Melomania

 

Ընկերոջս ճանաչու՞մ եք: Նա այն երկար, նիհար մարմնով ու մազոտ դեմքով տղան է: Դե այն մեկը, որ միշտ նստած է լինում “Մելոմանիա” փաբում, բարի սեղանի ամենավերջում: Երևի տեղը բերեցիք: Նրա հետ խոսալ փորձե՞լ եք: Եթե ոչ, ապա ասեմ` մի էլ փորձեք: Նա սովորաբար լինում է կարկտային ամպերի պես մռայլ կամ կոտրված սրտով փինաչու պես հարբած: Չգիտեմ մեկ էլ երբ կտեսնենք նրան քիչ թե շատ նորմալ վիճակում: Հավաբնաբար, երբ բաց կթողնեն Վիգեն Իսրաելյանին: Չէ որ այդ պատմությունից հետո էր, որ իմ ընկեր Հարութը հայտնվեց այսպիսի վիճակի մեջ: Այդ մութ պատմությունը ինչ-որ խելառ նոտաների մասին: Ձեզ դա ծանոթ չէ՞: Ես զարմացած եմ: Ընդհանրապես զարմանալ ինձ մոտ լավ է ստացվում, բայց հիմա ես իրոք զարմացած եմ, որպեսզի պատկերացնեք թե ինչու, ես կպատմեմ այն ինչը տեղի էր ունեցել  երկու տարի ու մի քանի ամիս առաջ: Միգուցե հենց այն փողոցում, որտեղ ապրում եք դուք հիմա, կամ կողքի փողոցում, հնարավոր է հենց նույն հասցեում:
Հարութի երաժշտական խանութը (նա վաճառում էր միմիայն Ռուսաստանից ներկրված բարձրորակ դիսկեր, բայց ընդհանուր էֆֆեկտի համար ուներ սրահում դրված ռոյալ ու մի քանի տեսակի կիթառներ) այդ ոլորտում երևի ամենակարգին հաստատությունն էր: Երբ ինտերնատային ներբեռնում ապահովող երաժշտական կայքերի “շնորհիվ” գրեթե մահացավ սկավառակների բիզնեսը, Հարութի խանութը շարունակում էր ծաղկել: Բանը տեսականու առատության մեջ չէր այնքան, ինչքան Հարութի` երաժշտության հանդեպ ունեցած վերաբերմունքի: Նա օր ու գիշեր էր լում երաժշտություն: Նույնիսկ զուգարանում հարմարացրել էր մի քանի դինամիկներ ու դարձրել էր այդ օրհնյալ խուցը իսկական դրախտ: Ես հիմա կերդվեի, որ երբեք չեմ եղել մի այլ այդպիսի վայրում, ինչպիսինն էր “8 music” խանութի տնքարանը: Նստում ես զուգարանակոնքին ու ասենք, Վերդիի օպերաներից մեկի հնչյունների տակ հասնում բացարձակ կենտրոնացման: Հզոր բան էր:
Հարութը անձամբ գիտեր իր հաճախորդների մեծ մասին: Շատերը գալիս էին պարզապես նրա հետ երաժշտության մասին զրուցելու: Ոմանք նրանից խնդրում էին ճարել այս կամ այն հազվագյուտ ձայնագրությունը:Ասում եմ, Հարութն այլ կերպ էր վերաբերվում իր աշխատանքին: Նա կխոսար մի կես ժամ ինչ-որ դպրոցականների հետ Թուփաքից ու Վու Թենք Քլենից, հետո մի ծերունի ջութակահարի համար իր սենյակից երկու ձեռքով զգույշ ու խնամքով բռնած, որպեսզի չվնասվեն, նոտաներ կբերեր: Նա իր սերը դեպի երաժտությունն ու նոտաները ժառանգել էր իր պապից: Նրան ժամանակին անվանում էին Կառլ Սալամոնովիչ: Հետո պապը քաղաքից անհետավ: Անհետացավ նաև նրա անունը: Նրա մասին հիմա կհիշեն Կոնսերվատորիայի մեկ-երկու դինոզավրեր: Էլ ոչ-ոք: Իսկ նա մեծ մարդ էր: Հարութը պատմում էր, որ պապը ժամանակի մեծ մասը անց էր կացնում Հայաստանից դուրս: Ստեղծագործում էր ռուսական մայրաքաղաքների թատրոնների համար, գրում նաև մանկական երաժշտություններ: Ժամանակ առ ժամանակ Հայաստան վերադառնալից բերում էր հետը նոտաներ աշխարհի տարբեր ծայրերից: Դրանց մեջ լինում էին անվերնագիր հավաքածուներ: Նշանակում էր, ուրեմն, որ դրանք հենց իրենն են:
-Նենց եմ ափսոսում, որ չսովորեցի նոտաներ… - հաճախ բողոքում էր ինձ Հարութը:
Ես միշտ անհարմար էի զգում հարցնել` ի՞նչու չես սովորել: Հավանաբար մի բան նրան խանգարել էր:
Հարութի օրերն անցնում էին մեկը մյուսի հետևից, սահուն ու հանգիստ: Ամռանը լինում էր տոթ, ու նա երեկոները արդեն զովին դուրս էր գալիս, կանգնում խանութի դիմաց ու ռեգգիի թմրեցնող ռիթմի տակ նայում անցորդներին: Իսկ ձմռանը միշտ կարելի էր նստել խանութի խորքում, վերցնել մեկ շիշ լավ կոնյակ ու անցնել կլասիկ ռոք խմբերից մեկն ու մեկի դիսկոգրաֆիայի յուրացմանը:
Հետո հայտնվեց Վիգեն Իսրաելյանը, ու “8 music”-ից սկսեց կանեփի հոտ գալ: Առաջ էլ մեկ մեկ այն գալիս էր, բայց այն ժամանակ ոչ մեկ դրա մասին հատուկ չէր մտածում: Իսկ Վիգենի գալուց հետո այդ բուրմունքը դարձավ անբաժանելի ատրիբուտ: Երբ ես գնում էի Հարութին հյուր, ստիպված էի լինում անցնել ծխի վարագույրի միջով: Նա նստած էր լինում Վիգենի հետ: Մեկ-մեկ նրանց հետ լինում էին աղջիկներ: Մի անգամ տեսա նույնիսկ իմ հին ծանոթուհուն` Վեռային: Նա հագել էր կապույտ կարճ շրջազգեստ ու հաջողացրել էր կարմիր գույնով ներկել շուրթերը: Մինչև ծնկները հասնող սապոգները մաշված էին, իսկ մեկը նույնիսկ ճղված: Ես նրան խղճացի:
 Թեև այն ժամանակ ես ավելի ու ավելի հազվադեպ էի գնում Հարութի մոտ, զգում էի, որ նա Վիգենի հետ ինչ-որ բան է մտածում: Ես բազմիցս նկատել էի նրանց մոտ նոտաներով թղթեր, ինչ-որ աղյուսակներ: Հետո Հարութը գնեց պատճենահանող սարք: Նրանց մոտ սկսեցին հյուր լինել հայտնի կոմոզիտորներ ու երգահաններ:
Հետո սկսվեց խելագառությունը:

            Վիգեն Իսրաելյանը հետաքրքիր տիպ էր: Երևի վատ տղա էլ չէր: Նրան մոտիկից ճանաչելու առիթ ինձ չէր ընձեռնվում, կամ գուցե ես այնքան չէի ուզում նրա հետ մոտիկանալ (նա դասական սրիկային հատուկ բակենբարդներով ու կարմիր կաշվե կուրկտայով մեկն էր): Նրա մասին իմացա միայն այն, որ սովորել էր Ջիլիարդի երաժշտական դպրոցում: Դա քիչ բան չէր ու հարգանք էր ներշնչում, նույնիսկ չնայած բակենբարդներին ու կարմիր վերարկուին: Ինչևէ, այս Վիգենը Հարութի մոտ գտել էր մի քանի կապ նոտաներ, որոնք բնավ նման չէին մնացած երաժշտական թղթերին, որ Հարութը ժառանգություն էր ստացել պապից:
Մի անգամ նրանց մոտ ես ներկա եղա մի խոսակցության:
 -Դու գոնե պատկերացնում ես ի՞նչ ա էսի,-  ասում էր Վիգենը ու ճեղքում կանեփածխի թանձր պատը տարբեր ուղություններով:
-Էս լրիվ այլ բան ա, ես չգիտեմ… ի՞նչ ա սա: Ես մենակ նայեմ… - Վիգենը վերցնում էր նոտաների միջից տարբեր էջեր, նայում նրանց ու սկսում հառաչել: Կարծես տեսնում էր ինչ-որ այլ մոլորակի պորտալ կամ նման ֆանտաստիկ մի բան:
 Այդ ընթացքում Հարութի դեմքը արտահայտում էր կատարյալ շփոթվածություն: Պատկերացնում եմ` անկապ, փոշոտ թղթեր ու դրանցով հրճվող հասուն տղամարդ: Նույնիսկ ծիծաղալի էր երևի:
 -Ես ցույց կտամ ձեզ հիմա, - հայտարարեց Վիգենը ու նստեց ռոյալի առջև, - հեսա, հեսա:
 Նա մոտ հինգ րոպե ուշադիր նայում էր մեկ նոտաներին, մեկ ստեղներին: Հետո սկսեց նվագել: Սկզբում դա անհասկանալի մի բան էր: Ոչ մի մեղեդայնություն ես այդ ժամանակ չզգացի: Իսկ Վիգենը այնպիսի շարժումներ էր անում, կարծես ամեն մի ստեղնը սեղմելիս մատը դռան տակ էր թողնում:
 Հանկարծ ինձ թվաց, թե ինչ-որ բան կոտրվեց: Երևի ծաղկաման: Ես համոզված էի, որ ծաղկաման: Հարութը վեր թռավ տեղից ու վազեց դեպի խանութի հեռավոր անկյունը: Վերադարձավ ավելի շփոթված դեմքով: Ոչինչ չէր ջարդվե՞լ: Հետո էլի մի ինչ-որ բան ջարդվեց: Մի բան էլ փշրվեց, մյուս բանը ընկավ, հետո լսվեցին անկանոն այս ու այն կողմ թափվող աման-չամանի ձայներ, թխկոց-շրխկոց: Ես ու Հարութը վախից քիչ էր մնում իրար փաթաթվեինք: Ես հասցրեցի զգալ, որ ողջ այդ աղմուկի մեջ կար որոշակի ներդաշնակություն: Երբ այդ ժխողը դադարեց, լսվում էր միայն Վիգենի հիստերիկ ծիծաղը:
-Հանճարեղ ա՜, հանճարե՜ղ:
 -Էս ի՞նչ էր, - կարողացավ արտաբերել Հարութը:
 -Լսի ուրեմն, Հարութիկ, չգիտեմ ով ա եղել քո պապը, բայց ինքը եղել ա դեմք: Սա էն ա, ինչը կոչվում ա երաժշտության կատարյալ իրականացում: Տեսա՞ր դու: Էս ռոյալիցդ մի քիչ հետո ծուխ էլ դուրս կգար: Էլ չեմ ասում, որ մատներս պոկվեցին, մինչև էդ նոտաները անցկացրեցի…
-Դա… դա դու՞ էիր:
- Չէ, Բեթհովեն ալյա գլուխըքարինտալբերգը, - նա նորից հռհռաց:


 Պարզվեց մինչ այդ անհայտ մի փաստ: Կառլ Սալամոնովիչը հեղինակն էր ոչ միայն թատերական ֆոնային երաժշտությունների ու մանկական երգերի, այլև երաժշտական բացառիկ մի էքսպերիմենտի: Մի քանի աղբյուրներ ասում են, որ այդպիսի “իրականացումներ” արվել են նաև հայտնի կոմպոզիտորների կողմից: Կան ասեկոսեներ ու ենթադրություններ եվրոպական երաժշտական գաղտնի սեկտաների մասին, որոնց նպատակն է եղել կյանքի վերարտադրումը երաժտության միջոցով: Հասկանում եք, դրանք համոզված էին, որ ցանկացած գործիքով հնարավոր է արտաբերել ցանկացած հնչյուն, ցանկացած ձայն: Թե իբր դրա համար պետք էր մտածել նոտաների, ակորդների ու տեմպերի այնպիսի մի համադրություն, որը թույլ կտար վերարտադրել կյանքի բոլոր ձայները:
 Կարծես թե Հարութի պապին դա հաջողվել էր: Վիգենը ասաց, որ մնացած թերթերի վրա կանբնաձայնական ստեղծագործություններ ջրային, մեխանիկական, կենդանական մոտիվներով: Ու ասաց, որ դրանքբոլորն էլ հանճարեղ են:
 Հետո նրանց մոտ հայտնվեցին պատճենահանող սարքն ու հայտնի հյուրերը: Այդ ժամանակ ես նրանց մոտէի լինում հազվադեպ, հիմնականում երեկոները` Վիգենի կատարմամբ ինչ-որ բան լսելու համար:
 Ցերեկները նրանք բազմացնում էին այդ թերթերն ու վաճառում դրանք երաժշտագետներին ուկոմպոզիտորներին: Հավանաբար դա նրանց հետաքրքրում էր, որովհետև, դատելով ամեն ինչից, պահանջարկկար: Ես մտածում էի, որ այդ կոմպոզիտորները գնում էին այդ նոտաները ոգեշնչման աղբյուր ստանալունպատակով: Ինձ այդ ամենը տարօրինակ էր թվում:
 Մի քանի շաբաթ հետո Վիգենը արդեն մեքենա էր առել: Այդպիսի մեքենա իմ ծանոթ մարդկանցից միայննա կքշեր: 60-ականների կադիլակ, կանաչա-դարչնագույն ու քրոմապատ բամպերներով: Նա ասում էր, որ վճարելէ դրա համար ընդամենը երեք հազար երկու հարյուր դոլլար: Սակայն երևի այդ մեքենան, որպես հնություն ավելիշատ արժեր:
 Հարութը երջանիկ էր թվում: Կանեփի ծուխը խանութից չէր պակասում, ինչպես նաև փողերը չէինպակասում խանութի դրամարկղից:
 Թվում էր, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ այսպես էլ գնա ու գնա: Բայց շուտով տեղի ունեցանիրադարձություններ, որոնք չէին կարող անտարբեր թողնել մեր գունավոր քաղաքին:
 Սկզբում հայտարարեցին, որ հոգեբուժարան է տեղափոխվել ոմն երգահան Միրզոյանը (նա երգեր էրգրում մեկ-երկու ռոք խմբերի համար), հետո ինքնասպան եղավ աշուղ Կուլան, հետո ուղիղ եթերում սկսեցմերկանալ ու միզել երգչուհի Սինան, խելագարվեց կոմպոզիտոր Գարաբեդյանը: Բոլորն էլ վերջերս հանդես էինեկել նորույթներով ու բոլորն էլ վերջերս այցելել էին “8 music”: Այդպիսի դեպքերը սկսեցին հաճախանալ: Քիչ էրմնում, որ բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ սահմանեին, թե ով է գժվելու այդ երեկո, կամ ումկտեղափոխեն գժանոց կամ ով ինքնասպան կլինի:
 Բնականաբար Վիգենի ու Հարութի մասին իմացան:  Նրանց ձերբակալել էին, իսկ լրատվամիջոցներինչէին թույլատրում լիարժեք լուսաբանել այս ամենը: Մեկ անգամ այցելեցի Հարութին դատարանի ժամանակավորպահման խցում: Ասում էր, որ վախենում է բանտ ընկնել ու ուզում է երաժշտություն լսել:
Գործի ընթացքի մասին հետագայում ես իմանում էի մամուլի կցկտուր հաղորդագրություններից: Ասումէին, որ հիմնական մեղավոր է ճանաչվել Վիգենը: Մեղադրանքի հոդվածը ի դեպ այդպես էլ հստակ ոչ ոքչձևակերպեց: Կարծեմ հոգեմետ նոտաների տարածման դեմ օրենք չկա... իսկ կանեփի տարածման դեմ կա: Դա էլհասավ չգիտես ինչու Հարութին: Նրան տվեցին պայմանական ժամկետ: Վիգենին 6 տարի խիստ ռեժիմիգաղութում:
 “8 music”-ը հիմա փակ է: Չեմ հասկանում ինչու Հարութը չբացեցայն: Միգուցե կկարողանար վերականգնվել: Նա մի որոշ ժամանակթափառում էր փողոցներով բոմժի կարգավիճակով, հետո կորավ ուհայտնվեց ինչ-որ « տխուր պատկերի ասպետի»  կերպարով ու սկսեց լուռու մունջ նստել փաբերում:  Ինձ հետ համարյա չի շփվում հիմա: Ոչ միայնինձ հետ: Նա հիմա կարծես չկա: Մեկ-մեկ շատ է խմում ու սկսումգոռգոռալ, աղաղակել: Այդ ժամանակ կարող է լրիվ անծանոթ մարդկանցպատմել օրինակ իր մանկության մասին: Բան չեմ հասկանում նրանից:
 Վիգենի մասին, լսել եմ, ուզում են տեղփոխել հատուկհոգեբուժարան: Նրա մոտ լինում են ուշագնացություններ ու տարբերտեսիլքներ:
 Նոտաների պատմությունը իրոք զարմանալի էր: Ինձ մոտ կա մի օրինակ, որը ես հաստատ օրը ցերեկովդուրս չեմ հանի դարակից: Ոստիկանությունը առգրավել էր բոլոր պատճեները ու իսկական մաքրությունկազմակերպել Հարութի նախկին խանութում: Իմ օրինակը թող մնա ինձ մոտ: Ես նվագել չգիտեմ, ուստի ինձ չիսպառնում ոչ մի տեսակի խելագարություն:

P.S.

 Վիգենի կադիլակը կանգնած է “8 music”-ի շենքի հետևի բակում: Ամեն օր հաստանում է նրա վրա նսածփոշու շերտը: Մեքենայի նվագարկիչի մեջ մնացել է Հարութի ձայնագրած դիսկը Դամիան Մառլիի ու Պրինցիերգերով: Վիգենը այդ սկավառակը հասցրել էր լսել ընդամենը 24 անգամ:

2 comments:

  1. Ես, պրն. Վիլսոն Գրեգ, բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ջոն Գուդմանը, որ ինձ ստացել է իմ վարկը GLOBAL CREDIT FIRM- ից, դուք կարող եք ստանալ նաեւ ձեր վարկը, որը հաջողությամբ վստահում է ինձ: Դուք հեշտությամբ կարող եք գումար վաստակել 12-ից 360 ամիս ժամկետով `2% տոկոսադրույքով եւ, հետեւաբար, ոչ գրավադրություն, հեշտ քայլեր, արագ ֆինանսավորում: Եթե դուք հետաքրքրված եք վարկի առաջարկով, դիմեք արագ եւ հարմարավետ վարկի վճարման օրինագծերի համար, կամ ֆինանսավորում եք փնտրում ձեր բիզնեսը ստեղծելու համար: դիմեք պարոն Ջոն Գուդմանը այսօր էլեկտրոնային փոստով `globalloanfirm051@gmail.com կամ Whats App Number +1 (845) 731 5341 Կապվեք նրան, որպեսզի իսկական վարկ ստանալու համար

    ReplyDelete
  2. Hola amigos, estoy tan feliz hoy porque ahora puedo pagar mis cuentas y también hacer negocios y ayudar a mi familia, acabo de recibir mi préstamo y fue muy rápido. usted puede obtener el suyo también si necesita un préstamo por correo electrónico a través de: williamsloans6@yandex.com

    ReplyDelete