհիշել բոլոր այն օրերը, երբ օգտագործել էի ալկոհոլ: Լինում է այդպես, երբ մի քիչ գինովցած ու սենտիմենտալ վիճակում սկսում ես սրան նրան ոչ այնքան ադեկվատ հաղորդագրություններ գրել: Ես նույնիսկ երբեմն մտածում էր տեղադրել Կոմպիս վրա այնպիսի մի ծրագիր, որը չի թողնում մուտք գործել ինտերնետ, եթե չէս անցնում սթափությունդ հաստատող որևէ թեստ: Օրինակ կհայտնվի մոնիտորիդ մի շրջան, ու դու պետք է մկան կրուսորը պահես նրա մեջ, իսկ օղակւը այդ ընթացքում պետք է շարժվի մի ծայրից մյուս ծայրը: Բավականին պրիմիտիվ է, բայց, ասում են, արդյունավետ:
Ես այդպիսի հակաալկոհոլային ծրագիր չունեմ: Բայց հստակ հիշում էի, որ այն օրերը այս ընթացքում, երբ ես օգտագործել էի որևէ ոգելից խմիչք, չէի կարող գտնվել այնպիսի վիճակում, որպեսզի կորցնեի ինքնատիրապետումս: Բացի այդ,  ես պարզ օրվա պես հիշում եմ բոլոր այդ օրերը ու կարող եմ հաստատ ասել, որ ես ընդհանրապես այդ օրերին չեմ եղել ցանցերում:
Բայց փաստը մնում է փաստ... Այս անձնավորությունը ստացել է ինձնից կասկածելի բովանդակության ինչ-որ նամակ, ավելի ճիշտ, ինչքանով որ հասկացա ես, մի քանի նամակներ, որոնք այդպես ազդել էին նրա վրա:


Անհոգ լինելը լավ բան է: Ուստի ես աստիճանաբար մոռացա այդ տհաճ պատմությունը ու շուտով ընկղմվեցի իմ գործերի մեջ: Ես նայում էի շաբաթվա ընթացքում լուծված հավասարումները, անում եզրակացություններ, տանում զուգահեռներ, կարդում մի քանի հնդիկ միջուկաբանների հոդվածներ…և այլն: Դա իմ առաջնային մասնագիտությունը չէ, ու ես դրանով զբաղվում եմ մեծ սիրով, բայց ամենայն պրոֆեսսիանալիզմով:
Երևի այդ հաղորդագրության թողած դառնահամությունը անցներ, եթե չհետևեին այս իրադարձությունները: Ինտերնետային հասցեներով անցնելիս ու հղումները փոխելիս հանկարծ սկսեցին կատարվել տարօրինակ բաներ: Բացվում էին բացարձակ այլ էջեր, բացարձակ  ուրի  հոդվածներ, որոնցում գեիշխում էին տարբեր լեզուներով «հիմար» բառը պարունակող վերնագրեր ու ընդգծումներ: Ես սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց, երբ բացվեց սկավառակի գրպանը ու նույն պահին էլ փակվեց, մոնիտորին հայտնվեց վիրավորական հաղորևդագրությունը....» Ապուշ հիմարի մեկը, ես քո քթից էլ կբերեմ: Կգժվես դու, Հենց քո տանը կգժվես...»

3.
Բնականաբար ես շտապեցի հայելու մետ, տեսքս ստուգելու: Ոչ սփրթնած էի, ոչ կանաչած, ոչ դեղնած: Ես գտնվում էի բոլորովին սթափ վիճակում ու կարող էի պատասխան տալ ինձ իմ գործողություների համար:
Երբ վերադարձա Կոմպի մոտ, սկսեցի ավելի ռացիոնալ դատել: Հաղորդագրությունը արված էր սովորական չատային ծրագրի միջոցով, սակայն ակտիվ չէ որևէ կոնտակտ....հաղարդագրություն չի կարող լինել առանց ակտիվ կենտակտի: Ես միացրեցի իմ բավականին հզոր հակավիրուսային ծրագիրը: Մտածեցի, որ հավանաբար դա տեղացի ծրագրավորողներից մեկի հիմար ու հանճարեղ վիրուսն է, որը ներխուժում է չատային ծրագրերի մեջ ու գժվեցնում դրանք....Հակավիրուսիս ես շատ եմ վստահում, այն ինձ համար ընկերս է հայթայթել  և այն համապատասխանում է բոլոր համացանցային պահանջներին: Ուստի ես հավատացի նրա տված արդյունքին...վիրուս չկա:
Իսկ մինչ այդ Կոմպս ավելի ու ավելի էր գժվում: Բացի սկավառակի գրպանիկի բացվել փակվելը, տեղի էին ունենում նաև երաժշտական ծրագրերի միացումներ` ձայնային տարբեր մակարդակներով ու ամենատարբեր երգացանկերով, մոնիտոր գույնային փոփոխություններ ու զովացուցիչ համակարգի դադարում ու միացում: Վերջինը ինձ ստիպեց  որոշում կայացնել անջատել Կոմպը ու բացել նրա մարմինը: Ես մտածում էի, որ հավանաբար ներսում մի բան այն չէ:
Տենաս կա մի համակարգիչ աշխարհում, որ փոշոտ չլինի?  Ու թե որտեղից է այն հավաքվում այդ քանակությամբ ու հենց այդ տարածքում?Փոշին քիչ թե շատ այս ու այն կողմ տանելով, ես առանձնապես ոչ մի թերություն չգտա: Կար մի քանի թույլ միացում ունեցող մալուխ, որոնք սակայն դեռ պահվում էին բավականաչափ ամուր` նորմալ աշխատելու համար:  Այնուամենայնիվ մատով սեղմելով դրանք ու ավելի ամուր միացնելով` ես փորձեի միացնել Կոմպը ու փորձել այդ ամենը միացրած ժամանակ ևս: Կոճակը սեղմելուց հետո արձակելով իր սովորական հոգոցները ու բվվոցները, Կոմպը սկսեց աստիճանաբար միանալ: Ես կռացա սեղանի տակ, որպեսզի նորից սկսեմ սեղմել մալուխային կապերը: Չկար իմ զարմանքին սահման, երբ ես նորից նայեցի Կոմպի կեյսի մեջ...
Գրեթե բոլոր պլատաներից միաժամանակ արձակվում էր կապտականաչավուն լույս, փոշու հատիկները անընդհատ գտնվում էին շարժման մեջ, կարծես նրանց պտտեցնում էր ինչ-որ անտեսանելի մինի տորնադո համակարգչի ներսում: Հանկարծ ընդհանուր կապտականաչավուն լուսավորության մեջ հայտնվեց մարդուկի մի դեմք: Կլոր թշերով, փոքրիկ մորուքով ու անհասկանալի հագուստով: Երևում էր հիմնականում նրա դեմքը, լույսի կենտրոնացումից կախված երբեմն երևում էին ոտքերը ու իրանը: Ես նկատեցի, որ նրա հագի կոշիկները ունեին ահագին արխայիկ տեսք, ես նույնիսկ հիշեցի «տրեխ» բառը, որը առավելագույն հարմար բառն էր, նրա կոշիկների համար:
Այդպիսի տեսարանից ինձ մոտ առաջացավ թեթևակի շոկ: Ես ինձ համար որոշեցի երկու տարբերակ: Կամ դա աչքիս էր երևում, ու ես գժվել էի, կամ դա աչքիս չէր երևում, ու ես պետք է քայլեր ձեռնարկեի դրա հետ կապի մեջ մտնելու համար: Երկու դեպքում էլ ինձ սպասվում էին պրոբլեմներ...Իսկ  ես առավոտվանից տրամադրված չէի պրոբլեմների մեջ ընկել...
Ես սկսեցի ձեռք տալ մալուխներին, սեղմել նրանց կապերը: Լուսավորության մեջ հայտնվեցին մի քանի երանգներ ու մարդուկի  դեմքը ընդունեց խիստ կատաղի արտահայտություն: Այնուհետև Կոմպի դինամիկներից լսվեց նրա ձայնը.
-Մի արաաաաաաաաաաաաաաաաաա, մի արաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, խնդրում եմ, այ ապուշ, մի արաաաաաաաաաաաա:
Փաստորեն այդ երևույթը խոսում էր  ու այն էլ իմ դինամիկների միջոցով:
-Դու լսում ես ինձ?,-հարցրեցի ես` հետ քաշելով ձեռքս մալուխներից:
-Հա , բա չլսեի: Սաղ գիշեր դու կարաս էշի պես խռռռռացնես ու հոգիս ուտես: Ապուշ, խնդրում եմ, `էլ ձեռք չտաս էդ կաբելմներին: Էլ մի արա տենց բան , լավ, լավ?
Ես ձեռքս նորից տարա մալուխներին.
-Հենց հիմա բացատրի ով ես դու?
-Ես անուն չունեմ, դու չես տվել ինձ անուն:
-Էդ ինչի պետք է ես տայի քեզ անուն:???,-հարցրեցի ես:
-Ոնց թե? Ոնց թե, ապուշ, ես քո կոմպի մեջից եմ, հո հարևան Գեղամդ չի դնելու ինձ անուն:
-Լսի այ թզուկ, էլ մեկ էլ ապուշ ես ասել....,-ու մի քիչ կպա մալուպխներին:
-Վաաաաաաաաաաախխխխխխ,-լսվեց դինամիկներից ականջ ծակող ձայնը:,-լաավ, լաաաաաաավապ....լավ:
-ԻՆչ գործ ունես դու իմ կոմպի մեջ?
-Ոնց թե... դե արի ու մի ասա.... ես քո կոմպի մեջ եմ առաջացել: Ես քո կոմպի , քո ու քո տան արտացոլումն եմ:
-Այսինքն?
-Դե դու հո լրիվ.... կներես, դե կարդա մեկ-մեկ էլի:
-Ինչ կարդամ?
-Որ պլատաների ստեղծած էլեկտրոմագնիսական կայուն դաշտը առաջացնում է տարբեր էներգետիկ լիցքերի կուտակումներ, ինչի արդյունքում առաջանում են իմ նմանները:  Հնում մի հատ իմ նման հանճարեղ մեկի առաջացումը մի ամբողջ ընտանիքի պատմություն կարող էին տևել ու մի քանի տասնյակ տարիներ քաշեԼ: Էնպես որ, իմ սիրելի ապ...,իմ սիրելի, քո բախտը բերել է:
-Ես համոզված չեմ,-ասացի ես ու սկսեցի քորել ծոծրակս: Ես հիշեցի մի քանի հոդվածներ, որոնք ես կարդացել էի ռուսական մի քանի ամսագրերում: Իրենց դոմովոյների մասին... Բացի այդ,  իմ մասնագիտությունից ելնելով, ես գիտակցում էի էլեկտրոմագնիսական փոքրիկ դաշտերի պոտենցիալների մասին:
-Ու ինչ պիտի անես դու իմ կոմպում?
-Ոնց ինչ  պիտի անեմ? Պիտի ես ապրեմ քո կոմպում  ու եթե դու դա ինձ արգելես, ես քո քթից կբերեմ քո ապրելը:
-Իսկ եթե ես քեզ անջատեմ? Կոմպս փոխեմ?Հը? Ինչ կասես?
-Լսիր, եղբայր, ես քեզ չեմ խանգարելու: Հա, խոստովանում եմ, ես մի քանի անգամ նամակներ եմ ուղարկել քո անունից...
-Ինչ???,-ես այնքան էի նյարդայնացել,  որ ձեռքս նորից տարա մալուխներին:
Անհեթեթագույն իրավիճակն էր իմ ողջ կյանքում: Ընդամենը մի քանի րոպե առաջ հայտնվում է մեկը, ում  գոյությունը ես կհամարեի երևակայական: Իսկ հիմա ես խոսում եմ  նրա հետ ու դա ինձ նորմալ է թվում… չգիտեմ: Էդ տիպը կոմպի մեջից ինձ չէր թվում չար: Հակառակը…կարծես հարազատ…Ու դա նորմալ էր: Ես հետո կարդացի, որ այդպիսի պարանորմալ երևույթները առաջանում են մարդկանց աուրաների անմիջական ազդեցությամբ: Հավանաբար իմ ու համակարգչիս համատեղ կյանքից  առաջացել էր այս երևույթը…Ու այդ երևույթը գրել էր նրան` հավանաբար այնպիսի մի գիշեր, երբ ես քնած էի մնացել առանց  դուրս գալու ցանցից... Ես ակտիվորեն մտածում էի, թե ինչ կարող էր գրած լինել...այսինքն ես դեռ երկար ժամանակ կունենամ դրա մասին նրա հետ խոսելու...
-Ուրեմն ուշադիր լսիր. Ոչ մի անգամ, ոչ մի դեպքում չգրես էլ ոչ մեկի առանց ինձ ասելու, հասկացար?
-Հասկացա, ապ….կներես: Հասկացա: Կարող ա ինձ անուն տաս?
-Կմտածեմ…,-ասացի ես ու հեռու տարա ձեռքս մալուխներիս…


4.
Մյուս օրը ես դուրս եկա տնից: Գնեցի համակարգչիս կեյսի համար թափանցիկ պատեր…
Երբ ես տուն եմ գալիս աշխատանքից ու միացնում Կոմպը (իսկ ես նրա անունը դրեցի հենց Կոմպ), նա ողջունում է ինձ, պատմում ցանցում եղած նորությունների մասին, ու ցույց տալիս մի քանի հետաքրքիր պրոֆիլների հղումներ: Իհարկե նույն բանը կարող են անել ժամանակակից մի շարք ինտերնետային ծրագրեր` ստանձնելով քարտուղարուհու կամ մենեջերի դերը, բայց այդ ծրագրերի հետ երբեք չես կարողանա վիճել կանանց, ֆուտբոլի ու նոր անդրոիդ պլատֆորմաների մասին…