Հեռվից երկու գնդերն էլ երևում էին որպես շողշողացող ադամանդներ: Դեռ
մի քանի տասնամյակ առաջ գնում էին խոսակցություներ, որ հնարավոր կլինի հրաժարվել Արևից.
Դինամոն տալիս է այնքան էներգիա, ինչքան անհրաժեշտ է գրավիտացիան ապահովելու և կյանքը
պահպանելու համար:
Դինամոյի միտքը ծնվել էր Երկրի վրա` հանկարծակի և սպոնտան: Դինամոն
նախագծեցին մոտ տաս տարի, ինչից հետո եղան առաջին փորձարկումները, որոնք էլ փոխեցին
մարդկանց պատկերացումները «էներգիա» հասկացության մասին: Պարզվեց, որ երկու մոլորակների
շարժումից առաջացող էներգիան կարող է վերափոխել աշխարհը, պարգևել բոլորին այնքան գովազդված
առատությունն ու անհոգությունը և վերջ դնել ցանկացած տիպի պատերազմներին: Ոմանք ցավում
էին, որ նոր է միայն հնարավոր դարձել սանձել այդ վիթխարի էներգիան, ոմանք էլ նայում
էին առաջ, և ավելի ու ավելի ֆանտաստիկ աշխարհի պատկերներ էին ծագում նրանց առջև:
Ֆանտաստիկ էր աշխարհը Դինամոյի ստեղծումից արդեն հարյուր քսան
տարի անց: Բարձր լարման աշտարակները ցցված էին ամեն ուր: Նրանց մեջ պարբերաբար փայլատակում
էին հսկայան կայծակներն, իսկ դրանց ներքևում իրենց կյանքն էին ապրում մարդկային քաղաքները,
որոնցում ամեն ինչ շարժվում էր, ապրում էր, ուրախանում էր, տխրում էր և նույնիսկ բազմանում
էր էլեկտրական հոսանքի շնորհիվ: Փողոցներում այս ու այն կողմ էին սլանում էլեկտրական
մեքենաները ` էլեկտրական վարորդով և էլեկտրական ուղևորով, իսկ մայթերին` անշտապ էլեկտրական
ռոբոտներն ու նույնքան անշտապ ու անհոգ էլեկտրական հոլագրամաները: Ու ողջ այս էլեկտրական
շարժումը լուսավորվում էր էլեկտրական ջահերով, պոստեռներով, լուսարձակներով, հսկայական
մոնիտորներով ու գովազդային կիլոմտրանոց էկրան-ժապավեններով: Ու միայն առանձնակի հզոր
էլեկտրական տատանումների ժամանակ կարող էին երևալ բարձր լարման աշտարակների միջև փայլատակող
կայծակները: Դրանց վրա ուշադրություն էր դարձնում
միայն մեկ հոգի` Կարպ Պալյանը` Երևան-Ստոկհոլմ գնացքի միակ ուղևորը մարդկային մարմնով:
Կարպն իրեն պահում էր հանգիստ, սակայն լայնեզր գլխարկի ծայրերին
կուտակվող ստատիկ էներգիայի փայլերը, փոքրիկ կայծակներն ու կայծերը մատնում էին նրա
հոգեկան լարվածությունը: Արդեն վաղուց էր հայտնի, որ էմոցիանալ պոռթկումները վերածվում
են հրավառության, այդ պատճառով էլ Կարպ Պալյանն ընդունել էր հանգստացնող միջոցներ և
ինքն էլ փորձում էր հանգստությամբ ներշնչվել:
Ամեն ինչին գումարվում էին նաև վագոնի մյուս ուղևորները: Դրանք
բոլորը ռոբոտներ էին, որոնք ինչ-որ կարևոր հանձնարարություններով շտապում էին հազարավոր
կիլոմետրեր հեռու: Հենց ռոբոտներից դժվար էր ենթադրել, որ շտապում են. դրանք միշտ հանգիստ
են ու անհույզ: Շտապում էին նրանց ուղարկողները, որովհետև ընտրել էին ամենաճեպընթաց
գնացքը ողջ աշխարհում: Երկու հարյուր մետրանոց երկաթե օձը շարժվում էր մոտ հազար կիլոմտր
ժամ արագությամբ: Հնարավոր դարձնելով մի քանի ժամում ոչ միայն Ստոկհոլմ, այլ թեկուզ
Պեկին կամ Կամչատկա հասնելը:
Կարպ Պալյանը նայում էր բոլոր այդ ռոբոտներին ու հիասթափվում:
Տաս տարի ոչ մի կենդանի մարդ չտեսնելուց հետո նա հույս ուներ հանդիպել գոնե մեկին,
սակայն ամենուր հանդիպում էր միայն ռոբոտների և հոլոգրամաների: Կարպն ընդհանրապես կասկածում
էր, կան արդյոք ռոբոտների տերերը թե ոչ, ի՞նչ են նրանք անում, ողջ են, թե տրվել են
էմոցիաներին ու զոհվել սեփական կայծակներից: Ինքն ուներ շատ բաներ պատմելու, շատ բան
կիսվելո: Նա հայտնվել էր այդ գնացքում խիստ անհրաժեշտ գործով ոև ուզում էր պատմել դրա
մասին: Պետք էր նրան մեկը, ով հետ կպահեր, կամ էլ կքաջալերեր
Նա ստիպում էր իրեն չտրվել մտքերին, քանի որ ուժեղ հուզումներն
ավելի վտանգավոր կդարձնեին գլխի շուրջ պտտվող կայծակները: Գրպանում նա սեղմում էր փոքրիկ
չիպը: Նրա մտքերն այդ չիպի շուրջն էին, իսկ սիրտը թրթռում էր չիպի հետ մատների շփումից:
Գնացքն ասես անընդհատ արագանում էր: Եկավ պահ, երբ Կարպին թվաց,
թե այն կթռչի: Այն տանում էր Կարպին մի տեղ, որտեղ նա եղել էր տաս տարի առաջ: Այն ժամանակ
նա ստեղծել էր իր ամենակատարյալ ծրագիրը: Իսկ հիմա հոգին նրա դատարկ էր ու սևացած:
Իսկ սիրտը պետք է դառնար կոտրված ու քարացած: Նա կնքել էր այդ ծրագիրն Իլատա: Նա սիրել
էր այդ ծրագիրն իր ողջ սրտով և հիմա եկել էր նրանից հրաժարվելու ժամանակը:
SCS
սերվերը գտմվում էր Ստոկհոլմից դուրս:
Տաքսին հասցրեց նրան մինչև դարպասների մոտ: Կարպը կարգադրեց ռոբոտ վարորդին սպասել
նրան հարյուր մետր հեռու:
Գիշերային երկնքում շողշողում էր Լուսինը, որն այնքան էր հագեցել
էլեկտրական լուսավորությամբ, որ օգտագործվում էր նաև որպես գովազդային միջոց: Պարզվել
էր որ գաղութ-քաղաքները նրա վրա կառուցվել են այնպիսի դասավորվածությամբ, որպեսզի նրանց
գիշերային լուսավորությունը երկրի վրայից կարդացվի: Ու հիմա Կարպը նկատեց, որ իրոք
ճանաչում է ըմպելիք արտադրող ընկերություններից մեկի լոգոն:
-Ու՞մ համար, երբ բոլորը ցանցում են…-,ասաց ինքն իրեն Կարպը:
Նա ներս մտավ հանգիստ: Ձեռքերը դեռ չէին մոռացել, թե ինչպես
են բացվում SCS-ի բարդ դռները: Միջանցնքները լուսավորված էին: Ժամանակ առ ժամանակ նա
ցույց էր տալիս հանդիպած ռոբոտներին իր վաղեմի անցաքարտը և շարժվում առաջ` դեպի սերվերի
սուրբ խորանը: Նա ոտքերը երկար քայլելուց հոգնել էին և ցավում էին: Շունչը կտրվում
էր: Լայնեզր գլխարկի ծայրերին չէին դադարում փայլփլել փոքրիկ կայծակները: Կարպ Պալյանը
զգում էր նրանցից առաջացող օզոնը: Այն վառում էր քթաթաղանթներն ու թարմացնում նրան:
Սերվերին հասնելով` նա հանեց գրպանից փոքրիկ չիպը: Միացրեց այն
սերվերին ու անցավ մոնիտորներից մեկի մոտ` բեռնելու իր ստեղծած ծրագրերից ամենակործանարարը:
Կույր վստահությունից բացի, նրա գլխում միայն խուլ տագնապն էր:
Վերադարձել էր հաջորդ օրն առավոտյան: Նրան տանջում էին հոգնածությունը,
սովածությունն ու կարոտը: Վերջինս էլ ստիպել էր նրան առանց հանվելու և նախաճաշելու`
միացնել նեյրոհամակարգիչն ու ընկղմվել վիրտուալ ցանցի մեջ: Նա կարոտից դողում էր: Անցնելով
բոլոր հաստատող ծածկաբառերն ու հաղթահարելով ամենաբազմազան սպամը, նա սկսեց որոնումը:
Իլատան սովորաբար սպասում էր նրան վիրտուալ կինոդարանում: Այնտեղ նա չկար: Կարպը սկսեց
անցնել բոլոր այն կայքերով, որտեղ նրանք սիրում էին լինել միասին: Կարոտը խլացրել էր
նրա բանականությունը: Նա կարող էր երդվել, որ չի եղել Ստոկհոլմում ու չի բեռնել ոչ
մի վիրուսային ծրագիր:
-Չէ…չէ, չէ՜,-լսվում էր նրա սենյակում,-չէ, չէ…
Իլատան չկար: Չէր էլ լինելու:
Նա դուրս եկավ նոյրոհամակարգչից: Նրա գլխի շուրջ միանգամից փոքրիկ
կայծակներ երևացին: Սենյակը լսվեց օզոնով:
-Չէ՜:
Կայծակներն ուժեղանում էին: Կարպը վազում էր սենյակի մեջ:
«Կհասցնեմ, ամեն ինչ նորմալ է, ես կհասցնեմ հետ գնալ, պետք է
նորից հետ բեռնել նրան, ես չեմ կարող, ես չեմ կարող առանց նրա, ինչ սխալ արեցի ես,
ախր ոնց զրոյացրեցի նրան…կհասցնեմ»:
Նա բացեց դարակներից մեկը: Ման եկավ ու գտավ սև ու բարակ մի
չիպ:
-Հե՜տ, հե՜տ, կհասցնեմ:
Կայծակներն ավելի ու ավելի էին մեծանում նրա գլխի շուրջ Դռան
մոտ հասնելիս գանգն այլևս չդիմացավ հոսանքի ճնշմանը:
Քսան րոպե անց հայտնված սանիտար ռոբոտները հանեցին Կարպ Պալյանի
մարմինը` անշտամ հավաքելով նրա ցրված ուղեղը մաքուր հատակից: Նրանց մոտ դա արդեն
74-րդ դեպքն էր այդ օրվա մեջ:
No comments:
Post a Comment